Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Տուտբերիձեի շոուն

Տուտբերիձեի շոուն
23.04.2019 | 03:18

Կրասնոդարում ավարտվել է Էթերի Տուտբերիձեի՝ «Չեմպիոնները սառցի վրա» առաջին շոուն: Ասենք, որ շոուիի անվան մեջ չափազանցություն չկա, դրան իսկապես մասնակցել են օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ՝ անկախ տարիքային պատկանելությունից:


Անվանի մարզիչն իր կարիերայի ընթացքում իրոք մեծ թվով չեմպիոններ է պատրաստել:
Նման միջոցառումը Կրասնոդարում կազմակերպելու գաղափարը սկզբում որոշակի տարակարծությունների առաջ է կանգնեցրել մարդկանց՝ մղելով հնարավոր մեկնաբանությունների, սակայն առաջին օրվա լեփ-լեցուն սառցադաշտի ֆոնի վրա երկրորդ օրվա հաճախման ութսուն տոկոսը համոզիչ ցույց է տվել, որ Տուտբերիձեն իր հաշվարկներում ճիշտ է եղել, որովհետև մի բան է կրասնոդարյան 3500-հոգանոց դահլիճ լցնելը, միանգամայն այլ բան՝ մոսկովյան 12000-անոց «Մեգասպորտը»:
Եվ այնուամենայնիվ, հաճախումը եղել է պատշաճ մակարդակի, ու նշենք, որ հանդիսատեսն իր ակնկալիքներում միանգամայն բավարարված է եղել, քանզի ականատես է եղել գերազանց կատարումների, քառապտույտ ցատկ-թռիչքների: Տեխնիկական նման բարդ հագեցվածությամբ տարրեր աշխարհի և ոչ մի շոու չունի. գոնե առայժմ մարզասերն ականատես չի եղել:


Միջոցառման առաջին հատվածում մարզիկները ցուցադրել են 2018-2019 մրցաշրջանի իրենց մրցութային համարները: Մանրամասներին առանձնապես շատ չտրվելով՝ ասենք, որ շատ հետաքրքիր բան է կատարվել: Հիմնական ելույթներից հետո սառցահրապարակ են հրավիրվել Տրուսովան, Շչերբակովան, Տուրսինբաևան, դեռատի Դանիլա Սամսոնովան ու կատարել քառակի լուտց, տուլուպ, սալխով, ակսել: Մի խոսքով, ով ինչով կարողացել է, ուրախացրել ու զարմացրել է: Շոուի ավարտին հանդիսատեսը ներխուժել է սառցադաշտ, ինքնագրեր խնդրել, սելֆիներ արել: Շատերին զարմացրել է, որ Տուտբերիձեն այդպես էլ ոչ մի խոսք չի ասել, անգամ սառցադաշտ չի ելել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2017

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ