Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մի ջար­դիր հա­յե­լին, այն քեզ է ար­տա­ցո­լում

Մի ջար­դիր հա­յե­լին, այն քեզ է ար­տա­ցո­լում
08.10.2019 | 00:08
Հա­յաս­տա­նյան թավ­շյա հե­ղաշ­րջ­ման ա­ռա­ջին «հմայ­քը» նրա ա­րա­գու­թյունն է: Ար­ժա­նին պետք է մա­տու­ցել ոչ այն­քան ա­մեն­քին ու ա­մե­նը, այդ թվում և պե­տու­թյու­նը, «աս­ֆալտ­նե­րին» փռող «պեր­սո­նին», որ­քան նրան մո­դե­րաց­նող­նե­րին: Հաս­կա­նա­լի է, քվան­տա­յին ու Շու­մա­նի ռե­զո­նան­սի այս օ­րե­րում, երբ ի­ռա­ցիո­նա­լու­թյան կա­յաց­ման նոր­մը հենց ա­րա­գու­թյունն ու ա­րա­գու­թյան «ա­րանք­նե­րով» ճեղ­քումն է, այ­նու­հան­դերձ, մե­զա­նում գոր­ծըն­թաց­նե­րը սկ­սել են հա­վա­սար­վել ար­դեն լույ­սի ա­րա­գու­թյա­նը, ե­թե ոչ ա­վե­լին:
Ա­յո, գի­լիո­տին է բարձ­րաց­վում ար­դեն չոր­րորդ իշ­խա­նու­թյու­նը: Ա­ռա­ջին ե­րե­քի հար­ցը լուծ­ված է: Գրե­թե: Եվ ե­թե ան­գամ ՍԴ ան­դամ­նե­րը քա­ջու­թյուն ու­նե­նան, պահ­պա­նեն ի­րենց բա­ժին ըն­կած սահ­մա­նը, պետք է հաս­կա­նանք, որ ար­գե­լակ­նե­րի, բա­րո­յա­կա­նու­թյան, պե­տա­կա­նու­թյան կորս­տի, ինս­տի­տուտ­նե­րի ան­հագ ոչն­չաց­ման հետ որևէ խն­դիր չու­նե­ցող «պեր­սո­նը» ոտ­քը գա­զից չի քա­շե­լու, սկ­սե­լու է նույն պառ­լա­մեն­տի իր ձեռն­հաս­նե­րի օգ­նու­թյամբ կա­տա­րել սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ, մինչև հաս­նի ՍԴ, այն է` դա­տա­կան հա­մա­կար­գի իս­պառ ոչն­չաց­ման:
Միով բա­նիվ, հեր­թում է չոր­րորդ իշ­խա­նու­թյա­նը «ծն­կի բե­րե­լու» հրա­մա­յա­կա­նը: Չնա­յած, ինչ­պես տե­սաք, «եր­կու­սը մե­կում» ֆոր­մա­տը գոր­ծեց. Ե՛վ Հրայր Թով­մա­սյա­նի նկատ­մամբ «տե­ռոր կի­րառ­վեց»` ի դեմս «Հա­յե­լի» կայ­քի ու ա­կում­բի (ո­րը պատ­կա­նում է Թով­մա­սյա­նի քրո­ջը), և՛ ան­հագ ճն­շում կի­րառ­վեց ա­զատ խոս­քի, մա­մու­լի նկատ­մամբ:
Չմտ­նենք Բեր­մունդ, ար­ձա­նագ­րե­լու, թե հա­յաս­տա­նյան որ լրատ­վա­մի­ջոցն է բո­լոր անց­նող տա­րի­նե­րի ըն­թաց­քում ինչ ցան­կա­ցել, ինչ­պես ցան­կա­ցել գրել, «ու­մով» ցան­կա­ցել՝ գրել: Եվ ինչ­պես է ստաց­վել, որ այդ­քա­նից հե­տո նույն այդ ա­զատ` ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջո­ցի ղե­կա­վա­րը, նախ` պատ­գա­մա­վոր դար­ձել, և ա­պա` վար­չա­պետ, ընդ ո­րում` ա­նա­րյուն, ան­ձու, անսևժա­պա­վեն, ա­նաս­ֆալ­տափ­ռում, և այդ­պես շա­րու­նակ:
Ա­զատ խոս­քը, հենց ա­ռա­ջին օ­րը նրա կող­մից «հա­կա­պե­տա­կան» ան­վան­ված (ի դեպ, ԱՄՆ-ի Կոնգ­րե­սի կող­մից ֆի­նան­սա­վոր­վող «պե­տա­կան» լրատ­վա­մի­ջո­ցը, պետք է կար­ծել «Ա­զա­տու­թյուն» ռա­դիո­կա­յանն է, Սո­րո­սի կող­մից ֆի­նան­սա­վոր­վող մի քա­նի այլ «պե­տա­կան» կայ­քեր ևս), էլ ա­ռա­վել են շտա­պում չոր­րորդ իշ­խա­նու­թյան հար­ցում:
«Հա­յե­լի» ա­կում­բի դեմ վայ­րա­գու­թյու­նը... Ձգենք պաու­զան, բա­ցատ­րե­լու` ին­չու վայ­րա­գու­թյուն, ո­րով­հետև, ե­թե «ձվե­րի ակ­ցիան» իս­կա­պես ան­շա­հախն­դիր լի­ներ, նաև «գա­ղա­փա­րա­կան», մինչ այդ պետք է կապ­տա­մա­զիկ Ա­սյա­յին հռ­չա­կեր «ազ­գի թշ­նա­մի», մյուս­նե­րին, ո­րոնք ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ բա­րե­կա­մու­թյուն են քա­րո­զում, զեն­քից ա­կան­ջօ­ղեր պատ­րաս­տում, կա­խում ա­կանջ­նե­րից, Իլ­հա­մին «կիրթ» ան­վա­նում, Ադր­բե­ջա­նի հա­մար ըն­դու­նե­լի ո­րո­շում ո­րո­նում, ա­ռա­ջին ձուն պետք է նե­տեին հենց նրա վրա, նոր հաս­նեին Հրայր Թով­մա­սյա­նենց «տան շե­մին»:
Ա­սենք ա­մե­նա­կարևո­րը. հանձ­նա­ռու­թյուն ստանձ­նած, ա­զատ խոս­քի վրա ձու նե­տած «խու­լի­գան­նե­րը» մեծ բաց­թո­ղում ու­նե­ցան հանձ­նա­րա­րու­թյու­նը կա­տա­րե­լիս. նրանք մատ­նե­ցին իշ­խա­նու­թյուն­նե­րին` ցու­ցա­նե­լով, որ ոչ թե «խա­ղաղ» ակ­ցիա, այլ հե­տապն­դում են ի­րա­կա­նաց­նում` «բլ­թաց­րե­ցին» բուն նպա­տա­կը` «Հրայր Թով­մա­սյա­նի քույ­րը` Ան­ժե­լա Թով­մա­սյա­նը, ընդ­հան­րա­պես ի­րա­վունք չու­նի որևէ գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լու Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում»:
ՈՒ հի­մա ա­վե­լորդ է նաև ար­ձա­նագ­րել, որ սույն ձու նե­տող­նե­րի նկատ­մամբ իշ­խա­նու­թյու­նը պետք է կի­րա­ռեր «ձվադր­ման» հոդ­ված` տու­գանք, և ոչ թե քա­ղա­քա­կան հե­տապ­նդ­ման: Բո­լոր դեպ­քե­րում ար­ձա­նագ­րենք. լայ­նա­լիճ բաց­վեց նաև չոր­րորդ իշ­խա­նու­թյան հան­դեպ ռեպ­րե­սիա­նե­րի Օ­վեր­տո­նի պա­տու­հա­նը:
Կնետ­վի՞ այն­տե­ղից այդ իշ­խա­նու­թյու­նը, ո­րի «միս-ա­րյու­նից» է «բաղ­կա­ցած» նաև օր­վա իշ­խո­ղը, թե՞ հայտ­նի չա­փա­բա­նու­թյան հա­մա­ձայն` նույն ծա­ռի ճի­պո­տը կք­շի ա­ռա­ջին հեր­թին հենց ի­րեն, ո­րով­հետև, բա­ցի մո­դե­րաց­նող «բաք-օ­ֆիս­նե­րի» ճշ­մար­տու­թյուն­նե­րից. կան նաև այլ ճշ­մար­տու­թյուն­ներ, ո­րոնք ոչ ա­րագ, սա­կայն խիստ հետևո­ղա­կան ու անվ­րեպ գոր­ծում են ու ար­ձա­նագ­րում` սուր վերց­նո­ղը սրից է ընկ­նում:
Կո­դա­յին, քվան­տա­յին այս օ­րե­րում կար­ծում եք զու՞ր էր, որ չոր­րորդ իշ­խա­նու­թյան դեմ պայ­քա­րը սկս­վեց հենց «Հա­յե­լուց», ո­րի մեջ «պեր­սո­նը» նա­յել էր ի­րեն, գար­շել ու հի­մա ջար­դում է այն։
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 3145

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ