Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արարատ Միրզոյան. Քննարկվել են Սամվել Կարապետյանի կողմից նոր ենթակառուցվածքներ գնելու հնարավորությունները

Արարատ Միրզոյան. Քննարկվել են Սամվել Կարապետյանի կողմից նոր ենթակառուցվածքներ գնելու հնարավորությունները
18.06.2019 | 22:15

«Ինչ-որ նոր ու լուրջ ներդրումների մասին խոսակցություն կա»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանահայ խոշոր գործարար Սամվել Կարապետյանի՝ օրերս կայացած հանդիպման մասին:


«Ես կարծում եմ՝ լավ է, որ հանդիպել են: Ընդհանրապես այդպիսի հանդիպում նախկինում էլ է եղել, այդ թվում՝ այլ գործարարների հետ, այդ թվում՝ նաև ռուսաստանյան բիզնես դաշտում գործող: Ես խոսակցության մանրամասներին տեղյակ չեմ, բայց ինչքանով գիտեմ՝ խոսք է գնացել եղած տնտեսական ծրագրերը պարոն Կարապետյանի կողմից շարունակելու մասին և նոր ներդրումների հնարավորությունների մասին, Հայաստանում առկա տնտեսական աշխուժության, զանազան ցուցանիշների մասին»,- ասաց Միրզոյանը: Նա հավելեց, որ քննարկվել են նաև Սամվել Կարապետյանի կողմից նոր ենթակառուցվածքներ գնելու հնարավորությունները:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ