Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հա­յաս­տա­նի և Այսր­կով­կա­սի շուրջն ան­հան­գիստ է

Հա­յաս­տա­նի և Այսր­կով­կա­սի շուրջն ան­հան­գիստ է
27.09.2019 | 00:35
Այժմ վե­րա­նանք Այ­սր­կով­կա­սից։ Վերևում ար­դեն գրել եմ, որ Մեր­ձա­վոր Արևել­քի (Սի­րիա, Ի­րաք և Ի­րան) խն­դիր­նե­րի պատ­ճա­ռով Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նը հեր­թա­կան ան­գամ շտա­պել է Ռու­սաս­տան։ Դի­տա­վո­րյալ չեմ վեր­լու­ծի Էր­դո­ղա­նի և Պու­տի­նի հան­դիպ­ման մա­սին պաշ­տո­նա­կան աղ­բյուր­նե­րի հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րը։ Վեր­ջին ժա­մա­նակ­ներս ինձ հա­ճախ են քն­նա­դա­տում, որ իմ նյու­թե­րում «մեջ­բե­րում­նե­րը շատ են», ինձ խոր­հուրդ են տա­լիս` «գրիր սե­փա­կան ինչ-որ բան». թվում է, թե իմ քն­նա­դատ­ներն ու խոր­հր­դա­տու­ներն ու­զում են, որ ես լի­նեմ այս կամ այն բա­նակ­ցու­թյուն­նե­րի, հան­դի­պում­նե­րի, ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ան­մի­ջա­կան մաս­նա­կի­ցը։ Այն­պես որ, կներ­կա­յաց­նեմ Պու­տի­նի և Էր­դո­ղա­նի բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սին իմ սե­փա­կան տես­լա­կա­նը, մա­նա­վանդ որ այդ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մեծ մա­սը չի լու­սա­բան­վել ԶԼՄ-նե­րի կող­մից, քա­նի որ ե­ղել է գաղտ­նի։ Ես Պու­տի­նի և Էր­դո­ղա­նի շփ­ման ժա­մա­նակ ար­ված շատ լու­սան­կար­ներ ու տե­սա­հո­լո­վակ­ներ եմ նա­յել։ Նկա­տե­լի է, որ նույ­նիսկ երբ Թուր­քիա­յի նա­խա­գա­հը ժպ­տում էր, ժպի­տը թվում էր շին­ծու, չէր ար­տա­հայ­տում նրա ի­րա­կան տրա­մադ­րու­թյու­նը և ներ­քին վի­ճա­կը։ Բե­րա­նի ան­կյուն­նե­րը եր­բեմն ցնց­վում էին. դա նշան էր, որ մար­դը կա­տա­կե­լու տրա­մադ­րու­թյուն չու­նի։ Բայց լու­սան­կա­րում կա­րե­լի է տես­նել Էր­դո­ղա­նի լար­ված ու մտա­հոգ աչ­քե­րը։ Ին­չի՞ մա­սին էր նա մտա­ծում, ի՞նչն էր նրան տան­ջում։ Հա­վա­նա­բար այն, որ չնա­յած բա­րե­կա­մու­թյան ու հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին Մոսկ­վա­յի և Ան­կա­րա­յի փո­խա­դարձ մե­ծա­խոս­տում հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, նա­խա­գահ Պու­տի­նը (ու­րեմն` ՌԴ ԱԳՆ-ն և ՊՆ-ն) ո­չինչ չի ու­զում լսել Թուր­քիա­յից։ Եվ պա­հան­ջը հին է, դեռ 2016-ից. Թուր­քիա, դուրս Ի­րա­քից և Սի­րիա­յից։
Իսկ Պու­տի­նի դեպ­քում հա­կա­ռակն է։ Հան­դար­տու­թյուն, դեմ­քի մկան­նե­րի ար­ձա­գան­քի գրե­թե բա­ցա­կա­յու­թյուն։ Բայց աչ­քե­րի կոշտ, հա­մա­րյա պող­պատե հա­յացք։ Ձայ­նի շին­ծու ան­տար­բե­րու­թյուն, երբ Էր­դո­ղա­նը հարց­նում է` իսկ ՍՈՒ-57-ը թռ­չու՞մ է։ Իսկ վա­ճառ­վու՞մ է։ Պու­տի­նը դա­դար­նե­րով ու շին­ծու ան­տար­բե­րու­թյամբ պա­տաս­խա­նում է` ա­յո, թռ­չում է, ա­յո, կա­րող եք գնել... Իմ այս ողջ թվար­կու­մը կոչ­ված է թաքց­նե­լու այն փաս­տը, որ Պու­տինն ինչ-որ գեր­լուրջ բան «բա­ցատ­րեց» Էր­դո­ղա­նին, ին­չը նրան ակն­հայտ կեր­պով «դուր չե­կավ»։ Չեմ շա­րու­նա­կի երևա­կա­յել. կյան­քը բո­լո­րիս, նաև Էր­դո­ղա­նին, կս­տի­պի բախ­վել դա­ժան ի­րա­կա­նու­թյա­նը, գու­ցե նույ­նիսկ մի շարք ռազ­մա­վա­րա­կան ի­րա­կա­նու­թյուն­նե­րի, ո­րոն­ցից մեկն այլևս ոչ ոք չի թաքց­նում. մեր տա­րա­ծաշր­ջա­նում Ռու­սաս­տա­նը, Ի­րանն ու Չի­նաս­տա­նը «խա­ղում» են որ­պես դաշ­նա­կից­ներ։ Ա­յո, Չի­նաս­տա­նը ևս։ Ստորև նյու­թի տեքս­տից ըն­թեր­ցող­նե­րը կհա­մոզ­վեն դրա­նում։ Կա­րող եմ միայն խոր­հուրդ տալ Հա­յաս­տա­նի ԱԳՆ-ին, որ մեր երկ­րի և ողջ տա­րա­ծաշր­ջա­նի անվ­տան­գու­թյան սպառ­նա­լիք­նե­րը գնա­հա­տե­լիս հաշ­վի առ­նի Ռու­սաս­տա­նի, Ի­րա­նի և Չի­նաս­տա­նի դաշ­նակ­ցու­թյու­նը։
Ար­դեն սեպ­տեմ­բե­րի սկզ­բին Պե­կի­նից սեն­սա­ցիոն հա­ղոր­դագ­րու­թյուն տա­րած­վեց։ «Petroleum Eco­nomist» մաս­նա­գի­տաց­ված կայ­քը, հղում ա­նե­լով Ի­րա­նի նավ­թի նա­խա­րա­րու­թյան բարձ­րաս­տի­ճան աղ­բյու­րին, հայտ­նեց, որ մո­տա­կա 5 տա­րում Չի­նաս­տանն Ի­րա­նի նավ­թա­գա­զա­յին հա­մա­լի­րում կներդ­նի 280 մլրդ դո­լար, իսկ ստաց­ված մի­լիո­նա­վոր բա­րել նավ­թը և մի­լիար­դա­վոր խո­րա­նարդ մետր գա­զը գնե­լու է զեղ­չե­րով` ա­ռանց հաշ­վի առ­նե­լու ԱՄՆ-ի պատ­ժա­մի­ջոց­նե­րը։ Առևտրա­յին պա­տե­րազ­մի ֆո­նին Պե­կի­նի այդ ներդ­րում­նե­րը մար­տահ­րա­վեր­ներ կդառ­նան Վա­շինգ­տո­նի և իս­կա­կան ռումբ` ԱՄՆ-ի նավ­թա­գա­զա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան հա­մար։ Ա­մե­րի­կա­յում դեռևս հույս ու­նեն վե­րա­կանգ­նե­լու նավ­թի և գա­զի մա­տա­կա­րա­րու­մը Չի­նաս­տա­նին, որն այ­սօր ած­խաջ­րա­ծին­նե­րի սպառ­ման ա­մե­նաա­րագ ա­ճող շու­կան է։
Օ­գոս­տո­սի վեր­ջին Ի­րա­նի ԱԳ նա­խա­րար Մո­հա­մադ Զա­րիֆն այ­ցե­լեց իր չի­նա­ցի գոր­ծըն­կեր Վան Իին և ներ­կա­յաց­րեց Ի­րա­նի և Չի­նաս­տա­նի միջև ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րու­թյան մա­սին 2016-ին կնք­ված հա­մա­ձայ­նագ­րի ի­րա­գործ­ման ճա­նա­պար­հա­յին քար­տե­զը։ «Petroleum Eco­no­mist» կայ­քի ի­րա­նա­կան աղ­բյու­րը հայտ­նում է, որ այդ փաս­տաթղ­թի շատ ման­րա­մաս­ներ չեն հրա­պա­րակ­վի։ Նո­րաց­ված հա­մա­ձայ­նագ­րի ա­ռանց­քում լի­նե­լու են Չի­նաս­տա­նի ներդ­րում­ներն Ի­րա­նի վա­ռե­լի­քա­է­ներ­գե­տիկ հա­մա­լի­րում։ Հա­ջորդ հն­գա­մյա­կում նա­խա­տես­վում են ևս 120 մլրդ դո­լա­րի ներդ­րում­ներ ար­դեն Ի­րա­նի տրանս­պոր­տա­յին և ար­դյու­նա­բե­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րում։ Թեհ­րանն իր կող­մից չի­նա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րին խոս­տա­նում է ինչ­պես նոր, այն­պես էլ աշ­խա­տանք­նե­րը դա­դա­րեց­րած հին հան­քա­վայ­րե­րի մշակ­ման ա­ռաջ­նա­հերթ ի­րա­վունք։ Չին գոր­ծըն­կեր­նե­րին ա­ռա­ջար­կել են նաև մաս­նակ­ցու­թյուն Ի­րա­նի ցան­կա­ցած նավ­թա­քի­միա­կան նա­խագ­ծե­րում։ «Ա­ռա­ջար­կի մեջ մտ­նում է նաև Ի­րա­նում 5 հա­զար մար­դու տե­ղա­բաշ­խու­մը Չի­նաս­տան նավ­թի, գա­զի և նավ­թա­քի­միա­յի ար­տադ­րան­քի տե­ղա­փոխ­ման անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար»,- ա­սել է ի­րան­ցի ա­նա­նուն աղ­բյու­րը։ Նա ա­վե­լաց­րել է, որ Չի­նաս­տա­նը կս­տա­նա ե­րաշ­խա­վոր­ված 12 % զեղչ հում­քի հա­մար և 6-8 % հա­տու­ցում ռիս­կե­րի հա­մար։ Չի­նա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րը կա­րող են վճար­ման հե­տաձ­գում ստա­նալ մինչև եր­կու տա­րով ու մա­տա­կա­րա­րում­նե­րը վճա­րել ոչ թե դո­լա­րով, այլ «փա­փուկ» տա­րադ­րամ­նե­րով, ո­րոնք ստա­նում են Աֆ­րի­կա­յի և ԱՊՀ եր­կր­նե­րի հետ առևտրից։ Չի­նաս­տա­նը նաև հա­մաշ­խար­հա­յին գնե­րի 8-12 % զեղչ է ու­զում, ո­րով ընդ­հա­նուր զեղ­չը կհաս­նի 32 %-ի։ Բա­ցի այդ ա­մե­նից, Չի­նաս­տա­նի հա­մար լրա­ցու­ցիչ ե­կա­մուտ կա­րող է բե­րել նա­խագ­ծե­րում Ի­րա­նի ցածր վար­ձատր­վող աշ­խա­տու­ժի օգ­տա­գոր­ծու­մը։
«Petroleum Economist»-ի աղ­բյու­րը նշում է, որ Չի­նաս­տա­նի հետ 25-ա­մյա գոր­ծար­քում Թեհ­րա­նը ե­րեք նպա­տակ ու­նի։ Ա­ռա­ջին. Չի­նաս­տա­նը Ռու­սաս­տա­նի հետ ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի ան­դամ է։ «Թույլ չտա­լու հա­մար, որ պատ­ժա­մի­ջոց­նե­րը դուրս գան ՄԱԿ-ի մա­կար­դակ, Ի­րանն ու­նի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի հինգ ան­դամ­նե­րից եր­կու­սի ա­ջակ­ցու­թյու­նը։ Եր­րոր­դը կա­րող է դառ­նալ Ֆրան­սիան, ուր օ­գոս­տո­սին G7-ի գա­գաթ­նա­ժո­ղո­վի ժա­մա­նակ անս­պա­սե­լի այց էր կա­տա­րել Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րա­րը»,- ա­սել է աղ­բյու­րը։ Նա ա­սում է, որ պլան­նե­րում կա նաև գա­զա­մուղ, ո­րը Չի­նաս­տա­նի արևմուտ­քը կմիաց­նի Ի­րա­նին, Թուր­քիա­յին և Մի­ջին Ա­սիա­յի եր­կր­նե­րին. «Պե­կի­նը հա­մա­ձայ­նել է նա­խագ­ծին ռու­սա­կան մի ըն­կե­րու­թյան մաս­նակ­ցու­թյա­նը»։ Երկ­րորդ դրա­կան հան­գա­ման­քը կլի­նի Ի­րա­նի ե­րեք ա­ռանց­քա­յին նավ­թա­հան­քե­րից հա­նույ­թի ա­ճը։ Չի­նաս­տա­նը խոս­տա­ցել է ա­վե­լաց­նել Պար­սից ծո­ցում աշ­խար­հի ա­մե­նա­խո­շոր գա­զա­հան­քի («Հա­րա­վա­յին Պարս») 11-րդ փու­լի յու­րաց­ման տեմ­պե­րը։ Չի­նա­կան CNPC ըն­կե­րու­թյանն է պատ­կա­նում նա­խագ­ծի 30 % բաժ­նե­մա­սը այն բա­նից հե­տո, երբ նրա­նից դուրս ե­կավ ֆրան­սիա­կան «Total»-ը։ Չի­նաս­տա­նը նաև հա­մա­ձայ­նել է Արևմտյան Քա­րու­նի հան­քա­վայ­րե­րում նավ­թի հա­նույթն ա­վե­լաց­նե­լուն մինչև 500 հազ. բա­րել մեկ օ­րում։ Թեհ­րա­նի եր­րորդ նպա­տա­կը Չի­նաս­տա­նին մա­տա­կա­րար­վող նավ­թի ծա­վալ­ներն ա­վե­լաց­նելն է, ին­չին նույն­պես Պե­կի­նը հա­մա­ձայն է։
Չի­նա­կան մաք­սա­յին ծա­ռա­յու­թյան տվյալ­նե­րով` հու­լի­սին ի­րա­նա­կան նավ­թի ներ­մու­ծու­մը կազ­մել է օ­րա­կան ա­վե­լի քան 925 հազ. բա­րել։ Ընդ ո­րում, Չի­նաս­տա­նում դեռ չմաք­սա­զերծ­ված մի­լիո­նա­վոր բա­րել­նե­րով նավթ կա, ո­րը տե­ղա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րը կա­րող են օգ­տա­գոր­ծել ցան­կա­ցած պա­հի։ Այս­պի­սով, Ի­րա­նը Չի­նաս­տա­նի մի­ջո­ցով (կամ Չի­նաս­տանն Ի­րա­նի մի­ջո­ցով) կամ եր­կուսն ի­րար հետ ի­րա­կան մար­տահ­րա­վեր­ներ են նե­տում Վա­շինգ­տո­նին։ Ինչ­պես տես­նում ենք, հաս­տատ­վում է իմ վե­րոն­շյալ այն կար­ծի­քը, որ Ռու­սաս­տա­նը, Ի­րանն ու Չի­նաս­տա­նը «խա­ղում» են որ­պես դաշ­նա­կից­ներ, ընդ ո­րում, և՛ մեր, և՛ աշ­խար­հի այլ տա­րա­ծաշր­ջան­նե­րում։
Բայց հենց մեր հարևան Ի­րանն է շա­րու­նա­կում հան­դես գալ որ­պես հա­մաշ­խար­հա­յին աս­պա­րե­զի «ա­ռա­ջին ջու­թակ»։ Վեր­ջերս Թեհ­րա­նը նախ մեր­ժեց ԱՄՆ-ի և Ֆրան­սիա­յի բո­լոր պայ­ման­նե­րը` պն­դե­լով, որ քա­նի դեռ Վա­շինգ­տո­նը չի ըն­դու­նի իր պար­տու­թյու­նը և չի հա­նի հա­կաի­րա­նա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րը, մինչև ԱՄՆ-ը չվե­րա­դառ­նա Ի­րա­նի հետ «մի­ջու­կա­յին հա­մա­ձայ­նագ­րի» շր­ջա­նակ, որևէ բա­նակ­ցու­թյուն չի լի­նի։ Հեր­թա­կան քա­ղա­քա­կան ապ­տակն ստա­նա­լով Թեհ­րա­նից` ԱՄՆ-ի նա­խա­գահ Թրամ­փը հրա­պա­րա­կայ­նո­րեն հրա­ժար­վեց ի­րա­նա­կան կող­մի պայ­ման­նե­րով Ի­րա­նի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րից։ Երկ­րորդ. Ի­րա­նի ԱԳ նա­խա­րար Մո­հա­մադ Ջա­վադ Զա­րի­ֆը Մոսկ­վա­յում բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րեց իր ռուս գոր­ծըն­կեր Սեր­գեյ Լավ­րո­վի հետ։ Կող­մե­րը նո­րից հաս­տա­տե­ցին, որ շու­տով աշ­խար­հը կտես­նի Հնդ­կա­կան օվ­կիա­նո­սում Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի ռազ­մա­ծո­վա­յին նա­վա­տորմ­նե­րի հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը։ Զա­րի­ֆի խոս­քով` Թեհ­րա­նը ող­ջու­նում է Պար­սից ծո­ցում անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու գծով ռու­սա­կան ա­ռա­ջար­կը։ Նա նշեց նաև, որ Ի­րանն ա­ռա­ջարկ­ներ է ա­րել Պար­սից ծո­ցում կա­յու­նու­թյան վե­րա­բե­րյալ և ծո­ցի եր­կր­նե­րի հետ չհար­ձակ­ման պայ­մա­նա­գիր կն­քե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն է հայտ­նել։ Մոս­կո­վյան բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո Զա­րիֆն «IRNA» գոր­ծա­կա­լու­թյանն ա­սել է. «Ի­րա­նը կա­նո­նա­վոր ու մշ­տա­կան բա­նակ­ցու­թյուն­ներ է վա­րում Ռու­սաս­տա­նի հետ վեր­ջին վեց տա­րում, և ի­րա­նա-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ծա­ռա­յում են մի­ջազ­գա­յին խա­ղա­ղու­թյան ու անվ­տան­գու­թյան շա­հե­րին»։
Ինչ­պես տես­նում ենք, Թեհ­րանն աս­տի­ճա­նա­բար դա­դա­րում է այն փաս­տը թաքց­նե­լուց, որ ի­րա­նա-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներն ու­նեն դաշ­նակ­ցա­յին գոր­ծակ­ցու­թյան բնույթ։ Հա­յաս­տա­նի հա­մար այդ փաս­տը կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նի, ո­րով­հետև այժմ հաս­տատ սպա­սե­լի է, որ Հա­յաս­տա­նի և Այ­սր­կով­կա­սի վե­րա­բե­րյալ Ի­րա­նի ու Ռու­սաս­տա­նի ցան­կա­ցած ո­րո­շում ու­նե­նա­լու է փոխ­հա­մա­ձայ­նեց­ված ո­րոշ­ման բնույթ։ Երևա­նում ոչ ո­քի չի հա­ջող­վի «տա­րա­ձայ­նու­թյուն­ներ փնտ­րել Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի միջև»։ Եվ ին­չու՞ միայն Երևա­նում. դա ոչ մե­կին չի հա­ջող­վի։ Ո­րով­հետև ինչ­պի­սի «վի­ճե­լի» բան էլ լի­նի Մոսկ­վա­յի և Թեհ­րա­նի միջև, ռազ­մա­վա­րու­թյան ու ան­վտան­գու­թյան խո­շոր հար­ցե­րում այդ եր­կր­ներն առն­վազն 2014-ի ա­մառ­վա­նից կամ թե­կուզ 2015-ի աշ­նա­նից գոր­ծում են ձեռք ձեռ­քի, հա­մա­ձայ­նեց­ված և՛ Այսր­կով­կա­սում, և՛ Մեր­ձա­վոր Արևել­քում, և՛ Մի­ջին Ա­սիա­յում ու Աֆ­ղանս­տա­նում։ Հա­յաս­տա­նում որևէ մեկն ար­դեն լսե՞լ է, որ Աֆ­ղանս­տա­նում ուզ­բեկ­ներն ու տա­ջիկ­նե­րը վե­րա­կանգ­նել են ի­րենց Հյու­սի­սա­յին միու­թյու­նը «Իս­լա­մա­կան պե­տու­թյան» և «Թա­լի­բա­նի» դեմ հա­մա­տեղ զին­ված պայ­քա­րի հա­մար։ Ե­թե չեն լսել, ա­պա Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներն ընդ­հան­րա­պես ի՞նչ գի­տեն հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան ըն­թա­ցիկ գե­րա­րագ փո­փո­խու­թյուն­նե­րի մա­սին։
Բայց վե­րա­դառ­նանք Ի­րա­նին ու նրա ար­տա­քին ակ­տիվ քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։ Եր­րորդ. օ­գոս­տո­սի 31-ից մինչև սեպ­տեմ­բե­րի 4-ը Կաս­պից ծո­վում ծա­վա­լուն զո­րա­վար­ժու­թյուն­ներ էին ըն­թա­նում, ո­րոն­ցում ներգ­րավ­ված էին հր­թի­ռա­յին ռազ­մա­նա­վեր, տոր­պե­դա­յին կա­տեր­ներ և ուղ­ղա­թիռ­ներ, Ի­րա­նի ՌԹՆ դե­սան­տա­յին­նե­րի ջո­կատ­ներ։ Ըստ «Tasnim News» գոր­ծա­կա­լու­թյան, զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ծո­վա­յին հետևա­կին և դե­սան­տա­յին­նե­րին «հա­ջող­վել է գրա­վել հա­կա­ռա­կոր­դի պայ­մա­նա­կան նա­վե­րը` օգ­տա­գոր­ծե­լով ա­մե­նա­տար­բեր սար­քեր ու զի­նա­տե­սակ­ներ. այդ թվում` բարձր ա­րա­գու­թյամբ կա­տեր­ներ և հր­թի­ռա­յին ֆրե­գատ­ներ։ ՌԾՆ դե­սան­տա­յին­նե­րը եր­կու ուղ­ղա­թի­ռով և հր­թի­ռա­յին ռազ­մա­նա­վե­րով նույն­պես կա­րո­ղա­ցել են հետ մղել հա­կա­ռա­կոր­դի հար­ձա­կո­ղա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը` կի­րա­ռե­լով մար­տա­կան ռազ­մա­վա­րու­թյուն, հեն­վե­լով հե­տա­խու­զա­կան տվյալ­նե­րի վրա և օգ­տա­գոր­ծե­լով ռա­դիո­տե­ղո­րոշ­ման խան­գա­րում­նե­րի հա­մա­կար­գեր։ Ով գո­նե մո­տա­վոր կեր­պով ծա­նոթ է ռազ­մա­կան թե­մա­տի­կա­յին, հա­վա­նա­բար հաս­կա­ցավ, որ Ի­րա­նը ռազ­մա­կան դի­մա­կա­յու­թյան է պատ­րաստ­վում Կաս­պից ծո­վում։ Իսկ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ Կաս­պից ծո­վում հնա­րա­վոր են միայն այն եր­կր­նե­րի դեմ, ո­րոն­ցում Ի­րա­նը են­թադ­րում է կամ հաս­տատ գի­տի հա­վա­նա­կան հա­կա­ռա­կոր­դի ռազ­մա­կան ներ­կա­յու­թյու­նը։ Իսկ այդ­պի­սի եր­կր­նե­րը եր­կուսն են` Ադր­բե­ջա­նը և Ղա­զախս­տա­նը։
Չոր­րորդ. ինչ­պես հա­ղոր­դել է «Tehran Times» թեր­թը, Ի­րա­նի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան բարձ­րա­գույն խոր­հր­դի (ԱԱԲԽ) քար­տու­ղար, ծո­վա­կալ Ա­լի Շամ­խա­նին գո­վել է լի­բա­նա­նյան «Հզ­բո­լահ» կու­սակ­ցու­թյա­նը սեպ­տեմ­բե­րի 1-ին իս­րա­յե­լա­կան թի­րախ­նե­րի վրա նրա հար­ձակ­ման հա­մար, ա­սե­լով, որ լի­բա­նան­ցի շիա­նե­րի պա­տաս­խան գոր­ծո­ղու­թյու­նը ցու­ցադ­րեց Դի­մադ­րու­թյան ճա­կա­տի վճ­ռա­կա­նու­թյու­նը` դի­մա­կա­յե­լու հա­կա­ռա­կոր­դի սպառ­նա­լիք­նե­րին. «Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան օ­դա­յին տա­րա­ծու­թյու­նը խախ­տած ա­մե­րի­կյան ա­նօ­դա­չու ինք­նա­թի­ռին դի­մա­կա­յե­լը և սիո­նիս­տա­կան վար­չա­կար­գին պատ­ժե­լը լի­բա­նա­նյան «Հզ­բո­լա­հի» կող­մից նշա­նա­կում են տա­րա­ծաշր­ջա­նում ա­պա­կա­յու­նաց­նող­նե­րի և հրահ­րիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դեմ պայ­քա­րե­լու Դի­մադ­րու­թյան ճա­կա­տի վճ­ռա­կա­նու­թյու­նը»։ Շամ­խա­նիի հի­շա­տա­կած մի­ջա­դե­պի մա­սին հայտ­նեմ, որ լի­բա­նան­ցի շիա­նե­րը հա­կա­տան­կա­յին հր­թիռ­ներ են ար­ձա­կել Իս­րա­յե­լի տա­րած­քի թի­րախ­նե­րի վրա, և դա ե­ղել է վրեժ` ի պա­տաս­խան իս­րա­յե­լա­կան ա­նօ­դա­չու ինք­նա­թիռ­նե­րի հար­ձակ­ման և «Հզ­բո­լա­հին» պատ­կա­նող օ­բյեկտ­նե­րին հր­թիռ­նե­րով հար­վա­ծե­լու։ Սպան­վել է մոտ 20 իս­րա­յել­ցի զին­ծա­ռա­յող։
Հին­գե­րորդ. Ի­րա­նի արտ­քա­ղա­քա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի վե­րը նկա­րագր­ված լար­ված դի­նա­մի­կա­յով հան­դերձ Թեհ­րանն ա­զատ է ար­ձա­կել հու­լի­սի 19-ին Հոր­մու­զի նե­ղու­ցում կա­լան­ված անգ­լիա­կան «Stena Impero» նավ­թա­նա­վի անձ­նա­կազ­մի յոթ ան­դա­մի։ Այ­սինքն, ժա­մա­նակ առ ժա­մա­նակ Արևմուտ­քին պետք է ցույց տալ Ի­րա­նի խա­ղա­ղա­սի­րու­թյու­նը. գու­ցե հան­կարծ Արևմուտ­քում խել­քի գան ու դա­դա­րեց­նեն հա­կաի­րա­նա­կան հիս­տե­րիան։ Ա­հա թե ինչ­պի­սի վճ­ռա­կան ու միա­ժա­մա­նակ մե­ծա­հո­գի հարևան ու­նի Հա­յաս­տա­նը։ Մեր աչ­քի ա­ռաջ Ի­րա­նը սրըն­թա­ցո­րեն դառ­նում է հա­մաշ­խար­հա­յին տե­րու­թյուն։ Երևա­նում բո­լոր քա­ղա­քա­կան ու­ժե­րը պար­տա­վոր են դա տես­նել ու հաշ­վի առ­նել։ Հի­շեց­նեմ, որ հա­մաշ­խար­հա­յին տե­րու­թյուն­նե­րի հետ «կա­տակ­նե­րը», հատ­կա­պես փոքր պե­տու­թյուն­նե­րի կող­մից, ա­նըն­դու­նե­լի են։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 3944

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ