Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Թար­թառ» օ­պե­րա­ցիան և Մի­քա­յել Մի­նա­ս­յա­նը

«Թար­թառ» օ­պե­րա­ցիան և Մի­քա­յել Մի­նա­ս­յա­նը
18.10.2019 | 00:43

Անդ­րա­դառ­նա­լու ենք եր­կու խնդ­րի, ո­րոնք ի­րենց մեջ «ա­մենն» են պա­րու­նա­կում` Թար­թա­ռի մոտ հա­վաք­վող, Ար­ցախ մտ­նե­լու պատ­րաստ ադր­բե­ջան­ցի­նե­րին և Մի­քա­յել Մի­նա­սյա­նի հոդ­վա­ծին, ա­ռա­վել ստույգ` հոդ­վա­ծի «պրո­յեկ­տում­նե­րին»:
Բայց նախ նկատենք. «Սաս­նա ծռե­րը» հոկ­տեմ­բե­րի ա­ռա­ջին քսան օ­րը «բրո­նյա» էին ա­րել Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կը` ցույ­ցե­րի հա­մար, սա­կայն ա­ռայ­սօր ոչ մի ցույց չեն ա­րել: Հե­տաքր­քիր է, չէ՞, ին­չու:


Ա­սե՛նք: Թավ­շյա իշ­խա­նու­թյան, ի­րա­կա­նում միակ իշ­խող Փա­շի­նյա­նի «բան­դե­րա­կան» թևը ին­ֆոր­մաց­ված է ա­վե­լի, ին­քը ևս սպա­սում էր Թար­թա­ռի մոտ հա­վաք­վող ադր­բե­ջան­ցի ժո­ղովր­դին, նրա դրսևո­րե­լիք վար­քագ­ծին, դրան հետևե­լիք զար­գա­ցում­նե­րին, որ­պես­զի բարձ­րա­ձայ­նի, որ 102-րդ ռազ­մա­բա­զան, այն է` Ռու­սաս­տա­նը, պետք է դուրս գա Հա­յաս­տա­նից, պետք է վերջ տալ ռու­սա­կան «գա­ղու­թա­տի­րու­թյա­նը» Հա­յաս­տա­նում, որ ՆԱ­ՏՕ-ն ու իր խա­ղա­ղա­պահ­նե­րը կար­ծես շատ լավն են: Մենք ընդ­հա­նուր պատ­կերն ենք տա­լիս «Ծռե­րի» «պայ­քա­րի», ու քա­նի որ Թար­թա­ռի մոտ հա­սած ադր­բե­ջան­ցի­ներն ինք­նա­բուխ չմեկ­նե­ցին յու­րյանց «հայ­րե­նի» օ­ջախ, «Ծռե­րի» զեն­քերն ա­ռայժմ մնա­ցին պա­տե­րից կախ­ված:


Հի­մա, պայ­մա­նա­կա­նո­րեն ա­սած, «Թար­թառ» օ­պե­րա­ցիա­յի մա­սին: Նման «օ­պե­րա­ցիա­ներ» Ադր­բե­ջա­նը քա­նիցս է ա­րել` փոր­ձե­լով մե­սիջ­ներ ու­ղար­կել աշ­խար­հին, Հա­յաս­տա­նին` Թուր­քիա­յի և այ­լոց ձե­ռամբ: Օ­պե­րա­ցիան այս ան­գամ տար­բեր­վում է նրա­նով, որ ա­ռա­վել կազ­մա­կերպ­ված է, մար­դա­շատ: Ե­րե­խա­նե­րի ներ­կա­յու­թյունն օ­պե­րա­ցիա­յի ա­ռա­ջին գծում ընդ­հան­րա­պես նր­բաց­նում է «գոր­ծո­ղու­թյու­նը»: Այս պա­հին «օ­պե­րա­ցիան» գտն­վում է «օդ կրա­կե­լու» փու­լում: Ա­մեն բան կախ­ված է նրա­նից, թե ինչ­պես ի­րեն կպա­հի թուրք էր­դո­ղա­նը Սի­րիա­յում, կգ­նա՞ ա­վե­լի ա­ռաջ, քան պայ­մա­նա­վոր­վել է ԱՄՆ-Ռու­սաս­տան-Ի­րան «Ան­տան­տի» հետ, թե՞ թր­քո­րեն բաց­ված ա­խոր­ժա­կով` կփոր­ձի խառ­նել խա­ղի փո­րա­տա­կը` գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մղե­լով մյուս խա­ղա­ցող­նե­րին ևս, Թար­թա­ռի մոտ կանգ­նած «ժո­ղո­վուրդն» էլ «կգ­նա» իր «հայ­րե­նի» օ­ջախ­նե­րին «տեր կանգ­նե­լու» Ար­ցա­խում: Նկա­տենք` Ադր­բե­ջա­նը հենց այն­պես վրան­նե­րում չի պա­հում ժա­մա­նա­կին Ղա­րա­բա­ղից Ադր­բե­ջան տե­ղա­փոխ­ված «փախս­տա­կան­նե­րին», նրանք Ա­լիևի զենքն են, որ անհ­րա­ժեշտ պա­հին պետք է ոչ թե օ­դա­յին, այլ ի­րա­կան կրա­կոց ար­ձա­կեն: Ա­սել է` ան­զեն, ե­րե­խա­նե­րով շր­ջա­պատ­ված ադր­բե­ջան­ցի­նե­րի քո­չը ոտ­քով կհա­տի Ար­ցա­խի սահ­մա­նը:


Ե՞վ: Եվ անհ­րա­ժեշ­տու­թյուն կա­ռա­ջա­նա մի­ջազ­գա­յին մի­ջամ­տու­թյան, ո­րով­հետև սահ­մա­նը խախ­տող ցան­կա­ցած մե­կին պետք է կանգ­նեց­նել։ Նկա­տու՞մ եք` ի­րադ­րու­թյան նման զար­գա­ցու­մը կա­րող է ան­կան­խա­տե­սե­լի հետևանք­նե­րով հղի լի­նել: Ընդ ո­րում, պետք է հաս­կա­նալ նաև` այս բո­լոր սցե­նար­նե­րը հաշ­վարկ­ված են և՛ մեր կող­մից, և «մի­ջազ­գա­յին­նե­րի». հարցն այլ է` պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ի՞նչ մա­կար­դակ է մի­ջազ­գա­յին­նե­րի «ներ­սում», և, որ ա­մե­նա­կարևորն է, ինչ հետևանք­նե­րով: Բո­լոր դեպ­քե­րում, ինչ­պես ողջ աշ­խար­հը ու հատ­կա­պես մենք, պետք է ու­շի ու­շով հետևենք, մատ­ներս պա­հենք ձգա­նի վրա` շատ ա­րագ կողմ­նո­րոշ­վե­լու, ի­րադ­րու­թյան ցան­կա­ցած շր­ջա­դար­ձի դեպ­քում փո­փո­խու­թյուն­նե­րին պատ­րաստ լի­նե­լու հա­մար: Ձգա­նի նման մի «պատ­րաս­տու­թյուն» էին Մի­քա­յել Մի­նա­սյա­նի թե՛ նախ­կին, թե՛ նա­խորդ օր­վա մեծ ու­շադ­րու­թյան ար­ժա­նա­ցած հղում-հոդ­ված­նե­րը: Նախ` վեր­ջին «մա­նի­ֆես­տը» («Եր­կիր-«Հայ­կա­կան ժա­մա­նակ») ե­ղած­նե­րի մեջ ա­մե­նա­կա­յա­ցածն էր ոչ միայն գե­ղա­վես­տա­կա­նու­թյան հա­սած լեզ­վամ­տա­ծո­ղու­թյան, բա­ռամ­թեր­քի, խոր­քայ­նու­թյան ա­ռու­մով, այլև պրակ­տիկ: Մա­տը դր­ված էր ցա­վի վրա. հա­ջորդ շեր­տում հաս­կա­նա­լի էր` հա­սա­րա­կու­թյա­նը պատ­րաս­տում են տրանս­ֆոր­մա­ցիա­յի, հղ­ման հե­ղի­նակն իր շուրջն ա­ռայ­սօր ե­ղած խոր­հր­դա­պաշ­տա­կան ծխա­ծած­կույ­թը քան­դում, փոր­ձում է մտ­նել բուն աս­պա­րեզ` լուրջ հայտ ներ­կա­յաց­նե­լով որ­պես խա­ղա­ցող. բարձ­րա­գոչ թող չհն­չի, որ­պես բևեռ­նե­րից մե­կը, ին­չը գու­ցե շա­տե­րի հա­մար ծանր տա­նե­լի է, սա­կայն կա ոս­կի ճշ­մար­տու­թյուն. սկզ­բում զար­մա­նում են, մի քիչ հեգ­նում, հե­տո ըն­դու­նում ի­րա­կա­նու­թյու­նը:


Կա­րե­լի էր շատ եր­կար «գրա­խո­սել», սա­կայն լա­վա­գույնն այն է, որ դաշ­տը լց­նե­լու հայտ կա (սուրբ տե­ղը դա­տարկ չի մնում եր­բեք)` կոնկ­րետ նպա­տա­կով, նկա­տե­լի ցան­ցա­յին աշ­խա­տան­քով, նոր մտա­ծո­ղու­թյան, նաև փի­լի­սո­փա­յու­թյան փո­փո­խու­թյան ա­ռա­ջար­կով: Թե չէ` ա­մեն վայր­կյան Փա­շի­նյան Նի­կոլն ու իր դիկ­տա­տը, նաև աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի թե­լադ­րան­քով, կա­րող են ընկ­նել բո­լո­րիս գլ­խին, ա­ռա­ջին հեր­թին` պե­տու­թյան:
Վայ­րէջ­քի բար­ձիկ­ներ են պետք:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 4632

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ