Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի շոր­շոփ­նե­րով ու­ղեկց­ված տուր

Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի շոր­շոփ­նե­րով ու­ղեկց­ված տուր
08.10.2019 | 00:33

Եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թյուն­նե­րի ներ­քին ա­ռաջ­նու­թյուն­նե­րի այս վեր­ջին տու­րի հան­դի­պում­նե­րը ներ­կա­յաց­նե­լիս մենք հա­ճա­խա­կի ստի­ված կլի­նենք անդ­րա­դառ­նալ դրան նա­խոր­դած Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի դի­մա­կա­յու­թյուն­նե­րին, ո­րով­հետև, դա­տե­լով ար­ձա­նագր­ված ար­դյունք­նե­րից, այն կար­ծես թե դրանց մաս­նակ­ցած­նե­րի մի մա­սին իս­կա­պես խել­քապ­տույտ է ա­րել` թող­նե­լով ան­ցյա­լի մեջ, կտ­րե­լով օր­վա ի­րո­ղու­թյուն­նե­րից։ Հա­մե­նայն դեպս, ար­ձա­նագր­վել են ար­դյունք­ներ, ո­րոնք չեն կա­րող չզար­մաց­նել, որ­քան էլ ա­նակն­կալ­ներն այս հրա­շա­լի խա­ղի մշ­տու­ղե­կից­ներն են։ Միա­ժա­մա­նակ նշենք, որ այս տու­րից հե­տո ա­կում­բա­յին ֆուտ­բո­լում առ­ժա­մա­նակ դա­դար կլի­նի, քան­զի ազ­գա­յին հա­վա­քա­կան­նե­րը պետք է անց­կաց­նեն Եվ­րո­պա­յի ո­րա­կա­վոր­ման փու­լի ի­րենց հեր­թա­կան հան­դի­պում­նե­րը։

ԱՆԳ­ԼԻԱ
ՈՒ­թե­րորդ տու­րը խո­շոր ա­նակն­կալ ե­ղավ «Ման­չեստր Սի­թի»-«Վուլ­վեր­հեմպ­տոն» դի­մա­կա­յու­թյու­նում ար­ձա­նագր­ված հաշ­վով։ Երկ­րորդ տաս­նյա­կում գտն­վող հյու­րե­րը միան­գա­մայն հարթ տեղն ա­նակն­կա­լի բե­րե­ցին «քա­ղա­քաբ­նակ­նե­րին»՝ ստի­պե­լով գլ­խի­կոր հե­ռալ խա­ղա­դաշ­տից։ Տրաո­րեի այդ­պես էլ ան­պա­տաս­խան մնա­ցած դուբ­լը թե­պետ ոչն­չով չս­պառ­նաց մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում Խո­սեպ Գվար­դիո­լա­յի թի­մի երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նին, սա­կայն էա­պես հետ գցեց չեմ­պիո­նա­կան մր­ցա­վազ­քից, քա­նի որ ««Լի­վեր­պու­լը» շա­րու­նա­կեց իր ան­պարտ հան­դի­պում­նե­րի շարքն ու ութ խա­ղից ու­նե­ցած 24 միա­վո­րով երկ­րի գոր­ծող չեմ­պիոն­նե­րից ա­ռաջ է ար­դեն ամ­բողջ ութ միա­վո­րով։ Կլո­պի սա­նե­րը տնա­յին խա­ղում 2։1 հաշ­վով պար­տու­թյան են մատ­նել «Լես­տե­րին»։ Իր հեր­թին այս պար­տու­թյու­նը վեր­ջի­նիս եր­րոր­դից չոր­րորդ հո­րի­զո­նա­կան մղեց, քա­նի որ հյու­րըն­կա­լե­լիս «Ար­սե­նա­լը» հաղ­թա­նակ տո­նեց «Բոռն­մու­տի» նկատ­մամբ (1։0) ու վաս­տա­կած միա­վոր­նե­րի թի­վը հասց­րեց 15-ի։
Լես­տե­րին» միա­վոր­նե­րով հա­վա­սար­վեց ար­տագ­նա­յում խո­շոր հաշ­վով «Սաուտ­հեմպ­տո­նին» հաղ­թած «Չել­սին»՝ 4։1։ Լես­տե­րի» ու «Չել­սիի» պես 14 միա­վոր ու­նի նաև «Կրիս­տալ Պա­լա­սը», սա­կայն այն դուրս է ա­ռա­ջին վե­ցյա­կից։ Ա­վե­լորդ չհա­մա­րենք հի­շա­տա­կել «Տո­տեն­հե­մին», ո­րը Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյու­նում «Բա­վա­րիա­յից» կրած խայ­տա­ռակ պար­տու­թյա­նը հա­վե­լեց ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում «Բրայ­տո­նից» կրած 0։3 հաշ­վով դար­ձյալ խո­շոր պար­տու­թյու­նը։ Հե­տաք­րք­րա­կան է, որ այս պար­տու­թյուն­նե­րը հու­նից չեն հա­նում ոչ ա­կում­բի ղե­կա­վա­րու­թյա­նը, ոչ թի­մի գլ­խա­վոր մարզ­չին, ով մաս­նա­վո­րա­պես «Բա­վա­րիա­յի» հետ խա­ղում կրած պար­տու­թյու­նից հե­տո բո­լո­րին միան­գա­մից լռեց­րեց հայ­տա­րա­րու­թյամբ, որ պատ­րաստ­վում է ևս հինգ տա­րի աշ­խա­տե­լու լոն­դո­նյան ա­կում­բում։
ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Վե­րը ներ­կա­յաց­րա­ծից ա­ռանձ­նա­պես չհե­ռա­նա­լով, թե­պետ նոր ա­ռաջ­նու­թյուն ենք ներ­կա­յաց­նե­լու, ա­սենք, որ «Տո­տեն­հե­մին» 7։2 հաշ­վով ա­ռանձ­նա­հա­տուկ դա­ժա­նու­թյամբ պատ­ժած «Բա­վա­րիան» խայ­տա­ռակ պար­տու­թյուն կրեց Մյուն­խեն ժա­մա­նած «Հո­ֆեն­հայ­մից» (1։2) ու այդ պար­տու­թյու­նում ա­ռյու­ծի բա­ժին ու­նե­ցածն ո՞վ լի­նի, որ լավ լի­նի։ Պինդ բռն­վեք. մեր Սար­գիս Ա­դա­մյա­նը, ով այս­քան տա­րի Հա­յաս­տա­նի ազ­գա­յին հա­վա­քա­կա­նում այն­քան գոլ չէր խփել, որ­քան այս խա­ղում ու, ոչ ա­վել-ոչ պա­կաս, Նո­յե­րի նման հա­մաշ­խար­հա­յին մե­ծու­թյան դար­պա­սա­պա­հին ստի­պե­լով գն­դակ­նե­րը հա­նել դար­պա­սից։ Ծուռ նս­տենք, շի­տակ խո­սենք՝ մեր ընտ­րա­նին սկզ­բուն­քո­րեն այն­պի­սի զո­րեղ մր­ցա­կից հա­վա­քա­կան­ներ չի ու­նե­ցել, որ «Բա­վա­րիան» նրանց հա­մե­մատ հա­մա­րենք թույլ ու չզար­մա­նանք մեր տղա­յի խփած եր­կու գո­լով։ Այս­տեղ մնում է ե­ղա­ծի մեկ­նա­բան­ման միայն մի բա­նա­կան տար­բե­րակ. Սար­գիս Ա­դա­մյա­նը լր­ջո­րեն վի­րա­վոր­վել է իր հայ­րե­նի քա­ղա­քի գա­րեջ­րից բա­վա­րա­կա­նի գե­րա­դա­սու­մից ու Գյում­րիի ըմ­պե­լի­քի մուռն է հա­նել։ Ե­թե դուք ա­վե­լի ող­ջա­միտ պատ­մու­թյուն կգտ­նեք մեր ներ­կա­յաց­րա­ծից, ու­րեմն, ինչ ա­սեմ, ճիշ­տը դուք եք։
Ա­ռաջ անց­նե­լով ա­սենք, որ այս պար­տու­թյու­նը մյուն­խեն­ցի­նե­րին ար­ժե­ցավ ա­ռա­ջա­տա­րու­թյան կո­րուստ ու նա­հանջ միան­գա­մից եր­կու սանդ­ղա­կի գա­հա­վի­ժու­մով։ Բա­վա­րա­ցի­նե­րի փո­խա­րեն ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում 16 միա­վո­րով հար­մա­րա­վետ տե­ղա­վոր­վեց տնա­յին խա­ղում 5։1 հաշ­վով «Աուգս­բուր­գի» նկատ­մամբ ա­ռա­վե­լու­թյան հա­սած Մյոն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիան»։ Երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում հյուր ժա­մա­նած «ՈՒ­նիո­նին» նվա­զա­գույն հաշ­վով պար­տու­թյան մատ­նած «Վոլ­ֆս­բուրգն» է՝ 15 միա­վոր։
«Բա­վա­րիա­յի» պես 14 միա­վոր ու­նի միան­գա­մից չորս թիմ։ Հեր­թա­կա­նու­թյամբ նրան հա­ջոր­դում են Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա­յի» հետ սե­փա­կան հար­կի տակ միա­վոր կի­սած «Ֆրայ­բուր­գը»՝ 2։2, ար­տագ­նա­յում «Բա­յե­րի» նկատ­մամբ ա­ռա­վե­լու­թյան չհա­սած «Լայպ­ցի­գը»՝ 1։1, հյու­րըն­կա­լե­լիս «Քյոլ­նից» խա­ղաղ բա­ժան­ված «Շալ­կեն»՝ 1։1։ Յո­թե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում հան­գր­վա­նած «Բա­յե­րին» ար­դեն հի­շա­տա­կել ենք։
ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյու­նում «Բրյու­գեի» հետ խա­ղում պար­տու­թյու­նից հրաշ­քով խու­սա­փե­լուց հե­տո «Ռեա­լը», սե­փա­կան դեմ­քը պահ­պա­նե­լու հա­մար, պար­զա­պես պար­տադր­ված էր հրա­շա­լի մեկ­նար­կած «Գրա­նա­դա­յից» ե­րեք միա­վոր կոր­զել։ Նկա­տենք, որ լավ էլ գո­լա­ռատ խա­ղում «ար­քա­յա­կա­նին» դա հա­ջող­վեց ա­նել՝ 4։2, ինչն էլ նրա հա­մար 18 միա­վո­րով շա­րու­նա­կեց ամ­րագ­րած պա­հել մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը։ «Գրա­նա­դան» (14 միա­վոր) նա­հան­ջեց չոր­րորդ հո­րի­զո­նա­կան։
Իր եր­կր­պա­գու­նե­րին տհաճ ա­նակն­կալ մա­տու­ցեց Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կոն»՝ հյու­րըն­կալ­վե­լիս միա­վոր կի­սե­լով հիմ­նա­կան կազ­մի լուրջ խն­դիր­ներ ու­նե­ցող «Վա­լյա­դո­լի­դի» հետ։ Գրանց­վել է գո­լա­զուրկ ոչ-ո­քի։
Սե­փա­կան հար­կի տակ «Խե­տա­ֆեից» ցա­վա­գին պար­տու­թյուն կրեց «Ռեալ Սո­սիե­դա­դը» (1։2) ու, խոս­տո­վա­նենք, դրա­նում իր վճ­ռո­րոշ դերն ու­նե­ցավ այն, որ խա­ղի զգա­լի հատ­վա­ծը թի­մը հար­կադր­ված էր հան­դես գալ տա­սը հո­գով։
Սա­կայն լա լի­գա­յի տու­րի գլ­խա­վոր հան­դի­պու­մը Կա­տա­լո­նիա­յում էր՝ տե­ղի «Բար­սե­լո­նի» ու ան­դա­լու­զա­կան «Սևի­լիա­յի» միջև։ Գլ­խա­վո­րը՝ գլ­խա­վոր, սա­կայն սպաս­ված պայ­թյու­նա­յին հան­դի­պու­մը չս­տաց­վեց, քա­նի որ տան­տե­րերն առն­վազն մի գլուխ բարձր էին մր­ցակ­ցից։ Ըստ էու­թյան հան­դիպ­ման ել­քը վճռ­վեց ար­դեն ա­ռա­ջին խա­ղա­կե­սում. հյու­րե­րը բաց էին թո­ղել ե­րեք գն­դակ։ Երկ­րոր­դում մեկն էլ Մե­սին ա­վե­լաց­րեց, ու դի­մա­կա­յու­թյունն ա­վարտ­վեց «Սևի­լիա­յի» հա­մար ջախ­ջա­խիչ հաշ­վով՝ 4։0։ Այս հան­դի­պու­մից հետ կա­տա­լո­նյան ա­կում­բը 16 միա­վո­րով բարձ­րա­ցավ ա­ղյու­սա­կի երկ­րորդ հո­րի­զո­նա­կան։ Նրա­նից մեկ միա­վոր է պա­կաս վաս­տա­կել «Աթ­լե­տի­կոն»։ «Ռեալ Սո­սիե­դադն» ու «Սևի­լիան» ու­նեն 13-ա­կան միա­վոր։
Ի­ՏԱ­ԼԻԱ
«Ին­տեր»-«Յու­վեն­տուս» դի­մա­կա­յու­թյու­նում «ծեր սի­նյո­րա­յի» հաղ­թա­նա­կի դեպ­քում մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում կլի­ներ ա­ռա­ջա­տա­րի փո­փո­խու­թյուն, երկ­րի վեր­ջին տա­րի­նե­րի ան­փո­փոխ չեմ­պիո­նը դուրս կգար ի­րեն այն­քան ծա­նոթ հո­րի­զո­նա­կան։ Սա­կայն այդ հաղ­թա­նա­կը նաև նշա­նա­կե­լու էր, որ ըն­թա­ցիկ սկու­դե­տեում «Ին­տե­րը» կրե­լու էր ա­ռա­ջին պար­տու­թյու­նը, ին­չը դառ­նա­լու էր Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում օ­րեր ա­ռաջ «Բար­սե­լո­նից» կրած ցա­վա­գին պար­տու­թյան տհաճ շա­րու­նա­կու­թյու­նը։ Մի խոս­քով, հան­դի­պու­մը ա­ռաջ­նու­թյան կենտ­րո­նա­կան հան­դի­պումն էր բո­լոր պա­րա­մետ­րե­րով։
Պի­տի ա­սել, որ իս­կա­պես մեծ մր­ցակ­ցու­թյուն ստաց­վեց։ Հյու­րե­րը հաշ­վի մեջ շատ ա­րագ ա­ռաջ ան­ցան, սա­կայն տան­տե­րե­րը նրանց թույլ չտ­վե­ցին եր­կար վա­յե­լել այդ ու­րա­խու­թյու­նը։ Այս­պես ա­մեն ինչ գնում էր տրա­մա­բա­նա­կան ոչ-ո­քիի, երբ «Ին­տե­րը» բաց թո­ղեց «Յու­վեն­տու­սի» կտ­րուկ հա­կագ­րո­հը, ու Գոն­սա­լո Ի­գուաինն իր թի­մին բե­րեց հաղ­թա­նակ։ 19 միա­վո­րով «ծեր սի­նյո­րան» ան­ցավ ա­ռա­ջա­տա­րի իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րի կա­տար­մա­նը։
«Ա­տա­լան­տան» «Լե­չեի» նկատ­մամբ բա­վա­կա­նին դյու­րին հաղ­թա­նակ տո­նեց (3։1) ու 16 միա­վո­րով ամ­րա­կայ­վեց եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։
Իր դիր­քում ան­շարժ մնաց «Նա­պո­լին» (13 միա­վոր), որն ար­տագ­նա­յում գո­լա­զուրկ ոչ-ո­քի խա­ղաց «Թու­րի­նի» հետ։ Նույ­նու­թյամբ դիր­քե­րը պահ­պա­նե­ցին և «Ռո­ման» ու «Լա­ցիոն»։ Ա­ռա­ջի­նը հյու­րըն­կա­լե­լիս 1։1 խա­ղաց «Կա­լյա­րիի»հետ, երկ­րորդն ար­տագ­նա­յում եր­կու գոլ փո­խա­նա­կեց «Բո­լո­նիա­յի» հետ մր­ցակ­ցու­թյու­նում։ Նրանք հա­մա­պա­տաս­խա­նա­բար ու­նեն 12 և 11 միա­վոր։
ՖՐԱՆ­ՍԻԱ
Իր թի­կուն­քին ծան­րո­րեն շն­չող «Ան­ժին» «Պա­րի Սեն Ժեր­մե­նը» ցա­վոտ դաս տվեց՝ հյու­րե­րին պար­տադ­րե­լով չորս ան­գամ գն­դա­կը հա­նել դար­պա­սից ու այդ­պես էլ ան­պա­տաս­խան մնալ։ Սույ­նից լա­վա­գույնս օգտ­վեց մինչ այդ «Ան­ժի» հետ հա­վա­սար՝ 16 միա­վոր ու­նե­ցող «Նան­տը», ո­րը սե­փա­կան հար­կի տակ նվա­զա­գույն հաշ­վով ա­ռա­վե­լու­թյան հա­սավ «Նից­ցա­յի» նկատ­մամբ ու երկ­րի գոր­ծող չեմ­պիո­նից հետ է մնում եր­կու միա­վո­րով։ Չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է ար­տագ­նա­յում «Թու­լու­զին» 3։1 հաշ­վով հաղ­թած «Բոր­դոն»։ Նրա ակ­տի­վում է 15 միա­վոր։ Նույն­քան միա­վոր է գրանց­ված նաև «Լի­լի» ան­վան դի­մաց, ո­րը սե­փա­կան հար­կի տակ միա­վոր է կի­սել (2։2) մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կի ստո­րին հո­րի­զո­նա­կան­նե­րում գտն­վող «Նի­մի» հետ։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 2614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ