Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սաուդյան Արաբիան դադարեցնում է ուխտավորների մուտքը

Սաուդյան Արաբիան դադարեցնում է ուխտավորների մուտքը
27.02.2020 | 14:54

Սաուդյան Արաբիան միջոցներ է ձեռնարկել իր տարածքում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար՝ հայտնել է ԱԳՆ-ն:

Կառավարությունը կարգադրել է դադարեցնել ումրայի՝ փոքր հաջի նպատակով անձանց մուտքը երկիր, որ մահմեդականներն իրականացնում են ցանկացած ժամանակ, բացառությամբ մեծ հաջի ամսի: Ժամանակավորապես արգելքի տակ է այն երկրներից զբոսաշրջիկների այցելությունը թագավորություն, որոնց տարածքում «կորոնավիրուսի բռնկում է արձանագրված»՝ Սաուդյան Արաբիայի «առողջապահության իրավասու մարմինների չափանիշներին համապատասխան»:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ