Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կարո Փայլանը այցելել է Անի

Կարո Փայլանը այցելել է Անի
08.12.2019 | 09:19

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն այցելել է Անի: Ֆեյսբուքում նա գրել է. «Այցելեցինք Անի քաղաքը: Անին, հակառակ բոլոր ջանքերին, տխուր է: Գետը, որ հոսում է քաղաքի մոտով, վերածել են թուրք-հայկական սահմանի: Սահմանը արդեն 26 տարի է՝ փակ է: Այն օրը, երբ վերակառուցենք քանդված կամուրջը, տոն կլինի Անի քաղաքի համար»:

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ