Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

88 հոգանոց «Իմ քայլից» ԱԺ նիստերին մասնակցում են 25-30-ը

88 հոգանոց «Իմ քայլից» ԱԺ նիստերին մասնակցում են 25-30-ը
25.10.2019 | 14:30

«Ժողովուրդը» գրում է․ «Երեկ ԱԺ նիստերի ավարտից անմիջապես հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շտապել են ՔՊ կուսակցության կենտրոնական գրասենյակ, որտեղ խմբակցության դռնփակ նիստ են անցկացրել:
Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նաև քննարկվել են կարգապահական, մասնավորապես` խմբակցության նիստերից բացակայելու հարցը: Վերջերս 88 հոգանոց խմբակցությունից նիստերին մասնակցում է ամենաշատը 25-30 պատգամավոր, մյուսները առհասարակ խմբակցության նիստերին չեն գալիս:


Բացակաների հարցը շատ խիստ է դրվել` ասելով, որ այլևս պետք է բացակայելը բացառել, քանի որ նիստերի ընթացքում կարևոր որոշումներ են կայացվում, և բոլորի ներկայությունը պարտադիր է: Ըստ այդմ, բացականերին շատ խիստ նկատողություն է տրվել»:

Դիտվել է՝ 2497

Մեկնաբանություններ