Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ամեն ին­չի ա­ղը դուրս է ե­կել

Ամեն ին­չի ա­ղը դուրս է ե­կել
25.10.2019 | 00:55

Մեր երկ­րում աղ­մու­կը շատ է։ Ա­մեն տեղ ու ա­մեն հար­ցում։ Աղմ­կող­ներն էլ են շա­տա­ցել։ Եր­կի­րը հան­գիս­տը կորց­րել է։ Երբ մի հար­ցի շուրջ աղ­մու­կը մի քիչ նվա­զում է, մյուս թե­ման է ա­րագ աս­պա­րեզ նետ­վում։ ՈՒ այս հոր­ձա­նու­տի մեջ մար­դիկ մո­ռա­նում են պար­զա­պես ապ­րել, հան­գիստ աշ­խա­տել։ Ողջ ազ­գով ներ­քաշ­ված ենք երկ­րի կա­ռա­վար­ման գոր­ծում, բո­լորս ու­զում ենք լավ լի­նի, բայց ստաց­վում է՝ ինչ­պես միշտ։ Աղ­մու­կը խլաց­րել է նաև ճշ­մա­րիտ խոս­քը, մար­դիկ այլևս չեն լսում, չեն ու­զում հա­մադ­րել, վեր­լու­ծել, ինք­նու­րույն եզ­րա­հան­գում­ներ ա­նել։ Նրանց հրամց­վում է պատ­րաս­տի «սնունդ», ու ե­թե ան­գամ այն չա­փա­զանց ա­նա­լի է ու անհ­րա­պույր, միևնույն է, հա­ճույ­քով յու­րաց­վում է։ Մի ան­հայտ ձեռք կար­ծես բո­լո­րին նույն ուղ­ղու­թյամբ է տա­նում, ու ոչ մե­կը չգի­տի, թե ուր է գնում։ Վաղ­վա տես­լա­կա­նը մշու­շոտ է, ա­նո­րո­շու­թյու­նը՝ շատ։ Մար­դիկ մի­մյանց աչ­քե­րում փոր­ձում են ի­րենց հու­զող հար­ցի պա­տաս­խա­նը գտ­նել, իսկ այդ հար­ցը մեկն է՝ վեր­ջը ի՞նչ է լի­նե­լու։ Այս ի­րա­վի­ճա­կի հա­մար շատ տի­պիկ խոսք ու­նի հայտ­նի ֆիլ­մի ա­ռա­վել հայտ­նի հե­րո­սը. «Ոչ ոք չի ու­զում տա­նուլ տալ, բո­լորդ էլ վերց­նել եք ու­զում։ Բո­լո­րի­նը՝ ինձ, ի­մը՝ ինձ, նրա­նը՝ ինձ, քո­նը՝ ինձ։ Մա­զա­լու են մար­դիկ»։ Ցա­վոք, մեր կյան­քի ա­մե­նօ­րյա մասն են դար­ձել ար­հես­տա­կան օ­րա­կար­գե­րը, «փու­չիկ» թվե­րը, ի­րա­վի­ճա­կա­յին, շատ հա­ճախ ան­հե­թեթ լու­ծում­նե­րը։ Ա­մեն ին­չի ա­ղը դուրս է ե­կել, տրա­մա­բա­նու­թյու­նը՝ բթացել։ Դա­տար­կու­թյու­նը շա­տա­ցել է։ Ի­հար­կե, այն­պես չէր, որ նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ա­մեն ինչ են­թարկ­վում էր տրա­մա­բա­նու­թյան, և կյանքն էլ հրա­շա­լի էր, բայց այս­քան «ան­համ» ու ան­հս­տակ չէր ա­մեն ինչ։ Սա­կայն այս ա­մե­նում մի լավ բան կա. մարդ­կանց ներ­սում կու­տակ­ված բա­ցա­սա­կան հույ­զե­րը դուրս թափ­վե­ցին, պարպ­վե­ցին, բո­լո­րը բո­լո­րի ի­րա­կան դեմ­քը տե­սան, ով ին­չի է ըն­դու­նակ, ինչ մտա­վոր ու հոգևոր ար­ժեք­նե­րի կրող է։ Կա­տար­վեց «գույ­քագ­րում», ժա­մա­նակն է, որ սկ­սենք զրո­յից կա­ռու­ցել ա­մեն ինչ։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 4275

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ