Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դժգոհ են, բայց լռում են

Դժգոհ են, բայց լռում են
01.11.2019 | 00:40

ԼՀԿ-ի «պա­սով» իշ­խա­նու­թյա­նը ձեռն­տու օ­րեն­քը, ո­րով ԱԱԾ-ի և ոս­տի­կա­նու­թյան ղե­կա­վար կա­րող Է լի­նել 25 տա­րե­կա­նը լրա­ցած յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցի, դժ­գո­հու­թյան մեծ ա­լիք է բարձ­րաց­րել այդ եր­կու կա­ռույց­նե­րում։ Սա­կայն և՛ ոս­տի­կան­նե­րը, և՛ ԱԱԾ-ա­կան­նե­րը գե­րա­դա­սում են լուռ մնալ, քա­նի որ գի­տեն «գլ­խի գա­լի­քը»։ ՀՀ փո­խոս­տի­կա­նա­պետ Հով­հան­նես Քո­չա­րյա­նի պաշ­տո­նան­կու­թյու­նը բո­լո­րի աչ­քի ա­ռաջ է։ Ի դեպ, ինչ­պես մեզ տե­ղե­կաց­րին, Քո­չա­րյա­նին ոչ թե հե­ռաց­րել են, այլ վերևնե­րի հետ ծանր խո­սակ­ցու­թյուն է ե­ղել, ո­րից հե­տո Քո­չա­րյանն ինք­նա­կամ ո­րո­շել է հե­ռա­նալ հա­մա­կար­գից։ Նրան հա­մա­րում էին ոս­տի­կա­նու­թյան «ծանր հրե­տա­նին», ո­րը կա­րո­ղա­նում էր հա­մա­կար­գի ողջ «ու­ղե­ղա­յին կենտ­րո­նը» ա­ռաջ տա­նել, ԱԺ-ում ոս­տի­կա­նու­թյանն առ­նչ­վող բո­լոր օ­րենք­նե­րի բա­ցե­րը ցու­ցա­նել ու մշա­կել։ «Այս­պի­սի կադ­րե­րը շատ չեն, նրանց վրա պի­տի դո­ղալ»,- փաս­տում են հա­մա­կար­գի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, հա­վե­լե­լով, որ կորց­նո­ղը Քո­չա­րյա­նը չէ, քա­նի որ նա մաս­նա­վոր հատ­վա­ծում ա­վե­լի բարձր կվար­ձատր­վի, քանի որ միշտ պա­հանջ­ված մաս­նա­գետ է։


Հար­ցին, թե որ­քան ժա­մա­նակ են պատ­րաստ­վում ոս­տի­կա­նու­թյունն ա­ռանց ոս­տի­կա­նա­պե­տի թող­նե­լու, մեր աղ­բյու­րը դժ­վա­րա­ցավ ա­սել, սա­կայն փաս­տեց, որ ան­կախ օ­րեն­քից ու ո­րո­շում­նե­րից, ոս­տի­կա­նա­պե­տը պի­տի լի­նի հա­մա­կար­գի մարդ, այ­լա­պես կտա­պալ­վեն աշ­խա­տանք­նե­րը։ Նույն աղ­բյու­րի պնդ­մամբ, մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ ոս­տի­կա­նա­պե­տի այ­սօր­վա ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար Ար­ման Սարգ­սյանն էլ ոս­տի­կա­նա­պետ նշա­նակ­վի, քա­նի որ նրա աշ­խա­տան­քից վերևներն ա­ռայժմ գոհ են։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 7851

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ