Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դա՞ եք հա­վաս­տել Լա­րա­յին, ԵՄ-ի, ՄԱԿ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին և այ­լոց

Դա՞ եք հա­վաս­տել Լա­րա­յին, ԵՄ-ի, ՄԱԿ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին և այ­լոց
24.09.2019 | 00:30
Քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի և ՀՀ վար­չա­պե­տի ս. թ. սեպ­տեմ­բե­րի 13-ին կա­յա­ցած հան­դիպ­ման ըն­թաց­քում, ըստ «Ժո­ղո­վուրդ» օ­րա­թեր­թի տե­ղե­կու­թյուն­նե­րի, Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րել է, որ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան վա­վե­րաց­վե­լու է:
Ըստ նույն թեր­թի տե­ղե­կու­թյուն­նե­րի, վար­չա­պետն այն­քան էլ գոհ չի ե­ղել քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նից, ա­վե­լին` նրան­ցից մի քա­նի­սին մե­ղադ­րել է նաև մա­նի­պու­լյա­ցիա­ներ ա­նե­լու մեջ, հատ­կա­պես Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գործ­ման առն­չու­թյամբ և, ի վեր­ջո, հայ­տա­րա­րել, որ Ա­մուլ­սա­րի հան­քը շա­հա­գործ­վե­լու է:
«Ժո­ղո­վուրդ» թեր­թի սեպ­տեմ­բե­րի 20-ի այս հրա­պա­րա­կու­մը ո՛չ վար­չա­պե­տը, ո՛չ էլ նրա մա­մու­լի քար­տու­ղար Վլա­դի­միր Կա­րա­պե­տյա­նը չեն հեր­քել, հետևա­բար հիմք կա են­թադ­րե­լու, որ վե­րոն­շյալ տե­ղե­կու­թյու­նը հա­մա­պա­տաս­խա­նում է ի­րա­կա­նու­թյա­նը:
Ի­հար­կե, մի կող­մից կա­րե­լի է մտա­ծել, թե ԶԼՄ-նե­րում հրա­պա­րակ­ված, վար­չա­պե­տին վե­րա­բե­րող և ի­րա­կա­նու­թյա­նը չհա­մա­պա­տաս­խա­նող ա­մեն տե­ղե­կատ­վու­թյուն չէ, որ նրանք պար­տա­վոր են հեր­քել, քա­նի որ այդ դեպ­քում վար­չա­պետն ու նրա մա­մու­լի քար­տու­ղարն ամ­բողջ օ­րը, ի­րենց բա­նու­գոր­ծը թո­ղած, պետք է դրա­նով զբաղ­վեն: Մյուս կող­մից, սա­կայն, մի կողմ թող­նե­լու դեպ­քում այն հան­գա­ման­քը, որ խոս­քը ոչ թե ինչ-որ նո­րե­լուկ ԶԼՄ-ի, այլ տա­րի­ներ շա­րու­նակ գոր­ծող ու կա­յա­ցած օ­րա­թեր­թի հրա­պա­րակ­ման մա­սին է, թերթ, ո­րի հիմ­նա­դիր ու նախ­կին գլ­խա­վոր խմ­բա­գի­րը` Թա­գու­հի Թով­մա­սյա­նը, ի դեպ, Ազ­գա­յին ժո­ղո­վի իշ­խող «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ան­դամ է, նկա­տի ու­նե­նանք, որ ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նում վար­չա­պե­տի մա­մու­լի քար­տու­ղա­րից բա­ցի, վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մում գո­յու­թյուն ու­նի տե­ղե­կատ­վու­թյան և հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի մի ողջ վար­չու­թյուն, այ­սինքն` հեր­քու­մը կա­րող էր այն­տե­ղից լի­նել: Եվ ա­մե­նա­կարևո­րը` տվյալ դեպ­քում խոս­քը ոչ թե վար­չա­պե­տին վե­րա­բե­րող երկ­րոր­դա­կան կամ եր­րոր­դա­կան կարևո­րու­թյան կամ բնավ ոչ կարևոր ինչ-որ տե­ղե­կատ­վու­թյան մա­սին է, ո­րը կա­րե­լի էր և չհեր­քել, այլ մեր հա­սա­րա­կու­թյա­նը ե­րեկ և այ­սօր ա­ռա­վել հու­զող, ա­ռա­վել զգա­յուն և ա­ռա­վել կարևոր հար­ցե­րից եր­կու­սի առն­չու­թյամբ երկ­րի ղե­կա­վա­րի դիր­քո­րոշ­ման, ո­րի նշա­նա­կու­թյու­նը, հա­սա­րա­կա­կան ըն­կա­լու­մը, այդ, ինչ­պես նաև այլ ա­ռում­նե­րով հետևանք­նե­րը, կար­ծում ենք, բա­ցատ­րու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյուն չու­նեն:
Նկա­տի ու­նե­նա­լով, որ վար­չա­պե­տի մա­մու­լի քար­տու­ղա­րը մոտ 2 ա­միս ա­ռաջ հե­ռուս­տա­տե­սու­թյամբ (լի­նե­լով Պետ­րոս Ղա­զա­րյա­նի հյու­րը) հայ­տա­րա­րել է, որ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան հա­մա­պա­տաս­խա­նում է մեր Սահ­մա­նադ­րու­թյան կար­գա­վո­րում­նե­րին, ինչ­պես նաև ՀՀ կա­ռա­վա­րու­թյան կայ­քի «Վար­չա­պետ» բաժ­նում վե­րոն­շյալ հան­դիպ­ման վե­րա­բե­րյալ հրա­պա­րակ­ված լրատ­վու­թյու­նը, կա­րող ենք եզ­րա­կաց­նել, որ այդ հան­դիպ­ման ըն­թաց­քում վար­չա­պե­տը, հա­մե­նայն դեպս, Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման վե­րա­բե­րյալ իս­կա­պես կա­րող էր վե­րոն­շյալ դիր­քո­րո­շումն ար­տա­հայ­տել, հայտ­նի Լա­րա Ա­հա­րո­նյա­նին, ԵՄ-ի ու ՄԱԿ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին և այ­լոց խոս­տա­նալ կամ հա­վաս­տել, որ տվյալ կոն­վեն­ցիան ա­ռա­ջի­կա­յում, թե­կուզ մյուս տա­րի վա­վե­րաց­վե­լու է:
Սեպ­տեմ­բե­րի 13-ին վար­չա­պե­տի հետ հան­դի­պած քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ըստ կա­ռա­վա­րու­թյան կայ­քում հրա­պա­րակ­ված հի­շյալ լրատ­վու­թյան, ներ­կա­յաց­րել են մի քա­նի տաս­նյակ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ: Թերևս բա­վա­կան է ու­շադ­րու­թյուն դարձ­նել այն փաս­տին, որ հան­դի­պումն անց­կաց­վել է «Մար­դու ի­րա­վունք­նե­րի խթա­նում և պաշտ­պա­նու­թյուն» ծրագ­րի շր­ջա­նա­կում, և որ այդ «Հան­դիպ­մա­նը մաս­նակ­ցել են նաև Հա­յաս­տա­նում ՄԱԿ-ի մշ­տա­կան հա­մա­կար­գող Շոմ­բի Շար­փը և Հա­յաս­տա­նում Եվ­րո­պա­կան միու­թյան պատ­վի­րա­կու­թյան Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան բաժ­նի ղե­կա­վար Գոն­զա­լո Սե­ռա­նոն…»: Բա ՀՀ-ում ՄԱԿ-ի մշ­տա­կան հա­մա­կար­գողն ու Հա­յաս­տա­նում Եվ­րո­պա­կան միու­թյան պատ­վի­րա­կու­թյան Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան բաժ­նի ղե­կա­վարն ա­ռանց Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման թե­ման ար­ծար­ծե­լու յո­լա կգ­նա­յի՞ն… Մա­նա­վա՛նդ, որ այդ հան­դի­պումն ըն­թա­նում էր վար­չա­պե­տի և մի քա­նի տաս­նյակ ՀԿ-նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ:
ՈՒ­շադ­րու­թյուն դարձ­նենք նաև վե­րոն­շյալ հան­դիպ­ման ըն­թաց­քում Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­պա­րակ­ված մտ­քե­րից (բո­լո­րո­վին վս­տահ չենք, որ ամ­բողջն է հրա­պա­րակ­վել) մեկ-եր­կու­սին. «Մաս­նա­վո­րա­պես, ոչ միշտ, բայց եր­բեմն ո­րոշ դր­վագ­նե­րում կա­րող է պարզ­վել, որ պար­զա­բան­ման կա­րիք ու­նի, թե ինչ է նշա­նա­կում մար­դու ի­րա­վունք, եր­բեմն կա­րող է անհ­րա­ժեշտ լի­նել պար­զա­բա­նել, թե ով է մար­դը, ով կա­րող է օգտ­վել ի­րա­վուն­քից, եր­բեմն կա­րող է անհ­րա­ժեշ­տու­թյուն լի­նել պար­զա­բա­նել, թե ար­դյոք ո­մանք ա­վե­լի կամ պա­կաս մարդ են և այս­պես շա­րու­նակ», «Մի բան ակն­հայտ է, որ մեր կա­ռա­վա­րու­թյու­նը նվիր­ված է ժո­ղովր­դա­վա­րա­կան ար­ժեք­նե­րին»:
Հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, վար­չա­պե­տը կարևո­րել է քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան դե­րը երկ­րում ժո­ղովր­դա­վա­րու­թյան զար­գաց­ման ու ամ­րապ­նդ­ման գոր­ծում, մաս­նա­վո­րա­պես, քն­նարկ­վել են նաև մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյա­նը, այդ ուղ­ղու­թյամբ հան­րա­յին վե­րահս­կո­ղու­թյան բարձ­րաց­մա­նը, այդ ուղ­ղու­թյամբ նաև մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը վե­րա­բե­րող հար­ցեր:
Ի դեպ, հրա­պա­րակ­ված չէ նաև այն ՀԿ-նե­րի ցան­կը, ո­րոնց ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը մաս­նակ­ցել են նշ­ված հան­դիպ­մա­նը։
ՈՒ­շագ­րավ է, որ ժո­ղովր­դա­վա­րա­կան ար­ժեք­նե­րին (իսկ հրա­պա­րա­կայ­նու­թյու­նը դրա բաղ­կա­ցու­ցիչն է) ՀՀ կա­ռա­վա­րու­թյան նվիր­վա­ծու­թյու­նը հա­վաս­տող, ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը մեզ հա­մար էն­դե­միկ ար­ժեք հա­մա­րող Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ո­րը սի­րում է իր գրե­թե ա­մեն մի հան­դիպ­ման տե­սա­ձայ­նագ­րու­թյու­նը հրա­պա­րա­կել, «Ֆեյս­բու­քում» նույ­նիսկ շատ հա­ճա­խա­կի լայվ մտ­նել, հի­շյալ հան­դիպ­ման տե­սա­ձայ­նագ­րու­թյու­նը չի հրա­պա­րա­կել, հետևա­բար կա­րե­լի է մտա­ծել, որ, հա­վա­նա­բար, թաքց­նե­լու բան է ու­նե­ցել: Մա­նա­վա՛նդ, որ հենց այդ նույն հան­դիպ­մա­նը պա­տին փակց­ված «Հա­նուն հա­վա­սար ի­րա­վունք­նե­րի» կար­գա­խո­սով պաս­տա­ռի հա­մա­պատ­կե­րին ե­լույթ է ու­նե­ցել հի­շյալ հան­դիպ­ման մաս­նա­կից­նե­րից ԼԳԲՏ (լես­բու­հի, գեյ, բի­սեք­սուալ, տրանս­վիս­տիտ) ան­ձանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյամբ զբաղ­վող, իշ­խող «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյան հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ան­դամ, Կա­նա­դա­յի և Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի Լա­րա Ա­հա­րո­նյա­նը` 2009 թ. հու­նի­սին «Ե­կեք խո­սենք սեք­սի մա­սին» պոռ­նոգ­րա­ֆիան հրա­տա­րա­կած, ՀՀ ոս­տի­կա­նու­թյան հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյան ու քա­ղա­քա­կան կո­ռուպ­ցիա­յի ար­դյուն­քում ան­պա­տիժ մնա­ցած, 2011 թ. Երևա­նում «Հեշ­տո­ցի մե­նա­խո­սու­թյուն­նե­րը» թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցու­մը բե­մադ­րած, Սո­րո­սի հիմ­նադ­րա­մից քա­նիցս ֆի­նան­սա­վո­րում ստա­ցած «Կա­նանց ռե­սուր­սա­յին կենտ­րոն» ՀԿ-ի հիմ­նա­դիրն ու հա­մա­նա­խա­գա­հը, որն իր հիմ­նադ­րած ու ղե­կա­վա­րած կազ­մա­կեր­պու­թյան հետ միա­սին Հա­յաս­տա­նում այ­լա­սեր­ման քա­րոզ­չու­թյամբ է զբաղ­վել ու, թերևս, զբաղ­վում է նաև այժմ:
Խոսքն այն նույն Լա­րա Ա­հա­րո­նյա­նի մա­սին է, ո­րին Հ1-ի ե­թե­րում 2018 թ. դեկ­տեմ­բե­րի 5-ի հայտ­նի հե­ռուս­տա­բա­նա­վե­ճի ըն­թաց­քում («ՈՒ­ՂԻՂ. Դե­բատ­ներ՝ 11 ու­ժե­րի ա­ռա­ջին հա­մար­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ») այն ժա­մա­նակ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար Նի­կոլ Փա­շի­նյա­նը, փոր­ձե­լով ար­դա­րաց­նել, ՀՀԿ նա­խընտ­րա­կան ցու­ցա­կը գլ­խա­վո­րող, ԱԺ պատ­գա­մա­վո­րու­թյան թեկ­նա­ծու Վի­գեն Սարգ­սյա­նին բա­ռա­ցի ա­սաց հետևյա­լը. «Էն մար­դը, ո­րին ձե­րոնք տա­րա­ծում են, թե ակ­տի­վիստ ա (նկա­տի ու­նի ակ­տի­վիստ՝ այ­լա­սեր­ման քա­րոզ­չու­թյան, ԼԳԲՏ ան­ձանց ի­րա­վունք­նե­րի, նե­րա­ռյալ՝ այ­լա­սեր­ման քա­րոզ­չու­թյան «ի­րա­վուն­քի» պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տում.- Ա.Հ.), չորս ե­րե­խա­նե­րի, չորս ե­րե­խա­նե­րի մայր ա, ըն­տա­նի­քի, ըն­տա­նի­քի, հայ­կա­կան ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի մայր ա…»: «Հայ­կա­կան ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի մայր» նույն Լա­րա Ա­հա­րո­նյա­նը դրա­նից կարճ ժա­մա­նակ անց` ս. թ. մար­տի 8-ին, Ազ­գա­յին ժո­ղո­վում ա­ռանց ա­մո­թի որևէ նշույ­լի, բա­ցեի­բաց հայ­տա­րա­րեց. «Մենք նաև տրանս կա­նայք ենք, մենք նաև լես­բի և բի­սեք­սուալ կա­նայք ենք, որ ու­զում ենք կամ չենք ու­զում ե­րե­խա որ­դեգ­րել կամ ու­նե­նալ», այս­պի­սով նաև այ­լա­սեր­ված­նե­րի կող­մից Հա­յաս­տա­նում ե­րե­խա որ­դեգ­րե­լու «ի­րա­վուն­քի» հայտ ներ­կա­յաց­նե­լով:
Ինչ­պես ար­դեն հաս­կա­նա­լի է, քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի թվում վար­չա­պե­տի հետ հան­դիպ­մա­նը Լա­րա Ա­հա­րո­նյա­նի մաս­նակ­ցու­թյու­նը և ե­լույ­թը նույն­պես այն տե­ղե­կատ­վա­կան բաղ­կա­ցու­ցիչ­նե­րից է, ո­րը նկա­տի ու­նե­նա­լով, կա­րող ենք մտա­ծել, որ «Ժո­ղո­վուրդ» թեր­թի տվյալ հրա­պա­րա­կու­մը գո­նե Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման առն­չու­թյամբ վար­չա­պե­տի դիր­քո­րոշ­ման մա­սով հա­մա­պա­տաս­խա­նում է ի­րա­կա­նու­թյա­նը, իսկ ե­թե դա այդ­պես չէ, ա­պա սպա­սում ենք վար­չա­պե­տի, նրա մա­մու­լի քար­տու­ղա­րի կամ հի­շյալ վար­չու­թյան հերք­մա­նը։
Ինչ վե­րա­բե­րում է հի­շյալ հան­դիպ­ման ըն­թաց­քում Ա­մուլ­սա­րի առն­չու­թյամբ Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյա­նը, որ հան­քը շա­հա­գործ­վե­լու է, ա­պա այդ մա­սին այս պա­հի դրու­թյամբ ա­վե­լին հայտ­նի չէ, քան «Ժո­ղո­վուրդ» թեր­թի նշ­ված հրա­պա­րա­կու­մը, և ե­թե հրա­պա­րակ­ված տե­ղե­կատ­վու­թյունն այդ մա­սով ճիշտ չէ, ա­պա ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նից դար­ձյալ հերք­ման սպա­սենք։
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 7337

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ