Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ասք ըն­տա­նի­քի պաշ­տա­մուն­քի

Ասք ըն­տա­նի­քի պաշ­տա­մուն­քի
19.11.2019 | 01:35

Երբ մեր օ­րե­րում այդ­քան հա­ճախ ոչ ան­տե­ղի տագ­նա­պով ու հու­սա­հա­տու­թյամբ խոս­վում է ազ­գի բա­րո­յա­կան ար­ժեք­նե­րի անկ­ման, հա­սա­րա­կու­թյան այ­լա­սեր­ման, ազ­գա­յին ար­մատ­նե­րից հե­ռա­նա­լու, հո­գու սո­վի, նյու­թա­կա­նի գե­րիշ­խա­նու­թյան մա­սին, այդ միայն խոր­հր­դա­վոր վա­խից ու վատ կան­խազ­գա­ցու­մից է, որ կոր­ծան­ված ար­ժեք­նե­րի շար­քում չենք հն­չեց­նում նաև «ըն­տա­նիք» սր­բա­զան բա­ռը: Ո՞վ չի հաս­կա­նում, որ այդ բո­լոր ա­վե­րա­ծու­թյուն­նե­րի փոք­րիկ «ծնն­դա­վայ­րը», է­պի­կենտ­րո­նը հենց ըն­տա­նիքն է, հենց այս­տեղ են տե­ղի ու­նե­ցել ու տե­ղի ու­նե­նում բո­լոր փոքր ու մեծ ցն­ցում­նե­րը: Բայց ա­սես սր­բա­զան տա­բուն խախ­տած չլի­նե­լու հա­մար դեռ չենք ար­տա­բե­րում այդ նվի­րա­կան բա­ռը՝ կար­ծես ինչ-որ բնազ­դով, ինչ-որ ան­բա­ցատ­րե­լի զո­րու­թյամբ դեռ հա­վա­տա­լով, դեռ հույս ու­նե­նա­լով, թե որ­քան ուշ ար­տա­բե­րենք այն, այդ­քան ժա­մա­նակ դեռ ըն­տա­նի­քը հետ կպա­հենք նոր ու ա­վե­լի ան­դառ­նա­լի ա­վե­րա­ծու­թյուն­նե­րից:


ՈՒ որ­պես­զի մեր ըն­տա­նիք պաշ­տող ժո­ղո­վուրդն իս­կա­պես դրա­կան լից­քեր ու դրա­կան ազ­դակ­ներ ստա­նա և հա­վա­տա, որ ա­մեն ինչ կո­րած չէ, ժա­մա­նակն է վե­րա­նա­յել խն­դի­րը միայն բա­ցա­սա­կան կող­մե­րով ներ­կա­յաց­նե­լու մեր մի­տու­մը: Չգի­տես ին­չու, բո­լոր սե­րիալ­նե­րում, շոու­նե­րում, գե­ղար­վես­տա­կան գր­քե­րում միայն ա­րա­տա­վոր­ված, ըն­տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ա­ռող­ջու­թյու­նը կորց­րած ըն­տա­նիք­նե­րի սյու­ժե­ներ են ներ­կա­յաց­վում: Ա­սես Հա­յաս­տա­նում ու ամ­բողջ աշ­խար­հում միան­գա­մից վե­րա­ցել են նոր­մալ փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րով ապ­րող ըն­տա­նիք­նե­րը:


Իր «Եր­կի­րը կա­պույտ եր­կն­քով» վի­պա­կում ԱՆԴ­ՐԱՆԻԿ ՀԱ­ԿՈ­ԲՅԱ­ՆԸ շո­շա­փում է հայ մար­դու հա­մար օդ ու ջրի պես անհ­րա­ժեշտ այս թե­ման՝ որ­քան հայտ­նի, նույն­քան էլ ան­հայտ իր կող­մե­րով: Մեզ խիստ հու­զող այս խնդ­րին նա մո­տե­նում է միան­գա­մայն այլ տե­սան­կյու­նից: Հայ­րե­նի­քից հե­ռա­ցած, օ­տար ա­փե­րում իր տե­ղը ո­րո­նող հայ մար­դու դրա­ման, ու­ծաց­ման սպառ­նա­լի­քը՝ իր բո­լոր վտան­գա­վոր կող­մե­րով, հու­զող թե­մա­ներ են ե­ղել դեռևս 1915 թվա­կա­նի Ցե­ղաս­պա­նու­թյու­նից մա­զա­պուրծ ա­ռա­ջին սերն­դի կյան­քում, ո­րի ա­հա­զան­գը հն­չեց­րեց Շա­հան Շահ­նու­րը՝ իր «Նա­հան­ջը ա­ռանց եր­գի» աղմ­կա­հա­րույց վե­պում: Նա հան­գեց գրե­թե ող­բեր­գա­կան եզ­րա­կա­ցու­թյան. կոր­ծա­նումն ան­խու­սա­փե­լի է, ա­նի­րա­տե­սա­կան են բո­լոր այն լու­ծում­նե­րը, թե հայ մար­դը կա­րող է եր­ջա­նիկ զգալ՝ ա­ռանց ձուլ­վե­լու այն մի­ջա­վայ­րին ու նրա ա­րա­տա­վոր կող­մե­րին, որ­տեղ հայ­տն­վել է: Միա­ժա­մա­նակ ազ­գա­յին վեպ ու դրա­մա­տիկ սի­րա­վեպ հա­մար­վե­լու հան­գա­ման­քը ցույց տվեց, որ ան­հայ­րե­նիք աշ­խար­հում ազ­գա­յին ու սի­րա­յին հար­ցե­րը այն­քան միա­ձույլ են, որ հնա­րա­վոր չէ սի­րա­յին սյու­ժեից դուրս ազ­գա­յին խն­դիր­ներ ար­ծար­ծել և հա­կա­ռա­կը: Ռո­ման­տիկ գրող­նե­րի մոտ սե­րը, սի­րած աղ­ջի­կը, կի­նը միշտ զո­րա­վիգ էին հայ­րե­նա­սի­րա­կան գա­ղա­փար­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը, բայց պատ­կե­րը միան­գա­մայն փոխ­վեց, երբ Ցե­ղաս­պա­նու­թյան ար­դյուն­քում հա­յե­րը սփռ­վե­ցին աշ­խար­հով մեկ: Սե­րը և հայ­րե­նի­քը հայ­տն­վե­ցին միան­գա­մայն տար­բեր բևեռ­նե­րում, որն էլ խո­րաց­րեց նա­հան­ջը, հե­ռա­ցումն ար­մատ­նե­րից: Եվ այս ի­մաս­տով Անդ­րա­նիկ Հա­կո­բյա­նի «Եր­կի­րը կա­պույտ եր­կն­քով» վի­պա­կը կար­ծես Շահ­նու­րի բարձ­րաց­րած և այդ­պես էլ լու­ծում չգ­տած խնդ­րի մե­րօ­րյա ար­ձա­գան­քը լի­նի:


Գրո­ղը հա­մոզ­ված է, որ կո­չե­րով, կար­գա­խոս­նե­րով կամ ար­գելք­նե­րով հնա­րա­վոր չէ կան­խել կամ նվա­զեց­նել օր օ­րի ա­վե­լա­ցող էթ­նիկ տե­սա­կե­տից խա­ռը ըն­տա­նիք­նե­րի, խառ­նա­ծին ա­մուս­նու­թյուն­նե­րից ծն­ված ե­րե­խա­նե­րի թի­վը, գի­տի նաև, որ սե­րը նա­հան­ջի, օ­տա­րաց­ման ճա­նա­պարհ­նե­րից մեկն է՝ ա­մե­նա­կարճն ու ա­մե­նաանվ­րե­պը: Բայց նա պե­ղում ու դուրս է բե­րում սի­րո, ըն­տա­նի­քի այն ոս­կե հա­տի­կը, որն իր մեջ պա­հում է ըն­տա­նե­կան ա­ռող­ջու­թյան գե­նը՝ զերծ ա­մեն տե­սա­կի պայ­մա­նա­կա­նու­թյուն­նե­րից, ար­գելք­նե­րից, մի­ջա­վայ­րի կոր­ծա­նիչ ժան­գից: Օ­տա­րի հան­դեպ այդ նույն սե­րը, որ կոր­ծա­նել էր Շահ­նու­րի հե­րոս­նե­րի կյան­քը, խլել հա­զա­րա­վոր ու­րիշ հա­յե­րի եր­ջան­կու­թյու­նը, Ա. Հա­կո­բյա­նի վի­պա­կի հե­րո­սին տա­լիս է ոչ միայն ար­մատ­նե­րից չկտր­վե­լու, այլև ար­մատ­նե­րին վե­րա­դառ­նա­լու պարտ­քի ու պա­տաս­խա­նատ­վու­թյան գի­տակ­ցու­թյուն, վառ է պա­հում նրա հի­շո­ղու­թյան, ազ­գա­յին պատ­կա­նե­լու­թյան ան­մար ջա­հը:
Անդ­րա­նիկ Հա­կո­բյա­նի վի­պա­կը խո­սում է միան­գա­մայն այլ բևե­ռի մա­սին, որ­տեղ կեն­դա­նի թրթ­ռում է մարդ­կա­յին ա­ռողջ բա­նա­կա­նու­թյան զար­կե­րա­կը՝ չվի­րա­վո­րե­լով, չխա­թա­րե­լով մա­քուրն ու նա­խասկ­զբ­նա­կա­նը, ա­մուր պա­հե­լով ու պահ­պա­նե­լով այն ա­մե­նա­գե­ղե­ցիկն ու լա­վը, ինչ երբևէ ստեղ­ծել է մարդ­կու­թյու­նը՝ ըն­տա­նե­կան սերն ու ջեր­մու­թյու­նը՝ ան­կախ ազ­գա­յին պատ­կա­նե­լու­թյու­նից ու ա­րյու­նակ­ցա­կան կա­պե­րից ան­գամ:


«Եր­կի­րը կա­պույտ եր­կն­քով» վի­պա­կում մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կա­ռուց­վում ու ամ­րա­նում են բարձ­րա­գույն, վե­րազ­գա­յին մի տի­րույ­թում, որ մար­դա­սի­րու­թյուն ա­նունն է կրում: Դա այն բարձ­րա­գոչ մար­դա­սի­րու­թյու­նը չէ, որ հա­ճախ ծն­վում է դր­վա­տանք ակն­կա­լող ցու­ցադ­րա­կան ե­սա­սի­րու­թյու­նից, այլ այն բնա­կան ու բնա­ծին մար­դա­սի­րու­թյու­նը, ո­րով Աստ­ված օժ­տել է բո­լոր ազ­գե­րին աշ­խար­հի բո­լոր ծա­գե­րում՝ կա­մա­ցուկ շշն­ջա­լով նրանց ա­կան­ջին՝ սի­րի՛ր մեր­ձա­վո­րիդ: Այն մար­դա­սի­րու­թյու­նը, որ մար­դը դրսևո­րում է ոչ միայն դի­մա­ցի­նին սա­տա­րե­լու, կա­րեկ­ցե­լու մղու­մից, այլ նախ և ա­ռաջ իր խղ­ճի ձայ­նին դեմ գնալ չկա­րո­ղա­նա­լու գե­ղե­ցիկ, ազ­նիվ ու օրհ­նյալ «թու­լու­թյու­նից»:


Վի­պա­կի սյու­ժեի հիմ­քում հայ մար­դու ճա­կա­տագ­րի ծա­նոթ ուր­վա­գիծն է, նրա հոգ­նած ոտ­քե­րի ո­դի­սա­կա­նը աշ­խար­հի խայ­տաբ­ղետ քար­տե­զի վրա, ար­մատ­նե­րի կան­չը, տուն­դար­ձը և երկ­րորդ ծնուն­դը իր փոք­րիկ ու բիբ­լիա­կան հո­ղից: Խառ­նա­ծին զա­վա­կի դրա­ման վի­պա­կում ա­վե­լի խորն է, քա­նի որ գլ­խա­վոր հե­րո­սը՝ Դեն­նին, շատ փոք­րիկ տա­րի­քում կորց­րել է իր հայ հո­րը՝ Լևո­նին: Բայց մե­ռած ա­մուս­նուն տված խոստ­մա­նը հա­վա­տա­րիմ ազն­վա­սիրտ մոր, ինչ­պես նաև մե­ծա­հո­գի ու մարդ­կա­յին բարձր ար­ժա­նիք­նե­րի տեր օ­տար հոր շնոր­հիվ Դեն­նին մե­ծա­նում է ոչ միայն որ­պես եր­ջա­նիկ ե­րե­խա, այլ նաև իս­կա­կան հայ, ով չի հե­ռա­նում իր ար­մատ­նե­րից՝ ըն­դա­ռաջ գնա­լով ա­րյան կան­չին:


Այս գե­ղե­ցիկ վի­պա­կը հենց այդ լու­սա­վոր ու նվի­րա­կան նպա­տա­կի՝ օ­տա­րու­թյան մեջ հայ մար­դու հայ մնա­լու, չնա­հան­ջե­լու մա­սին է ան­գամ այն­պի­սի ըն­տա­նի­քում, որ ստեղծ­վել է հա­յի և սլո­վա­կու­հի Լուի­զի­նա­յի ա­մուս­նու­թյու­նից: Դեն­նին ե­րեք տա­րե­կան էր, երբ ավ­տով­թա­րից զոհ­վեց հայ­րը՝ Լևո­նը, ով ան­սահ­ման բա­րի ու գե­ղե­ցիկ մարդ էր, և նրա մի­ջո­ցով շր­ջա­պատն իր հա­մար բա­ցա­հայ­տում էր հա­յե­րին ու Հա­յաս­տա­նը: «Ե­թե բո­լոր հա­յե­րը Լեո­յի նման են, ու­րեմն՝ ազ­նիվ ու գե­ղե­ցիկ մար­դիկ են, ու­շա­դիր ու քա­ղա­քա­վա­րի, մարդ­կանց օգ­նե­լու պատ­րաստ, բա­րե­սիրտ»,- ա­սում է մայ­րը: Շա­տե­րին թվում էր, թե Ցե­ղաս­պա­նու­թյուն ապ­րած ժո­ղո­վուր­դը «չա­րա­ցած պետք է լի­ներ ան­տար­բեր աշ­խար­հի ու ան­տար­բեր մարդ­կու­թյան դեմ», սա­կայն Լուի­զի­նան ան­թա­քույց հպար­տու­թյամբ էր հի­շում, որ Լևո­նը «ան­սահ­ման բա­րի ու ջերմ մարդ էր», և օ­տար ա­փե­րում նա սիր­վեց ու գնա­հատ­վեց հենց այդ ար­ժա­նի­քի հա­մար:
Մոր՝ Լուի­զի­նա­յի կեր­պա­րը ամ­բողջ վի­պա­կի կա­ռուց­ված­քում ա­մե­նա­գե­ղե­ցիկ, ա­մե­նադ­րա­մա­տիկ ու գրա­վիչ կեր­պարն է: Նա իր հու­զիչ կյան­քի պատ­մու­թյամբ, իր հո­գե­կան աշ­խար­հի կա­տա­րե­լու­թյամբ, իր կա­նա­ցիու­թյամբ ու մայ­րու­թյամբ անս­պառ հմայք է հա­ղոր­դում վի­պա­կան գոր­ծո­ղու­թյա­նը: Ոչ միայն մայր, ով պար­զա­պես լույս աշ­խարհ է բե­րել զա­վա­կին, հոգ տա­րել նրա կյան­քի, ա­ռող­ջու­թյան, ուս­ման ու ա­պա­գա­յի հա­մար, այլև մեծ ու հզոր մի մարդ, որ ին­քը, լի­նե­լով օ­տար և իր հե­տա­գա կյան­քը կա­պե­լով օ­տար տղա­մար­դու հետ, վայր­կյան ան­գամ չի կորց­րել որ­դու ազ­գա­յին պատ­կա­նե­լու­թյան, ար­մատ­նե­րի ու ինք­նու­թյան հան­դեպ ու­նե­ցած մայ­րա­կան ա­ռողջ և ար­թուն բնազ­դը, պարտ­քի զգա­ցու­մը:


Անդ­րա­նիկ Հա­կո­բյա­նի վի­պա­կում Լուի­զի­նան մոր իս­կա­կան, մո­նու­մեն­տալ կեր­պար է՝ դուրս ու վեր ազ­գա­յին սնա­փա­ռու­թյան նեղ և սահ­մա­նա­փակ շր­ջա­նա­կից: Ա­ռա­քի­նի, բա­րո­յա­կան բարձր ար­ժա­նիք­նե­րով օժտ­ված վեհ ու հա­մար­ձակ մի կին, ում խորթ է զա­վա­կին սե­փա­կա­նու­թյուն հա­մա­րե­լու մայ­րա­կան վտան­գա­վոր է­գոիզ­մը: Իր զա­վակն ի­րե­նից զատ պատ­կա­նում է այն ժո­ղովր­դին ու հայ­րե­նի­քին, որ­տեղ խր­ված են նրա ար­մատ­նե­րը: Այս հզոր ու ա­ռողջ գի­տակ­ցու­թյու­նը վի­պա­կի ար­տա­հայ­տած բո­լոր մյուս գա­ղա­փար­նե­րի ա­ռանցքն է, հեն­քը, հաղ­թա­թուղ­թը։ Լուի­զի­նա­յի սի­րո դրսևոր­ման մեջ զա­վա­կի հան­դեպ պարտ­քի ազ­նիվ գի­տակ­ցու­մը տեղ չի թո­ղել ան­տար­բե­րու­թյա­նը, է­գոիզ­մին: Հայ ա­մուս­նու մա­հից հե­տո ոչ միայն չի մա­րել, այլև ա­վե­լի է խո­րա­ցել նրա պարտ­քի գի­տակ­ցու­մը որ­դու ու նրա ար­մատ­նե­րի հան­դեպ: Մայ­րա­կան այս բա­ցա­ռիկ սի­րո և պա­տաս­խա­նատ­վու­թյան պա­կասն է, որ ձու­լել ու օ­տա­րաց­րել է շատ ու շատ հայ մա­նուկ­նե­րի: Լուի­զի­նան ինքն էր ա­մեն ան­գամ հի­շեց­նում հա­սու­նա­ցող որ­դուն. «Երբ մե­ծա­նաս, քեզ կու­ղար­կեմ հորդ եր­կի­րը, ո­րը Հա­յաս­տան են ան­վա­նում, այն­տեղ դու ազ­գա­կան­ներ ու­նես: Ցա­վոք, մենք նրանց հետ ծա­նոթ չենք: Բայց նրանք մեր մա­սին գի­տեն, ես էլ ի­րենց մա­սին: Նրանց ա­նուն­նե­րը գրել եմ, որ չմո­ռա­նամ. դժ­վար ար­տա­սան­վող ա­նուն­ներ են: Հայրդ նրանց ա­նուն­ներն ինձ ա­նընդ­հատ ար­տա­սա­նել էր տա­լիս, ու քա­նի դեռ Լևո­նը կար, ոչ մի կերպ չէի կա­րո­ղա­նում հի­շել, ի­րե­նից հե­տո այլևս չեմ կա­րո­ղա­նում մո­ռա­նալ»,- մի օր խոս­տո­վա­նում է նա:


Տի­կին Լուի­զի­նա­յի ջան­քե­րով որ­դին ամ­բողջ ման­կու­թյան ու պա­տա­նե­կու­թյան տա­րի­նե­րին ոչ միայն չմո­ռա­ցավ հո­րը, այլև ա­վե­լին, հայ­րը դար­ձավ նրա կյան­քի ա­մեն մի ակն­թար­թի, ա­մեն մի ա­րար­քի ա­կա­նա­տե­սը, ու­ղե­կիցն ու պա­հա­պա­նը: Եվ հայ­րը նրա հա­մար դար­ձավ ոչ միայն կա­տա­րյալ մար­դու, տղա­մար­դու, ծնո­ղի խոր­հր­դա­նիշ, այլև այդ ա­մե­նից ա­ռաջ կամ ա­մե­նից հե­տո՝ հայ­րե­նի­քի խոր­հր­դա­նիշ: Նա իր մեջ չկորց­րեց հայ­րե­նիք ու­նե­նա­լու, հայ­րե­նի­քը սի­րե­լու, հայ­րե­նի­քին կապ­ված լի­նե­լու զար­կե­րա­կի բա­բա­խը: «Հա­մա­րյա միշտ գի­տեի, թե որ պա­հին Լեոն ինչ կա­սեր ու ինչ­պես կա­ներ: Նույ­նիսկ չգի­տեմ, թե հոր կող­քին ապ­րող ե­րե­խան այդ­քան բան գի­տի՞ իր հոր ու նրա նա­խա­սի­րու­թյուն­նե­րի մա­սին, գի­տի՞, թե հայրն ինչն է սի­րում ու ին­չը՝ ոչ: Գի­տի՞ հոր նա­խա­սի­րած գույ­նե­րը, իր մոր պատ­րաս­տած ո՞ր կե­րա­կուր­ներն է սի­րել, իր ձեռ­քով ի՜նչ է պատ­րաս­տել»,- խոս­տո­վա­նում է որ­դին:


Բայց միայն հի­շո­ղու­թյուն­ներն ու լու­սան­կար­նե­րը քիչ էին հոր ներ­կա­յու­թյու­նը զգա­լու հա­մար: Օ­տա­րու­հի մայ­րը հա­յի պաշ­տա­մունք ու ակ­նա­ծանք ու­ներ նաև իր հան­գու­ցյալ ա­մուս­նու շի­րի­մի հան­դեպ և հա­ճախ էր այ­ցե­լում այն­տեղ՝ տա­նե­լով նաև տղա­յին ու երկ­րորդ ա­մուս­նուն: Որ­դին այն­քան խա­ղաղ էր ի­րեն զգում հոր գե­րեզ­մա­նի կող­քին, ինչ-որ մո­գա­կան ու­ժով ան­գամ մո­ռա­նում էր գե­րեզ­մա­նի գո­յու­թյան մա­սին, և նրան թվում էր, թե իր կող­քին հենց Լևոն հայրն է և ոչ թե նրա գե­րեզ­մա­նը:
Լևո­նը լքել էր Խոր­հր­դա­յին Միու­թյուն կոչ­վող եր­կի­րը, լքել էր պե­տու­թյու­նը, բան­տը, ո­րում ապ­րում էր, բայց մեկ վայր­կյան ան­գամ չէր լքել իր հայ­րե­նի­քը, որ­տեղ իր հա­մար ա­մե­նան­վի­րա­կան ու թանկ մար­դիկ էին ապ­րում: Երբ Դեն­նին ծա­նո­թա­ցավ հոր հայ­րե­նի­քին, հաս­կա­ցավ, թե նրա հա­մար «որ­քան դժ­վար է ե­ղել կա­յաց­նել եր­կիր չվե­րա­դառ­նա­լու ո­րո­շու­մը», իսկ երբ ծա­նո­թա­ցավ հոր ծնող­նե­րի ու հա­րա­զատ­նե­րի հետ, խո­րու­թյամբ զգաց, որ ա­վե­լի դժ­վար է ե­ղել հոր հա­մար ապ­րել օ­տար երկ­րում՝ կտր­ված լի­նե­լով այս­պի­սի հա­րա­զատ­նե­րի հետ շփու­մից, ան­գամ նա­մա­կագ­րու­թյու­նից: «Ծա­նո­թա­նա­լով հորս հայ­րի­կին` զար­մա­ցել ու հիա­ցել էի միա­ժա­մա­նակ, թե ինչ­քան ու­ժեղ է ե­ղել աշ­խարհ տես­նե­լու հորս կիր­քը, որ նա կա­րո­ղա­ցել է թող­նել այս խս­տա­բա­րո հորն ու սի­րա­ռատ ըն­տա­նի­քը: Միա­ժա­մա­նակ սաս­տիկ կա­րեկ­ցում էի այս ան­սահ­ման ջերմ ու բա­րե­սիրտ մարդ­կան­ցից զրկ­վե­լու իր ընտ­րու­թյան հա­մար»,- խոր­հում էր Դեն­նին:


Սա­կայն սի­րո ու ջեր­մու­թյան մթ­նո­լոր­տում մե­ծա­ցած մարդն ա­ռանց սի­րո ու ջեր­մու­թյան չէր կա­րող ապ­րել օ­տար և խորթ երկ­րում: Նա պի­տի ստեղ­ծեր սի­րո ու ջեր­մու­թյան սե­փա­կան մարտ­կոց­նե­րը, պի­տի վա­ռեր լույ­սի ու բա­րու­թյան սե­փա­կան կան­թեղ­նե­րը: ՈՒ վա­ռեց... վա­ռեց իր մար­դա­սի­րու­թյամբ, հա­վա­տար­մու­թյամբ մարդ, տղա­մարդ ու հայ լի­նե­լու իր կոչ­մա­նը: Այդ ճա­նա­պար­հին էր, որ նա հան­դի­պեց իր կյան­քի ան­բա­ժան ըն­կե­րու­հուն... Լուի­զի­նան չէր մո­ռա­նում այդ օ­րը. «Վատ լու­սա­վոր­ված փո­ղո­ցում թա­փա­ռաշր­ջի­կի բուր­մուն­քով ան­տա­րիք եր­կու տղա­մարդ, ինչ-որ տե­ղից հայ­տն­վե­լով, վատ իս­պա­նե­րե­նով պա­հան­ջե­ցին ե­ղած-չե­ղածս տալ ի­րենց»: ՈՒ կող­քով պա­տա­հա­բար անց­նող հայ կնա­մե­ծար, պատ­վախն­դիր տղա­մար­դը չկա­րո­ղա­ցավ ան­տար­բեր անց­նել կնո­ջը վի­րա­վո­րող ու սպառ­նա­ցող այդ ա­րար­քի կող­քով: Նա պաշտ­պա­նեց օ­տար աղջ­կա անվ­տան­գու­թյունն ու դրա­մա­պա­նա­կի պա­րու­նա­կու­թյու­նը՝ վտան­գե­լով սե­փա­կան կյան­քը: Բայց դա ճա­կա­տագ­րա­կան դիպ­ված էր. աղջ­կա ա­կանջ­նե­րում ու հո­գում մնաց նրա տղա­մարդ­կա­յին թավ, ու­ժեղ ու հու­սադ­րող ձայ­նի ար­ձա­գան­քը, ո­րից պաշտ­պա­նու­թյուն ու քնք­շու­թյուն էր տա­րած­վել ու մնա­ցել էր, չէր ան­ցել: «Մեկ եր­կու օր հե­տո ար­դեն մո­ռա­ցած կլի­նեի տհաճ մի­ջա­դե­պը, ե­թե չլի­ներ ան­ծա­նո­թի ձայ­նը: Այդ ձայ­նը ա­կանջ­նե­րիս մեջ էր, լց­վել էր ներսս ու հան­գիստ չէր տա­լիս: Մի տա­րօ­րի­նակ վս­տա­հու­թյուն կար մեջս, որ կր­կին լսե­լու եմ այն, հա­մոզ­մունք, որ հա­րյու­րա­վոր­նե­րի մեջ էլ ճա­նա­չե­լու եմ»,- հոր մա­սին պատ­մե­լիս մայ­րը խոս­տո­վա­նեց որ­դուն:


Հա­ջորդ հան­դի­պու­մը կա­յա­ցավ այդ նույն ձայ­նի կան­չով... «Մար­դը հա­ճախ ինքն էլ գլուխ չի հա­նում, թե ին­չու սա, այլ ոչ նա, ին­չու օ­րը ցե­րե­կով, հա­րյու­րա­վոր տղա­մարդ­կանց թո­ղած, նրանց մեջ ես ձայն եմ փնտ­րում: Ձայն, որ տես­նել հնա­րա­վոր չէ»: Նրանց հան­դի­պու­մը զուտ տղա­մար­դու և կնոջ միջև ձգո­ղա­կա­նու­թյան, սի­րո, ան­գամ ըն­տա­նիք կազ­մե­լու պարզ ու սո­վո­րա­կան մղու­մով չէր պայ­մա­նա­վոր­ված: Նրանց կա­պեց մար­դա­սի­րու­թյան չփ­լուզ­վող կա­մուր­ջը:
Լուի­զի­նան խնա­մում ու հոգ էր տա­նում մի հաշ­ման­դամ աղջ­կա՝ Էս­թե­րի մա­սին, իսկ Լևո­նը օ­տար երկ­րում պա­տա­հա­բար գտել էր մի ծեր ու հաշ­ման­դամ հայ պա­պի­կի ու իր վրա էր վերց­րել նրան սայ­լա­կով զբո­սան­քի տա­նե­լու պար­տա­կա­նու­թյու­նը: Ծե­րու­նին ծնո­ղի պես հա­րա­զատ էր դար­ձել նրան: Օ­տար երկ­րում ա­րյան ներ­քին կան­չով հան­դի­պել էին հա­յը և հա­յը, ով­քեր, ինչ­պես Սա­րո­յա­նի հայտ­նի պատմ­ված­քում, ան­գամ ճան­ճե­րով լց­ված կեղ­տոտ գա­րեջ­րա­տա­նը ժա­մե­րով կա­րող էին խո­սել հայ­րե­նի­քի մա­սին: Սա­րո­յանն էլ է զար­մա­նում մեր ցե­ղի վրա՝ ա­սե­լով, որ ե­թե ի­րեն հարց­նեն, թե ինչ­պե՞ս են ճա­նա­չում ի­րար հա­յե­րը, ինչ­պե՞ս կռա­հեց դի­մա­ցի­նի հայ լի­նե­լը, ա­պա ին­քը պի­տի պա­տաս­խա­նի. «Չեմ գի­տեր, թե ին­չեն կռա­հե­ցի, բայց կռա­հե­ցի ու վս­տա­հո­րեն ու միան­գա­մից հա­յե­րե­նով հարց­րի. «Աստ­ված տունդ ավ­րե, ինչ­պե՞ս ես»:
Ին­տեր­նա­տի բա­կում Լուի­զի­նան լսեց ծա­նոթ ձայ­նը, ու այդ օ­րը դար­ձավ ճա­կա­տագ­րա­կան։ Նրանք գրե­թե ա­մեն օր հան­դի­պում էին, և նրանց սե­րը զո­րա­նում ու թրծ­վում էր մար­դա­սի­րու­թյամբ:


Դեն­նին մի հայ ու­սուց­չու­հու մոտ հա­յե­րեն սո­վո­րեց, ու թեև Հա­յաս­տա­նում պա­տե­րազ­մա­կան վի­ճակ էր, ան­ցու­մա­յին մութ ու ցուրտ տա­րի­ներ, նրա ծնող­նե­րը ո­րո­շում կա­յաց­րին, որ Դեն­նին գնա­լու է Հա­յաս­տան: Ա­մե­նաան­համ­բե­րը սպա­սում էր պա­պը. «Նա փնտ­րում էր մե­ռած և հա­րու­թյուն ա­ռած իր որ­դուն, փնտ­րում էր գե­րեզ­ման ու­նե­ցող ու չու­նե­ցող իր որ­դու զա­վա­կին: Նա գտ­նող ու վե­րագտ­նող դի­մա­վո­րող էր: Նա մինչև վերջ ցավ էր, մինչև վերջ ու­րա­խու­թյուն: Հաս­կա­նում էի, որ նա գգ­վում էր իր որ­դուն, որ­դուց մնա­ցած միակ ժա­ռան­գին»:
Հա­յաս­տա­նում ան­չափ հա­մեստ էին ապ­րում այդ ժա­մա­նակ, Հայկ պա­պը՝ ա­ռա­վել ևս: Բայց Դեն­նիի հա­մար կա­յա­ցավ ա­մե­նա­կարևոր բա­ցա­հայ­տու­մը. «Պա­պիս տու­նը հա­մեստ, բայց ճա­շա­կով կա­ռուց­ված ա­ռանձ­նա­տուն էր, և բա­կում ժա­մա­նա­կա­վոր մի կրա­կա­րան էին պատ­րաս­տել, որն օ­ջախ էին ան­վա­նում: Այս­տեղ ես ի­մա­ցա, որ հա­յի հա­մար ա­մե­նասր­բա­զան ար­ժեք­նե­րից մե­կը հենց օ­ջախն է, ո­րը խիստ բազ­մար­ժեք էր իր ըն­կա­լում­նե­րի մեջ, բայց միաս­նա­կան էր վե­րա­բեր­մուն­քը. օ­ջա­խը՝ կրակ, տուն, ըն­տա­նիք, սր­բու­թյուն էր: Զար­մաց­նում ու հիաց­նում էր, թե ինչ մեծ խոր­հուրդ ու մեծ ի­մաստ էին դնում ինձ ի­րենց օ­ջա­խը հրա­վի­րե­լու այդ ծե­սի մեջ»:


Այս օ­ջա­խի կրակն ու ջեր­մու­թյունն էր, որ սա­ռը և ան­տար­բեր աշ­խար­հին տա­րավ Դեն­նին, ըն­տա­նի­քի ջեր­մու­թյու­նը, ո­րը այն­քան անհ­րա­ժեշտ է աշ­խար­հի քա­րա­ցած սր­տին։ Հա­յոց սե­ղան­նե­րի հպար­տու­թյու­նը տա­րավ Դեն­նին, ո­րոնց «զուսպ հա­մես­տու­թյու­նից աղ­քա­տու­թյան հոտ չէր գա­լիս. դա հպարտ սե­ղան էր, ռազ­մա­ճա­կա­տում որ­դի­ներ ու­նե­ցող ըն­տա­նիք­նե­րի հպարտ սե­ղան, որ­տեղ ու­տե­լու փո­խա­րեն զրու­ցում էին: Հա­մալ­սա­րան­նե­րում մեկ-եր­կու ժամ­վա մեջ եր­բեք չէին կա­րող այդ­քան տա­րո­ղու­նակ ու հա­րուստ տե­ղե­կու­թյուն տալ, որ­քան ես ստա­նում էի հայ­կա­կան սե­ղան­նե­րի շուր­ջը»:


Դեն­նին իր հա­մար կյան­քի ըն­կե­րու­հի, իր զա­վակ­նե­րին մայր ընտ­րե­լուց ա­ռաջ հաշ­վի կառ­նի ևս մի կարևոր դաս. իր մոր՝ այս օ­ջա­խի հար­սի լու­սան­կա­րը պա­պի տան պա­տին գրա­վեց ա­մե­նա­պատ­վա­վոր տե­ղը միայն այն ժա­մա­նակ, երբ պապն ի­մա­ցավ, որ հար­սը հա­վա­տա­րիմ է իր ա­մուս­նու գե­րեզ­մա­նին: «Հա­ջորդ օ­րը, պա­պիս տան հյու­րա­սե­նյա­կում, ուր պա­տից ժպ­տում էր ե­րի­տա­սարդ հորս լու­սան­կա­րը, կող­քին նոր լու­սան­կար էր ա­վե­լա­ցել՝ մորս լու­սան­կա­րը, ինչ­պես ի­րենք էին ա­սում, հար­սի լու­սան­կա­րը, ում ան­վե­րա­դարձ ու ի­րենց հո­գու ամ­բողջ զո­րու­թյամբ ըն­դու­նել էին»:


Բայց ա­մե­նա­կարևո­րը, ինչ­պես ճա­շի ա­ղը, Դեն­նին ա­սում է վեր­ջում. «Պապ ու տա­տիս հետ այդ տաք, հու­զա­ռատ ե­րե­կո­նե­րի մեջ ես տե­սա ինձ, տե­սա ու ճա­նա­չե­ցի: Նրանց մեջ ես գտա հորս, նրանք իմ մեջ վե­րա­կեր­տե­ցին հորս դի­ման­կա­րը, ում, պարզ­վեց, այն­քա՜ն նման էի»:
Ա­հա վե­րա­դար­ձի, դեմ­քով դե­պի ար­մատ­նե­րը շրջ­վե­լու մի հու­զիչ պատ­մու­թյուն նույն այն աշ­խար­հում, ո­րը մենք վա­ղուց ան­սիրտ ու ան­հայ­րե­նիք ենք կո­չում, ա­հա աշ­խար­հի մի ըն­տա­նիք, որ­տեղ սի­րում են մի­մյանց նա­հա­պե­տա­կան սի­րով և ապ­րում գեր­ժա­մա­նա­կա­կից ռիթ­մով ու սո­վո­րույթ­նե­րով...
- Պա՛պ, ես կա­րո­տե­լու եմ իմ տա­նը...
Դեն­նիի այս վեր­ջին խոս­տո­վա­նու­թյու­նը նշա­նա­կում է, որ ո­չինչ կո­րած չէ...

Ֆե­լիքս ԲԱԽ­ՉԻՆ­ՅԱՆ

Դիտվել է՝ 1895

Մեկնաբանություններ