Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վահրամ Բալայան, Ադրբեջանի հետ պիտի խոսենք իր լեզվով

Վահրամ Բալայան, Ադրբեջանի հետ պիտի խոսենք իր լեզվով
08.12.2019 | 09:18

Ադրբեջանն ուժի սպառնալիքի լեզվով պատասխանեց Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան հիմնախնդիրը երեք ժողովուրդների համար ընդունելի տարբերակով լուծելու վերաբերյալ նախաձեռնությանը՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Աժ փոխխոսնակ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Բաքվի կողմից ԵԱՀԿ Նախարարների խորհրդի անդամներին ներկայացրած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փաստաթղթին, որում Ադրբեջանը հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է համարում միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության համատեքստում:

«Երեք ժողովուրդների համար ընդունելի լուծումը ցանկալի գաղափար է, բայց՝ չաշխատող: Այդ գաղափարը ներկա իրողությունների հետ համահունչ չէ, մենք չենք կարող մշտապես բարի ցանկություններ ներկայացնել, փափուկ խոսել, երբ հարևանը մշտապես խոսում է ուժի սպառնալիքի լեզվով: Ադրբեջանը 1994-ի զինադադարի ստորագրումից առ այս պահը ոչ միայն Արցախի մասին է խոսում, այլև՝ Զանգեզուրի, Երևանի»,-մանրամասնեց Վահրամ Բալայանը: Նրա խոսքով ՝ Ադրբեջանի ներկայացրած փաստաթղթի, հոխորտանքների պատասխանը կլինի օր առաջ ՀՀ-ի և ԱՀ-ի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը:


«ՀՀ-ն այդպես ավելի անխոցելի կլինի նաև դիվանագիտության ասպարեզում, մյուս կողմից էլ Ադրբեջանը հստակ կհասկանա, որ երկու հայկական հանրապետություններն էլ մշտապես պատրաստ են դիմակայելու Ադրբեջանի ռազմական հռետորաբանությանը, և պատերազմի դեպքում երկու-երկու հայկական հանրապետությունների ժողովրդին պաշտպանելու»,-նկատեց նա՝ հավելով, որ ռազմաքաղաքական դաշինքի կնքման ուղղությամբ այս պահին տեսանելի ոչ մի գործընթաց չկա:


Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հայտարարությանը, որ Ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի իրական սպառնալիք կա, ԱՀ ԱԺ փոխխոսնակն ասաց. «Էսկալացիայի վտանգ միշտ կա: Եթե զանգեն, ասեն, որ մեկ ժամից ռազմական գործողություններ են սկսում, ես դրանից չեմ զարմանա, այստեղ ապրող յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ սահմանապահ է և պարտավոր է համարժեք իրեն դրսևորել: Սա է իրականությունը, չենք կարող փափուկ բարձը դնել մեր գլխի տակ ու ասենք բանակցում են, պատերազմ չի լինի: Էսկալացիայի վտանգը միշտ կա, լարվածությունը միշտ կա, այն արտահայտվում է սահմանին, ինչպես նաև դիվանագիտության մեջ տարբեր փոխհրաձգությունների տեսքով, հիշենք՝ ապրիլյան պատերազմը»,-նկատեց նա:
Անդրադառնալով հարցին, թե ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների 3.5 ժամ հանդիպումից որևէ դրական տեղաշարժ կարո՞ղ ենք ակնկալել, Վահրամ Բալայանն ասաց. «Ես ընդհանուր առմամբ կողմնակից եմ, որ հանդիպումներ լինեն, որովհետև եթե չեն խոսում, նրան հաջորդողը պատերազմն է, բանակցել պետք է, բայց ակնկալել, որ էական բան կլինի, այդպես չէ: Համոզված ենք, որ հայ ժողովուրդը միայն ու միայն բանակը, պետականությունը հզոր պահելու, ժողովրդական ինստիտուտները հզորացնելու մասին պետք է մտածի»,-եզրափակեց նա:

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ