«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Երրորդ ու­ժի պա­րա­դիգ­ման

Երրորդ ու­ժի պա­րա­դիգ­ման
12.11.2019 | 00:15

«Ես պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում եմ, որ սրա­նից ազ­գա­յին կա­ռա­վա­րու­թյուն Հա­յաս­տա­նը չի ու­նե­ցել»՝ չզար­մա­նաք, ե­թե մայ­րա­քա­ղա­քում ու մար­զե­րում հայ­տն­վեն պաս­տառ­ներ այս հան­ճա­րեղ նա­խա­դա­սու­թյամբ: Չէ՞ որ հե­ղի­նա­կը վար­չա­պետն է: Միևնույն է, հա­զիվ թե գտն­վեն մար­դիկ նրա մեր­ձա­վոր շր­ջա­պա­տում, որ ա­սեն՝ դա ոչ միայն մա­րազմ է, այլև ինք­նա­սի­րա­հար­վա­ծու­թյան գա­գաթ­նա­կետ, որ­տեղ ա­մեն ինչ մշուշ­վում է ու կորց­նում ի­րա­կա­նու­թյան հետ կա­պը: Մնում է իշ­խա­նու­թյու­նը պահ­պա­նե­լու բնազ­դը: «Ա­յո, գու­ցե նաև մեր մեղ­քով հան­րու­թյու­նը չի ըն­կա­լում ինչ ենք մենք ի­րա­կա­նում ա­նում և ին­չի հա­մար: Մենք պետք է ա­մեն ինչ ա­նենք, որ թյու­րըմ­բռ­նում­ներ չլի­նեն մեր գոր­ծու­նեւ­թյան հետ կապ­ված»՝ կա­ռա­վա­րու­թյան նիս­տում հայ­տա­րա­րել է վար­չա­պե­տը: Դա ինք­նա­պահ­պա­նու­թյան բնազդն է, որ ստի­պեց վե­րա­դառ­նալ լայ­վե­րին:


Որ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը տա­նուլ է տա­լիս տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում, վա­ղուց Պո­լի­շի­նե­լի գաղտ­նիքն է: Նա գե­րա­դա­սում է ան­ձամբ ներ­կա­յաց­նել բո­լոր դրա­կան քայ­լե­րը՝ պար­բե­րա­բար Ֆեյս­բու­քում ստա­տուս­ներ գրե­լով տն­տե­սա­կան ա­ճի, հի­պո­թե­քի ու հայ­րե­նա­դար­ձու­թյան թվե­րի մա­սին: Այդ մե­խա­նիզմն ար­դեն չի աշ­խա­տում՝ վար­չա­պե­տի ստա­տուս­նե­րը կոր­չում են թի­մա­կից­նե­րի ռեալ թայմ քայ­լե­րում: Ան­ձամբ վար­չա­պետն էլ այլևս հա­մո­զիչ չէ տետ ա տետ հան­դի­պում­նե­րում՝ նա­խա­րա­րու­թյուն­նե­րի շեն­քի ա­ռաջ՝ ցու­ցա­րար­նե­րի հետ նրա խո­սակ­ցու­թյու­նը եր­կու խու­լե­րի հան­դի­պում էր: Կող­մե­րից ոչ մե­կը իր փաս­տարկ­նե­րում հա­մո­զիչ չէր: ՈՒ դա միակ դեպ­քը չէ: Ի սկզ­բա­նե վար­չա­պե­տը ամ­բողջ մա­մու­լը բա­ժա­նել է 2 խմ­բի՝ սև/սպի­տա­կի: Սպի­տա­կը «Հայ­կա­կան ժա­մա­նակն» է, սևը՝ մնա­ցա­ծը: Հիմք ըն­դու­նե­լով մա­մու­լի ֆի­նան­սա­վոր­ման հիմ­նա­կան աղ­բյուր­նե­րը՝ նա, ել­նե­լով իր խմ­բագ­րա­կան փոր­ձից, հա­մա­րում է, որ ամ­բողջ մա­մու­լը գոր­ծում է մի սկզ­բուն­քով՝ պատ­վի­րա­տու-կա­տա­րող: Նոր պայ­ման­նե­րում՝ նրա գնա­հա­տա­կա­նով պատ­վի­րա­տուն «նա­խորդ հան­ցա­վոր ռե­ժիմն» է, կա­տա­րո­ղը՝ բո­լո­րը: ՈՒս­տի բո­լոր հրա­պա­րա­կում­ներն ըն­կալ­վում են նե­գա­տիվ ու մերժ­վում հըն­թացս: Դա սկզ­բուն­քա­յին սխալ է, ո­րի հետևան­քը դար­ձավ Ֆեյս­բու­քը հիմ­նա­կան քա­րոզ­չա­մի­ջոց դարձ­նելն ու միայ­նակ հա­մա­կար­գի դեր ստանձ­նե­լը: Դա ևս սկզ­բուն­քա­յին սխալ էր, որ շատ ձեռն­տու էր, իշ­խա­նու­թյու­նից բա­ցի, բո­լո­րին:


Մե­կու­կես տա­րում իշ­խա­նու­թյու­նը օր օ­րի ինք­նա­պար­փակ­վեց ու հե­ռա­ցավ ի­րա­կա­նու­թյու­նից՝ ի­րեն հա­մա­րե­լով մր­ցակ­ցու­թյու­նից վեր: Մր­ցակ­ցու­թյան բա­ցա­ռու­մը դար­ձավ այն հեն­քը, ո­րի վրա նա­խա­րար­ներն ա­նում են ի­րենց կա­մա­յա­կան քայ­լե­րը ու հարկ էլ չեն հա­մա­րում բա­ցատ­րել պատ­ճառ­նե­րը: Կա ա­ռա­վել վա­տը՝ երբ բա­ցատ­րում են, ա­վե­լի ան­հե­թեթ վի­ճա­կում են հայ­տն­վում, ինչ­պես ե­ղավ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի դեպ­քում: Այ­սինքն՝ իշ­խա­նու­թյու­նը չի գի­տակ­ցում իր ձա­խո­ղու­մը, փոր­ձում է մե­ղադ­րանք­ներն ի­րե­նից վա­նել: Ըն­դա­մե­նը: Ո­րով­հետև ա­մեն ին­չի միայն մեկ պա­տաս­խան ու­նի՝ «Սրա­նից ազ­գա­յին կա­ռա­վա­րու­թյուն Հա­յաս­տա­նը չի ու­նե­ցել»: Նախ՝ դա գեր­չա­փա­զան­ցու­թյուն է՝ մեկ, և երկ­րորդ՝ հե­տո ի՞նչ՝ «Լա­վա­գույն մտադ­րու­թյուն­նե­րը բա­ցում են դժոխ­քի դռ­նե­րը»՝ ա­սում էր Շեքս­պի­րը: Եվ եր­րորդ՝ քա­րոզ­չու­թյու­նը գի­տու­թյուն է ու ար­վեստ, ոչ թե լայ­վե­րի լա­բի­րին­թոս, որ­տեղ Ա­րիադ­նա­յի կծիկն էլ կա­րող է կոր­չել, երբ տր­վում ես պո­պու­լիզ­մի:


Ակն­հայտ է, որ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում ոչ նախ­կին­նե­րը, ոչ ներ­կա­ներն են ո­րո­շե­լու ա­պա­գան: Նրանք այն­քան են տր­ված մի­մյանց հետ փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ պար­զե­լու սակ­րալ ա­ռա­քե­լու­թյա­նը, որ անհ­րա­ժեշ­տու­թյու­նը ձևա­վո­րե­լու է նոր ուժ, ո­րը խե­լամ­տու­թյուն է ու­նե­նա­լու բա­ցար­ձա­կա­պես չանդ­րա­դառ­նալ ըն­թա­ցիկ ի­րա­վի­ճա­կին, այլ սկ­սե­լու է խո­սել միայն հան­րու­թյան հա­մար և հան­րու­թյան հետ, ներ­կա­յաց­նել իր տե­սա­կետ­ներն ու իր ճշ­մար­տու­թյու­նը: Ել­նե­լով հան­րու­թյան պահ­պա­նո­ղա­կան դի­մադ­րու­թյու­նից ու պո­պու­լիզ­մին հակ­վա­ծու­թյու­նից՝ այդ ու­ժը դժ­վա­րու­թյամբ է ա­ռաջ շարժ­վե­լու, բայց դա միակ ճա­նա­պարհն է, որ եր­կի­րը կհա­նի տե­ղապ­տույ­տից: Ոս­կե կա­նոն է, որ ա­մե­նաա­պաշ­նորհ իշ­խա­նու­թյունն ան­գամ, երբ ընդ­դի­մու­թյուն է դառ­նում, սկ­սում է խե­լա­ցի տե­սա­կետ­ներ հայտ­նել, իսկ ա­մե­նա­խե­լա­միտ ընդ­դի­մու­թյու­նը սկ­սում է ստել ու անտ­րա­մա­բա­նա­կան քայ­լեր ա­նել՝ իշ­խա­նու­թյան գա­լով: Այս կա­նո­նի ժխ­տու­մը պետք է լի­նի ու­ղե­նիշ: Թեև այ­սօր ու­ղե­նիշ­նե­րի մա­սին խո­սում են բո­լո­րը՝ հին, նոր, նո­րա­գույն, հայտ­նի ու ան­հայտ, նոր հա­մա­րյա ո­չինչ չի աս­վում: Մե­ծա­գույն սխալ է գա­ղա­փա­րա­կան գրո­հը ընտ­րու­թյուն­նե­րի նա­խօ­րեին թող­նե­լը, այդ դեպ­քում նո­րից է ստեղծ­վե­լու ընտ­րու­թյուն ա­ռանց ընտ­րու­թյան ի­րա­վի­ճա­կը, ո­րի ար­դյունք­ներն ու հետևանք­նե­րը մե­կու­կես տա­րում տես­նում ենք բո­լորս:


Կա­րող են լի­նել և ֆորս մա­ժոր­ներ: ՌԴ ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րովն էր Հա­յաս­տա­նում: Պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյու­նը փաս­տում է եր­կու եր­կր­նե­րի հիա­նա­լի փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, դա այս­բեր­գի ցու­ցա­փեղ­կա­յին հատ­վածն է, որ­տեղ ա­մեն ինչ պի­տի գոր­ծըն­կե­րու­թյուն վկա­յի:

Այս­բեր­գի գործ­նա­կան հատ­վա­ծը եր­բեք տե­սա­նե­լի չի լի­նում հրա­պա­րա­կա­յին մա­կար­դա­կում: Ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի զար­գա­ցու­մը պար­զում է՝ ինչ կա­րող էր լի­նել, ինչ չե­ղավ ու ինչ է կա­տար­վում: Երևան այ­ցից ա­ռաջ ՌԴ ԱԳ նա­խա­րա­րը պա­տաս­խա­նել է «Մե­դիա­մաք­սի» հար­ցե­րին՝ գրա­վոր հար­ցե­րի գրա­վոր ստան­դարտ, պաշ­տո­նա­կան պա­տաս­խան­ներ: Մի քիչ վի­ճա­կագ­րու­թյուն, մի քիչ դի­վա­նա­գի­տու­թյուն: Իսկ Ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հում Մեծ հայ­րե­նա­կա­նի 75-ա­մյա­կին նվիր­ված ցու­ցա­հան­դե­սում ա­սել է. «Հա­յե­րի և ռուս­նե­րի բազ­մա­դա­րյա բա­րե­կա­մու­թյու­նը, որն ամ­րապ­նդ­վել է դա­ժան ռազ­մա­կան փոր­ձու­թյուն­նե­րով, ե­րաշ­խիք է հայ-ռու­սա­կան ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան և դաշ­նակ­ցու­թյան հե­տա­գա ամ­րապ­նդ­ման հա­մար՝ ի շահ մեր քա­ղա­քա­ցի­նե­րի, Ան­դր­կով­կա­սում ու մեր ողջ տա­րա­ծաշր­ջա­նում անվ­տան­գու­թյան ու կա­յու­նու­թյան պահ­պան­ման հա­մար»: «Հույս ու­նեմ, որ Հա­յաս­տա­նի և Ռու­սաս­տա­նի առևտրաշր­ջա­նա­ռու­թյու­նը կհաս­նի 2 մի­լիարդ դո­լա­րի» ե­րեկ Լավ­րո­վին էր դի­մում Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Իսկ նա պա­տաս­խա­նում էր. «Ձեր երկ­րում տե­ղի ու­նե­ցած փո­փո­խու­թյուն­նե­րը չեն խան­գա­րել մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րում շա­րու­նա­կա­կա­նու­թյան ա­պա­հով­մա­նը, ռազ­մա­վա­րա­կան և դաշ­նակ­ցա­յին գոր­ծըն­կե­րու­թյան հաս­տատ­մա­նը բո­լոր ո­լորտ­նե­րում»: Նա ընդ­հան­րա­պես լա­վա­տես է, բայց կա մի հարց, որ­տեղ լա­վա­տե­սու­թյու­նը հար­ցա­կա­նի տակ է: Ար­ցա­խի հար­ցը: Ակն­հայտ է, որ քն­նար­կում­նե­րի ա­ռանց­քում ե­ղել է հենց Ար­ցա­խը: Պա­տա­հա­կան չէր ե­րեկ Նի­կոլ Փա­շի­նյա­նը Գո­րի­սում հան­դի­պել Բա­կո Սա­հա­կյա­նին: Լավ­րո­վը Մե­դիա­մաք­սին հար­ցազ­րույ­ցում ա­սել էր. «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի վերջ­նա­կան ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կի հարցն ա­մե­նադժ­վար­նե­րից է: ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րը բազ­միցս հայ­տա­րա­րել են, որ կար­գա­վի­ճա­կը պետք է ո­րոշ­վի բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քում՝ քա­ղա­քա­կան ճա­նա­պար­հով, պար­տա­դիր ի­րա­վա­կան ուժ ու­նե­ցող կա­մար­տա­հայ­տու­թյան հի­ման վրա: Այդ աշ­խա­տան­քի պա­րա­մետ­րե­րը, նե­րա­ռյալ կազ­մա­կերպ­չա­կան աս­պեկտ­նե­րը, կող­մե­րը դեռ պետք է հա­մա­ձայ­նեց­նեն»: Ե­թե հաշ­վի առ­նենք «Վալ­դայ» ա­կում­բում ու դրա­նից ա­ռաջ նրա բարձ­րա­ձայ­նած տե­սա­կետ­նե­րը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, նրա օ­րա­կար­գում են հենց սուբս­տան­տիվ բա­նակ­ցու­թյուն­նե­րը, որ հա­մընկ­նում են Ադր­բե­ջա­նի ե­րազ­նե­րի հետ: Ի վեր­ջո, փաստ է, որ Հա­յաս­տան Լավ­րո­վի վեր­ջին այ­ցին հա­ջոր­դած ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մեջ էր և հայ­կա­կան թավ­շե հե­ղա­փո­խու­թյու­նը, որի հիմ­քում իշ­խա­նա­փո­խու­թյուն էր: Դա­վադ­րա­պաշ­տա­կան ոչ մի տե­սու­թյան տուրք չտա­լով՝ ար­ձա­նագ­րեմ. չա­փա­զանց հեշտ իշ­խա­նա­փո­խու­թյան հիմ­քում պետք է չա­փա­զանց դժ­վար ո­րո­շում լի­ներ, ո­րի հեշտ ձևա­կեր­պումն էր. «Նի­կո­լը ճիշտ էր, ես սխալ­վե­ցի»:


Ըն­դա­մե­նը մի քա­նի ա­միս ա­ռաջ Ա­բո­վյան փո­ղո­ցով ան­հույս կա­պույտ 06 գլո­րող Նի­կոլ Փա­շի­նյա­նը հան­կարծ դառ­նում է ցան­ցա­յին հե­ղա­փո­խու­թյան նա­խա­ձեռ­նող ու հաղ­թում է Գյում­րիից ոտ­քով Երևան գա­լով: Կոտ­րում է Ռա­դիո­պետ­կո­մում մի դուռ, գրո­հում է փշա­լա­րե­րի վրա ու… իշ­խա­նու­թյու­նը հան­ձն­վում է: Այդ հե­տո պի­տի գտն­վեր ձևա­կեր­պու­մը, որ Սերժ Սարգ­սյա­նը Ռո­բերտ Քո­չա­րյան չէր, որ մար­տի 1 ու ապ­րի­լի 12 սար­քեր: Որ հա­մա­ժո­ղովր­դա­կան շար­ժում էր, և այլն, և այլն: Եվ, այ­նուա­մե­նայ­նիվ, ին­չու՞ հան­կարծ Նի­կոլ Փա­շի­նյա­նը մի ա­ռա­վոտ արթ­նա­ցավ, ըն­տա­նի­քի հետ խոր­հր­դակ­ցեց ու ո­րո­շեց հե­ղա­փո­խու­թյուն ա­նել: Ի՞նչն էր պա­կա­սում նրան: «Ել­քը» մտել էր խոր­հր­դա­րան, նոր­մալ աշ­խա­տում էին: Իսկ գու­ցե ամ­բողջ խն­դի­րը ոչ թե Սերժ Սարգ­սյա­նի վար­չա­պետ դառ­նալն էր ու իր վար­չա­պետ չդառ­նա­լու խոս­տու­մը դր­ժե­լը, այլ ու­րիշ խոս­տում էր դրժ­վել, որ տր­վել էր նույն Սերժ Սարգ­սյա­նին: Եվ նրան մնում էր գե­ղե­ցիկ հե­ռա­նալ: Չլու­ծե­լու հա­մար Ար­ցա­խի հար­ցը այն սկզ­բունք­նե­րով, որ ան­ձամբ 10 տա­րի բա­նակ­ցել էր: Բո­լորն էլ հի­շում են, որ հենց հե­ղա­փո­խու­թյան օ­րե­րին Ռու­սաս­տա­նը մի վեր­ջին փոր­ձը նա­խա­ձեռ­նեց իշ­խա­նու­թյու­նը Կա­րեն Կա­րա­պե­տյա­նին փո­խան­ցե­լու՝ վս­տահ լի­նե­լու, որ Հա­յաս­տա­նում ո­չինչ չի փոխ­վե­լու: Բայց դա չէր մտ­նում Սերժ Սարգ­սյա­նի ծրագ­րի մեջ, այդ դեպ­քում նրա հրա­ժա­րա­կանն ի­մաս­տազ­րկ­վում էր: Եվ հի­մա Լավ­րո­վը ե­կել էր Երևան՝ պար­զե­լու նոր իշ­խա­նու­թյան դի­մադ­րու­նա­կու­թյունն ու ռե­սուրս­նե­րը: ՈՒ պա­տա­հա­կան չէ, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը Ֆրան­սիա է մեկ­նում, ճիշտ է՝ Է­մա­նուել Մակ­րո­նի հետ պաշ­տո­նա­կան հան­դի­պում չու­նե­նա­լով ծրագ­րում: Թե ինչ պա­տաս­խան է Լավ­րո­վը ստա­ցել, կա­րող եք մո­տա­վոր պատ­կե­րաց­նել՝ հա­մադ­րե­լով Ար­ցա­խի նա­խա­գա­հի թեկ­նա­ծու ա­ռա­ջադր­ված Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ե­լույթն ու ա­սու­լի­սը՝ նո­յեմ­բե­րի 10-ին, Շու­շիում «Ես հող հանձ­նող չեմ» ռեֆ­րե­նով: Բո­լո­րո­վին պա­տա­հա­կան չէ, որ նրա այ­ցից ա­ռաջ Սերժ Սարգ­սյա­նը, որ այս ըն­թաց­քում ոչ մի ան­գամ Մոսկ­վա չի գնա­ցել, հան­դի­պում է ԱՄՆ դես­պա­նին, իսկ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը հար­ցազ­րույց է տա­լիս «Սպուտ­նիկ-Ար­մե­նիա­յին» ու հայ­տա­րա­րում. «Ակ­նա­ռու է մեր բա­նակ­ցա­յին դիր­քե­րի թու­լա­ցու­մը հայ­կա­կան կող­մի կո­պիտ սխալ­նե­րի պատ­ճա­ռով: Վար­չա­պե­տի «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, և՝ վերջ» հայ­տա­րա­րու­թյու­նը բա­նակ­ցու­թյուն­նե­րը տե­ղա­փո­խեց ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի սկզ­բուն­քից դե­պի մեզ հա­մար ոչ ցան­կա­լի պե­տու­թյուն­նե­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան հար­թու­թյուն: Փա­շի­նյա­նի և Ա­լիևի լիֆ­տա­յին կոն­տակտ­նե­րը փաս­տա­ցի զրո­յաց­րին Վիեն­նա­յում և Սանկտ Պե­տեր­բուր­գում ձեռք բեր­ված և մեզ հա­մար շատ կարևոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը: Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյան հա­կա­սա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, կար­գա­վոր­ման հետ կապ­ված հս­տակ ձևա­կերպ­ված դիր­քո­րոշ­ման բա­ցա­կա­յու­թյու­նը կաս­կա­ծի տակ դրե­ցին հայ­կա­կան կող­մի կա­ռու­ցո­ղա­կա­նու­թյու­նը»: ՈՒ եզ­րա­կաց­նում է, որ «այդ ա­մե­նը նպաս­տում է Ադր­բե­ջա­նի կող­մից ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վերս­կս­ման շե­մի նվա­զեց­մա­նը՝ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ակն­հայտ ա­նի­մաս­տու­թյան և իր տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման ի­րա­վուն­քի պատր­վա­կով»: Սա, մեղմ ա­սած, ադր­բե­ջա­նա­կան տե­սա­կետն է, որ հն­չում է ՀՀ նախ­կին նա­խա­գա­հի շուր­թից՝ իբրև գին Ռու­սաս­տա­նի ի­րեն ա­ջակ­ցու­թյան: Ով-ով, 10 տա­րի բա­նակ­ցած Ռո­բերտ Քո­չա­րյանն այն­քան փոր­ձա­ռու է, որ գի­տի՝ կան ճշ­մար­տու­թյուն­ներ, որ եր­բեք չեն աս­վում, կան ի­րա­վի­ճակ­ներ, որ հա­մա­ձայ­նում ես՝ ի­մա­նա­լով, որ հա­կա­ռակ կող­մը դեմ է լի­նե­լու, կա ստա­տուս քվոն պա­հե­լու ու պա­տե­րազ­մը կան­խե­լու խն­դիր, և է­լի հար­ցեր, ո­րոնց մա­սին գրել չի կա­րե­լի: Ե­թե այդ­քան ան­կեղ­ծա­ցել է, գու­ցե բա­ցատ­րի՝ ին­չու՞ Ստե­փա­նա­կեր­տը դուրս մնաց բա­նակ­ցու­թյուն­նե­րից կամ ին­չու՞ էր իր իշ­խա­նու­թյան տա­րի­նե­րին ժխտ­վում, որ ե­ղել է Մեղ­րիի տար­բե­րակ: Նա փաս­տա­ցի ոչ թե Նի­կոլ Փա­շի­նյա­նին է մե­ղադ­րում, այլ բա­ցատ­րում է՝ ին­չու՞ հե­ռա­ցավ Սերժ Սարգ­սյա­նը: Եվ՝ ին­չու՞ է Սերժ Սարգ­սյանն ա­զա­տու­թյան մեջ, իսկ ին­քը ռուս­նե­րին հար­ցազ­րույց­ներ է տա­լիս կա­լա­նա­վայ­րից:

Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ. Գ. «Հնա­րա­վոր հա­մա­րու՞մ եք Հա­յաս­տա­նի և Թուր­քիա­յի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի վե­րա­կեն­դա­նա­ցու­մը ա­ռանց ղա­րա­բա­ղյան կար­գա­վոր­ման հետ կա­պակ­ցե­լու, և Ռու­սաս­տա­նը պատ­րա՞ստ է դեր խա­ղալ» Մե­դիա­մաք­սի հար­ցին Լավ­րո­վը պա­տաս­խա­նել է. «Ռու­սաս­տա­նը կարևոր դեր է ու­նե­ցել Հա­յաս­տա­նի և Թուր­քիա­յի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ա­պա­սա­ռեց­մա­նը այդ գոր­ծըն­թա­ցի ակ­տիվ փու­լում՝ 2007-2009-ին», հի­մա էլ՝ «պատ­րաստ ենք անհ­րա­ժեշտ ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րել կող­մե­րին»։ Կար­դա­ցեք՝ «Ա­մեն ինչ կա­նենք, որ այդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը երբևէ չկար­գա­վոր­վեն»։ Դա է պա­հան­ջում ՌԴ ազ­գա­յին շա­հը, իսկ Հա­յաս­տա­նում «ա­վե­լի ազ­գա­յին կա­ռա­վա­րու­թյուն եր­բեք չի ե­ղել»։ ՈՒ՝ ի՞նչ։

Դիտվել է՝ 3237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ