Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրքիան կարող է զորքեր ուղարկել Լիբիա

Թուրքիան կարող է զորքեր ուղարկել Լիբիա
11.12.2019 | 12:59

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել թուրքական զորքեր Լիբիա ուղարկելու հնարավորությունը, եթե այդ երկրի կառավարությունը դիմի խնդրանքով:
Էրդողանը և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը, որը վերահսկում է երկրի միայն մի մասը, նոյեմբերի վերջին ստորագրել են ռազմական ոլորտում համագործակցության և ծովային գոտիների վերաբերյալ փոխըմբռնման հուշագրեր: Հունաստանը, Եգիպտոսը և Լիբիայի արևելքում նախագահող Ներկայացուցիչների պալատը թուրք-լիբիական հուշագրերն անվանել են անօրինական և անվավեր: Ուրբաթ Աթենքում Լիբիայի դեսպանը հայտարարվել է անցանկալի անձ, նրան տրվել է 3 օր Հունաստանը լքելու համար:

Դիտվել է՝ 1630

Մեկնաբանություններ