Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԻՊ-ը նախկինում կարողանում էր վերակազմավորվել իր առաջնորդների անհետացումից հետո

ԻՊ-ը նախկինում կարողանում էր վերակազմավորվել իր առաջնորդների անհետացումից հետո
29.10.2019 | 12:13

Սիրիայում ու Իրաքում թեթևություն են զգում, բայց հաջողության ոչ մի վստահություն չկա ԻՊ-ի առաջնորդի սպանության լուրից հետո, որ ընդունվեց զգուշությամբ, մինչդեռ ջիհադական խմբավորումները դեռ շատ ակտիվ են, իսկ ամերիկյան զորքերի Սիրիայի հյուսիս-արելքից դուրս բերելու ու Թուրքիայի հարձակման հարուցած քաոսը տագնապներ է հարուցում ԻՊ-ի հզորության ուժեղացման վերաբերյալ՝ գրում է Ալան Կավալը Le Monde-ում:

Նախկինում ԻՊ-ին միշտ հաջողվել է դիմանալ իր ղեկավարների անհետացմանը և ապրել լավագույն ժամանակների սպասումով: Այդպես է եղել, երբ 2006-ին սպանվեց հորդանանցի Աբու Մուսաբ ազ Զաքավին, 2010-ին՝ Աբու Ումար ալ Բաղդադին, իսկ շաբաթ օրը սպանվեց Աբու Բաքր ալ Բաղդադին: Ինքնահռչակ խալիֆի մահվան նախօրեին քրդական հակաահաբեկչական ուժերի ներկայացուցիչը Սիրիայում հայտարարեց, որ անկախ ԻՊ-ի օպերատից հնարավորությունների անկումային վիճակից, Թուրքիայի ներխուժումը Սիրիա ջիհադիստներին օգուտ է: «Մենք վերահսկում էինք ԻՊ-ի նախկին շրջանները՝ կոալիցիայի աջակցությամբ: Այսօր իրավիճակը դարձել է շատ ավելի քաոսային հյուսիսում բախումների, վարչակարգի ուժերի ներկայության և մեր ուշադրությունը ահաբեկիչների դեմ պայքարից շեղվելու պատճառով: Հիմա նրանք կարող են վերականգնել մարտական կարգապահությունը, և դա վատ նորությում է Փարիզի, Լոնդոնի, Բեռլինի ու ամբողջ աշխարհի համար: Մեզ այնպիսի վիճակի մեջ են դրել, որ մենք ստիպված ենք միաժամանակ երկու ճակատով կռվել»՝ ասում է նա: Անվտանգության ծառայության մեկ այլ աշխատակցի խոսքով, ում հանդիպեցի թուրքական ներխուժումից մի քանի օր անց, միջանկյալ շրջաններում արձանագրվել են ԻՊ-ի բջիջների առաջին առաջխացաղումներն ու վերակազմավորումները՝ ահաբեկչություններ ու Սիրիայի դեմոկրատական ուժերի՝ ալյանսի, որտեղ գերակայում են քրդերը, դեմ նպատակային հարձակումներ ձեռնարկելու համար:

«Հարցն այն չէ՝ ԻՊ-ի դեմ նոր կոնֆլիկտ կսկսվի՞, այլ՝ ե՞րբ կսկսվի.- հոկտեմբերի կեսին նախազգուշացնում էր փեշմերգայի իրաքցի գեներալը, որ հայտնի է շեյխ Ալի կեղծանունով ու պատասխանատու է ինքնավար Քուրդիստանի ու Սիրիայի սահմանի համար:- Մենք սկսել ենք համակարգել մեր գործողությունները կենտրոնական կառավարության հետ, որ զինված ուժերը ծավալել է սահմանը փակելու համար: Նրանք շատ անհանգստացած են, որովհետև հասկանում են, որ չեն կարող տոտալ վերահսկողություն իրականացնել անապատում, և ԻՊ-ը դեռ կողմնակիցներ ունի արևմտյան Իրաքում»: Հիմա ջիհադական կազմակերպությանը մնում է միայն գտնել մեկին, որ կարող է աջակցել համախմբումին ու միավորել ԻՊ-ի տարբեր ճյուղերը, որ ի հայտ են եկել խմբավորման մեջ վերջին տարիներին, միաժամանակ չմտնելով ժառանգորդության համար պայքարի մեջ: Լիովին հնարավոր է, որ Աբու Բաքր ալ Բաղդադին ինչ-որ ժամանակ առաջ արդեն նշանակել է իր իրավահաջորդին:
Ալան Կավալ, Le Monde


Հ.Գ. ԻՊ-ի վերակենդանացումը կախված է քաղաքական պահանջարկից ու ֆինանսներից: Իվերջո՝ նրանք ֆանատիկ վարձկաններ են, որոնց ֆանատիզմն ավելանում ու պակասում է վարձի հետ: Ժամանակին նրանց պահում էր Թուրքիան, հիմա էլ կարող է գաղտնի ֆինանսավորել ու պահել՝ Սիրիայի վերամիավորումը թույլ չտալու և միջազգային կոալիցիայի ու հանրության ուշադրությունը իր սահմանած «անվտանգության գոտուց» շեղելու համար: Դոնալդ Թրամփը չափազանց է շտապում ԻՊ-ի ջախջախումը վկայել իր թվիթներով ու հայտարարություններով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ