Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Լենա Նազարյանը հրաժարական չի տա

Լենա Նազարյանը հրաժարական չի տա
19.09.2019 | 23:18

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հերքելով իր ենթադրյալ հրաժարականի լուրը։

«Վարչապետի վերջին ասուլիսում հրապարակված 100+ փաստերի հետևում կառավարության անդամների աշխատանքն է: Առնվազն տարօրինակ ու անտրամաբանական է նախարարների լավ աշխատանքի արդյունքները ներկայացնելուն զուգահեռ քննարկել նրանց հրաժարակնների հարցը: Միանգամից հերքում եմ նաև վերջի մեկ տարվա իմ հրաժարականների լուրերը»,- գրել է նա։

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ