Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գայ­թակ­ղութ­յան ծա­ռը (ճա­նա­չո­ղու­թ­յան օգ­տա­կար մի բա­նա­լի`«Գաղտ­նիք­նե­րի գր­քից»)

Գայ­թակ­ղութ­յան ծա­ռը (ճա­նա­չո­ղու­թ­յան օգ­տա­կար մի բա­նա­լի`«Գաղտ­նիք­նե­րի գր­քից»)
26.11.2019 | 00:17

(Նախորդ մասը)

Կար­ծում եմ այս ի­մա­ցա­բա­նա­կան նա­խա­բա­նը այժմ կա­րող է հիմք դառ­նալ պոռն­կու­թյան և շնու­թյան վատ­թա­րու­թյան, Աստ­ծո դեմ անհ­նա­զան­դու­թյան չա­րի­քի ահ­ռե­լի վնաս­նե­րի և դրանց դա­տաս­տան­նե­րի մա­սին մեր հա­ջորդ խոս­քի հա­մար: Ո­րով­հետև պոռն­կու­թյան-ա­պա­կա­նու­թյան մեղ­քը, ինչ­պես Աստ­ծո խոսքն է ա­սել` մայ­րը ե­ղավ բո­լոր մեղ­քե­րի և դրանց չար զար­գա­ցում­նե­րի և չար էլ հետևանք­նե­րի: Հա­մաշ­խար­հա­յին ջր­հե­ղե­ղը պոռն­կու­թյան պատ­ճա­ռով ե­ղավ,- վկա­յում է նաև Ղա­զար Փար­պե­ցին:

ՈՒ­րեմն, մեղ­քե­րի սկզբ­նա­կան սայ­թաք­ման տեղն է պոռն­կու­թյու­նը, նաև՝ շնու­թյու­նը: Նման դեպ­քե­րում սա­տա­նան խար­դա­խե­լով միա­նում, հմա­յում և խա­բում է մար­դուն կեն­դա­նի սի­րուց հե­ռա­նալ դե­պի ար­հա­մար­հե­լի նյու­թի ո­գի, որն սպա­նում է հոգևոր մար­դուն, նրան վե­րա­ծում ճի­վա­ղի կամ սա­տա­նոր­դու: Այդ­պես կոր­ծան­վում են ժո­ղո­վուրդ­ներ, հա­ճախ` հիմ­նա­հա­տակ: Կինն իսկ սեր է, կյանք տվող, սե­րունդ շա­րու­նա­կող, ու բնա­կա­նու­թյամբ, այ­րի մեկ ոս­կո­րով` ան­փո­խա­րի­նե­լի-մեկ մար­մին ըն­կեր, շնորհ և ոչ թե ցան­կու­թյան ու զվար­ճան­քի ա­ռար­կա-խա­ղա­լիք կամ ժա­ման­ցով գոր­ծած­վե­լուց հե­տո դեն նետ­վող իր կամ ո­մանց կող­մից որ­պես ա­նա­սուն դիտ­վող: Կնոջ բուն սե­րը հոգևոր է:

Այդ է պատ­ճա­ռը, որ Հի­սուս Լե­ռան Քա­րո­զում ա­սում է. «Նա, ով կնո­ջը նա­յում է նրան ցան­կա­նա­լով իր սր­տում՝ ար­դեն շնա­նում է նրա հետ: Եվ քեզ հա­մար լավ է քեզ գայ­թակ­ղող աչքդ հա­նես, քան թե (շնա­նա­լուդ հա­մար) մատն­վես դժոխ­քի կրա­կին, կրակ, որ երբևէ չի մա­րում և սա­տա­նա­յի ու նրա կամ­քը կա­տա­րող­նե­րի հա­մար է պատ­րաստ­ված»: Ո­րով­հետև ոչ թե այր ու կին մեկ մար­մին չպետք է լի­նեն, երբ այդ բա­նին են բնա­կա­նո­րեն կոչ­ված` Ա­դա­մի մեկ ոս­կո­րով, Վեր­նա­յին սի­րով և օրհ­նու­թյամբ զար­դա­րուն, այլ որ ցան­կա­կա­նը կռա­պաշ­տե­լը, ծայ­րա­հեղ ու անբ­նա­կան, ա­նօ­րեն դարձ­նե­լը ար­դեն իսկ կոր­ծա­նա­րար է և մա­հու խայթ, որ քարշ է տա­լիս խաբ­վա­ծին մո­լու­թյան ու մար­դուն ա­նա­սու­նից էլ ցած դարձ­նող այլևայլ նզո­վյալ ա­րատ­նե­րի, մինչև վայ­րագ Սո­դոմ-գո­մո­րա­կա­նու­թյուն, որ Կրա­կե Դա­տաս­տա­նին է են­թա­կա: Սա­կայն ինչ­պե՞ս տար­բե­րել սե­րը` ցան­կու­թյու­նից, սե­րը` շնու­թյու­նից: Նա, ով սի­րում է, Աստ­ծուց է, նա, ով ցան­կա­նում է, չա­րից,- պար­զա­բա­նում է Հով­հան­նես ա­ռա­քյա­լը: «Ոչ թե Աստ­ծուց խնդ­րում եք ար­ժա­նա­նալ, այլ ցան­կա­նում եք ու­նե­նալ, այդ բա­նի հա­մար սպա­նում եք...որ ձեր (թա­լա­նածն ու խլա­ծը) մա­շեց­նեք, սպա­ռեք ձեր ցան­կու­թյուն­նե­րի մեջ» -ա­սում է ա­ռա­քյա­լը:

Այ­սինքն. սի­րուն պետք է ար­ժա­նա­նալ և ոչ թե սե­րը տի­րել: Եվ երբ ճշ­մա­րիտ Տե­րը սերն է, նրան տի­րե­լը նշա­նա­կում է` նսե­մաց­նել ի­րե­նից վեհ Տի­րո­ղին, ա­նար­ժա­նո­րեն հոգևո­րը ու­նե­նալ որ­պես ար­դեն նսե­մաց­ված, ստր­կաց­ված ու­նեց­վածք, հան­ցանք, որ որ­պես դառն ու շեղ ճա­կա­տա­գիր, ցա­վոք, չու­զե­նա­լով էլ` պար­տադ­րե­լու ես զա­վակ­նե­րիդ: Որ նշա­նա­կում է, թե Սի­րո ան­վան տակ այ­սօ­րի­նակ մա­հա­ցու հան­ցան­քը կեղ­ծա­վո­րու­թյուն, ա­նօ­րե­նու­թյուն և անբ­նա­կան ծայ­րա­հե­ղու­թյուն է ա­ռա­ջաց­նում, որ վեր­ջա­նում է դառն մա­հով և մա­հից այն կողմ էլ` զայ­րա­լից պատ­ժով: Այ­սինքն, պի­տի ար­ժա­նա­նալ սի­րուն և ոչ թե այն խլել, հափշ­տա­կել և կամ գայ­թակ­ղու­թյամբ կամ բռ­նու­թյամբ տի­րա­նալ: Բա­ներ, ո­րոնք դժ­բախ­տու­թյան պատ­ճառ ու հետևանք են, քա­նի որ ծն­ված զա­վակ­նե­րը պի­տի հայ­րե­րի ա­նօ­րե­նու­թյան պա­տաս­խա­նը տան, մինչև 3-4 ու ա­վե­լի սե­րունդ­ներ, ինչ­պես որ օ­րենք­նե­րի Գիրքն է ա­սում:

Իսկ օ­րենք­նե­րի Գիր­քը ան­փո­փոխ է, ո­րով­հետև Աստ­վա­ծա­հա­ճո չէ ա­նար­ժա­նի և ար­ժա­նա­վո­րի մեկ մար­մին լի­նե­լը: Իսկ այր և կնոջ ճշ­մա­րիտ սե­րը ար­ժա­նա­նա­լով է և Աստ­ծո բա­րե­հա­ճու­թյամբ և օրհ­նու­թյամբ: Այս է ճա­նաչ­ման Բա­նա­լին: Այր և կնոջ Սե­րը Աստ­ծուց է, ցան­կու­թյու­նը (ա­նար­ժա­նո­րեն ար­ժա­նին ու­նե­նա­լը գայ­թակ­ղու­թյամբ կամ սոսկ մարմ­նա­կան ցան­կու­թյու­նը բա­վա­րա­րե­լու հա­մար)՝ սա­տա­նա­յից է, նյու­թի ո­գուց, ո­րից էլ զա­վակ­նե­րի դառն ճա­կա­տա­գիրն է ա­ռա­ջա­նում: Այ­սինքն թե, Թա­գա­վո­րը Սերն է ու ըն­կե­րա­սի­րու­թյու­նը, որ­պես հա­վի­տե­նա­կան ոս­կե օ­րեն­սդ­րու­թյուն: Նույն հիմ­նա­քա­րու­թյամբ Հի­սուս օ­րեն­քի հա­րյու­րա­վոր պատ­վի­րան­նե­րը Սի­րո եր­կու գլ­խա­վոր պատ­վի­րան­նե­րով` կա­յա­ցած հա­մա­րեց. Ոչ թե սոսկ մարմ­նի հա­մար բա­րե­կե­ցու­թյան, այլ` Կյան­քի հա­մար աշ­խա­տան­քով: Այն է` ե­թե սխալ­վել ենք, հան­ցա­վոր­վել, ա­պա ա­պաշ­խա­րու­թյուն գո­յու­թյուն ու­նի, ջանք ա­նե­լով` հետ­դարձ գո­յու­թյուն ու­նի դե­պի եր­ջան­կու­թյուն, դե­պի սուրբ Սերն Աստ­վա­ծա­յին:

Ըն­թեր­ցենք. «Վար­դա­պե՛տ, Օ­րէն­քի մէջ ո՞ր պա­տուի­րանն է մեծ»: 37 Եւ Յի­սուս նրան ա­սաց. «Պի­տի սի­րես քո Տէր Աստ­ծուն քո ամ­բողջ սր­տով, քո ամ­բողջ հո­գով ու քո ամ­բողջ մտ­քով: 38 Այս է մե­ծը եւ ա­ռա­ջին պա­տուի­րա­նը. 39 եւ երկ­րոր­դը սրա նման է. պի­տի սի­րես քո ըն­կե­րո­ջը, ինչ­պէս քո ան­ձը: 40 Այս եր­կու պա­տուի­րան­նե­րից են կա­խուած ամ­բողջ Օ­րէն­քը եւ մար­գա­րէ­նե­րը»: (Մատ­թէոս, 22): Պատ­կե­րաց­նենք, որ ըն­դա­մե­նը Սի­րո եր­կու պատ­վի­րա­նով հա­րյու­րա­վոր օ­րենք­ներ ենք ար­դեն կա­տա­րած լի­նում, հա­վե­լյալ, Աստ­վա­հա­ճո էլ մեր լի­նել մնա­լով: Սա ճշ­մա­րիտ ա­զա­տագ­րում է, կամ ճշ­մա­րիտ քայլ դե­պի հա­վի­տե­նա­կան կյանք ու ե­րա­նու­թյուն, կա­յա­ցող ճշ­մա­րիտ և կեն­դա­նի հրաշք: Եվ միայն Քրիս­տո­սի մեջ լի­նե­լով է այս ա­մե­նը հնա­րա­վոր: Միայն Քրիս­տո­սի մեջ լի­նե­լով է հնա­րա­վոր նման ա­զա­տագր­ման ա­պաշ­խա­րու­թյուն կա­յաց­նել: Եվ զար­մա­նա­լին ու հրա­շա­լին այս­տեղ այն է, որ այդ ա­պաշ­խա­րու­թյու­նը ոչ միայն ան­ձանձ­րա­լի է, այլ Սուրբ Հո­գու ա­ռա­տա­բուխ և ու­րա­խա­լի շնորհ­նե­րով: Աստ­վա­ծա­շուն­չը մեզ ու­սու­ցա­նում է, որ միայն Քրիս­տո­սի՝ Սի­րո Հով­վի մի­ջո­ցով կա­րող է մար­դը ճշ­մա­րիտ տար­բե­րա­կել սերն ու ցան­կու­թյու­նը, այ­սինքն՝ Աստ­ծու­նը և սա­տա­նա­յի գայ­թակ­ղա­ծը:

Հա­վա­տով կար­դում ես Ա­վե­տա­րա­նը, այն­տե­ղի խրատ­նե­րը պա­հում և ար­դեն սկ­սում ես նոր­մալ մարդ դառ­նալ: «Սուրբ է ա­մուս­նա­կան ան­կո­ղի­նը,- ա­սում է Պո­ղոս ա­ռա­քյա­լը,- սա­կայն Տե­րը պի­տի դա­տի շնա­ցող­նե­րին»: Իսկ ե­թե շնա­ցել ես, պի­տի դի­մես ա­պաշ­խա­րու­թյան: Բա­ցի Քրիս­տո­սով ա­պաշ­խա­րու­թյու­նից` Տիե­զեր­քում այլ բա­նա­լի չկա կորց­րածդ Սի­րոն ու Կյան­քին, հա­վի­տե­նա­կան ե­րա­նու­թյա­նը վե­րա­դառ­նա­լու: Թե­պետ մեկ ելք էլ կա, այդ հա­րյու­րա­վոր օ­րենք­նե­րի վերս­տին կա­տա­րումն է, որ ոչ մի մարդ չի կա­րո­ղա­նում լիար­ժեք պա­հել- ի­րա­կա­նաց­նել, ա­ռանց Քրիս­տո­սի զո­րակ­ցու­թյան: Տխուր է մեզ հա­մար ճա­նա­չո­ղու­թյան ո­րոշ հար­ցեր, մա­նա­վանդ, շա­տերս հա­րա­բեր­վե­լով մարմ­նի ցան­կա­կա­նի խայ­թոց­նե­րին, նրա բե­րած հի­վան­դու­թյուն­նե­րին ու մահ­վա­նը, թու­նա­վոր­ված` հետ ենք ցատ­կել, մեր­ժե­լով մեր մարմ­նա­կա­նը գե­րա­դա­սե­լը, նա­խընտ­րե­լով Աստ­ծու­նը` մեր ա­պաշ­խա­րու­թյամբ: Երբ հաս­կա­նում ենք, որ մար­դը դրախ­տում ար­դեն բա­ցի­լա­կիր էր, քա­նի որ մեկ օ­րեն­քով ան­գամ ան­կա­րող ե­ղավ դրախ­տում չգայ­թակղ­վել ու այդ մեկ օ­րեն­քը պա­հե­լով ապ­րել, ա­պա այդ բա­ցի­լակ­րու­թյու­նը պատ­ճառ է, որ ըն­դու­նենք թե՝ մենք ևս որ­պես ա­դա­մա­կան զարմ, կա­րող ենք գայ­թակղ­վել, ե­թե ճշ­մա­րիտ քրիս­տո­նյա­ներ չլի­նենք-մնանք, «ե­թե թույլ չտանք, որ ճշ­մա­րիտ Քրիս­տոս, ոչ թե ինչ-որ օ­տար, կապ­կող ոմն, Իր փրկ­չա­րար Հո­գով ապ­րի մեր մեջ» և ապ­րի մեր մեջ ներ­քին, մեր հա­վաս­տի հա­մա­ձայ­նու­թյամբ:

Քա­նի որ մեր կա­մե­նա­լով է մեր փր­կու­թյու­նը, որ հարկ է քրիս­տո­նեու­թյամբ ա­մուր պա­հենք և պահ­պա­նենք: Ո­րով­հե­տեւ չա­րին միայն գի­տենք, որ Աստ­վա­ծոր­դին հաղ­թեց և չգայ­թակղ­վեց նրա ոչ մի փոր­ձու­թյու­նից և Իր հաղ­թող զո­րու­թյու­նը տվեց յու­րա­քան­չյուր նրան, ով իր մեջ ըն­դու­նում է Աստ­վա­ծոր­դուն որ­պես իր ան­ձի Տեր և Փր­կիչ՝ Նրա Խոս­քը պատ­վե­լով և այդ Խոս­քով ա­ռաջ­նորդ­վե­լով: Այ­սօր գայ­թակ­ղու­թյան հար­ցե­րը ա­վե­լի մեծ են աշ­խար­հում, այ­սինքն թե՝ եր­կիր վռնդ­ված սա­տա­նան իր ողջ ու­ժե­րով, ի­րե­նից- նյու­թի ո­գու մո­լու­թյամբ հի­մա­րա­կան հիա­ցած խաբ­ված­նե­րի հա­վա­քագ­րել, և շնու­թյան ու պոռն­կու­թյան ա­պա­կա­նա­րար ու կոր­ծա­նա­րար այդ զեն­քե­րով՝ ե­լել է պա­տե­րազ­մի ա­վե­լի լայ­նա­ծա­վալ չա­փե­րի, և իշ­խա­նու­թյուն­ներ, ցա­վոք, գե­րե­վա­րե­լով: Ա­րա­տա­վոր­ված, խղճմ­տանք չու­նե­ցող մար­դիկ` պոռ­նո­ֆիլ­մե­րով, պոռ­նոգր­քե­րով ա­պա­կա­նում են աշ­խարհն ա­վե­լի, մո­լո­րեց­նում նրանց, ով­քեր սի­րո հետևից կա­րող էին գնալ և կյանք ու­նե­նալ: Մինչ­դեռ դառ­նում են կորս­տի ա­ռար­կա­ներ: Ար­դեն Հա­կաք­րիս­տոս Նե­ռի կա­րա­պետ­նե­րը կա­մե­նում են Սո­դոմ-Գո­մո­րա­կա­նու­թյուն վայ­րա­գու­թյա­նը լայն տեղ տալ, այն էլ ար­դեն խար­դա­խու­թյա­նը կուլ գնա­ցած մարմ­նա­պաշտ, դրա­մը կուռք շի­նած իշ­խան­նե­րի` «օ­րենք­նե­րի հրա­մա­յա­կան­նե­րով»:

Զար­հու­րե­լի է: Աշ­խար­հը մեծ ո­րո­գայ­թի մեջ է հայ­տն­վել, ա­վե­լի, քան երբևէ: Եվ Աստ­ծո բար­կու­թյունն է այ­սօր բոր­բոք­վում նման ան­հատ­նե­րի դեմ ու նման նյու­թի մո­լի հի­մա­րու­թյամբ ըն­կած կամ բռն­ված խմ­բա­վո­րում­նե­րի, չա­րին այդ­պես ի­րենց հո­գի­նե­րը վա­ճա­ռած ան­հատ­նե­րի և Հոգևոր գի­տու­թյու­նը մեր­ժող­նե­րի վրա, երբ Աստ­ված հայտ­նում է. «Հոգևոր գի­տու­թյու­նը մեր­ժող­նե­րի մայ­րե­րը հե­տո պի­տի լաց լի­նեն մեր­ժող զա­վակ­նե­րի դժ­բախ­տու­թյան վրա»: Նման անբ­նա­կան և ան­բա­նա­կան ե­ղե­լույթ­նե­րի հան­դեպ Աստ­վա­ծա­յին ի­մաս­տու­թյուն ու­նե­ցող դա­տա­վոր­նե­րով և իշ­խա­նա­կան ազն­վա­կան հա­մա­կարգ, ի­մաս­տուն խոր­հր­դա­րան ա­ռա­ջաց­նե­լով կա­րե­լի է պայ­քա­րել և հաղ­թել` հա­նուն ար­դա­րա­սեր ժո­ղովր­դի սրբ­ման և կա­տա­րե­լաց­ման, մեղ­քից ա­պաշ­խա­րու­թյամբ ա­մոք­ման, չա­րից բա­րուն դառ­նա­լու ճա­նա­պար­հով:

Ին­չի՞ նման է թույլ տալ պոռ­նո­ֆիլ­մե­րը, որ հե­ռուս­տա­ցույ­ցի մի­ջո­ցով գայ­թակ­ղու­թյան քար են դառ­նում ոչ միայն ե­րի­տա­սար­դու­թյա­նը, այլ ան­գամ, ցա­վոք, հա­սա­կա­վոր մարդ­կանց էլ: Ե­թե ան­տար­բեր ենք այս հար­ցե­րը կար­գա­վո­րել, այ­սինքն գայ­թակ­ղու­թյան դեմ պա­տե­րազ­մել, մի՞­թե մաս­նա­կից չենք մնում նրանց, ով­քեր սա­տա­նա­յի մո­լա­գար գոր­ծերն են գոր­ծում` սի­րո փո­խա­րեն մարմ­նի անբ­նա­կան ու չա­փա­զանց­ված ցան­կա­կա­նը, ան­գամ ման­կանց միա­սե­ռա­կա­նու­թյան նզով­քը քա­րո­զե­լով, ո­րով­հետև ան­տար­բե­րու­թյունն էլ է մեղք, գար­շե­լի հան­ցանք, երբ տես­նում ենք, որ մեր երկ­րում, մեր զա­վակ­նե­րին և մեր հա­րա­զատ­նե­րին մո­լո­րեց­նում են մեր աչ­քե­րի ա­ռաջ, որ­պես­զի ներ­քա­շեն ի­րենց այ­լան­դա­կու­թյուն­նե­րի, նույնն է թե` նյու­թը կռա­պաշ­տե­լու կոր­ծան­ման մեջ: Ա­նա­սու­նը կա­րող է միայն ան­տար­բեր մնալ և չկան­չել Աստ­ծուն, տես­նե­լով, որ որևէ վեր թռած դաս, որ ոչ թե դռ­նով, այլ պա­տու­հա­նով է ներս ըն­կել իշ­խող հա­մա­կարգ, և ինքն ար­դեն մո­լոր­ված ու խաբ­ված լի­նե­լով նյու­թի սա­տա­նա­յա­ցած մո­լի ո­գուց բռն­ված` հա­մակ­րում է չար Սա­տա­նա­յին` իր գոր­ծե­րի այ­լա­սեր­վա­ծու­թյամբ ու դրա­նից ծա­գած այլ հի­մա­րա­կան ու կոր­ծա­նա­բեր զազ­րախ­տե­րի: Ե­թե որևէ բան չենք կա­րող, սա­կայն հա­վա­տա­ցյալ­ներս կա­րող ենք բա­նա­կա­նու­թյամբ, պահ­քով ու ա­ղոթ­քով ա­ղա­չել Աստ­ծուն, որ հաս­վե­հաս և ոչ թե ան­տար­բեր մնանք: Ե­թե որևէ բան չենք կա­րո­ղա­նում, ա­պա ինք­ներս մեր ներ­սում` մեր ըն­տա­նիք­նե­րում, մեր մի­ջա­վայ­րե­րում` մեր­ժենք ա­պա­կա­նու­թյունն ու պիղ­ծը, նյու­թի ո­գու մո­լին երբևէ կյան­քի ար­ժեք չհա­մա­րե­լով: Մեր ըն­տա­նիք­նե­րի մեջ, մեր ըն­կե­րու­թյուն­նե­րի մեջ հիմ­նենք մեր Նո­յյան տա­պան­նե­րը` Քրիս­տո­սի Խա­չե­լու­թյան և Հա­րու­թյան ա­մե­նօ­րյա Հաղ­թա­նակ­նե­րով: Տա՛ Աստ­ված, որ մե­զա­նում բարձ­րա­նան խի­զախ դա­տա­վոր­ներ՝ Սա­տա­նա­յի գայ­թակ­ղու­թյուն­նե­րը մեր երկ­րից վե­րաց­նե­լու, ա­պա և` դուրս հա­լա­ծե­լու հա­մար:

Քա­նի որ, ինչ­պես Խոսքն է վկա­յա­բա­նում. «Դա­տա­վոր­նե­րը Աստ­ծուց են և պար­տա­վոր են Նրա ար­քա­յա­կան ու բա­րի Կամ­քը կա­տա­րել բո­լոր ժա­մա­նակ­նե­րում»: Մեր ժո­ղո­վուրդն ի վի­ճա­կի և ար­ժա­նի է նման սր­բա­զան հաղ­թա­նակ­նե­րի: Այդ քա­ջա­լե­րենք, այդ ո­րո­նենք` գոր­ծե­րով, մեր դար­ձե­րով, պահ­քե­րով և ա­ղոթք­նե­րով: Ըստ սուրբ Գր­քի, պոռն­կու­թյու­նը և շնու­թյու­նը սա­տա­նա­յի բարձ­րաց­րած այն գա­զանն է, որ փոր­ձում է կապ­կել, մե­քե­նա­յա­կան հմա­յու­թյուն­նե­րով նմա­նա­կել սի­րոն, որս ա­նե­լու, հո­գի կորց­նե­լու, ա­պա­կա­նե­լու և սպան­դի հա­մար, բայց հա­կա­ռակ ու թշ­նա­մի է սի­րոն, հա­կա­ռակ է ի­մաս­տու­թյա­նը, հա­կա­ռակ է ըն­տա­նի­քին, հա­կա­ռակ է ըն­կե­րա­սի­րու­թյա­նը, հա­կա­ռակ է հայ­րե­նի­քին, հա­կա­ռակ է հրա­շա­լի, ազն­վա­կան և քրիս­տո­սա­հոտ - քրիս­տո­սան­ման զա­վակ­ներ ու­նե­նա­լուն: Հա­կա­ռակ է Աստ­ծո ա­զա­տա­րար և ա­ռա­տա­բուխ բո­լոր բա­րի շնորհ­նե­րին: Հա­կա­ռակ է Աստ­ծուն, որ հա­մա­տա­րած սեր է ու ջեր­մու­թյուն, որ ա­զա­տագ­րում է մեզ մեր ժա­ռան­գա­վո­րած մեղ­քե­րի կա­պանք­նե­րից ու մեր կյանքն ու հո­գե­ւոր ա­ռող­ջու­թյու­նը պահ­պա­նում:

Հայ­րե­նա­սի­րու­թյուն ա­սածդ նախ հայ­րե­նի­քիդ մեջ ե­ղած գայ­թակ­ղու­թյուն­նե­րը վե­րաց­նելն է, դրանց տեղ չտա­լը, և ար­դեն հան­ցան­քի վե­րած­ված գայ­թակ­ղու­թյուն­նե­րը Աստ­ծո ձեռ­քով դա­տել- է­տել- վե­րաց­նել-կար­գա­վո­րե­լը` Աստ­ծո դա­տա­վոր­նե­րի ձեռ­քով: Իսկ ա­ռա­ջին հեր­թին այդ զազ­րանք­նե­րով մեր իսկ չգայ­թակղ­վելն է հայ­րե­նա­սի­րու­թյուն: Ան­գամ բա­նակ­նե­րի հաղ­թա­կա­նու­թյու­նը,- խրա­տում է մեզ Սուրբ Գիր­քը,- պոռն­կու­թյու­նից և շնու­թյու­նից հե­ռու մնա­ցող, Տի­րո­ջով ա­ռա­քի­նի կող­մին է Աստ­ված մշ­տա­պես պարգևում: Պա­տա­հա­կան չէ, սի­րե­լի­նե՛ր, որ Մխի­թար Գո­շի Դա­տաս­տա­նագր­քում ո­րևէ հան­ցան­քի մա­սին այն­քան շատ թվով դա­տաս­տան­ներ չկան, քան պոռն­կու­թյան «կրտ­սեր ու ըն­կած քրոջ» շնու­թյան հան­ցան­քի, ո­րով­հետև սրա աճն իսկ այլ տեղ չի տա­նում, քան մեծ քրոջ մոտ, ե­թե օ­րեն­քով կամ ա­պաշ­խա­րու­թյան Դար­ձով կա­սե­ցում չու­նե­նա:

(շարունակելի)

Մաք­սիմ ՈՍ­ԿԱ­ՆՅԱՆ

Կրո­նի տե­սա­բան

Դիտվել է՝ 1695

Մեկնաբանություններ