Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ոստիկանությունը հայտնում է սոցծառայություն մատուցող ՊՈԱԿ-ում 28 մլն դրամի հափշտակության մասին

Ոստիկանությունը հայտնում է սոցծառայություն մատուցող ՊՈԱԿ-ում 28 մլն դրամի հափշտակության մասին
05.10.2019 | 13:24

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2012 թվականից մինչ վերջին օրերս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 28․072․858 դրամ։ Այս մասին տեղեկացրինՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Տնային պայմաններում միայանակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Վերջինս, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2012 թվականից մինչ վերջին օրերս հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 28․072․858 դրամ։ Մասնավորապես, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ՊՈԱԿ-ի տարբեր հաստիքներում հրամանագրել է իր հարազատներին, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, իսկ նրանց անվամբ ՊՈԱԿ-ի դրամարկղից դուրս գրված աշխատավարձի, ինչպես և պարգևավճարի գումարները՝ ընդհանուր 25․369․888 դրամ, առձեռն ստացել և յուրացրել է։

Բացի այդ, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ կազմակերպության հաշվեկշռում գտնվող անսարք երկու տրանսպորտային միջոցի չշահագործվելու պայմաններում 2016-2019 թվականների ընթացքում նշված ավտոմեքենաների երթուղային թերթերում, պահանջագրերում և վառելիքի շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկագրերում մտցրել է կեղծ տեղեկություններ, ինչի արդյունքում առձեռն ստացել և յուրացրել է տրանսպորտային միջոցների համար ՊՈԱԿ-ի կողմից ձեռք բերված ընդհանուր 2․708․970 դրամի՝ 7550 լիտր բենզինի կտրոնները։ Նախնական տվյալներով՝ 2015 թվականի նոյեմբերից վատնման եղանակով հափշտակվել են նաև կազմակերպության հաշվեկշռում գտնվող, սակայն տնօրենի և նրա ընտանիքի անդամների կարիքների համար շահագործված մեկ այլ ավտոմեքենայի համար ՊՈԱԿ-ի դրամարկղից դուրս գրված 3010 լիտր բենզինի, ինչպես և վարորդի անվամբ դուրս գրված աշխատավարձի և պարգևավճարի գումարները՝ ընդհանուր 3․916․815 դրամ։

Դեպքերի առթիվ հոկտեմբերի 3-ին ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դիտվել է՝ 5450

Մեկնաբանություններ