Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

Զավեն Անդրիասյանը՝ Շախմատի ԵԱ-ի կայծակնային խաղի փոխչեմպիոն

Զավեն Անդրիասյանը՝ Շախմատի ԵԱ-ի կայծակնային խաղի փոխչեմպիոն
08.12.2019 | 16:49

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Զավեն Անդրիասյանը երկրորդ տեղն է գրավել Էստոնիայում կայծակնային խաղի (բլից) Եվրոպայի առաջնությունում: 22 պարտիաներում հայ գրոսմայստերը վաստակել է 17 միավոր և միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջել առաջին տեղը գրաված ռուս Իգոր Լիսիյին:


Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը 15 միավորով զբաղեցրել է 18-րդ տեղը։ Հայաստանի 2 ներկայացուցիչներն Էստոնիայում մասնակցել էին նաև արագ շախմատի Եվրոպայի առաջնությանը, որտեղ Գաբրիել Սարգսյանը նվաճել էր չեմպիոնի կոչումը, իսկ Զավեն Անդրիասյանը գրավել էր 13-րդ տեղը:

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ