Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գարեգին Բաղրամյան. Գազի համար 30 դոլար ավելի շատ է ծախսվելու, բայց դա չի նշանակում, որ գազի սակագինը կբարձրանա 30 դոլարով

Գարեգին Բաղրամյան. Գազի համար 30 դոլար ավելի շատ է ծախսվելու, բայց դա չի նշանակում, որ գազի սակագինը կբարձրանա 30 դոլարով
18.01.2020 | 20:05

«Այժմ ընթանում են բանակցություններ և չեմ բացառում, որ գազի սակագնի բարձրացման հայտ կլինի»՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
«Արդեն 15 դոլար գինը բարձրացել է սահմանին և «Գազպրոմ Արմենիան» 15 դոլարի կոմպեսացիան այլևս ի վիճակի չէ փոխհատուցելու: Այսինքն՝ այս սակագնից շուրջ 30 դոլար ավելի շատ է ծախսվելու և գործող սակագինը չի բավարարում, բայց դա չի նշանակում, որ ունենալու ենք 30 դոլար սակագնի բարձրացում, քանի որ բանակցություններ են ընթանում, որոշ օպտիմալացման շուրջ, որոնք կկրճատեն որոշ ծախսեր։ Բանակցում ենք նաև մինչև 2030թ. գազափոխադրման համակարգի կապիտալ ներդրումների ծրագիրը, որի արժեքը շուրջ 500 միլիոն դոլար է: Այս ամենը կոմպլեքս է բանակցվում և կարծում եմ, որ մինչև ապրիլ բանակցությունները կավարտենք»,-ասաց նա և նշեց, որ մինչև ապրիլ գազի գնի թանկացման համար հանձնաժողովին չեն դիմի: Սահմանված ժամկետների մասին Բաղրամյանն ասաց, որ առավելագույնը 80 աշխատանքային օր է, որ օրենքով է սահմանվում քննարկել հայտը, որից հետո միայն կարելի է խոսել գազի սակագնի բարձրացման կամ չբարձրացման մասին:

Դիտվել է՝ 656

Մեկնաբանություններ