Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մեծ Բրի­տա­նիան թող իր հան­քե­րը շա­հա­գոր­ծի. Հա­յաս­տա­նի հետ գործ չու­նի»

«Մեծ Բրի­տա­նիան թող իր հան­քե­րը շա­հա­գոր­ծի. Հա­յաս­տա­նի հետ գործ չու­նի»
06.09.2019 | 00:54
Օ­րերս վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ կա­ռա­վա­րու­թյու­նում տե­ղի ու­նե­ցած խոր­հր­դակ­ցու­թյան ժա­մա­նակ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րար Է­րիկ Գրի­գո­րյա­նը նշել է, որ Ա­մուլ­սա­րի ծրագ­րի հետ կապ­ված մի շարք ուղ­ղու­թյուն­նե­րով ներ­կա­յաց­ված ե­լա­կե­տա­յին տվյալ­նե­րը ճշգ­րիտ չեն ե­ղել: Վար­չա­պետն էլ հանձ­նա­րա­րել է շա­հագր­գիռ բո­լոր գե­րա­տես­չու­թյուն­նե­րին և ինս­տի­տուտ­նե­րին հա­մա­կարգ­ված աշ­խա­տել՝ հա­մա­պար­փակ վեր­լու­ծու­թյուն և նա­խաքն­նու­թյան հա­մար լիար­ժեք տվյալ­ներ ու­նե­նա­լու հա­մար:
Ա­մուլ­սա­րի ծրագ­րի հետ կապ­ված ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի վեր­ջին դիր­քո­րո­շում­նե­րը բա­վա­րա­րու՞մ են բնա­պահ­պան­նե­րին։ Այս հար­ցով դի­մե­ցինք «Հա­յաս­տա­նի Կա­նաչ­նե­րի միու­թյան» նա­խա­գահ ՀԱ­ԿՈԲ ՍԱ­ՆԱ­ՍԱ­ՐՅԱ­ՆԻՆ։
«Հան­քար­դյու­նա­բե­րու­թյան վե­րա­բե­րյալ ՀՀ նոր կա­ռա­վա­րու­թյան մո­տե­ցում­նե­րը հու­սադ­րող են. խոս­տա­ցել են մե­տա­ղա­կան նոր հան­քա­վայ­րեր չշա­հա­գոր­ծել, սա­կայն պետք է ա­սեմ, որ այդ ո­լոր­տում օ­րեն­քի ոտ­նա­հա­րումն ու պե­տու­թյան ու­նեց­ված­քի կո­ղո­պու­տը շա­րու­նակ­վում է ա­ռանց որևէ փո­փո­խու­թյան: Ա­մուլ­սա­րի հար­ցում կա­ռա­վա­րու­թյու­նը կա­րող էր ո­րո­շում կա­յաց­նել ա­ռանց «Է­լար­դի» մի­ջամ­տու­թյան և հան­քի շա­հա­գործ­ման հար­ցը հա­մա­րել փակ­ված, քա­նի որ այդ ա­մե­նի հա­մար կան ի­րա­կան նյու­թեր և ի­րա­վա­կան հիմ­քեր: «Լի­դիա­նի» կազ­մած ՇՄԱԳ-ի հա­րյու­րա­վոր է­ջե­րում ներ­կա­յաց­ված են մեր երկ­րի հո­ղին, ջրին, բու­սա­կա­նու­թյա­նը, կեն­դա­նա­կան աշ­խար­հին հասց­վե­լիք ան­դառ­նա­լի կո­րուստ­նե­րը, իսկ ՇՄԱԳ-ին բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան տված դրա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նում այդ մա­սին որևէ խոսք չկա։ Այ­սինքն, ե­թե կա­ռա­վա­րու­թյու­նը լի­ներ թե­կուզ կի­սապ­րո­ֆե­սիո­նալ, այդ­քա­նը բա­վա­րար կլի­ներ, որ­պես­զի, ա­ռանց մի­ջազ­գա­յին որևէ կազ­մա­կեր­պու­թյան մի­ջամ­տու­թյան, տես­ներ, որ ա­մեն ինչ սխալ ճա­նա­պար­հով է ըն­թա­նում, և կա­սեց­ներ «Լի­դիա­նի» գոր­ծու­նեու­թյու­նը, ո­րը հան­դես է ե­կել որ­պես ոչ հու­սա­լի, փաս­տե­րը թաքց­նող գոր­ծըն­կեր»,- ա­սում է պա­րոն Սա­նա­սա­րյա­նը։
Հա­կոբ Սա­նա­սա­րյա­նը նշում է, որ իր հա­մար ան­հաս­կա­նա­լի է Մեծ Բրի­տա­նիա­յի դի­վա­նա­գի­տա­կան կոր­պու­սի հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րով սա­տա­րում է «Լի­դիան Ար­մե­նիա­յին». «Դա ուղ­ղա­կի սպառ­նա­լիք էր։ Մեծ Բրի­տա­նիան թող իր հան­քե­րը շա­հա­գոր­ծի։ Դի­վա­նա­գետ­ներ եք ու­ղար­կում Հա­յաս­տան, թող որ­պես դի­վա­նա­գետ աշ­խա­տեն և ոչ թե լր­տես, որ հո­տո­տե­լով պրպ­տեն, թե երկ­րում ինչ կա, որ­պես­զի կո­ղոպ­տեն-տա­նեն»։
Հա­սա­րա­կու­թյան մի հատ­վա­ծը քն­նա­դա­տում է բնա­պահ­պան­նե­րին, նշե­լով, թե վեր­ջին­ներս խո­չըն­դո­տում են տն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը։ Օ­րի­նակ են բե­րում ժա­մա­նա­կին ա­տո­մա­կա­յա­նի, «Նաի­րի­տի» փա­կու­մը, ին­չը մեծ հար­ված հասց­րեց ՀՀ տն­տե­սու­թյա­նը։ Նույն հարցն այ­սօր է ա­ռա­ջա­նում Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գործ­ման հետ կապ­ված։ «Կա­նաչ­նե­րի միու­թյան» նա­խա­գա­հը նշում է. «Ես կողմ եմ ե­ղել և ջանք եմ թա­փել, որ­պես­զի ա­տո­մա­կա­յա­նը փակ­վի, հի­մա էլ նույնն եմ մտա­ծում։ Ես կողմ եմ ե­ղել, որ­պես­զի «Նաի­րի­տը» փակ­վի, իմ այդ կար­ծիքն այ­սօր էլ չի փոխ­վել։ Եր­կուսն էլ խիստ վտան­գա­վոր օ­բյեկտ­ներ են։ Ի­հար­կե, դրանք է­լեկտ­րաէ­ներ­գիա և ա­ռանձ­նա­հա­տուկ կաու­չուկ են ար­տադ­րում, բայց դրանց ար­տադ­րա­ծը անն­շան ու փոքր է այն վտան­գի հա­մե­մատ, որ կա­րող է սպառ­նալ հայ ժո­ղովր­դին։ Ա­մուլ­սա­րի հան­քի հետ կապ­ված ի­րա­վի­ճակն աբ­սուր­դա­յին է. ե­կել են, ու­զում են մի 10 տա­րով գործ ա­նել և մեր ե­րեք գե­տե­րը ոչն­չաց­նել՝ աղ­տո­տել ծանր մե­տաղ­նե­րով ու ռա­դիոակ­տիվ տար­րե­րով՝ այն էլ հա­զա­րա­վոր տա­րի­նե­րի կտր­ված­քով, նույն աղ­տո­տիչ­նե­րով հո­ղե­րը դարձ­նել ա­նօգ­տա­գոր­ծե­լի, բնա­կա­վայ­րե­րը ա­մա­յաց­նել, և դա հա­մար­վում է տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյու՞ն, շա­հու­թա­բեր ներդ­րու­մա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու՞ն։ Ես կո­պիտ բա­ներ չեմ ցան­կա­նում ա­սել ո­րոշ տն­տե­սա­գետ­նե­րի, պատ­գա­մա­վոր­նե­րի հաս­ցեին, բայց ա՜յ ե­րե­խա, ե­թե դու տն­տե­սա­գե­տի դիպ­լոմ ու­նես, բայց չգի­տես, թե ինչ բան է տն­տե­սու­թյու­նը, գո­նե սուս մնա։ Տն­տե­սու­թյու­նը քան­դող գոր­ծո­նը այդ մար­դիկ հա­մա­րում են տն­տե­սու­թյան բար­գա­վա­ճում։ ՈՒ­րեմն մենք, ու­նե­նա­լով սպառ­նա­լիք 100 հա­զա­րա­վոր հեկ­տար հո­ղե­րին, Սևա­նա լճի, գե­տե­րի, Ջեր­մու­կի հան­քա­յին ջրե­րի նկատ­մամբ, պետք է շա­հա­գոր­ծե՞նք Ա­մուլ­սա­րի հան­քը։ Կա՛մ սրանք դի­վեր­սանտ­ներ են, ո­րոնք մտել են Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյուն, Ազ­գա­յին ժո­ղով և տն­տե­սու­թյան հա­մա­պա­տաս­խան օ­ղակ­ներ ու թքած ու­նեն Հա­յաս­տա­նի վրա, կա՛մ տգետ­ներ են։ Եր­կու­սից մե­կը»։
Պա­րոն Սա­նա­սա­րյա­նը նշում է, որ Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գործ­ման ռիս­կե­րի մա­սին իր դի­տար­կում­նե­րը 2018 թ. օ­գոս­տո­սի 29-ին ու­ղար­կել է ՀՀ կա­ռա­վա­րու­թյուն, սա­կայն ոչ մի պա­տաս­խան ա­ռայժմ չի ստա­ցել։ Նման եզ­րա­կա­ցու­թյուն­ներ են ու­ղար­կել նաև վար­չա­պե­տի կար­գադ­րու­թյամբ ստեղծ­ված աշ­խա­տան­քա­յին խմ­բի մյուս ան­դամ­նե­րը, վեր­ջին­ներս նույն­պես որևէ ար­ձա­գանք, կար­ծես, չեն ստա­ցել։ Ըստ նրա՝ ըն­դեր­քի և բնա­պահ­պա­նա­կան տես­չա­կան մարմ­նի ղե­կա­վա­րի պաշ­տո­նից Ար­թուր Գրի­գո­ր­յա­նի հե­ռա­նա­լուց հե­տո կա­ռա­վա­րու­թյան հետ որևէ շփում չկա։
Բնա­պահ­պա­նը նկա­տում է, որ Ա­մուլ­սա­րի հան­քում ռա­դիոակ­տիվ տար­րեր կան՝ ու­րան, թո­րիում, ռա­դիում, և ա­ռանց հան­քը շա­հա­գոր­ծե­լու էլ այն­տեղ ֆո­նա­յին խտա­ցու­մը մեծ է։ Պա­տա­հա­կան չէ, որ «Է­լարդն» ա­սել է, թե «Լի­դիա­նը», չա­փում­ներ ա­նե­լիս, ֆո­նա­յին կոն­ցենտ­րա­ցիա­նե­րը չի գու­մա­րում այդ տվյալ­նե­րին, ին­չը կո­պիտ խախ­տում է։ «Է­լար­դը» հս­կա­յա­կան աշ­խա­տանք կա­տա­րեց, մենք դժ­գո­հում էինք այս կազ­մա­կեր­պու­թյու­նից, բայց ի­րա­կա­նում նա ցույց տվեց բո­լոր այն մտա­վա­խու­թյուն­նե­րը, որ ու­նեին Հա­յաս­տա­նի փոր­ձա­գետ­նե­րը, բա­ցի այդ, տվեց նաև հա­վե­լյալ նյու­թեր, քա­նի որ բա­վա­կա­նին պրո­ֆե­սիո­նալ կազ­մա­կեր­պու­թյուն է։ Նրանց հետ տե­սա­կոն­ֆե­րանսն ա­պա­ցու­ցեց այդ փաս­տը, փո­խա­րե­նը շատ ա­մո­թա­լի էր մեր մաս­նա­գետ­նե­րի ման­կա­պար­տե­զա­յին մա­կար­դա­կը։ Միայն կա­րե­լի էր կարմ­րել այդ օր­վա մեր կա­ռա­վա­րու­թյան պահ­ված­քի, հար­ցե­րի հա­մար։ Բայց կարևոր էր, որ շատ ու շատ հար­ցեր պար­զա­բան­վե­ցին»,- ա­սում է պա­րոն Սա­նա­սա­րյա­նը։
Լի­լիթ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5552

Մեկնաբանություններ