Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երբ սուտն ու ճիշ­տը խառն­վել են

Երբ սուտն ու ճիշ­տը խառն­վել են
03.12.2019 | 01:07
Ե­րեկ գոր­ծա­րար Խա­չա­տուր Սու­քիա­սյա­նը, անդ­րա­դառ­նա­լով Սերժ Սարգ­սյա­նին, ա­սել է. «Սերժ Սարգ­սյա­նը շատ վատ ղե­կա­վար է ե­ղել, ա­մեն ինչ ա­րել է իր, իր փե­սա­յի, իր չգի­տեմ ում հա­մար: Սերժ Սարգ­սյա­նին ես շատ լավ ճա­նա­չում եմ, իր հետ շատ լավ զրույց եմ ու­նե­ցել տար­բեր ժա­մա­նակ­նե­րում... Ե­թե Սերժ Սարգ­սյանն ինձ­նից գոր­ծա­րան է խլել, ես չեմ կար­ծում, որ իր հետ լավ հա­րա­բե­րու­թյուն­ներ եմ ու­նե­ցել: Ես նախ­կի­նում ա­սել եմ՝ բա­րիդ­րա­ցիա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ եմ ու­նե­ցել, չեմ ա­սել՝ լավ։ Սերժ Սարգ­սյա­նը նաև շատ վատ ըն­կեր է, ո­րով­հետև երբ ՀՀ-ն կա­ռուց­վում էր, երբ ին­քը Ղա­րա­բա­ղից ե­կավ, բո­լոր իր հին ըն­կեր­նե­րին մո­ռա­ցավ: Մինչև ան­գամ նրան էլ մո­ռա­ցավ, ու­մից ըն­դու­նեց նա­խա­գա­հու­թյու­նը: Խա­բե­լը շատ վատ բան է էս երկ­րում, ե­թե ա­ռա­ջին դեմ­քի մա­կար­դա­կով մար­դը կա­րա սուտ խո­սի, կոր­ծան­ված է և այն մար­դը, և այդ մի­ջա­վայ­րը, որ­տեղ ինքն ապ­րում է»:
Ե­րեկ այս եր­կու մարդ­կանց լավ ծա­նոթ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րից մե­կը նրանց հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին մի ու­շագ­րավ պատ­մու­թյուն պատ­մեց։ Ի դեպ, նա բա­ցար­ձա­կա­պես կապ չու­նի ՀՀԿ-ի, հնե­րի, ա­ռա­վել ևս նո­րե­րի հետ։
Երբ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը ստանձ­նել է երկ­րի ղե­կա­վա­րու­թյու­նը, ա­ռա­ջին նա­խա­գա­հին մշ­տա­պես ա­ջա­կից Խա­չա­տուր Սու­քիա­սյա­նը, մտա­հո­գու­թյուն­ներ ու­նե­նա­լով իր բիզ­նես-գոր­ծու­նեու­թյան առն­չու­թյամբ, ա­ճա­պա­րել է հե­ռա­նալ երկ­րից։ Նրան կր­կին Հա­յաս­տան բե­րե­լու հա­մար ան­ձամբ Սերժ Սարգ­սյանն է բա­րե­խո­սել Ռո­բերտ Քո­չա­րյա­նի մոտ, որ­պես­զի Սու­քիա­սյա­նը վե­րա­դառ­նա ու սկ­սի երկ­րում բիզ­նես­ներն ան­խո­չըն­դոտ զար­գաց­նել։ Ի­մա՝ Սարգ­սյա­նը Սու­քիա­սյա­նի հա­մար ե­րաշ­խա­վո­րել է։ Այս դր­վա­գը բա­վա­կան հե­տաքր­քիր է Խա­չա­տուր Սու­քիա­սյա­նի այ­սօր­վա հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ֆո­նին։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 4077

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ