«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Երկիրը շահագրգռված է ոչ այնքան հեղափոխության մեջ, որքան իրավիճակի բարելավման

Երկիրը շահագրգռված է ոչ այնքան հեղափոխության մեջ, որքան իրավիճակի բարելավման
18.11.2019 | 11:24

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Դեմոկրատական կուսակցության թեկնածուներին՝ կոչ է արել ձեռնպահ մնալ քաղաքական կարգախոսներից, որ կարող են իրականությունից կտրված լինել: Ելույթ ունենալով բարեգործական հավաքում՝ նա հայտարարել է, որ ընտրողների մեծ մասը չի ցանկանում գոյություն ունեցող համակարգը կազմաքանդել:

Օբամայի կարծիքով՝ դեմոկրատները ընտրողներին վանելու ռիսկ են անում, եթե չափազանց ձախ հայացքներ արտահայտեն: Առայժմ նա պաշտոնապես ոչ մի թեկնածուի աջակցություն չի հայտնել: Դեմոկրատական կուսակցությունը 2020-ի նախագահական ընտրություններում ունի 18 թեկնածու: Ֆավորիտներ են նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, սենատորներ Էլիզաբեթ Ուորենը, Բեռնի Սանդերսը, Ինդիանա նահանգի Սաուտ Բենդի քաղաքապետ Պիտ Բուտիգիտը: Օբաման դեմոկրատներին կոչ է արել ուշադիր լինել ընտրողների հայացքներին՝ առողջապահության ու միգրացիայի հարցերում: Այդ ընտրողները ոչ միշտ այն հայացքներն ունեն, որ արտահայտում են սոցիալական ցանցերում որոշ ձախ կուսակցությունների ներկայացուցիչներ: Թեպետ նախկին նախագահը ոչ մի անուն չի տվել, նրա խոսքերը քողարկված քննադատություն են Սանդերսին ու Ուորենին, որ առավել ձախ հայացքներ ունեն Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուներից: Երկուսն էլ հեռու գնացող քաղաքական ու տնտեսական բարեփոխումների կոչ են արել, այդ թվում՝ հրաժարվել մասնավոր բժշկական ապահովագրությունից և անլեգալ միգրացիայի ապաքրեականացումից:

Օբաման գտնում է, որ երկիրը շահագրգռված է ոչ այնքան հեղափոխության մեջ, որքան իրավիճակի բարելավման: ՙՆույնիսկ եթե մենք ուզում ենք ընդլայնել քննարկման շրջանակները և առաջարկել նոր խիզախ որոշումներ, մենք պետք է իրականությա հետ կապը պահպանենք՚ հայտարարել է Բարաք Օբաման ճաշկերույթում, որին ներկա էին հարուստ լիբերալ հովանավորներ: Դեմոկրատները դեռ հեռու են իրենց թեկնածուի վերջնական ընտրությունից, առաջին պրայմերիզները փետրվարին են, Այովա նահանգում: Կուսակցությունում կարծիք կա, որ Ջո Բայդենը իբրև չափավոր թեկնածու համոզիչ շանսեր չունի
Դոնալդ Թրամփին դիմակայելու: Անցած շաբաթ դեմոկրատների ցուցակին ավելացավ Մասաչուսետսի նախկին նահանգապետ Դևալ Պատրիկը: Իր թեկնածությունն է ուզում առաջադրել Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը: Վաշինգտոնում չեն բացառում, որ նախնական ընտրություններին կարող է մասնակցել և Հիլարի Քլինթոնը: Վերջերս BBC-ին հարցազրույցում նա ասել է, որ իր վրա անհավանական մեծ ճնշում են գործադրում, որ համոզեն Դոնալդ Թրամփին մարտահրավեր նետել: Մինչև ընտրություններ մնում է մեկ տարի, և առաջադրման համար պայքարը դեմոկրատների միջև ավելի է սրվում: Վերջին հարցումներով՝ Ջո Բայդենն ու Էլիզաբեթ Ուորենն առավել մեծ պահանջարկ ունեն, թեպետ Բեռնի Սանդերսն ու Պիտ Բուտիգիգը նրանցից շատ հետ չեն:
BBC


Հ.Գ. Աշխարհը հնարավոր է՝ շարունակի ցնցումների մեջ մնալ մինչև 2024-ը, շնորհիվ ԱՄՆ նախագահի, որ նորից կլինի Դոնալդ Թրամփը: Եվ դա կլինի Հին աշխարհի համար ինքնագիտակցության արթնացման ու վերակազմավորման ժամանակ, առավել հստակ կդառնա, որ Արևմուտքն այլևս ԱՄՆ+ԵՄ-ն չէ, ՆԱՏՕ-ի կամրջակով միավորված, այլ ԱՄՆ-ը ունի իր շահերն ու քաղաքականությունը, որ բնավ հաշվի չի առնում դաշնակիցներին, ԵՄ-ն՝ իր, եթե Ֆրանսիայի նախագահին հաջողվի միավորված պահել Եվրոպան ու փոփոխել՝ նոր մարտահրավերների ու նոր իրականության մեջ: Բայց դրա համար պետք է, որ 2017-ին ընտրված Մակրոնը 2022-ին վերընտրվի: Եթե 2020-ին Թրամփը վերընտրվեց, 2022-ին Մակրոնի վերընտրությունը կանխելու համար հաստատ շարունակվելու է դեղին ժիլետների շարժումը: Թրամփին պետք է թույլ ու դիմադրունակությունից զուրկ Եվրոպա: Մյուս կողմից՝ Դոնալդ Թրամփի չվերընտրվելը թուլացնելու է ԵՄ-ին, որ նորից հույս է դնելու հին ու բարի ժամանակների վերադարձին: Գուցե նույնիսկ Մեծ Բրիտանիայի վերադարձին: Եվրոպացիները պահպանողական են իրենց քաղաքականության հիմքում: Բարաք Օբաման ճիշտ է՝ ոչ միայն ԱՄՆ-ում, նաև Եվրոպայում հեղափոխություններ չեն ուզում, պարզապես ուզում են ավելի լավ ապրել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3141

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ