Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԵԱՏՄ-ի տա­րօ­րի­նակ գա­գաթ­նա­ժո­ղո­վը՝ Երևա­նում

ԵԱՏՄ-ի տա­րօ­րի­նակ գա­գաթ­նա­ժո­ղո­վը՝ Երևա­նում
11.10.2019 | 01:27
Երևա­նում կա­յա­ցած ԵԱՏՄ-ի գա­գաթ­նա­ժո­ղովն ար­դեն պատ­մու­թյուն է։ Բա­վա­կան տա­րօ­րի­նակ, բայց պատ­մու­թյուն։ Ինչ­պես և ծրագր­ված էր (ի դեպ՝ ա­ռանց Հա­յաս­տա­նի), ժա­մա­նե­ցին և Ի­րա­նի նա­խա­գահ Հա­սան Ռո­հա­նին, և Մոլ­դո­վա­յի նա­խա­գահ Ի­գոր Դո­դո­նը։ Երևի թե միայն Սին­գա­պու­րի վար­չա­պետ Լի Սյան Լու­նի ժա­ման­մա­նը կա­րող էր առն­չու­թյուն ու­նե­նալ Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Մյուս հյու­րե­րի ժա­մա­նումն ըն­դա­մե­նը տուրք էր պաշ­տո­նա­կան ար­ձա­նագ­րու­թյա­նը։ Եվ­րա­սիա­կան բարձ­րա­գույն տն­տե­սա­կան խոր­հր­դի մաս­նա­կից­նե­րի ե­լույթ­նե­րի տեքս­տե­րը հրա­պա­րակ­վել են մա­մու­լում և է­լեկտ­րո­նա­յին ԶԼՄ-նե­րում, ուս­տի չենք մեջ­բե­րի։
Ան­ցած գա­գաթ­նա­ժո­ղո­վը պատ­մա­կան փու­լա­նիշ կդառ­նա, թե ոչ, ա­պա­գան ցույց կտա, իսկ Հա­յաս­տա­նի հա­մար նման մի­ջո­ցառ­ման անց­կա­ցու­մը նո­րու­թյուն չէ։ Ան­ցյալ տա­րի Ֆրան­կո­ֆո­նիա­յի օ­րե­րի անց­կաց­ման շր­ջա­նա­կում մեր եր­կիր այ­ցե­լե­ցին բազ­մա­թիվ եր­կր­նե­րի ղե­կա­վար­ներ։ Հա­յաս­տա­նը միշտ հա­ջո­ղու­թյամբ է ի­րա­կա­նաց­րել հա­մա­ժո­ղով­նե­րի ու գա­գաթ­նա­ժո­ղով­նե­րի անց­կա­ցու­մը։ Այս­տեղ զար­մա­նա­լու բան չկա. մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում երկ­րի վար­կա­նի­շը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած իշ­խա­նու­թյու­նից պա­հան­ջել է խո­շոր մի­ջո­ցա­ռում­նե­րի անց­կաց­մա­նը հատ­կաց­նել ա­ռաջ­նա­կարգ ու­շադ­րու­թյուն։ Եվ քա­նի որ նման մի­ջո­ցա­ռում­ներն անց­կաց­վում են ԱԳՆ-ի մաս­նակ­ցու­թյամբ, ա­պա ազն­վո­րեն ա­սենք, որ մեր երկ­րի ԱԳՆ-ն միշտ պատ­վով է կա­տա­րել իր այդ պար­տա­կա­նու­թյու­նը։
Ի­հար­կե, կարևոր են այն տն­տե­սա­կան հար­ցե­րը, ո­րոնք քն­նարկ­վել են, և ո­րոնց գծով տր­վել են բազ­մա­խոս­տում հա­վաս­տիա­ցում­ներ։ Բայց, մեր կար­ծի­քով, ա­վե­լի օգ­տա­կար է ու­շադ­րու­թյու­նը կենտ­րո­նաց­նել ԵԱՏՄ գա­գաթ­նա­ժո­ղո­վի արտ­քա­ղա­քա­կան բա­ղադ­րի­չի վրա։ Ի­զուր չէ, որ գա­գաթ­նա­ժո­ղո­վից ա­ռաջ ոչ այն է՝ լուրջ, ոչ այն է՝ կա­տա­կի բնույ­թի լուր էր տա­րած­վել, թե Երևան է պատ­րաստ­վում գա­լու նաև ԱՄՆ-ի նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փի անձ­նա­կան փաս­տա­բան, Նյու Յոր­քի նախ­կին քա­ղա­քա­պետ Ռու­դոլֆ Ջու­լիա­նին։ Բայց իբր, ի­մա­նա­լով, որ Հա­յաս­տան է գա­լու նաև ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը, Ջու­լիա­նին վեր­ջին պա­հին հրա­ժար­վել է Երևան ժա­մա­նե­լու մտ­քից։ Ին­չու՞ ենք պն­դում, որ դա ան­հե­թե­թու­թյուն է կամ կա­տակ. ո­րով­հետև ԱՄՆ-ը չէր կա­րող չի­մա­նալ, որ ԵԱՏՄ-ի ա­ռաջ­նորդ եր­կի­րը Ռու­սաս­տանն է, ու­րեմն հաս­տատ գի­տեին, որ Պու­տի­նը գա­լու է Երևան, քա­նի որ հաս­տա­տել էր իր մաս­նակ­ցու­թյու­նը գա­գաթ­նա­ժո­ղո­վին։ Այլ բան էր Ի­րա­նի նա­խա­գահ Ռո­հա­նիի ժա­մա­նու­մը։ Այ դրան ա­մե­րի­կա­ցի­նե­րը չէին սպա­սում կամ էլ վա­խե­նում էին։ Ա­ռանձ­նա­պես Ջու­լիա­նին, ո­րով­հետև Ի­րա­նի բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյու­նը (դեռ մա­յի­սին) հենց նրան է մե­ղադ­րել «Մո­ջա­հեդ­դին է Հալկ» (ՄԷՀ) ա­հա­բեկ­չա­կան խմ­բի հետ գոր­ծակ­ցու­թյան մեջ։ Պարզ է, որ Թրամ­փի յու­րա­քան­չյուր ներ­կա­յա­ցու­ցիչ ի­րեն հար­մա­րա­վետ չէր զգա Երևա­նում, երբ այն­տեղ էր գտն­վում նաև Ի­րա­նի նա­խա­գա­հը։
Նր­բու­թյուն­ներ շատ կա­յին։ Պա­տա­հա­կան չէ, որ Փա­շի­նյա­նի ըն­տա­նի­քին մերձ ԶԼՄ-նե­րը հան­կարծ սկ­սե­ցին հա­մո­զել հայ հան­րու­թյա­նը, թե իբր Հա­յաս­տա­նում ՌԴ դես­պա­նու­թյան շեն­քում Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի հետ Պու­տի­նի «չնա­խա­տես­ված» հան­դի­պու­մը տևել է ըն­դա­մե­նը «մի քա­նի րո­պե»։ ՌԴ դես­պա­նու­թյան մամ­լո քար­տու­ղար Ա­լեք­սանդր Գուչ­կո­վը հրա­ժար­վել է մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րից, երբ նրան դի­մել են բա­ցատ­րու­թյուն­ներ ստա­նա­լու հա­մար։ Ռ. Քո­չա­րյա­նի գրա­սե­նյա­կի ղե­կա­վար Վիկ­տոր Սո­ղո­մո­նյա­նը հաս­տա­տել է հան­դիպ­ման փաս­տը, բայց ման­րա­մաս­ներ չի հայտ­նել։ Իսկ Պու­տի­նի մամ­լո քար­տու­ղար Դմիտ­րի Պես­կո­վը կարճ պա­տաս­խա­նել է՝ ա­յո՛։ Այ­սինքն՝ հան­դի­պում­ներ ե­ղել են։ Իսկ ես հա­վե­լեմ նրանց հա­մար, ով­քեր չեն հետևել ռու­սա­կան պար­բե­րա­կան մա­մու­լին. այն մա­սին, որ նույ­նիսկ Պու­տի­նի հան­դի­պու­մը ան­մի­ջա­կա­նո­րեն Քո­չա­րյա­նի հետ «չի բա­ցառ­վում», Երևա­նի գա­գաթ­նա­ժո­ղո­վից շատ ա­ռաջ խո­սել է նույն Պես­կո­վը։ Այս­պի­սով, նաև Քո­չա­րյա­նի ըն­տա­նի­քի հետ հան­դի­պում­նե­րը Պու­տի­նի հա­մար ե­ղել են նա­խա­տես­ված։ ՈՒ միայն բթա­միտ­նե­րը կա­րող էին դա չկան­խա­տե­սել։ Հա­վա­նա­բար ի­րա­վա­ցի են այն աղ­բյուր­նե­րը, ո­րոնք պն­դում են, որ Պու­տի­նի և մաս­նա­վո­րա­պես Բե­լա Քո­չա­րյա­նի հան­դի­պու­մը բա­վա­կան եր­կար է տևել, ու միայն թե­յախ­մու­թյուն չի ե­ղել։ Հա­վա­նա­բար ի­րա­վա­ցի են նաև նրանք, ով­քեր պն­դում են, թե Փա­շի­նյան­ներն այն­քան էին շփոթ­ված, որ վար­չա­պե­տը «նետ­վեց» օ­դա­նա­վա­կա­յան՝ Պու­տի­նին ճա­նա­պար­հե­լու, թեև, հա­կա­ռակ կա­նո­նա­կար­գի, ան­ձամբ չէր դի­մա­վո­րել Երևան ժա­մա­նող ՌԴ նա­խա­գա­հին։ ՈՒ թե ժա­մից ա­վե­լի ինչ էր «քն­նար­կում» Փա­շի­նյանն օ­դա­նա­վա­կա­յա­նում, ին­չի պատ­ճա­ռով Ռու­սաս­տա­նի ա­ռաջ­նոր­դի ինք­նա­թիռն ու­շա­ցու­մով թռավ, գու­ցե ի­մա­նանք երբևէ։
Իսկ ո­րոշ հար­ցեր, ո­րոնց մա­սին բարձ­րա­ձայ­նումն ար­դեն տա­րած­վել է գա­գաթ­նա­ժո­ղո­վից հե­տո, մեզ շատ բան են ա­սում։ Օ­րի­նակ, նույ­նիսկ Փա­շի­նյան ըն­տա­նի­քի վե­րահս­կո­ղու­թյան տակ գտն­վող­ներն են ա­սում, որ գա­զի գի­նը, այ­նուա­մե­նայ­նիվ, կբարձ­րա­նա, ընդ ո­րում՝ բո­լո­րի հա­մար։ Եվ շու­տով մեր երկ­րի շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րը կզ­գան, թե ինչ բան է ստա­պա­տիր ու պայ­մա­նա­վոր­վե­լու ա­նըն­դու­նակ իշ­խա­նու­թյու­նը, թե ինչ­պես են ի­րենք տա­ռա­պե­լու փա­շի­նյա­նա­կան «ժո­ղովր­դա­կան իշ­խա­նու­թյան» ան­բա­վա­րար գրա­գի­տու­թյան պատ­ճա­ռով։ Մենք Այ­սր­կով­կա­սում բա­ցա­հայ­տո­րեն նախ­կին Ռու­սա­կան կայս­րու­թյու­նը չենք քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մից հե­տո, որ աշ­խար­հի հզոր­նե­րը թե­կուզ դժ­կա­մո­րեն, բայց սկ­սեն հաշ­վի առ­նել մեր երկ­րի վիթ­խա­րի չա­փերն ու անս­պառ պա­շար­նե­րը։ Դա՝ ե­թե հա­մե­մա­տենք Ռու­սաս­տա­նի 1917 թ. սո­ցիա­լա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը (չնա­յած ի­րա­զեկ մար­դիկ այն ժա­մա­նակ էլ դա բա­ցա­հայ­տո­րեն ան­վա­նում էին հե­ղաշր­ջում՝ «հոկ­տեմ­բե­րյան հե­ղաշր­ջում») Հա­յաս­տա­նի 2018 թ. ապ­րիլ-մա­յի­սի տի­պիկ փո­ղո­ցա­յին պետ­հե­ղաշ­րջ­ման հետ։ Չէ՞ որ Ռու­սաս­տա­նում, այ­նուա­մե­նայ­նիվ, հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան հա­սա­րա­կար­գի լիա­կա­տար փո­խա­րի­նում ե­ղավ, իսկ Հա­յաս­տա­նում շա­րու­նակ­վում է եր­կիրն ու նրա շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րին թա­լա­նե­լու վակ­խա­նա­լիան, մեր երկ­րում ո­չինչ (սե­փա­կա­նու­թյան ձևե­րի ա­ռու­մով) չի փոխ­վել և չի փոխ­վի... Որևէ մե­կը ցան­կու­թյուն ու­նի՞ ինձ հետ վի­ճե­լու։ Մի վի­ճեք։ Գնա­ցեք ու հարց­րեք «ժո­ղովր­դա­կան կա­ռա­վա­րու­թյա­նը»՝ մտա­դի՞ր է ու­ժա­յին ե­ղա­նա­կով ի­րա­կա­նաց­նե­լու ազ­գա­յին հարս­տու­թյան և ար­տադ­րու­թյան մի­ջոց­նե­րի սե­փա­կա­նու­թյան նոր վե­րա­բաշ­խում։ Ե­թե ոչ, ա­պա կանգ­նեք ինձ հետ և հայ­տա­րա­րեք. «Հա­յաս­տա­նում չկա ժո­ղովր­դա­կան կա­ռա­վա­րու­թյուն, ո­րը հոգ կտա­նի բնա­կան պա­շար­նե­րի, օ­բյեկտ­նե­րի և ար­տադ­րու­թյան մի­ջոց­նե­րի ազ­գայ­նաց­ման մա­սին»։
Կամ ա­հա. աս­վել է, որ Ռու­սաս­տանն ու­զում է Հա­յաս­տա­նի հետ պայ­մա­նա­գիր կն­քել, այս­պես կոչ­ված, կեն­սա­բա­նա­կան անվ­տան­գու­թյան ո­լոր­տում հա­մա­գոր­ծակ­ցե­լու մա­սին։ Խոս­քը մեր տա­րած­քում ԱՄՆ-ի Պեն­տա­գո­նի կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­նե­րի մա­սին է։ Հիմ­քեր կան են­թադ­րե­լու, որ տվյալ հար­ցում Ռու­սաս­տա­նին կողմ­նա­կից է նաև Ի­րա­նը։ Այդ եր­կու պե­տու­թյու­նը կաս­կա­ծում են, որ Հա­յաս­տա­նում, Վրաս­տա­նում և Ադր­բե­ջա­նում գտն­վող այդ լա­բո­րա­տո­րիա­նե­րից Հյու­սի­սա­յին Կով­կա­սի ռու­սա­կան մա­սի և Ի­րա­նի սահ­մա­նա­մերձ տա­րածք­նե­րի նկատ­մամբ կեն­սաա­հա­բեկ­չու­թյան փոր­ձեր են ձեռ­նարկ­վում։ Եվ դա կա­տակ չէ։ Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի զի­նա­նո­ցում բազ­մա­թիվ ե­ղա­նակ­ներ ու մի­ջոց­ներ կան ստի­պե­լու Այ­սր­կով­կա­սի հան­րա­պե­տու­թյուն­նե­րին, որ նրանք դառ­նո­րեն զղ­ջան Պեն­տա­գո­նի դո­լա­րա­յին ո­ղոր­մու­թյուն­նե­րի խայ­ծը կուլ տա­լու հա­մար։ Պար­զա­պես դրա հա­մար վճա­րե­լու են նաև այ­սր­կով­կա­սյան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի, ինք­նին հաս­կա­նա­լի է, նաև Հա­յաս­տա­նի շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րը։
Այ­նուա­մե­նայ­նիվ, վե­րա­դառ­նամ այն հար­ցին, թե ինչ ա­րեց խու­ճա­պի մատն­ված Փա­շի­նյա­նը, երբ ի­մա­ցավ, որ Պու­տի­նը Հա­յաս­տան է ե­կել ոչ միայն ԵԱՏՄ գա­գաթ­նա­ժո­ղո­վի պատ­ճա­ռով։ Ան­բո­վան­դակ ձևա­կա­նու­թյուն­նե­րի հետևից ընկ­նող Փա­շի­նյա­նի հա­մար ԵԱՏՄ մի­ջո­ցա­ռում­նե­րում կարևոր էին միայն լու­սան­կար­նե­րը, որ նրանց մի­ջո­ցով ի­րեն դեռևս հա­վա­տա­ցող­նե­րին ցույց տա, թե ինքն ինչ­քան «դու­խով» է և ինչ շր­ջա­պատ ու­նի։ Գա­գաթ­նա­ժո­ղո­վի շր­ջա­նա­կում նա դեռ մի ա­միս ա­ռաջ ա­մեն կերպ փոր­ձում էր ստա­նալ ռու­սա­կան կող­մի հա­մա­ձայ­նու­թյու­նը Պու­տի­նի հետ ա­ռան­ձին հան­դիպ­ման հա­մար։ Մեր աղ­բյուր­նե­րը հաս­տա­տում են, որ Մոսկ­վան պա­հան­ջել է ներ­կա­յաց­նել զրույ­ցի թե­մա­նե­րը։ ՈՒ քա­նի որ չի ստա­ցել դրանք, ա­րա­րո­ղա­կար­գով Պու­տին-Փա­շի­նյան ա­ռան­ձին հան­դի­պում չի նա­խա­տես­վել։ Փա­շի­նյա­նը տա­ռա­պան­քով Պու­տի­նի հետ ա­ռանձ­նազ­րույ­ցի է հա­սել... ռես­տո­րա­նում։ Ընթ­րի­քի (կամ ճա­շի) ըն­թաց­քում նա Պու­տի­նին խնդ­րել է ա­ռան­ձին հան­դի­պում ու­նե­նալ։ Ա­րա­րո­ղա­կար­գի մաս­նա­կից­նե­րին շատ ա­րագ հա­ջող­վել է դրոշ­նե­րը բե­րել ու «Դվին» հյու­րա­նո­ցում կազ­մա­կեր­պել հան­դի­պու­մը, ին­չը ռու­սա­կան կող­մի զար­մանքն է հա­րու­ցել։ Աղ­բյուր­նե­րը վկա­յում են, որ հան­դի­պու­մը բա­ցա­ռիկ կարճ է ե­ղել։ Զրույ­ցի թե­մա­նե­րից մե­կը ե­ղել է գա­զի գնի հար­ցը։ Նի­կո­լին «ու­ղար­կել» են «Գա­զար­դի» ղե­կա­վար Միլ­լե­րի մոտ, այ­սինքն, թե­ման փակ­վել է։ Նի­կո­լա­կան­նե­րը փոր­ձել են ճարպ­կու­թյուն բա­նեց­նել և գա­զի գնի հար­ցը կա­պել Քո­չա­րյա­նի հետ, իբր, ե­թե Ձեզ հա­մար այդ­քան կարևոր է նրա ա­զա­տու­թյու­նը, ա­պա գնանք փո­խա­նակ­ման, բայց բա­վա­կան կոշտ պա­տաս­խան են ստա­ցել։
Փա­շի­նյան-Պու­տին ռես­տո­րա­նա­յին ա­ռանձ­նազ­րույ­ցի ըն­թաց­քում էլ է շո­շափ­վել Քո­չա­րյա­նի թե­ման։ Պու­տինն ուղ­ղա­կիո­րեն ա­սել է, որ ի­րենք այդ հար­ցը մո­ռա­ցու­թյան չեն մատ­նի, և ոչ ոք չի հա­վա­տում Փա­շի­նյա­նի կող­մից շր­ջա­նա­ռու­թյան մեջ դր­ված վար­կա­ծին։ Նի­կո­լա­կան­նե­րը փոր­ձել են ռու­սա­կան կող­մի ա­րա­րո­ղա­կար­գա­յին ծա­ռա­յու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հե­տիոտն զբո­սանք կազ­մա­կեր­պել «Դվին» հյու­րա­նո­ցից մինչև կա­ռա­վա­րա­կան ա­մա­ռա­նոց, այ­սինքն, Փա­շի­նյանն ու­զում էր Պու­տի­նին հյուր կան­չել, բայց դա ևս չի հա­ջող­վել։ Պատ­ճա­ռա­բան­վել է, որ ՌԴ-ի դես­պա­նա­տանն ար­դեն հան­դի­պում­ներ են նա­խա­տես­ված։ Ի դեպ, հենց այդ զրույ­ցի ըն­թաց­քում է Փա­շի­նյանն ի­մա­ցել, որ սպաս­վում է Պու­տի­նի հան­դի­պու­մը Ռո­բերտ Քո­չա­րյա­նի տիկ­նոջ՝ Բե­լա Քո­չա­րյա­նի հետ, և փոր­ձել է այն կան­խել, բայց ա­պար­դյուն։
Հա­յաս­տա­նի վար­չա­պետն այն­քան ծանր տա­րավ տի­կին Քո­չա­րյա­նի հետ Պու­տի­նի հան­դիպ­ման մա­սին լու­րը, որ փոր­ձեց իր լրատ­վա­մի­ջոց­նե­րով տա­րա­ծել, թե դա սուտ է։ Այ­նու­հետև, երբ հան­դիպ­ման փաս­տը հաս­տա­տե­ցին Քո­չա­րյա­նի և Պու­տի­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, այլ բան չմ­նաց, բա­ցի այն խղ­ճուկ լու­րը տա­րա­ծե­լուց, թե իբր հան­դի­պու­մը կա­յա­ցել է Բե­լա Քո­չա­րյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ և «շատ կարճ է տևել»։ Իսկ ի­րա­կա­նու­թյունն այն է, որ այդ հան­դի­պումն անց­կաց­նե­լու ցան­կու­թյան մա­սին ռու­սա­կան կող­մը Քո­չա­րյան­նե­րին հայտ­նել էր շա­բաթ­ներ ա­ռաջ, երբ պլա­նա­վոր­վում էին Պու­տի­նի այ­ցի ման­րա­մաս­նե­րը և հան­դի­պու­մը Քո­չա­րյա­նի հետ։ Այլ հարց է, որ նի­կո­լա­կան­նե­րը դա չգի­տեին։ Ե­թե չլի­ներ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի կա­լան­քը, ա­պա Պու­տի­նը կհան­դի­պեր նրա հետ, իսկ հան­դիպ­ման տեխ­նի­կա­կան մասն ար­դեն կազ­մա­կերպ­ված էր։ Փա­շի­նյանն այդ մա­սին կռա­հում էր, ուս­տի ա­րեց ա­մեն ինչ, որ կա­մա­զուրկ դա­տա­վոր­նե­րից մե­կը ո­րո­շում ըն­դու­նի ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի նկատ­մամբ խա­փան­ման մի­ջո­ցը չփո­խե­լու մա­սին։ Նի­կո­լա­կան թի­մի հա­մար ա­մե­նատ­հաճ ա­նակն­կալն այն էր, որ Պու­տի­նի հետ հան­դիպ­մա­նը մաս­նակ­ցում էր ոչ միայն Բե­լա Քո­չա­րյա­նը, այլև նրա կրտ­սեր որ­դին՝ Լևո­նը։ Զրույ­ցի ման­րա­մաս­նե­րը հայտ­նի չեն, բայց դժ­վար չէ կռա­հել դրանք։ Չնա­յած, ո՞վ գի­տե, գու­ցե Պու­տինն իր բա­րե­կա­մին ու գոր­ծըն­կե­րոջն այ­ցե­լել է հի­վան­դա­նո­ցում, որ­տեղ Քո­չա­րյա­նին տե­ղա­վո­րել էին բժշ­կա­կան պլա­նա­յին հե­տա­զո­տու­թյան հա­մար։ Ա­մեն ինչ կա­րող է լի­նել։
Տվյալ դեպ­քում կարևորն այն ժեստն է, որ Պու­տինն ա­րեց իր նախ­կին գոր­ծըն­կե­րոջ ու մեր­ձա­վոր բա­րե­կա­մի նկատ­մամբ։ Դրա մեջ կար և՛ մարդ­կա­յին, և՛ քա­ղա­քա­կան ակ­նարկ։ Ի դեպ, լայ­նո­րեն հայտ­նի հե­ռուս­տալ­րագ­րող Վլա­դի­միր Սո­լո­վյովն օ­րերս հրա­պա­րա­կավ հայտ­նեց, որ Պու­տի­նը շա­րու­նա­կում է ան­սահ­ման հար­գան­քով վե­րա­բեր­վել Քո­չա­րյա­նին։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 5996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ