Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Չորս հրա­ցա­նա­կիր­ներ` Ա­բո­վ­յան-16-ում

Չորս հրա­ցա­նա­կիր­ներ` Ա­բո­վ­յան-16-ում
13.12.2019 | 00:57
«Նա­խաս­րահ մտ­նե­լիս ար­դեն երևում է, որ նկա­րիչ­նե­րի միու­թյու­նում ես։ Այն ժա­մա­նակ չէր հաս­կաց­վում` դա ճե­մաս­րա՞հ է, թե՞ վերևի հար­կի հյու­րա­նո­ցի շքա­մուտ­քը»։
Սու­րեն ՍԱ­ՖԱ­ՐՅԱՆ,
Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան 11-րդ նա­խա­գահ

ՄԱ­ԿԸՆ­ԹԱ­ՑՈՒ­ԹՅՈՒՆ
1998-ին Միու­թյու­նը փլուզ­ման եզ­րին էր։ Հս­կա­յա­կան գույ­քի մի մա­սը, գրե­թե ան­հայտ հան­գա­մանք­նե­րում, դար­ձել էր «ան­հայտ բա­ցա­կա­յող», մաս­նա­վո­րա­պես ան­հաս­կա­նա­լի հան­գա­մանք­նե­րում օ­տար­վել էին Թու­մա­նյան փո­ղո­ցի հռ­չա­կա­վոր սա­լոն­նե­րը, միու­թյան և «Մոսկ­վա» կի­նո­թատ­րո­նի միջև կա­ռուց­ված և գրե­թե ա­վարտ­ված հրա­շա­լի մաս­նա­շեն­քը, մայ­րա­քա­ղա­քի բո­հեմ օա­զիս­նե­րից «Նկա­րիչ» սր­ճա­րա­նը, գե­ղար­վես­տի կոմ­բի­նա­տը։
Տագ­նա­պա­լի վի­ճա­կում էին Ծաղ­կա­ձո­րի և Շոր­ժա­յի «Նկա­րիչ» ստեղ­ծա­գոր­ծա­կան հան­գս­տի տնե­րը, զի մատն­ված էին ան­տե­րու­թյան։ Բարդ էր ՀՆՄ-ի վի­ճա­կը։ Բայց ե­կան նոր մար­դիկ և ձևա­վոր­վեց նոր թիմ, 1998-ին ըն­տր­ված նա­խա­գահ Կա­րեն Ա­ղա­մյա­նը փոխ­նա­խա­գահ նշա­նա­կեց Կա­րա­պետ Փա­շյա­նին, քար­տու­ղար­նե­րի պատ­վա­վոր բե­ռը դրեց Մար­տին Տո­նո­յա­նի (1946-2006), Ար­մեն Սա­վա­յա­նի, Գա­գիկ Ղա­զա­րյա­նի և Խա­չա­տուր Ա­զի­զյա­նի ու­սե­րին։ Նրանք կեր­պար­վես­տի աշ­խարհ էին մտել 1970-ա­կան­նե­րին, ճա­շա­կել էին խոր­հր­դա­յին շր­ջա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քի վա­յելք­նե­րը, դի­մա­կա­յում էին նոր ի­րա­վի­ճակ­նե­րում և, ա­մե­նա­կարևո­րը, ո­րո­շա­կի հար­գանք էին վա­յե­լում նկա­րիչ­նե­րի շր­ջա­նում։ Սկս­վեց ՀՆՄ-ի վե­րա­կան­գն­ման, առ­հա­սա­րակ նրա գո­յա­կեր­պի վե­րաի­մաս­տա­վոր­ման շր­ջա­փու­լը, թի­մը գոր­ծում էր ստեղ­ծա­գոր­ծա­բար, թի­մը գի­տեր իր օր­վա և վաղ­վա ա­նե­լի­քը։ Այս­պես, նախ գույ­քագր­վեց միու­թյան դեռևս պահ­պան­ված գույ­քը և սե­փա­կա­նաց­վեց, այ­սինքն, դար­ձավ միու­թյան լիի­րավ սե­փա­կա­նու­թյու­նը, փլուզ­ման եզ­րին կանգ­նած ցու­ցա­հան­դե­սա­յին հա­մա­լիրն ա­պա­մոն­տաժ­վեց, տե­ղում կա­ռուց­վեց նոր և անվ­տանգ մի հա­մա­լիր, ցու­ցա­հան­դես­նե­րը հա­ջոր­դում էին մե­կը մյու­սին։ Միա­ժա­մա­նակ չէին դա­դա­րում թի­րա­խա­վոր­ված հար­ձա­կում­նե­րը միու­թյան հան­դեպ, ի մաս­նա­վո­րի` գլ­խա­վոր թի­րա­խը ՀՆՄ նա­խա­գահ Կա­րեն Ա­ղա­մյանն էր, ո­րին մե­ղադ­րում էին երկ­րա­յին ու երկ­նա­յին բո­լոր մեղ­քե­րում, վե­րագ­րում էին մտա­ցա­ծին հան­ցանք­ներ և բութ մա­տից ծծած զան­ցանք­ներ։ Դե­ղին մա­մուլն իր հեր­թին հանձն էր ա­ռել մեկ-եր­կու կեր­պար­վես­տա­յին ա­հար­կու բան­սար­կու­նե­րի ան­հե­թեթ դա­տավ­ճիռ­նե­րի հրա­պա­րա­կայ­նա­ցու­մը` ի լուր հայ հան­րու­թյան և հա­մայն հա­յու­թյան։ Նշյալ դա­տավ­ճիռ­նե­րը թուղ­թագ­րա­յին բնույ­թի «մա­հավ­ճիռ­ներ» էին, ու­րիշ ո­չինչ։ 2008-ի հա­մա­գու­մա­րում «Միու­թյու­նը օ­ժիտ» վեր­նագ­րով մի բորբ ծա­նա­կա­գիր տա­րած­վեց հա­մա­գու­մա­րի մաս­նա­կից­նե­րի տա­ղան­դա­շատ շար­քե­րում։ Հե­ղի­նա­կին գի­տեմ, բայց չեմ հի­շի «վսեմ» ա­նու­նը նրա, զի հան­դեր­ձյալ աշ­խար­հում է վա­ղուց։ Միով բա­նիվ, միու­թյու­նը գոր­ծում էր լիա­րյուն, հաղ­թա­հար­վել էին բա­զում փոր­ձու­թյուն­ներ, այ­նուա­մե­նայ­նիվ, ինչ-որ ա­ներևույթ մի բան սայ­թա­քել-շեղ­վել էր բնա­կա­նոն հու­նից։
ՏԵ­ՂԱՏ­ՎՈՒ­ԹՅՈՒՆ
Վեր­ջին տա­րի­նե­րին ինչ-որ ա­ներևույթ մի բան սայ­թա­քել-շեղ­վել էր բնա­կա­նոն հու­նից, ՀՆՄ շատ ան­դամ­նե­րի մոտ բազ­մա­վաս­տակ նա­խա­գահ Կա­րեն Ա­ղա­մյա­նը իր նա­խա­գա­հու­թյան վեր­ջին տա­րի­նե­րին կորց­րել էր նախ­կին վս­տա­հու­թյու­նը։ Հիմ­նա­րար փո­փո­խու­թյուն­նե­րի պա­հան­ջը կախ­ված էր օ­դում և շր­ջում էր ցու­ցաս­րահ­նե­րում, ա­լե­կոծ­վում էր Շոր­ժա­յի ստեղ­ծա­գոր­ծա­կան հան­գս­տի տան հա­մար­նե­րում և... լո­ղա­փում։ Սա­կայն չխո­րա­նանք ման­րա­մաս­նե­րի մեջ, ըն­դա­մե­նը փաս­տենք. Ա­ղա­մյանն ա­րեց իր գոր­ծը և պետք է լքեր դիր­քը` կա­մա­վո­րա­պես։ 2018-ի հա­մա­գու­մա­րում նրա հան­դեպ ձևա­վոր­ված կա­յուն ան­վս­տա­հու­թյու­նը հս­տակ ար­տա­ցոլ­վեց քվե­նե­րում, Ա­ղա­մյա­նը կորց­րեց ա­վե­լի քան 300 մշ­տա­կան ձայն։ Ժա­մա­նակն իր պա­հանջ­ներն էր հրա­պա­րակ հա­նել, այ­նինչ Ա­ղա­մյա­նը ժա­մա­նա­կի լու­սանց­քում էր։
ՄԱ­ԿԸՆ­ԹԱ­ՑՈՒ­ԹՅԱՆ ԵՐԿ­ՐՈՐԴ ՓՈՒ­ԼԸ
Նրանք` վե­րոն­շյալ չորս հրա­ցա­նա­կիր­նե­րը, նոր ժա­մա­նա­կի ծնունդ են և միու­թյան գոր­ծու­նեու­թյան վե­րաի­մաս­տա­վոր­ման ջա­հա­կիր­նե­րը։ Տա­րի­ներ ա­ռաջ հենց Կա­րեն Ա­ղա­մյա­նը ձևա­վո­րեց Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան ե­րի­տա­սար­դա­կան մաս­նա­ճյու­ղը։ Մաս­նա­ճյու­ղի (շուրջ 100 ան­դամ) հրա­մա­նա­տա­րա­կան կազ­մը ձևա­վոր­վեց ինք­նին, Սու­րեն Սա­ֆա­րյա­նը (ՀՆՄ ներ­կա նա­խա­գահ), Լևոն Աբ­րա­հա­մյա­նը (ՀՆՄ փոխ­նա­խա­գահ), Ռո­ման Բա­բա­խա­նյա­նը և Վա­հագն Գալս­տյա­նը (ՀՆՄ քար­տու­ղար­ներ) ստեղ­ծա­րար մտահ­ղա­ցում­նե­րով ուր­վագ­ծում էին միու­թյան ա­պա­գա­յի հո­րին­ված­քը։ Ի դեպ, նրանք կա­յա­ցած և ինք­նա­տիպ գե­ղան­կա­րիչ­ներ են և ՀՆՄ-ն ղե­կա­վա­րե­լով կեր­պար­վես­տում կա­յա­նա­լու խն­դիր չու­նեն։
Մա­կըն­թա­ցու­թյան երկ­րորդ փուլն էր, «Ի­րա­տե­սին» տված հան­րա­ծա­նոթ հար­ցազ­րույ­ցում (թիվ 65, 11-14.10.2019 թ.) նո­րըն­տիր նա­խա­գահ Սու­րեն Սա­ֆա­րյա­նը հան­գու­ցա­յին խն­դիր­ներ մատ­նան­շեց. «Մեզ պետք է նկա­րիչ­նե­րի միու­թյուն` ակ­տիվ ան­դամ­նե­րով, ոչ թե մարդ­կան­ցով, որ ուղ­ղա­կի ան­դա­մագր­ված են», «Նոր թի­մի գա­լով շատ բան է փոխ­վել միու­թյու­նում` մի­ջա­վայ­րը, տրա­մադ­րու­թյու­նը, կա­պը հան­րու­թյան, ար­վես­տա­սեր­նե­րի հետ», «Նկա­րի­չը հի­մա ուղ­ղա­կի ան­տես­ված է։ Ես միշտ ա­սում եմ` մի բան է` ա­զատ նկա­րիչ, մեկ այլ բան` ան­տես­ված նկա­րիչ»։ Ակն­հայտ է, որ ՀՆՄ-ում հաղ­թում է թի­մա­յին ո­գին, և ան­դարձ ան­ցյալ է մե­նիշ­խա­նու­թյու­նը։
Այժմ թույլ տամ ինձ մի քա­նի դի­տար­կում ներ­կա­յաց­նել Միու­թյան պատ­վար­ժան ան­դամ­նե­րին։ Թի­մա­յին ո­գու հաղ­թա­նա­կը մա­յիս­մե­կյան շքերթ չէ, գոր­ծըն­թաց է, որն այժմ ՀՆՄ քար­տու­ղա­րու­թյան գոր­ծու­նեու­թյան տի­րույ­թում է։ Ո­գու գա­ղա­փա­րը, թույլ տվեք ա­սել, որ պար­զա­պես ներ­շն­չանք չէ, զի միու­թյու­նը ստեղ­ծա­գոր­ծող այ­րե­րի և տիկ­նանց հա­վա­քա­կա­նու­թյուն է, ո­րը են­թա­կա է ա­վե­լի շատ ներ­հա­յե­ցո­ղու­թյա­նը, քան կա­նո­նա­կար­գին։ Եվ յու­րա­քան­չյուր նկա­րիչ ինչ-որ տեղ են­թադ­րում է, որ միու­թյան ղե­կա­վար ա­տյա­նը, նա­խա­գա­հը, քար­տու­ղա­րու­թյու­նը և վար­չու­թյու­նը... պի­տի զբաղ­վեն բա­ցա­ռա­պես ի­րե­նով։ Չզար­մա­նաք, բայց նրանք ինչ-որ տեղ միան­գա­մայն ճիշտ են, զի ա­մեն հայ նկա­րիչ ար­ժա­նի է պատ­շաճ ու­շադ­րու­թյան։ Լու­ծու­մը համ­քա­րու­թյան հա­յե­ցա­կար­գի ներդ­րումն է միու­թյան կյան­քում։
Փոր­ձեմ զար­գաց­նել ա­ռա­ջարկս։ Քա­ղաք­նե­րի զար­գաց­մա­նը զու­գըն­թաց միջ­նա­դա­րում ի հայտ ե­կան ար­հես­տա­գոր­ծա­կան համ­քա­րու­թյուն­նե­րը, ո­րոնք միա­վո­րում էին դար­բին­նե­րին ու ոս­կե­րիչ­նե­րին, որմ­նա­դիր­նե­րին և կա­ռա­պան­նե­րին։ Եվ այլ ար­հեստ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին։ Յու­րա­քան­չյուր համ­քա­րու­թյուն ու­ներ իր զի­նան­շանն ու դրո­շը և ներ­քին կա­նո­նա­կար­գը։ Համ­քա­րու­թյա­նը զին­վո­րագր­վա­ծը պար­տա­վոր էր իր ար­հես­տի գաղտ­նիք­նե­րին տի­րա­պե­տել վար­պե­տո­րեն, նա իր երկ­րի և քա­ղա­քի բա­րե­պաշտ քա­ղա­քա­ցին էր. օ­րի­նա­վոր հար­կա­տու էր նա և ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հետևորդ։ Համ­քա­րու­թյան ան­դա­մի վար­քը ո­րո­շա­կիո­րեն կա­նո­նա­կարգ­ված էր։ Նա ըն­տա­նի­քի օ­րի­նա­պաշտ հայր էր և ա­մու­սին կնոջ հա­մար։ Նա խաչ­համ­բույր էր վճա­րում ոս­կեդ­րա­մով, աղ­քա­տին և ըն­չա­զուր­կին ո­ղոր­մու­թյուն էր տա­լիս ի սր­տե։ Հա­մա­ճա­րակ­նե­րի և քա­ղաք­նե­րի պաշտ­պա­նու­թյան ըն­թաց­քում նշյալ համ­քա­րու­թյուն­ներն ա­ռաջ­նա­դիր­քում էին, իս­կույն ևեթ վե­րած­վում էին հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին գու­մար­տակ­նե­րի և աշ­խար­հա­զո­րա­յին գն­դե­րի։ Միով բա­նիվ` ար­հես­տա­վո­րա­կան համ­քա­րու­թյուն­նե­րը երկ­րի հոգևոր ու աշ­խար­հիկ դա­սե­րի (հա­յոց հով­վա­պե­տե­րի և թա­գա­վոր­նե­րի), այլ կերպ ա­սած` պե­տա­կա­նու­թյան հիմ­նա­սյու­ներն էին։ Տե­ղին է նշել, որ համ­քա­րու­թյուն­նե­րը մշ­տա­պես ար­ժա­նա­նում էին աշ­խար­հիկ և հոգևոր վեր­նա­դա­սի ու­շադ­րու­թյա­նը։
Այ­սօր, ցա­վոք, ստեղ­ծա­գոր­ծա­կան միու­թյուն­նե­րը վե­րած­վել են օա­զիս­նե­րի, գոր­ծում են որ­պես հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, ինչն ինք­նին գե­րա­գույն զա­վեշտ է։
Ի զեն` նման կո­չը պի­տի դառ­նա միու­թյան ան­դամ­նե­րի հա­վա­տո հան­գա­նա­կը, սա­կայն ան­շուշտ ոչ մար­տի դաշտ մեկ­նե­լու կամ էլ կա­ռա­վա­րու­թյան առջև նս­տա­ցույց կազ­մա­կեր­պե­լու։ Ի զեն` լիա­րյուն մաս­նակ­ցե­լու ՀՆՄ-ի կյան­քին, ա­ռա­ջարկ­նե­րով, տա­րաբ­նույթ ներդ­րում­նե­րով, միով բա­նիվ չորս հրա­ցա­նա­կիր­նե­րի թի­կուն­քում զո­րագն­դեր կազ­մե­լով։
Եվ որ­պես­զի դույզն-ինչ չթ­վա, թե ձայնս տաք տե­ղից է գա­լիս, տե­ղե­կաց­նում եմ, որ մոտ օ­րերս լույս ըն­ծայ­վե­լիք «Կեր­պար­վեստ կենտ­րոն» ամ­սա­գի­րը «Ա­բո­վյան-16» խո­րագ­րի ներ­քո մոտ ժա­մա­նակ­ներս լու­սա­բա­նե­լու է միու­թյան ան­դամ ար­վես­տա­բան­նե­րի քերթ­վածք­նե­րը` ըն­դա­ռա­ջե­լով Սու­րեն Սա­ֆա­րյա­նի ներ­քոն­շյալ մտա­հո­գու­թյա­նը, որն ար­ծարծ­վել է «Ի­րա­տես» թեր­թին տված հար­ցազ­րույ­ցում.
«-Ամ­փո­փիչ հարց. ար­վես­տա­բան-ար­վես­տա­գետ կապն ինչ­պե՞ս կա­րե­լի է աշ­խու­ժաց­նել։
-Այդ բա­ցը լրաց­նե­լու հա­մար մշա­կու­թա­յին, ար­վես­տա­գի­տա­կան պար­բե­րա­կան­ներ են հար­կա­վոր, ար­վես­տա­բան­նե­րի ակ­տի­վու­թյունն է հար­կա­վոր»։
Հնա­րա­վո՞ր է 2020-ին կեր­տել օ­րենք` ստեղ­ծա­գոր­ծա­կան միու­թյուն­նե­րի մա­սին։ Ա­յո։ Ար­դյո՞ք անհ­նար է ՀՆՄ-ի գոր­ծու­նեու­թյան մի­ջազ­գայ­նա­ցու­մը։ Ա­մենևին։ Կա­րե­լի՞ է հա­մո­զել հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյա­նը, որ նա վե­րա­կանգ­նի պե­տա­կան գնում­նե­րի ինս­տի­տու­տը։ Կա­րե­լի է, ե­թե գլ­խի գցենք գոր­ծող կա­ռա­վա­րու­թյա­նը, որ սույն ինս­տի­տու­տի վե­րա­կան­գն­մամբ կշա­հի եր­կի­րը, կշա­հեն կեր­պար­վես­տի վար­պետ­նե­րը, և կա­ռա­վա­րու­թյու­նը հա­յոց նո­րա­գույն պատ­մու­թյան մեջ գո­նե մի գու­նեղ հետք կթող­նի։
ՊԱՐ­ՏԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԳՈ­ՅԱ­ԿԱՆ Է, Ի­ՐԱ­ՎՈՒՆ­ՔԸ` ՍՏՈ­ՐՈ­ԳՅԱԼ
Չորս հրա­ցա­նա­կիր­նե­րը ճեր­մակ նժույգ­նե­րը սան­ձած շարժ­վում են ա­ռաջ։ Ա­նե­լիք­նե­րը գա­լիք տա­րում ան­հա­մար են։ Ըստ իս, անհ­րա­ժեշտ է ՀՆՄ յու­րա­քան­չյուր ան­դա­մի և միու­թյան միջև կն­քել պայ­մա­նագ­րեր փո­խա­դարձ պար­տա­կա­նու­թյուն­նե­րի և ի­րա­վունք­նե­րի վե­րա­բե­րյալ։
Ան­շուշտ, 1-ին պայ­մա­նա­գի­րը պետք է կնք­վի Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան և նրա վար­չու­թյան ան­դամ­նե­րի միջև։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 9625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ