Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թ­յու­նը փո­թոր­կել է աշ­խար­հը

Գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թ­յու­նը փո­թոր­կել է աշ­խար­հը
21.01.2020 | 00:54
Հի­մա­րա­բար կամ հետևանք­նե­րը չգի­տակ­ցե­լո՞վ, թե՞ ա­մե­րի­կյան ցի­նիզ­մով` հա­մա­րե­լով, որ ԱՄՆ-ը գեր­տե­րու­թյուն է ու հզոր այն­քան, որ Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան հետևանք­նե­րը և՛ իր, և՛ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի հա­մար չեն կա­րող ու­նե­նալ որևէ նշա­նա­կու­թյուն, Դո­նալդ Թրամ­փը ողջ աշ­խար­հում պայ­թեց­րել է հա­կաա­մե­րի­կյան ռում­բը: Ո­րոշ վեր­լու­ծա­բան­ներ այն կար­ծի­քին են, թե Թրամփն Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի «Ալ Քուդս» հա­տուկ նշա­նա­կու­թյան ստո­րա­բա­ժան­ման հրա­մա­նա­տար, լե­գեն­դար գե­նե­րալ Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան հրա­մա­նը տա­լով, լիար­ժե­քո­րեն չի կան­խա­տե­սել, գի­տակ­ցել այն հետևանք­նե­րը, ո­րոնք հա­ջոր­դե­ցին նշ­ված ոճ­րա­գոր­ծու­թյա­նը: Կան­խա­տե­սե՞լ է, թե՞ ոչ, հայտ­նի է միայն Թրամ­փին:
Ի­րա­քում գտն­վող ա­մե­րի­կյան ա­վիա­բա­զա­նե­րին Ի­րա­նի հր­թի­ռա­յին հար­ված­նե­րը, Ի­րա­քում գտն­վող շիա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հար­ձա­կում­ներն այդ երկ­րում գտն­վող ա­մե­րի­կյան այլ ռազ­մա­բա­զա­նե­րի վրա, նրանց կող­մից նույ­նիսկ Բաղ­դա­դի այն տա­րած­քի հր­թի­ռա­կո­ծու­մը, որ­տեղ գտն­վում են ԱՄՆ-ի ու նրան դաշ­նա­կից այլ եր­կր­նե­րի դես­պա­նատ­նե­րը, մի­ջու­կա­յին գոր­ծար­քի հիմ­նա­կան կե­տե­րից վեր­ջի­նից Ի­րա­նի հրա­ժար­վե­լը` սոսկ մի մասն են այն հետևանք­նե­րի, ո­րոնք հա­ջոր­դե­ցին ու դեռ հա­ջոր­դե­լու են ռազ­մա­կան ու պե­տա­կան խո­շոր գոր­ծիչ, Արևմտյան Ա­սիա­յում գոր­ծող ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րի, այդ թվում նաև ԻՊ-ի դեմ պայ­քա­րում կարևոր դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նե­ցած գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյա­նը: Ա­մե­րի­կյան ոճ­րա­գոր­ծու­թյան հետևանք­նե­րից մեկն էլ գրե­թե ողջ աշ­խար­հում հա­կաա­մե­րի­կա­նու­թյան թերևս ան­նա­խա­դեպ խթա­նումն է:
Խի­զախ գե­նե­րա­լի սպա­նու­թյան առն­չու­թյամբ ընդ­վզ­ման, բո­ղո­քի ցույ­ցե­րը գրե­թե ողջ աշ­խար­հում` Ճա­պո­նիա­յից մինչև Ի­տա­լիա, Ավ­ստ­րա­լիա­յից մինչև Հնդ­կաս­տան ու նույ­նիսկ մինչև Միա­ցյալ Նա­հանգ­ներ, հա­ջոր­դել են մի­մյանց: Գե­նե­րա­լի սպա­նու­թյան հենց հա­ջորդ օրն ԱՄՆ-ի 70 քա­ղաք­նե­րի, նե­րա­ռյալ՝ Վա­շինգ­տո­նի, հա­կա­պա­տե­րազ­մա­կան ակ­տի­վիստ­նե­րը և այլ քա­ղա­քա­ցի­ներ ցույ­ցեր են ի­րա­կա­նաց­րել` բո­ղո­քե­լով գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան դեմ:
Գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան և Ի­րա­նի հետ ցան­կա­ցած բախ­ման դեմ բո­ղո­քի ցույ­ցե­րը կազ­մա­կերպ­վել են «Վե­տե­րան­ներ հա­նուն խա­ղա­ղու­թյան», «Codepink», «Հա­մա­պար­փակ հա­կա­պա­տե­րազ­մա­կան դա­շինք», «Մու­սուլ­ման­նե­րի խա­ղա­ղու­թյան ա­ջա­կից­ներ», «Աշ­խարհն ա­ռանց պա­տե­րազ­մի», «Խա­ղա­ղու­թյուն և ար­դա­րու­թյուն դա­շինք», «Հա­մաշ­խար­հա­յին դի­մադ­րու­թյուն և ձայն ընդ­դեմ բռ­նու­թյան» և «Կա­նանց ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն» խմ­բե­րի հրա­վե­րով:
Նույն օ­րը բո­ղո­քի ցույ­ցեր են մեկ­նար­կել Բրի­տա­նիա­յի մայ­րա­քա­ղա­քում: «Դա­դա­րեց­նել պա­տե­րազ­մը» ան­վամբ Բրի­տա­նիա­յի ա­մե­նա­խո­շոր հա­կա­պա­տե­րազ­մա­կան կոա­լի­ցիա­յի կազ­մա­կերպ­մամբ Լոն­դո­նում հա­րյու­րա­վոր քա­ղա­քա­ցի­ներ ցույց են անց­կաց­րել վար­չա­պե­տի նս­տա­վայ­րի դի­մաց, բո­ղո­քե­լով Դո­նալդ Թրամ­փի կող­մից գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի ու նրա զի­նա­կից­նե­րի սպա­նու­թյան դեմ: Ցու­ցա­րար­նե­րը Բրի­տա­նիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նից պա­հան­ջել են դա­տա­պար­տել ԱՄՆ-ի ի­րա­կա­նաց­րած ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյու­նը: Ցույ­ցին մաս­նակ­ցել են նաև Լեյ­բո­րիս­տա­կան կու­սակ­ցու­թյան մի քա­նի բարձ­րաս­տի­ճան ան­դամ­ներ: Բրի­տա­նիա­յի ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Ջոն Մըք­դե­նիե­լը հայ­տա­րա­րել է, որ Վա­շինգ­տո­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյունն ագ­րե­սիվ իմ­պե­րիա­լիզ­մի դրսևո­րում է, որն ա­պա­կա­յու­նաց­րել է Արևմտյան Ա­սիան:
Դար­ձյալ հուն­վա­րի 4-ին նա­հա­տակ գե­նե­րալ Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան դեմ բո­ղո­քի ցույ­ցով ոտ­քի են ե­լել Հնդ­կաս­տա­նի Քաշ­մի­րի բնա­կիչ­նե­րը:
Հուն­վա­րի 5-ին Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի դեմ բո­ղո­քի ցույց են անց­կաց­րել Հյու­սի­սա­յին Կո­րեա­յի բազ­մա­հա­զար քա­ղա­քա­ցի­ներ: Նրանք ԱՄՆ-ի վեր­ջին քայ­լի դեմ ուղղ­ված երթ են անց­կաց­րել Փհե­նյա­նում: Հյու­սի­սա­յին Կո­րեա­յի ժո­ղո­վուր­դը կարևո­րել և ըն­դգ­ծել է տա­րա­ծաշր­ջա­նում ԱՄՆ-ի դա­վադ­րու­թյուն­նե­րի դեմ միաս­նու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյու­նը: Նկա­տի ու­նե­նա­լով բազ­մա­թիվ պե­տու­թյուն­նե­րի հան­դեպ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի քա­ղա­քա­կա­նու­թյան դա­վա­դիր բնույ­թը, Հյու­սի­սա­յին Կո­րեա­յի ա­ռաջ­նորդ Կիմ Չեն Ը­նը հայ­տա­րա­րել է, որ իր եր­կի­րը միջ­մայր­ցա­մա­քա­յին բա­լիս­տիկ հր­թիռ­նե­րի փոր­ձար­կում­նե­րը դա­դա­րեց­նե­լու հանձ­նա­ռու­թյու­նը շա­րու­նա­կե­լու հիմք չի տես­նում:
Հուն­վա­րի 6-ին ԱՄՆ-ում շա­րու­նակ­վել են այդ երկ­րի նա­խա­գա­հի կող­մից գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի և նրա զի­նա­կից­նե­րի սպա­նու­թյան դեմ բո­ղո­քի ցույ­ցե­րը: Մա­սա­չու­սեթս նա­հան­գի «Խա­ղա­ղու­թյան գոր­ծո­ղու­թյուն» խմ­բի կազ­մա­կեր­պած բո­ղո­քի ցույ­ցի մաս­նա­կից­նե­րը դա­տա­պար­տել են Ի­րա­նի դեմ ուղղ­ված Սպի­տակ տան ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը և ԻՀՊԿ հրա­մա­նա­տա­րին ու նրա զի­նա­կից­նե­րին սպա­նե­լու Դո­նալդ Թրամ­փի հրա­մա­նը: Ցու­ցա­րար­ներն ըն­դգ­ծել են Թրամ­փի կա­տա­րած քայ­լի ա­նօ­րի­նա­կան լի­նե­լու հան­գա­ման­քը, քա­նի որ նա այդ կա­պակ­ցու­թյամբ խոր­հր­դակ­ցու­թյուն չի անց­կաց­րել Կոնգ­րե­սի հետ:
Հնդ­կաս­տա­նի հս­կո­ղու­թյան տակ գտն­վող Քաշ­մի­րում գե­նե­րալ Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան դեմ հա­մընդ­հա­նուր բո­ղո­քի ակ­ցիա­նե­րը շա­րու­նակ­վել են, բնակ­չու­թյան խիստ զայ­րա­ցա­ծու­թյունն ար­տա­հայտ­վել է նույ­նիսկ ընդ­հա­նուր գոր­ծա­դու­լով, ո­րը սկս­վել է հուն­վա­րի 4-ին: Հուն­վա­րի 7-ին քաշ­միր­ցի բո­ղո­քա­րար­նե­րը, Բադ­գամ և Բա­րա­մու­լա շր­ջան­նե­րում հն­չեց­նե­լով «Մահ Ա­մե­րի­կա­յին» և «Մահ Իս­րա­յե­լին» կար­գա­խոս­նե­րը, կոչ են ա­րել վրեժ­խն­դիր լի­նել դի­մադ­րու­թյան ա­ռանց­քի նա­հա­տակ­նե­րի ա­րյան հա­մար:
Հուն­վա­րի 8-ին ԱՄՆ կոնգ­րե­սա­կան­նե­րը ժո­ղովր­դին կոչ են ա­րել մաս­նակ­ցել Թրամ­փի ռազ­մա­տենչ քա­ղա­քա­կա­նու­թյան դեմ ուղղ­ված ու հա­ջորդ օ­րը նա­խա­տես­ված «Մենք դեմ ենք Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մին» կար­գա­խո­սով բո­ղո­քի ցույ­ցին: ԱՄՆ-ի Կոնգ­րե­սի դե­մոկ­րա­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Պրա­մի­լա Ջա­յա­պա­լը Թվի­թե­րում գրել է. «Մենք պետք է դուրս գանք փո­ղոց­ներ: Թրամ­փի ռազ­մա­կան ար­կա­ծախ­նդ­րու­թյու­նը մեզ այս վի­ճա­կի մեջ է դրել: Նա պետք է վի­ճա­կը մեղ­մաց­նի, փր­կի ա­մե­րի­կա­ցի­նե­րի կյանքն ու փոր­ձի դի­վա­նա­գի­տու­թյամբ լու­ծել հար­ցե­րը: Սա շատ կարևոր ժա­մա­նակ է ա­մե­րի­կա­ցի­նե­րի ձայ­նը լսե­լի դարձ­նե­լու հա­մար»:
Հուն­վա­րի 9-ին և 10-ին Ճա­պո­նիա­յի վար­չա­պե­տի գրա­սե­նյա­կի և Տո­կիո­յում ԱՄՆ դես­պա­նա­տան առջև կա­յա­ցած ցույ­ցե­րի մաս­նա­կից­նե­րը վան­կար­կել են հա­կաա­մե­րի­կյան կար­գա­խոս­ներ, դա­տա­պար­տել ԱՄՆ-ի՝ Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մի տա­նող քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Նրանք Ճա­պո­նիա­յի կա­ռա­վա­րու­թյա­նը կոչ են ա­րել չե­ղար­կել Արևմտյան Ա­սիա զո­րուժ գոր­ծու­ղե­լու ո­րո­շու­մը:
Հուն­վա­րի 10-ին Հա­րա­վա­յին Կո­րեա­յի հա­զա­րա­վոր բնա­կիչ­ներ, Սեու­լում մաս­նակ­ցե­լով բո­ղո­քի ցույ­ցի, նույն­պես դա­տա­պար­տել են Արևմտյան Ա­սիա­յում ԱՄՆ-ի ռազ­մա­տենչ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: «Սպուտ­նիկ» գոր­ծա­կա­լու­թյան հա­ղորդ­ման հա­մա­ձայն, Հա­րա­վա­յին Կո­րեա­յի 107 ՀԿ-նե­րի ան­դամ­ներ, հա­վաք­վե­լով Սեու­լում ԱՄՆ դես­պա­նա­տան առջև, վան­կար­կել են «Ի­րա­նի դեմ ԱՄՆ-ի պա­տե­րազ­մին ոչ ենք ա­սում» և «Հա­րա­վա­յին Կո­րեան չպետք է մաս­նակ­ցի ԱՄՆ-ի ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին» կար­գա­խոս­նե­րը: Ո­րոշ ցու­ցա­րար­ներ պառ­կել են գետ­նին, ի­րենց ձեռ­քե­րով պա­հե­լով ցու­ցա­պաս­տառ­ներ, ո­րոնք խոր­հր­դան­շել են աշ­խար­հում ԱՄՆ-ի ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը և այդ երկ­րի ռազ­մա­տենչ քա­ղա­քա­կա­նու­թյան զո­հե­րին:
Հուն­վա­րի 11-ին Դո­նալդ Թրամ­փի կնոջ ծնն­դա­վայր Սլո­վե­նիա­յում հր­կի­զել են ԱՄՆ-ի նա­խա­գա­հի ծի­ծա­ղե­լի փայ­տե ար­ձա­նը: Ըստ «Washington Post»-ի հրա­պա­րակ­ման, Թրամ­փի ութ մետր բարձ­րու­թյամբ ար­ձա­նը Սլո­վե­նիա­յի հյու­սիս-արևել­քում գտն­վող գյու­ղե­րից մե­կում տե­ղադր­վել էր 2018 թվա­կա­նին: Ընդ­դի­մա­դիր գյու­ղա­ցի­ներն ա­վե­լի վաղ ա­սել էին, որ այ­րե­լու են ար­ձա­նը, այդ պատ­ճա­ռով այն տե­ղա­փոխ­վել էր այլ վայր, սա­կայն այն­տեղ գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյու­նից հե­տո այր­վել է տե­ղա­ցի­նե­րի կող­մից: ԱՄՆ-ի կող­մից գա­ղու­թաց­ված ու խա­մա­ճի­կի վե­րած­ված Սլո­վե­նիա­յի ոս­տի­կա­նու­թյու­նը հե­տապն­դում է նրանց, ով­քեր հր­կի­զել են Թրամ­փի ար­ձա­նը:
Հուն­վա­րի 11-ին Մեծ Բրի­տա­նիա­յի հա­զա­րա­վոր քա­ղա­քա­ցի­ներ և ԱՄՆ-ի ագ­րե­սիվ քա­ղա­քա­կա­նու­թյան ընդ­դի­մա­դիր­ներ բո­ղո­քի ցույց են անց­կաց­րել Լոն­դո­նում: Նրանք դա­տա­պար­տել են գե­նե­րալ Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիին սպա­նե­լու ԱՄՆ-ի նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փի վար­չախմ­բի ա­հա­բեկ­չա­կան քայ­լը և պա­հան­ջել ա­մե­րի­կյան զոր­քե­րը դուրս բե­րել Արևմտյան Ա­սիա­յից: Բա­ցի այդ, նրանք հա­վաք­վել են BBC կոր­պո­րա­ցիա­յի շեն­քի առջև և վան­կար­կել «Ո՛չ Թրամ­փին», «Ո՛չ պա­տե­րազ­մին» կար­գա­խոս­նե­րը: Գե­նե­րա­լի սպա­նու­թյու­նից հե­տո սա Լոն­դո­նում բո­ղո­քի ար­դեն եր­րորդ մի­ջո­ցա­ռումն է ե­ղել: Վա­շինգ­տո­նի ա­հա­բեկ­չա­կան քայ­լի ընդ­դի­մա­դիր­ներն ա­վե­լի վաղ ցույ­ցեր են անց­կաց­րել Լոն­դո­նում ԱՄՆ-ի դես­պա­նա­տան շեն­քի և, ինչ­պես վերն ար­դեն նշե­ցինք, վար­չա­պե­տի գրա­սե­նյա­կի առջև: Նրանք մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը կոչ են ա­րել դա­տա­պար­տել Վա­շինգ­տո­նի ա­հա­բեկ­չա­կան քայ­լը:
Հուն­վա­րի 12-ին Ավ­ստ­րա­լիա­յի Սիդ­նեյ քա­ղա­քում Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի հյու­պա­տո­սու­թյան շեն­քի առջև հա­մալ­սա­րա­նա­կան­նե­րը հան­րա­հա­վաք անց­կաց­նե­լով, ի­րենց զայ­րույթն են հայտ­նել գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիին սպա­նե­լու ԱՄՆ-ի ոճ­րա­գոր­ծու­թյան դեմ: Հա­րյու­րա­վոր ավ­ստ­րա­լա­ցի ու­սա­նող­ներ դա­տա­պար­տել են լե­գեն­դար գե­նե­րալ Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիին, Ի­րա­քի ժո­ղովր­դա­կան աշ­խար­հա­զո­րի՝ «Ալ-Հաշդ ալ-Շաա­բիի» հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կալ Ա­բու Մեհ­դի ալ Մու­հան­դի­սին ու նրանց զի­նա­կից­նե­րին սպա­նե­լու Վա­շինգ­տո­նի ոճ­րա­գոր­ծու­թյան և ա­մե­րի­կյան բա­նա­կի ի­րա­կա­նաց­րած ա­հա­բեկ­չու­թյան դեմ: Հա­կաա­մե­րի­կյան հան­րա­հա­վա­քի մաս­նա­կից­ներն Ավ­ստ­րա­լիա­յի կա­ռա­վա­րու­թյա­նը կոչ են ա­րել հար­գել Ի­րա­քի տա­րած­քից օ­տա­րերկ­րյա զին­ծա­ռա­յող­նե­րի դուրս­բեր­ման կա­պակ­ցու­թյամբ այդ երկ­րի խոր­հր­դա­րա­նի կա­յաց­րած ո­րո­շու­մը և կոա­լի­ցիա­յի կազ­մում գտն­վող Ավ­ստ­րա­լիա­յի ու­ժե­րը դուրս բե­րել և՛ Ի­րա­քից, և՛ Սի­րիա­յից:
Նույն օ­րը գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյու­նը դա­տա­պար­տող հան­րա­հա­վաք է տե­ղի ու­նե­ցել Ժնևում ՄԱԿ-ի գրա­սե­նյա­կի դի­մաց: Հան­րա­հա­վա­քի մաս­նա­կից­նե­րը բո­ղո­քել են գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան հա­մար ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փի ար­ձա­կած հրա­մա­նի ու կա­տար­ված ոճ­րա­գոր­ծու­թյան դեմ: Ցույ­ցի մաս­նա­կից­նե­րը պա­հել են Ի­րա­նի ու Ի­րա­քի դրոշ­նե­րը, ինչ­պես նաև գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի և Ա­բու Մահ­դի ալ Մու­հան­դի­սի նկար­նե­րը: Նրանք վան­կար­կել են «Մահ Ա­մե­րի­կա­յին» կար­գա­խո­սը: Ներ­կա­նե­րը գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի և «Ալ-Հաշդ ալ-Շաա­բիի» փոխհ­րա­մա­նա­տար Ա­բու Մահ­դի ալ Մու­հան­դի­սի նկար­նե­րի վրա գրել են` «Նրանք հաղ­թե­ցին ԻՊ-ին»: Հան­րա­հա­վա­քին ներ­կա քա­ղա­քա­ցի­նե­րը կրել են պաս­տառ­ներ, ո­րոնց վրա գր­ված է ե­ղել «Ար­դա­րու­թյուն և խա­ղա­ղու­թյուն. ո՛չ ա­հա­բեկ­չու­թյա­նը»:
Դար­ձյալ հուն­վա­րի 12-ին Ի­տա­լիա­յում բնակ­վող ԱՄՆ-ի մի խումբ քա­ղա­քա­ցի­ներ հա­վաք­վել են Հռո­մում ԱՄՆ-ի դես­պա­նա­տան դի­մաց՝ դա­տա­պար­տե­լու Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյու­նը: Հան­րա­հա­վա­քի մաս­նա­կից­նե­րը նշել են, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը ա­մա­չում են գե­նե­րալ Սո­լեյ­մա­նին սպա­նե­լու Թրամ­փի վար­չա­կազ­մի հան­ցա­վոր, վախ­կոտ և մա­ֆիոզ գոր­ծո­ղու­թյու­նից, նրանք նաև կոչ են ա­րել ա­մե­րի­կյան զի­նու­ժը դուրս բե­րել Արևմտյան Ա­սիա­յից: Ցու­ցա­րար­նե­րը հայ­տա­րա­րել են, որ Դո­նալդ Թրամ­փը պետք է պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թարկ­վի Մի­ջազ­գա­յին քրեա­կան դա­տա­րա­նում, քա­նի որ նրա ի­րա­կա­նաց­րած հան­ցա­գոր­ծու­թյու­նը մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի կո­պիտ խախ­տում է: Նմա­նաբ­նույթ հան­րա­հա­վաք է անց­կաց­վել նաև Ա­թեն­քում:
Հուն­վա­րի 13-ին Լոն­դո­նում կա­յա­ցած հա­կաա­հա­բեկ­չա­կան հան­րա­հա­վա­քում ու­նե­ցած ե­լույ­թում Բրի­տա­նիա­յի լեյ­բո­րիս­տա­կան կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ Ջե­րե­մի Քոր­բի­նը քն­նա­դա­տել է ԱՄՆ-ի կող­մից գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյու­նը: Նա հայ­տա­րա­րել է. «Մի երկ­րի կող­մից մեկ այլ երկ­րի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­ված նպա­տա­կաուղղ­ված ա­հա­բեկ­չու­թյան հա­մար որևէ ար­դա­րա­ցում չկա»:
Հա­վե­լենք, որ աշ­խար­հի շատ մար­դիկ մինչ գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի նկատ­մամբ պե­տա­կան մա­կար­դա­կով ի­րա­կա­նաց­ված ա­հա­բեկ­չու­թյու­նը և ա­մե­րի­կա-ի­րա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վեր­ջին լար­վա­ծու­թյան հետևան­քով պա­տե­րազ­մի ա­ռա­ջաց­ման վտան­գը, տար­բեր պատ­ճառ­նե­րով ան­վս­տա­հու­թյուն են հայտ­նել Թրամ­փի նկատ­մամբ: «Փիո» կենտ­րո­նի կող­մից աշ­խար­հի 32 եր­կր­նե­րում վեր­ջերս անց­կաց­ված սոց­հարց­ման ար­դյունք­նե­րը վկա­յում են, որ հարց­ված­նե­րի մի­ջին հաշ­վով 64 տո­կո­սը չի վս­տա­հում գլո­բալ հար­ցե­րի վե­րա­բե­րյալ ԱՄՆ-ի նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փի կա­յաց­րած ո­րո­շում­նե­րին:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 4788

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ