Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նաիրա Զոհրաբյան. Դիակապտողների հաջորդ ռաունդը կանիբալիզմն է լինելու

Նաիրա Զոհրաբյան. Դիակապտողների հաջորդ ռաունդը կանիբալիզմն է լինելու
18.01.2020 | 20:04

Հրայր Թովմասյանը իմ հերոսը չէ: Բայց ես մարդկայնորեն հասկանում եմ իր վիշտը, երբ արտասվում է իր մահացած ընկերոջ տան մոտ՝ Facebook- ում գրել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ու հրաժարվում եմ ընկալել էն երկոտանի անասուններին, որ ծաղրում են մարդու վիշտն ու ընտրում, թե ո՞վ է լինելու հաջորդ զոհը: Լավ, էս մեր երկրում որտեղի՞ց էսքան նեկրոֆիլ, որ Գեորգի Կուտոյանի դիակը դեռ տաք, արդեն որոշեցին` ո՞վ է կրակել, ինչի՞ համար ու Clock զենքը դեռ քանի մարդու քունքին արժի դատարկել:
Տեսնես ոստիկանության համակարգի պագոնով ոստիկանը, ով լատինատառով թույն էր ժայթքել ու որոշել էր, թե «ճշտով» հաջորդը ում պիտի խփվի, երեխա ունի՞: Ուզում եմ հուսալ, որ չունի: Որովհետև նման հայր ունենալը, ով շարքային, պաշլյակ դիակապտող է, ով անգամ դիակից իր չստացված կյանքի վրեժն է լուծում, նման երկոտանիները չպիտի երեխա ու սերունդ փչացնեն:
Էս օրերին ամերիկացի մի հոգեբանի աշխատությունն եմ կարդում`«չսիրված» լինելու բարդույթի մասին, ինչը մղում է նման բարդույթով տառապողներին հայհոյել, վայրահաչել ու պղծել հնարավոր ամեն ինչ:
Լավ, էս փոքր երկրում էսքան չսիրված, չկայացած մարդ, էսքան դիակապտող ո՞նց հայտնվեց ու H1N1 վիրուսի նման տարածվեց: Դիակապտողների հաջորդ ռաունդը կանիբալիզմն է լինելու: Հավատացեք ու հանկարծ չզարմանաք», - գրել է նա:

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ