Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Տա­րե­վեր­ջին ոչ միայն ցու­ցաս­րահ­նե­րով պետք է գայ­թակ­ղել այ­ցե­լուին, այլև հա­մա­պա­տաս­խան մի­ջո­ցա­ռում­նե­րով»

«Տա­րե­վեր­ջին ոչ միայն ցու­ցաս­րահ­նե­րով պետք է գայ­թակ­ղել այ­ցե­լուին, այլև հա­մա­պա­տաս­խան մի­ջո­ցա­ռում­նե­րով»
14.01.2020 | 04:22

Ամա­նո­րին Երևա­նում բաց էին մի շարք թա­տե­րա­հա­մեր­գա­յին հաս­տա­տու­թ­յուն­ներ և թան­գա­րան­ներ: 2019-ի դեկ­տեմ­բե­րի 29-ից մինչև 2020-ի հուն­վա­րի 3-ը (Գ. Սուն­դու­կ­յա­նի ան­վան ազ­գա­յին ա­կա­դե­միա­կան թատ­րո­նը՝ հուն­վա­րի 1-7-ը), ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թ­յան են­թա­կա­յութ­յամբ գոր­ծող թատ­րոն­ներն ու­նե­ցել են 23825 հան­դի­սա­տես: 2019-ի դեկ­տեմ­բե­րի 31-ից մինչև 2020-ի հուն­վա­րի 7-ը ծրագ­րին միա­ցած թան­գա­րան­ներն ու­նե­ցել են 14662 այ­ցե­լու, ո­րից 2746-ը՝ մինչև 18 տա­րե­կան. վեր­ջին­նե­րիս մուտ­քը ե­ղել է անվ­ճար:

«ՀՈՒՆ­ՎԱ­ՐԻ ՄԵ­ԿԻՑ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՀՐԱ­ՊԱ­ՐԱ­ԿԸ Ե­ՌՈՒՄ ԷՐ»
«Ի՞նչ ար­դյունք է գրան­ցել նա­խա­րա­րու­թյան նոր ռազ­մա­վա­րու­թյու­նը, մշա­կու­թա­յին հաս­տա­տու­թյուն­նե­րը գրա­վում են ա­վե­լի շատ մեր հայ­րե­նա­կից­նե­րի՞ն, թե՞ զբո­սաշր­ջիկ­նե­րին» հար­ցերն ուղ­ղե­ցինք Ե­ղի­շե Չա­րեն­ցի ան­վան գրա­կա­նու­թյան և ար­վես­տի թան­գա­րա­նի (ԳԱԹ) տնօ­րեն ԿԱ­ՐՈ ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱ­ՆԻՆ: Նախ` հարկ է նշել, որ 2019-ին թան­գա­րա­նի այ­ցե­լու­նե­րի թի­վը ան­նա­խա­դեպ է ե­ղել ամ­բողջ ո­լոր­տի հա­մար. 2018-ի 25000-ի փո­խա­րեն ու­նե­ցել են 50000 այ­ցե­լու (վճա­րո­վի և անվ­ճար):
«Սա ան­նա­խա­դեպ` 100-տո­կո­սա­նոց ար­դյունք է, բայց մենք գի­տեինք, որ Ա­մա­նո­րին այ­ցե­լու­թյուն­ներ գրե­թե չենք ու­նե­նա­լու, ո­րով­հետև մեզ մոտ գա­լիս են դպ­րոց­նե­րից, բու­հե­րից` նա­խա­պես զան­գել-պայ­մա­նա­վոր­վե­լուց հե­տո: Ին­չու՞: Ո­րով­հետև ե­թե ե­րեք և ա­վե­լի խումբ միա­ժա­մա­նակ գա­լիս են, մեր այս նեղ­լիկ մի­ջան­ցք­նե­րում, նեղ մուտ­քով չենք կա­րող բո­լո­րին ըն­դու­նել»,- ա­սաց Կա­րո Վար­դա­նյա­նը: Ինչ վե­րա­բե­րում է ա­մա­նո­րյա այ­ցե­լու­թյուն­նե­րին, նշեց, որ չեն կա­րող հա­մե­մատ­վել Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան թան­գա­րա­նի և Ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հի հետ, ո­րոնց մուտ­քը բաց­վում է հրա­պա­րա­կից, մար­դա­շատ վայ­րում: ԳԱԹ-ի մուտ­քը Ա­րա­մի նեղ փո­ղո­ցից է: Այ­նուա­մե­նայ­նիվ, չէին սպա­սում 86 այ­ցե­լուի, մեծ մա­սը ռուս զբո­սաշր­ջիկ­ներ են ե­ղել, ո­րոնք թան­գա­րա­նի մա­սին նա­խա­պես տե­ղե­կա­ցել են սոց­ցան­ցե­րից:
Կա­րե­լի՞ է են­թադ­րել, որ տոն օ­րե­րին ա­վե­լի հա­վա­նա­կան է զբո­սաշր­ջիկ­նե­րի ակ­տի­վու­թյու­նը, մեր հայ­րե­նա­կից­նե­րը գե­րա­դա­սում են Ա­մա­նո­րը նշել ըն­տա­նի­քի հետ, մյուս օ­րե­րին տե­սակ­ցել կամ հյու­րըն­կա­լել հա­րա­զատ­նե­րին:
Կա­րո Վար­դա­նյա­նը հա­կա­դար­ձեց. «Ես ինքս Նոր տա­րին անց­կաց­նում եմ տա­նը` ըն­տա­նի­քիս հետ, բայց վի­ճա­կագ­րու­թյունն այլ բան է ցույց տա­լիս. որ­քան էլ ա­ռա­ջին հա­յաց­քից խորթ թվա, փաստն այն է, որ պատ­մու­թյան թան­գա­րան, պատ­կե­րաս­րահ սո­վո­րա­կան օ­րե­րի հա­մե­մատ տաս­նա­պա­տիկ ա­վե­լի հոս­քեր են ե­ղել: Զբո­սաշր­ջիկ­նե­րին մի կողմ թող­նենք, հուն­վա­րի մե­կից (էլ չեմ ա­սում` դեկ­տեմ­բե­րի 31-ից) Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կը ե­ռում էր: Վս­տա­հա­բար ար­դեն մտա­ծում ենք, որ տա­րե­վեր­ջին ոչ միայն ցու­ցաս­րահ­նե­րով պետք է գայ­թակ­ղել այ­ցե­լուին, այլև հա­մա­պա­տաս­խան մի­ջո­ցա­ռում­նե­րով: Ա­մա­նո­րյա հան­դի­սու­թյամբ կդի­մա­վո­րենք այ­ցե­լուին, ինչ­պես դա ա­նում են թատ­րոն­ներն ու հա­մեր­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը»:
«ԱՇ­ԽԱ­ՏԵԼ ԵՆՔ ՍԵ­ՓԱ­ԿԱՆ ՆԱ­ԽԱ­ՁԵՌ­ՆՈՒ­ԹՅԱՄԲ»
Հուն­վա­րի 2-5-ին բաց է ե­ղել նաև Ծաղ­կա­ձո­րի Օր­բե­լի եղ­բայր­նե­րի տուն-թան­գա­րա­նը: Մեզ հետ զրույ­ցում տուն-թան­գա­րա­նի տնօ­րեն ՄԱ­ՐԻ­ՆԵ ԲՈՒ­ՆԻԱ­ԹՅԱ­ՆԸ նշեց, որ ի­րենք ար­դեն ե­րեք տա­րի է Ա­մա­նո­րին աշ­խա­տում են: Հուն­վա­րի 2-5-ին տուն-թան­գա­րա­նը բաց է ե­ղել սե­փա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ: Նա­խա­րա­րու­թյու­նից զան­գա­հա­րել են, պար­զել ու ող­ջու­նել:
Այ­ցե­լու­նե­րի շր­ջա­նում շատ են ե­ղել ռու­սաս­տան­ցի և տե­ղա­ցի զբո­սաշր­ջիկ­նե­րը, ո­րոնք հան­գս­տյան օ­րերն անց­կաց­նում են Ծաղ­կա­ձո­րում: Ե­րեք օ­րում ու­նե­ցել են 147 այ­ցե­լու, ա­մե­նա­շա­տը՝ հուն­վա­րի 3-ին: Դժ­գոհ չեն, սա­կայն ան­ցյալ տա­րի այ­ցե­լու­նե­րի թի­վը 200-ից ան­ցել է: Թվա­յին այս ցու­ցա­նի­շի պատ­ճա­ռը ե­ղա­նա­կա­յին պայ­ման­ներն են. ձյան չգա­լու պատ­ճա­ռով շա­տե­րը փո­խում են հան­գս­տի ուղ­ղու­թյու­նը՝ հրա­ժար­վե­լով ան­գամ հյու­րա­նոց­նե­րում նա­խա­պես ամ­րագր­ված տե­ղե­րից:
«Օր­բե­լի եղ­բայր­նե­րի տուն-թան­գա­րա­նում այ­ցե­լու­թյուն­նե­րը սե­զո­նա­յին են: Մենք գի­տակ­ցում ենք` այ­ցե­լու­նե­րի հոս­քը երբ է ա­վե­լի շատ լի­նում: Ամ­ռա­նը նույն­պես աշ­խա­տում ենք եր­կա­րաց­ված գրա­ֆի­կով»,- ըն­դգ­ծեց Մա­րի­նե Բու­նիա­թյա­նը:
Աշ­խար­հա­հո­չակ գիտ­նա­կան­ներ Օր­բե­լի եղ­բայր­նե­րի տուն-թան­գա­րա­նը բաց­վել է այն տա­նը, որ­տեղ ծն­վել է ա­կա­դե­մի­կոս Լևոն Օր­բե­լին: 1972 թ. ՀՍՍՀ Մի­նիս­տր­նե­րի խոր­հր­դի հու­լի­սի 21-ի թիվ 43 ո­րոշ­մամբ նրանց հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նե­լու նպա­տա­կով այդ տու­նը վե­րած­վել է տուն-թան­գա­րա­նի: Նշենք, որ այս տա­րի լրա­նում է Օր­բե­լի եղ­բայր­նե­րի տուն-թան­գա­րա­նի 40 տա­րին: Տնօ­րե­նի խոս­քով՝ ամ­բողջ տար­վա կտր­ված­քով ու­նե­նում են և՛ հո­բե­լյան­ներ, և՛ ըն­թա­ցիկ ծրագ­րեր, և՛ թան­գա­րա­նային գի­շեր: Հո­բե­լյա­նա­կան տա­րում սպաս­վում են ա­վե­լի բազ­մաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­ներ:
«ԱՄ­ԲՈՂՋ ՔԱ­ՂԱ­ՔԸ ՊԵՏՔ Է ԱՊ­ՐԻ ՏՈ­ՆԱ­ԿԱՆ ՄԹ­ՆՈ­ԼՈՐ­ՏՈՒՄ»
Երևա­նի Հովհ. Թու­մա­նյա­նի ան­վան պե­տա­կան տիկ­նի­կա­յին թատ­րո­նը տար­բեր տա­րի­նե­րին հիմ­նա­կա­նում աշ­խա­տել է մինչև դեկ­տեմ­բե­րի 3-ը և հուն­վա­րի 2-ից հե­տո: Այս տա­րի աշ­խա­տել է, կա­րե­լի է ա­սել բո­լոր օ­րե­րին. ներ­կա­յա­ցում­ներ են ու­նե­ցել դեկ­տեմ­բե­րի 14-ից մինչև հուն­վա­րի 12-ը:
Ձևա­չա­փը նույնն է, թատ­րո­նի փոքր և մեծ բե­մում խա­ղա­ցել են ա­մա­նո­րյա ե­րեք ներ­կա­յա­ցում­ներ՝ «Բիմ Բոմն ու նոր տա­րին», «Ով է գո­ղա­ցել նվեր­նե­րը», «Բևե­ռա­յին ճե­պըն­թաց»: Տիկ­նի­կա­յին թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, բե­մադ­րիչ ՌՈՒ­ԲԵՆ ԲԱ­ԲԱ­ՅԱ­ՆԻՆ գա­ղա­փա­րը դուր է գա­լիս. փոր­ձել այն­պես ա­նել, որ մար­դիկ ա­վե­լի ժա­ման­ցա­յին, հե­տաքր­քիր, մշա­կու­թով լե­ցուն ձևով դի­մա­վո­րեն ու անց­կաց­նեն Նոր տա­րին, նաև ո­րո­շա­կի ի­մաս­տով՝ սե­ղա­նից պոկ­վեն. «Եվ հան­դի­սա­տե­սը ե­կավ: Այս տար­վա ա­մա­նո­րյա ներ­կա­յա­ցում­նե­րին հան­դի­սա­տեսն ա­վե­լի շատ էր, քան ան­ցյալ տա­րի: ՈՒ­նե­ցել ենք վճա­րո­վի և բա­րե­գոր­ծա­կան ներ­կա­յա­ցում­ներ: Օ­րի­նակ, դեկ­տեմ­բե­րի 31-ին հրա­վի­րել ենք ման­կա­տան ե­րե­խա­նե­րի: Կար­ծում եմ՝ տո­նա­կան օ­րե­րին շեշ­տը պետք է դնել բա­րե­գոր­ծա­կան ներ­կա­յա­ցում­նե­րի վրա: Հուն­վա­րի 2-ից հե­տո ա­վե­լի ակ­տիվ է հան­դի­սա­տե­սը»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը, անդ­րա­դառ­նա­լով այն դի­տարկ­մա­նը, որ հուն­վա­րի մե­կին դժ­վար թե մար­դիկ ցան­կա­նան տա­նից դուրս գալ, նկա­տեց, որ սե­ղա­նի շուր­ջը նս­տե­լը ծնող­նե­րի ցան­կու­թյունն է, ե­րե­խա­ներն ու­զում են դուրս գալ, հե­տաքր­քիր ժա­մա­նակ անց­կաց­նել, հարցն այն է, թե ծնող­ներն ինչ­պես կար­ձա­գան­քեն ե­րե­խա­նե­րի ցան­կու­թյա­նը: Ռու­բեն Բա­բա­յա­նի կար­ծի­քով՝ ոչ միայն թատ­րոն­նե­րը պետք է ժա­մանց ա­պա­հո­վեն, այլ ամ­բողջ քա­ղա­քը պետք է ապ­րի տո­նա­կան մթ­նո­լոր­տում:
Հե­տաքր­քր­վե­ցի՝ տո­նա­կան այս ե­ռու­զե­ռին մաս­նակ­ցե՞լ են մար­զե­րի ե­րե­խա­նե­րը:
Տիկ­նի­կա­յին թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վարն ա­սաց, որ մար­զե­րից հիմ­նա­կա­նում գա­լիս են դպ­րո­ցա­կան ար­ձա­կուրդ­նե­րին, ի­հար­կե, մայ­րա­քա­ղա­քին մոտ մար­զե­րից: Բայց թատ­րոնն իր հեր­թին մար­զա­յին հյու­րա­խա­ղեր է ու­նե­նում: ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյա­նը ներ­կա­յաց­րել են ծրա­գիր, որն ու­զում են ի­րա­կա­նաց­նել ապ­րի­լին: Նա­խա­տե­սում են ակ­տիվ հյու­րա­խա­ղեր Հա­յաս­տա­նի հա­րա­վա­յին շր­ջան­նե­րում՝ Ա­գա­րակ, Մեղ­րի, Գո­րիս, Կա­պան, Սի­սիան, Վայք, Ե­ղեգ­նա­ձոր, ընդ­հան­րա­պես, թատ­րո­նը հա­ճախ է հան­դես գա­լիս մար­զե­րում: 2019-ին ե­ղել են Գե­ղար­քու­նի­քում, Վա­յոց ձո­րում, Վայ­քում: Ֆի­նան­սա­կան հարց չի դր­վում: «Վեր­ջին 30 տա­րի­նե­րին եր­բեք կո­մեր­ցիոն խն­դիր­նե­րով մարզ չենք գնա­ցել: Ան­ցյալ տա­րի ե­րեք ան­գամ ե­ղել ենք Ար­ցա­խում, խա­ղա­ցել նաև զո­րա­մա­սե­րում, ընդ ո­րում՝ ինչ­պես ե­րե­խա­նե­րի, այն­պես էլ մե­ծա­հա­սակ­նե­րի հա­մար»:
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4389

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ