Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Նկա­րը հո­գու, մտ­քի, զգաց­մունք­նե­րի, տիե­զե­րա­կան ան­բա­ցատ­րե­լի պոռթ­կում է»

«Նկա­րը հո­գու, մտ­քի, զգաց­մունք­նե­րի, տիե­զե­րա­կան ան­բա­ցատ­րե­լի պոռթ­կում է»
22.11.2019 | 01:58

«Ի­րա­տե­սի» հյու­րը գե­ղան­կա­րիչ, նկա­րիչ­նե­րի միու­թյան, նաև «Աշ­խար­հի նկա­րիչ­ներ» խմ­բակ­ցու­թյան ան­դամ ՆԱ­ԶԻԿ ԱՍ­ԼԱ­ՆՅԱՆՆ է: Զրույ­ցի ա­ռի­թը օ­րերս նկա­րիչ­նե­րի միու­թյու­նում բաց­ված նկար­նե­րի ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դեսն էր: Նա­զիկ Աս­լա­նյա­նի «Ի­րա­կա­նու­թյան բա­ցա­հայ­տում­ներ» խո­րա­գի­րը կրող ցու­ցա­հան­դե­սը բաղ­կա­ցած էր հինգ շար­քից՝ «Ծա­ղի­կը», «Բնա­պատ­կեր­ներ», «Ի­րա­կա­նու­թյուն», «Ծա­ռե­րը», «Արև»:

- Ին­չո՞վ են ա­ռանձ­նա­նում և ին­չո՞վ են մի­մյանց նման նշ­ված շար­քե­րը:
-Գե­ղան­կար­չա­կան լու­ծում­նե­րով յու­րա­քան­չյուր շարք տար­բեր է, սա­կայն կա գծա­յին, գու­նա­յին և քս­ված­քի ընդ­հան­րու­թյուն: Այ­սինքն՝ ձե­ռա­գի­րը նույնն է: Շար­քե­րը ա­ռանձ­նա­նում են նաև ի­րենց թե­մա­նե­րով՝ գա­ղա­փար­նե­րով, բայց, կար­ծում եմ, այս դեպ­քում էլ կա ընդ­հան­րու­թյուն, քա­նի որ կյան­քի հան­դեպ իմ մո­տե­ցում­նե­րը նույնն են. ան­կյու­նը, ո­րից նա­յում եմ աշ­խար­հին, նույնն է:
-Ցու­ցա­հան­դե­սը ար­վես­տա­գե­տի ու ար­վես­տա­սե­րի երկ­խո­սու­թյուն է: Ի՞նչ է տա­լիս այն եր­կուս­տեք:
-Ար­վե­տա­գե­տին այն տա­լիս է մեկ այլ հա­յաց­քից իր աշ­խա­տանք­նե­րը վե­րա­նա­յե­լու, վե­րագ­նա­հա­տե­լու հնա­րա­վո­րու­թյուն: Այն նաև ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րիդ ար­ձա­գանքն է հա­սա­րա­կու­թյան մեջ: Ա­յո, ցու­ցա­հան­դե­սը դի­տո­ղի և ստեղ­ծա­գոր­ծու­թյան երկ­խո­սու­թյուն է: Եվ, ի­հար­կե, յու­րա­քան­չյուր երկ­խո­սու­թյուն ե­զա­կի է, քա­նի որ նկա­րը յու­րա­քան­չյուրն ըն­կա­լում է իր ներք­նաշ­խար­հին, իր գա­ղա­փար­նե­րին և հու­զում­նե­րին հա­մա­պա­տաս­խան:
-Ազ­գա­յի­նը պե՞տք է երևա նկար­չի գոր­ծե­րում:
-Իսկ հա­մաշ­խար­հա­յին գե­ղան­կար­չու­թյու­նը ազ­գա­յին հատ­կա­նիշ­ներ ա­ռանձ­նաց­նու՞մ է: Ե­թե ա­յո, ա­պա ո­րո՞նք են հայ­կա­կան գե­ղան­կար­չու­թյան բնո­րոշ գծե­րը: Կա՞ն հայ­կա­կան գե­ղան­կար­չա­կան դպ­րո­ցի այդ­պի­սի հս­տակ բնո­րո­շում­ներ: Իսկ գու­ցե ար­վես­տը գլո­բա՞լ է, հա­մա­մարդ­կա­յին և ազ­գու­թյուն չի՞ Ճա­նա­չում: Հար­ցե­րը շատ են, և վի­ճե­լի…Պա­տաս­խա­նեմ կարճ. ես կու­զեի, որ իմ գոր­ծե­րում երևար ազ­գա­յի­նը:
-Մեր ի­րա­կա­նու­թյու­նը, հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան խն­դիր­ներն ի՞նչ ազ­դե­ցու­թյուն կա­րող են ու­նե­նալ այ­սօր ստեղծ­վող ար­վես­տի վրա: Չէ՞ որ նկարչն ան­մասն չէ իր շուր­ջը կա­տար­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից ու տրա­մադ­րու­թյուն­նե­րից:
-Ի­հար­կե: Սա­կայն ար­վես­տա­գետն ար­տա­հայ­տում է ի­րա­կա­նու­թյունն ի՛ր ըն­կալ­մամբ և ի՛ր շեշ­տադր­մամբ: Եվ նաև, կար­ծում եմ, ար­վես­տա­գետ­ներն ի­րենց ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում ար­տա­հայ­տում են հա­վեր­ժա­կան գա­ղա­փար­ներ և ար­ժեք­ներ: Իսկ հա­սա­րա­կա­կան և քա­ղա­քա­կան ա­ռօ­րյա խն­դիր­նե­րը ուղ­ղա­կի ազ­դում են հա­սա­րա­կու­թյան բա­րե­կե­ցու­թյան վրա, ո­րից, ի­հար­կե, ան­մասն չեն ար­վես­տա­գետ­նե­րը: Սա­կայն ար­վեստն ա­վե­լի խոր երևույթ է. Այն ի­րա­կա­նու­թյան պարզ ար­տա­ցո­լու­մը չէ:
-Իսկ ի­րա­կա­նու­թյան և բնու­թյան գույ­նե­րը շա՞տ են տար­բեր:
-Գույ­ներն այն­պի­սին են, ինչ­պի­սին մենք տես­նում ենք: Դրանք հա­մա­պա­տաս­խա­նում են մեր ցան­կու­թյուն­նե­րին և ի­րա­կա­նու­թյան մեր ըն­կա­լում­նե­րին: Ե­թե ձգ­տենք բնու­թյան հետ ներ­դաշ­նա­կու­թյան, ա­պա ա­ռօ­րյա կյան­քի և բնու­թյան գույ­նե­րը մի­մյան­ցից շատ տար­բեր չեն լի­նի:
-Իսկ ար­վես­տը կա­րո՞ղ է գե­րա­զան­ցել բնու­թյա­նը:
-Կար­ծում եմ` այդ­պի­սի խն­դիր չկա ար­վես­տա­գետ­նե­րի առջև դր­ված: Ար­վես­տը չի մր­ցում բնու­թյան հետ, ար­վես­տը բնու­թյու­նից սն­վում է, գու­ցե լրաց­նում է, կամ երկ­խո­սում է: Ար­վես­տը և բնու­թյու­նը ներ­դաշ­նակ են, և միշտ են ե­ղել ներ­դաշ­նակ՝ մարդ­կու­թյան պատ­մու­թյան սկզ­բից: Իսկ տեխ­նի­կան, ա­յո, դժ­բախ­տա­բար, իր ա­րա­գըն­թաց զար­գա­ցու­մով, կար­ծես ձգ­տում է գե­րա­զան­ցել բնու­թյա­նը:
-Այ­սօր քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հում մարդ­կանց շփում­նե­րը, աշ­խա­տան­քը տե­ղա­փոխ­վել են վիր­տուալ տա­րածք: Այս պար­տադր­ված կեն­սա­կե՞րպն է, որ խզում է մարդ-բնու­թյուն կա­պը:
-Ա­յո, գու­ցեև … նաև դա:
-Մի ակն­թարթ կա­րո՞ղ եք պատ­կե­րաց­նել կյանքն ա­ռանց բնու­թյան, արևի, ծաղ­կի հետ հա­ղոր­դակց­վե­լու:
-Այն­պես, ինչ­պես և չեմ կա­րող պատ­կե­րաց­նել կյանքն ա­ռանց ե­րաժշ­տու­թյան, գե­ղան­կար­չու­թյան, գրա­կա­նու­թյան, ճար­տա­րա­պե­տու­թյան:
-Ի՞նչ կա­սեք ար­վես­տի ու­ժի, ազ­դե­ցու­թյան մա­սին:
-Կա­սեմ, ի­հար­կե, որ այն աշ­խար­հը դարձ­նում է բո­վան­դա­կա­լից, լե­ցուն, խո­րի­մաստ, մարդ­կանց սնում է ան­փո­խա­րի­նե­լի զգա­ցում­նե­րով, մտ­քե­րով, և, որ ար­վես­տը միակ մի­ջոցն է մար­դու կա­տա­րե­լա­գործ­վե­լու, մարդ­կայ­նա­նա­լու:
-Նկա­րի­չը նմա՞ն է իր ստեղ­ծած աշ­խար­հին: Կա­րո՞ղ եք ա­սել, որ ա՛յ այս նկա­րը ես եմ:
-Իմ ամ­բողջ նկար­չու­թյու­նը ես եմ:
-Նկա­րը ծն­վում է վրձ­նա­հար­վա­ծի՞ց, նկա­րե­լու պա­հի՞ն, թե նախ հո­գու, մտ­քե­րի մեջ ծն­վում է գա­ղա­փարն ու պատ­կե­րը, հե­տո միայն այդ երևա­կա­յա­կան էս­քի­զը հանձ­նում եք կտա­վին:
-Կան գա­ղա­փար­ներ, մտ­քեր, ո­րոնք մտ­քում տար­բեր գե­ղան­կար­չա­կան լու­ծում­ներ են ստա­նում, որ­պես նախ­նա­կան էս­քիզ ես նախ պատ­կե­րաց­նում եմ դրանք մտ­քում, ո­րից հե­տո միայն փո­խան­ցում եմ կտա­վին, բայց ստեղ­ծա­գոր­ծե­լու ար­դյուն­քում հա­ճախ մո­ռաց­վում է նախ­նա­կան էս­քի­զը:
-Եր­կա՞ր եք աշ­խա­տում կտա­վի վրա, և ի՞նչ նյու­թեր եք հիմ­նա­կա­նում օգ­տա­գոր­ծում:
-Աշ­խա­տում եմ յու­ղա­ներ­կով, վեր­ջին տա­րի­նե­րին նաև խա­ռը տեխ­նի­կա­յով: Չէ, եր­կար չեմ աշ­խա­տում: Եր­կար մտա­ծում եմ, եր­կար ստեղ­ծա­գոր­ծում եմ, բայց, երբ կտա­վի մոտ եմ, ա­րագ եմ աշ­խա­տում:
-Ա­նա­վարտ կտավ­ներ ու­նե՞ք:
-ՈՒղ­ղա­կի ի­մաս­տով, որ նկա­րը կի­սատ եմ թո­ղել և պետք է ա­վար­տեմ, չու­նեմ: Սա­կայն նկար­ներ կան, ո­րոնք իմ կար­ծի­քով ա­վար­տուն են և գրա­վիչ են ի­րենց հենց այդ թվա­ցյալ ա­նա­վարտ­վա­ծու­թյամբ, ան­մի­ջա­կա­նու­թյամբ: Այդ­պի­սի նկար­ներ ու­նեմ:
-Նկա­րե­լիս ար­հես­տա­վար­ժու­թյու՞նն է օգ­նում, լավ տեխ­նի­կա՞ն, թե՞ կա մի բան, որ գա­լիս է տիե­զեր­քից ու ան­բա­ցատ­րե­լի է: Գու­ցե նկա­րը հո­գու պոռթ­կու՞մ է:
-Այդ տիե­զե­րա­կա­նը, ի­հար­կե, ա­մե­նա­կարևորն է, թերևս, այդ ան­բա­ցատ­րե­լին ա­վե­լի ա­ռաջ­նա­յին է, իսկ ար­հես­տա­վար­ժու­թյունն ու տեխ­նի­կան պար­զա­պես անհ­րա­ժեշտ են: Ա­յո, դուք ճիշտ եք, նկա­րը հո­գու, մտ­քի, զգաց­մունք­նե­րի, տիե­զե­րա­կան ան­բա­ցատ­րե­լի պոռթ­կում է:
-Ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սը յու­րա­տե­սակ հաշ­վետ­վու­թյուն է: Բա­վա­րար չա­փով ար­ձա­գան­քու՞մ են դրան ար­վես­տա­բան­նե­րը, ար­վես­տի տե­սա­բան­նե­րը:
-Չգի­տեմ, դա բա­վա­րար է, թե ոչ, իմ նկար­չու­թյան մա­սին գրել են բա­վա­կան հայտ­նի ար­վես­տա­բան­ներ: Այս ցու­ցա­հան­դե­սին նույն­պես ե­ղավ անդ­րա­դարձ, լսե­ցի հե­տաքր­քիր կար­ծիք­ներ և գնա­հա­տա­կան­ներ, ո­րոնց հա­մար շնոր­հա­կալ եմ: Սա­կայն, կցան­կա­նա­յի, որ Հա­յաս­տա­նում ցու­ցա­հան­դես­նե­րը լի­նեին ա­ռիթ մաս­նա­գի­տա­կան քն­նար­կում­ներ ծա­վա­լե­լու հա­մար և, մաս­նա­գի­տա­կան վեր­լու­ծու­թյունն ա­վե­լի կարևոր­վեր:
-Դուք նաև դր­սում եք ցու­ցադր­վում, շա՞տ են տար­բեր հայ և ար­տա­սահ­մա­նյան ար­վես­տա­սեր­նե­րի դի­տան­կյունն ու ար­ձա­գան­քը:
-Հի­մա կդժ­վա­րա­նամ տար­բե­րու­թյուն­ներ նշել, քա­նի որ ար­տա­սահ­մա­նյան հան­դի­սա­տես աս­վա­ծը շատ բազ­մա­շերտ է, բայց վս­տահ կա­րող եմ ա­սել, որ Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րը շատ մր­ցու­նակ են դր­սում:
-Կա՞ ար­ձա­գանք, գնա­հա­տա­կան, որ Ձեզ շատ տպա­վո­րել է:
-Ա­յո, ե­ղել են, բայց հի­մա չեմ ա­ռանձ­նաց­նի, յու­րա­քան­չյուր գնա­հա­տա­կան յու­րո­վի կարևոր է ինձ հա­մար:
-Քն­նա­դա­տու­թյուն­ներ լի­նում են, ինչ­պե՞ս եք ար­ձա­գան­քում դրանց:
-Չեմ հի­շում այդ­պի­սի քն­նա­դա­տու­թյուն: Բայց, ե­թե լի­նի, կփոր­ձեմ դրա մեջ հիմ­նա­վո­րում փնտ­րել:
-Ի՞նչ խն­դիր ու­նի նկա­րի­չը Հա­յաս­տա­նում:
-Կար­ծում եմ ար­վես­տա­գետ­նե­րի դե­րի կարևոր­ման և մշա­կու­թա­յին մթ­նո­լոր­տի ստեղծ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը կա:
-Ի՞նչ ար­ժեն Ձեր աշ­խա­տանք­նե­րը: Վա­ճա­ռու՞մ եք, թե՞ դժ­վա­րու­թյամբ եք բա­ժան­վում:
-Ա­յո, վա­ճառ­վում են: Դժ­վա­րու­թյամբ չեմ բա­ժան­վում, կար­ծում եմ, որ նկա­րը պետք է ու­նե­նա իր հա­մա­պա­տաս­խան պա­տը, մի­ջա­վայ­րը և իր դի­տո­ղը:
-Ի՞նչ կա­սեք ա­ռա­ջի­կա ծրագ­րե­րի մա­սին:
-Դեռ ո­չինչ չեմ ծրագ­րել, ո­րո­շել եմ մի փոքր հան­գս­տա­նալ:


Զրույ­ցը՝
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6506

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ