Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էրդողան. Սիրիայում Թուրքիայի գործողությունը կնպաստի Սիրիայի ամբողջականության պահպանմանը

Էրդողան. Սիրիայում Թուրքիայի գործողությունը կնպաստի Սիրիայի ամբողջականության պահպանմանը
16.10.2019 | 21:46

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողությունը մեծ ներդրում կբերի Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպանության գործում: «Մեր նախագահն իր ռուս գործընկերոջն ասել է, որ «Խաղաղության աղբյուր» գործողությունը, ահաբեկչության դեմ պայքարի գործում ներդրումը, լուրջ նպաստ կբերի նաև Սիրիայի տարածքային ամբողջականության և քաղաքական կարգավորման գործընթացի պահպանման գործում», - ասված է Էրդողանի վարչակազմի հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ