Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայ կի­նո­յի ա­ռայժմ հա­վեր­ժա­կան ժ/պ-ն ու նրա ձա­խա­վեր գոր­ծու­նեու­թ­յու­նը

Հայ կի­նո­յի ա­ռայժմ հա­վեր­ժա­կան ժ/պ-ն ու նրա ձա­խա­վեր գոր­ծու­նեու­թ­յու­նը
28.02.2020 | 12:14
Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նը «Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րոն» ՊՈԱԿ-ի գլ­խին հայ­տն­վեց 2017 թ. հու­լի­սից, ՀՀ մշա­կույ­թի այն ժա­մա­նակ­վա նա­խա­րար Ար­մեն Ա­մի­րյա­նի թեթև ձե­ռամբ, սա­կայն նրա նշա­նա­կու­մը կի­նո­հան­րույ­թի կող­մից լր­ջո­րեն չըն­դուն­վեց, ո­րով­հետև այս մի­ջան­կյալ լու­ծու­մով Ար­մեն Ա­մի­րյա­նը հե­ռա­հար խն­դիր էր լու­ծում՝ հող նա­խա­պատ­րաս­տե­լով կի­նո­կենտ­րո­նի տնօ­րի­նումն Ա­մե­րի­կա­յից հրա­վիր­ված, կի­նոար­վես­տում կաս­կա­ծե­լի վաս­տակ ու­նե­ցող Ա. Բաղ­դա­սա­րյա­նի մի­ջո­ցով ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, ում, ըստ այդ­պես էլ շր­ջա­նա­ռու­թյան վեր­ջը չգ­տած լու­րե­րի, այդ նույն կի­նո­յի մի­ջոց­նե­րից ամ­սա­կան 1000 դո­լա­րի հաս­նող գու­մար էին հատ­կաց­նում բնա­կա­րա­նի վար­ձա­կա­լու­թյան հա­մար, ում, ըստ դար­ձյալ շր­ջա­նա­ռու­թյան վեր­ջը չգ­տած լու­րե­րի, ամ­սա­կան 4000 դո­լար աշ­խա­տա­վարձ էին տա­լիս ու ո­րի տա­կից կի­նո­կենտ­րո­նը փաս­տաթղ­թա­յին ինչ-ինչ մա­նի­պու­լյա­ցիա­նե­րի ար­դյուն­քում միայն կար­ծես կա­րո­ղա­ցավ դուրս գալ, թե­պետ տա­րուց ա­վե­լի շա­րու­նակ­վող ու այդ­պես էլ վերջ չգ­տած ստու­գում­նե­րը հայտ­նի չէ, թե դեռ ինչ հան­գու­ցա­լուծ­ման կբե­րեն:
Ֆիլմ-հանձ­նա­կա­տա­րի հո­րին­ված պաշ­տո­նին ան­ցած Ար­սեն Բաղ­դա­սա­րյա­նին այդ­պես էլ չհա­ջող­վեց ամ­բող­ջու­թյամբ ըն­դու­նել կի­նո­կենտ­րո­նի միանձ­նյա կա­ռա­վա­րու­մը, քա­նի որ երկ­րում վրա հա­սավ իշ­խա­նա­փո­խու­թյու­նը։ ՈՒ մինչ հե­ղա­փո­խա­կան նո­րե­րը կհասց­նեին հաս­կա­նալ` ինչ ի­րա­վի­ճակ է հայ կի­նո­յում, մի քա­նի ա­միս աշ­խա­տած Լի­լիթ Մա­կուն­ցը փո­խա­րին­վեց Նա­զե­նի Ղա­րի­բյա­նով, որն իր նա­խոր­դից ոչ պա­կաս կարճ նա­խա­րա­րա­կան կյանք ու­նե­ցավ։ Վեր­ջի­նիս իր հեր­թին ե­կավ փո­խա­րի­նե­լու Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, ո­րը սու­պեր­նա­խա­րա­րի կար­գա­վի­ճա­կում ո­լոր­տի հա­մա­կար­գու­մը հանձ­նեց փոխ­նա­խա­րար նշա­նակ­ված Ա­րա Խզ­մա­լյա­նին։
Դեպ­քե­րի ու դեմ­քե­րի ա­րա­գա­հո­սում փաս­տո­րեն շա­հող կող­մը ե­ղավ կի­նո­կենտ­րո­նի տնօ­րե­նի ժ/պ նշա­նակ­ված, ներ­կա­յումս էլ այդ կար­գա­վի­ճա­կում հա­րատևող Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նը, ում հա­մար այդ­պես էլ չգոր­ծեց ժ/պ լի­նե­լու ժա­մա­նա­կա­վո­րու­թյան կար­գը։ Թե քա­նի՞ վեց ա­միս լրա­ցավ վեր­ջի­նիս պա­րա­գա­յում, դժ­վար չէ հաշ­վել, բայց որ սույն տի­կինն այս ըն­թաց­քում ա­վե­լի ու ա­վե­լի ամ­րապ­նդ­վեց իր ան­փո­խա­րի­նե­լի լի­նե­լու հա­մոզ­մուն­քի մեջ ու թե դա ինչ գին ու­նե­ցավ կի­նո­կենտ­րո­նի հա­մար, հիմ­նո­վին ներ­կա­յաց­նե­լու թե­մա է։
«Լռու­թյու­նը ոս­կի է» ժո­ղովր­դա­կան ի­մաս­տու­թյու­նը բնազ­դա­կան մա­կար­դա­կով սեր­տած Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյանն ան­գամ ծպ­տուն չհա­նեց, երբ Ար­սեն Ա­մի­րյա­նի ցու­ցու­մով 97,8 մի­լիոն դրամ կտր­վեց ֆիլ­մար­տադ­րու­թյան ա­ջակ­ցու­թյան հա­մար կինո­կենտ­րո­նին հատ­կաց­ված մի­ջոց­նե­րից ու տրա­մադր­վեց DMH ստու­դիա­յին, ո­րը նե­րառ­ված էր «Սու­սե­րով պա­րը» կի­նոն­կա­րի աշ­խա­տանք­նե­րի մեջ: Նա ծպ­տուն չհա­նեց և այն առն­չու­թյամբ, որ հա­մա­ձայն ըն­դուն­ված կար­գի, Հա­յաս­տա­նում որևէ նա­խագ­ծի չի կա­րող գու­մար տր­վել ա­ռանց մր­ցույ­թի հայ­տա­րար­ման՝ լավ էլ ի­մա­նա­լով, որ այս­պես վար­վե­լը հնա­րա­վոր «ատ­կատ­նե­րի» կողմն է ցու­ցա­նում։ Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նը ծպ­տուն չհա­նեց և այն ժա­մա­նակ, երբ այդ հատ­կա­ցու­մով քաո­սա­յին վի­ճակ ստեղծ­վեց կի­նո­կենտ­րո­նի 2018-ի մի քա­նի տաս­նյակ կի­նո­նա­խագ­ծե­րի ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան հար­ցում՝ հար­կադ­րա­բար վե­րա­հաշ­վարկ­վե­ցին դրանց ֆի­նան­սա­կան մաս­հա­նում­նե­րը, ար­դյուն­քում կազ­մա­քանդ­վեց հիմ­նար­կու­թյան առն­վազն մեկ տար­վա աշ­խա­տան­քը, սա­կայն Շ. Միր­զա­խա­նյա­նը կի­նո­կենտ­րո­նի տնօ­րե­նի ժ/պ-ի պաշ­տո­նում մնա­լու մա­սի՞ն մտա­ծեր, թե հերն էլ ա­նի­ծած ինչ-որ կի­նո­կենտ­րո­նի ու հայ կի­նո­յի։
Ի բա­րե­բախ­տու­թյուն հայ մշա­կույ­թի, «Սու­սե­րով պա­րի» պրե­միե­րա­յի ժա­մա­նակ (2019-ի դեկ­տեմ­բեր) Ա. Ա­մի­րյանն ար­դեն խոր ան­ցյալ էր, սա­կայն այդ­պես էլ ան­հաս­կա­նա­լի մնաց Շ. Միր­զա­խա­նյա­նի լռու­թյունն այն առն­չու­թյամբ, որ կի­նոն­կա­րի ստեղծ­ման կամ նրա ամ­բող­ջաց­ման հա­մար հատ­կաց­ված մոտ 100 մի­լիոն դրա­մի դի­մաց լու­սագ­րե­րում հան­րու­թյու­նը կար­դաց ըն­դա­մե­նը հետևյա­լը՝ «Մարս մե­դիա» ին­տեր­թեյմնթն ու DMH ստու­դիան ներ­կա­յաց­նում են «Ֆլագ­ման» կի­նոըն­կե­րու­թյան ար­տադ­րու­թյան «Սու­սե­րով պա­րը» կի­նոն­կա­րը»՝ այդ­պես էլ չու­նե­նա­լով կի­նո­կենտ­րո­նի մա­սին որևէ հղում նշ­մա­րե­լու բախ­տը։
Քա­նի որ վե­րը բեր­ված փաս­տե­րը խո­սու­նու­թյու­նից պայ­թում են ա­ռա­ջին հա­յաց­քից լոկ ան­մեղ­սու­նա­կու­թյան թվա­ցյա­լու­թյամբ, կու­սա­կան լավ էլ հիմ­նո­վին մաշ­ված ա­մոթ­խա­ծու­թյամբ, ա­ռանձ­նա­պես շա՞տ սխալ­ված կլի­նենք՝ են­թադ­րե­լով, որ Ա. Ա­մի­րյա­նի թույլ տված ա­նօ­րե­նու­թյուն­նե­րի, դրանց վրա Շ. Միր­զա­խա­նյա­նի աչք փա­կե­լու ա­ռեղծ­վածն ի­րա­կա­նում կո­ռուպ­ցիոն բնույ­թի խոր­քա­յին պատ­ճառ­ներ ու­նի ու դրանց վեր­հան­ման հա­մար մաս­նա­գի­տաց­ված կա­ռույց­նե­րի խո­րա­տես հա­յացքն է պետք, այ­լա­պես այս լռու­թյու­նը վե­րած­վում է պե­տու­թյան նկատ­մամբ դա­վադ­րու­թյան, տա­նում է նրա հիմ­քե­րի կազ­մա­քանդ­ման, խար­խլ­ման։
Սա­կայն Հա­յաս­տանն ու նրա կի­նո­կենտ­րո­նը միայն «Սու­սե­րով պա­րի» լու­սագ­րե­րում չէ, որ ան­տես­ված, ար­հա­մարհ­ված ե­ղան։ Նույնն է վի­ճա­կը և տե­ղե­կատ­վա­կան Kinopoisk.ru կայ­քի առն­չու­թյամբ։ ՈՒ այս­քա­նից հե­տո պի­տի հա­վա­տալ, որ սա պարզ թյու­րի­մա­ցու­թյան հետևանք է ու ոչ հան­ցա­գործ գոր­ծե­լաո­ճի՞, ներ­քին ինչ-ինչ կեղ­տոտ գոր­ծարք­նե­րի՞, սե­փա­կան երկ­րի, մշա­կույ­թի հան­դեպ ե­ղած ար­հա­մար­հա­կան, սպա­ռո­ղա­կան վե­րա­բեր­մուն­քի՞։ Թերևս միակ բա­նը, որ կա­րող է փոք­րի­շա­տե եր­կընտ­րան­քի տեղ թող­նել, Շ. Միր­զա­խա­նյա­նի մար­տն­չող անգ­րա­գի­տու­թյունն է, ո­րի մա­սին ա­վե­լի քան ա­ռար­կա­յա­կան դի­տար­կում­ներ են ար­ված «Ե­թե բարձ­րաց­նենք քո­ղը, ա­պա միան­գա­մայն ակն­հայտ է դառ­նում, որ…» հոդ­վա­ծում (տպագր­վել է «Ի­րա­տե­սի» 2020-ի հուն­վա­րի 17-ի հա­մա­րում), որ­տեղ ա­ռար­կա­յա­կան օ­րի­նակ­ներ են բեր­ված ազ­գա­յի­նի ու հա­մազ­գա­յի­նի մա­սին նրա այն աս­տի­ճա­նի խայ­տա­ռակ, ան­մա­կար­դակ դա­տո­ղու­թյուն­նե­րից, ո­րոնք ան­գամ պար­տե­զի տա­րի­քի ե­րե­խա­նե­րի ծի­ծա­ղը կա­րող են շար­ժել ի­րենց ման­կամ­տու­թյան պատ­ճա­ռով։
Սա­կայն «Սու­սե­րով պա­րի» հետ կապ­ված պատ­մու­թյու­նը սառ­ցա­լե­ռան ըն­դա­մե­նը վեր­նա­մասն է։ Ոչ պա­կաս հե­տաք­րք­րու­թյուն է ներ­կա­յաց­նում, թե ինչ­պես է տնօ­րին­վում հիմ­նար­կու­թյան ար­տա­բյու­ջեն։ ՈՒ­նե­նա­լով տա­րած­քի վար­ձա­կա­լու­թյան, ջե­ռուց­ման (մեկ-եր­կու բա­ցա­ռու­թյամբ, նա­խորդ եր­կու տա­րի­նե­րի հան­գույն, ամ­բողջ ձմե­ռը հիմ­նար­կում ջեր­մաս­տի­ճա­նը չի բարձ­րա­ցել +14-ից ու դա տնօ­րե­նու­թյան, դրա գլ­խին վե­րա­դա­սու­թյան կար­գով կանգ­նած կա­ռույ­ցի քար ան­տար­բե­րու­թյան պայ­ման­նե­րում), տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րը հա­մալ­րե­լու (ան­ձամբ ինքս ար­դեն եր­րորդ տա­րին աշ­խա­տում եմ իմ սե­փա­կան հա­մա­կարգ­չով), հիմ­նար­կի աշ­խա­տան­քա­յին ար­դյու­նա­վե­տու­թյու­նը բարձ­րաց­նե­լու, կեն­սա­կան նշա­նա­կու­թյան այլ խն­դիր­ներ՝ տնօ­րե­նի ժ/պ-ն դրանք ուղ­ղոր­դել է իր գոր­ծու­ղում­նե­րին ու ճամ­փոր­դու­թյուն­նե­րին, ո­րոնց ար­դյու­նա­վե­տու­թյու­նը հայ կի­նո­յի հա­մար գրե­թե ամ­բող­ջա­պես ե­ղել է զրո­յա­կան, իսկ ձեռք բեր­ված ոչ ար­դյու­նա­վետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը հան­գիստ կա­րե­լի էր կար­գա­վո­րել է­լեկտ­րո­նա­յին կա­պի մի­ջոց­նե­րով ու ոչ թե ար­տա­սահ­մա­նյան ծախ­սա­տար վո­յաժ­նե­րի վրա գու­մար­ներ մս­խե­լով։
Աշ­խա­տան­քի վատ կա­ռա­վար­ման օ­րի­նակ­նե­րը պար­զա­պես խայ­տա­ռակ վի­ճա­կագ­րու­թյան են։ Հենց միայն ի՛նչ ար­ժե տա­րե­վեր­ջյան աշ­խա­տա­վար­ձի ու հա­վե­լավ­ճա­րի հետ կապ­ված նա­խա­րա­րու­թյան ջան­քե­րի չե­զո­քա­ցում-զրո­յա­ցու­մը Շ. Միր­զա­խա­նյա­նի կող­մից. գու­մա­րը կի­նո­կենտ­րո­նի հաշ­վե­հա­մա­րին է փո­խանց­վել դեկ­տեմ­բե­րի 25-ին, իսկ մար­դիկ դրանք ստա­ցել են եր­կու և հինգ օր ու­շա­ցու­մով, երբ ա­վարտ­վող տար­վա հո­գե­բա­նու­թյամբ գնե­րը շու­կա­յում տիե­զե­րա­կա­նի մոտ թռիչք էին կա­տա­րել՝ ար­ժեզր­կե­լով ստա­ցած աղ­քա­տա­վար­ձը։
Աշ­խա­տան­քի վատ կա­ռա­վար­մա­նը մենք լայն անդ­րա­դարձ չենք կա­տա­րում՝ հա­տուկ դի­տա­վո­րու­թյամբ չխո­սե­լով կա­մա­յին գրա­ֆի­կով աշ­խա­տան­քի ներ­կա­յա­ցող ժ/պ-ի խա­նա­կան հա­կում­նե­րի, աշ­խա­տա­ժա­մա­նա­կից դուրս աշ­խա­տող­նե­րին բա­նեց­նե­լու, նրանց հետ ար­հա­մար­հան­քով հա­րա­բեր­վե­լու, բարձր տո­նով խո­սե­լու, իր չի­մա­ցածն ու չկա­րո­ղա­ցա­ծը աշ­խա­տող­նե­րի գլ­խին բար­դե­լու ու բա­զում այլ բա­նե­րի մա­սին, քան­զի միակ բա­նը, ո­րին փայ­լուն տի­րա­պե­տում է, ինտ­րիգ­ներ հյու­սելն է, մե­կին մյու­սի դեմ լա­րե­լը, յու­րա­քան­չյու­րի հետ հար­ցերն ա­ռան­ձին-ա­ռան­ձին պար­զե­լը, վար­չա­կան ռեւ­սուրս­նե­րի գոր­ծադր­մամբ մարդ­կանց թույլ լա­րե­րի վրա խա­ղա­լը։ Իր չկա­յա­ցա­ծու­թյամբ այս կինն այն­քան խո­րա­միտ է, որ չնա­յած կի­նո­կենտ­րո­նում աշ­խա­տան­քի անց­նե­լու ե­րեք տա­րի­նե­րին, մինչև այժմ «Հայկ» ստու­դիա­յում պա­հում է աշ­խա­տա­սե­նյա­կը «տնօ­րեն՝ Շ. Միր­զա­խա­նյան» մա­կագ­րու­թյու­նով՝ փո­խա­րենն այդ­պի­սին՝ ցու­ցա­նա­կը, չու­նե­նա­լով կի­նո­կենտ­րո­նում։ Հենց միայն սույն փաս­տը խո­սում է այն մա­սին, թե նա որ­քան օ­տար է զգում ի­րեն կի­նո­կենտ­րո­նում ու ինչ դա­վա­դիր մտադ­րու­թյամբ է կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյուն­ներ փոր­ձում ի­րա­կա­նաց­նել կազ­մա­կեր­պու­թյու­նում, երբ կա­տա­րյալ ա­պօ­րի­նու­թյամբ ե­րեք տա­րի մնում է տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րի ո­րա­կում, ներ­քաշ­ված է դա­տա­կան գոր­ծըն­թա­ցի մեջ, ինչն ար­դեն իսկ ան­հա­մա­չափ է դարձ­նում նրա գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ի­րա­վուն­քի տե­սա­կե­տից ոչ թե խո­ցե­լի, այլ՝ խոց­ված։
Կեր­պա­րա­յին ա­ռու­մով թե­րատ կլի­ներ Շ. Միր­զա­խա­նյա­նը, ե­թե չանդ­րա­դառ­նանք նրա գոր­ծու­նեու­թյան ան­բա­ժա­նե­լի մաս կազ­մող ստա­խո­սու­թյու­նը։ Բա­ցեք կի­նո­կենտ­րո­նի ֆեյս­բու­քյան է­ջը, որ­տեղ յու­րա­քան­չյուր ոչ միայն տող, այլև բառ նրա բա­ցա­ռիկ հա­մա­ձայ­նու­թյամբ է միայն տեղ գտ­նում, ու կի­մա­նաք, որ կի­նո­կենտ­րո­նում «ֆիլ­մե­րի վե­րա­կան­գն­ման և թվայ­նաց­ման կարևոր գոր­ծըն­թա­ցը» սկս­վել է 2018 թվա­կա­նից, և սա այն դեպ­քում, երբ իր ողջ ա­րա­տա­վո­րու­թյամբ ու փաս­տա­կան ձա­խո­ղու­մով հան­դերձ այն սկս­վել է… 2006 թվից, իսկ միր­զա­խա­նյա­նա­կան ժա­մա­նակ­նե­րի ար­դյունք է ներ­կա­յաց­վում լե­հա­կան, կրկ­նում ենք, լե­հա­կան FIXAFILM ըն­կե­րու­թյան կող­մից վե­րա­կան­գն­ված և թվայ­նաց­ված Սեր­գեյ Փա­րա­ջա­նո­վի «Հա­կոբ Հով­նա­թա­նյան» (1967 թ., 10 րո­պե) վա­վե­րագ­րա­կան կի­նոն­կարն այն դեպ­քում, երբ դրա վերջ­նար­դյուն­քին նա­խոր­դել էին ըն­կե­րու­թյան հետ նախ­կին տնօ­րե­նու­թյան կող­մից պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ու հա­մա­ձայ­նե­ցում­նե­րի տա­րի­ներ ու Շ. Միր­զա­խա­նյա­նի շնորհ­քը կամ աշ­խա­տան­քի ար­դյուն­քը չէ Ս. Փա­րա­ջա­նո­վի ստեղ­ծա­գոր­ծու­թյան վե­րա­կանգ­նումն ու թվայ­նա­ցու­մը. պար­զա­պես աշ­խա­տանք­նե­րի ամ­բող­ջաց­ման ժամ­կե­տի սոս­կա­կան հա­մընկ­նում է ե­ղել։ Ի մի­ջի այ­լոց, լր­ջա­գույն տագ­նապ կա, որ սույն ֆիլ­մը փա­ռա­տո­նից փա­ռա­տոն տա­նող ու դրա­նով ներ­կա­յա­նա­լու խն­դիր լու­ծող Շ. Միր­զա­խա­նյանն այս­պես շա­րու­նա­կե­լու դեպ­քում կա­րող է ու­նե­նալ ան­ձի երկ­վու­թյուն ու ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ի­րեն նույ­նա­կա­նաց­նել ֆիլ­մի հե­ղի­նա­կի հետ՝ ան­գամ չվա­րա­նե­լով սե­ռե­րի տար­բե­րու­թյու­նից, մտա­ծե­լով, որ սա էլ կա­րե­լի է սվա­ղե­լով անց­կաց­նել։
Թվայ­նաց­ման մա­սին այս­պես բարձ­րա­ձայ­նող ու ի­րա­կա­նում փաս­տո­րեն ստող Շ. Միր­զա­խա­նյա­նին բա­րե­կա­մա­բար կա­րե­լի էր խոր­հուրդ տալ Թու­մա­նյա­նի 150-ա­մյա­կի կա­պակ­ցու­թյամբ ոչ թե վեց հա­րյուր օ­րի­նա­կով գրո­ղի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի հի­ման վրա ստեղծ­ված ա­նի­մա­ցիոն ֆիլ­մե­րի պատ­կե­րա­ձայ­նա­յին խո­տան ո­րա­կա­վոր­ված DVD տար­բե­րակ­նե­րին դեռ կար­դալ չի­մա­ցող օ­տա­րազ­գի ե­րե­խա­նե­րի հա­մար նա­խա­տես­ված ռու­սե­րեն են­թագ­րեր ա­վե­լաց­նել, տի­րա­ժա­վո­րել ու պե­տա­կան մի­ջոց­նե­րը փաս­տա­ցի ջու­րը լց­նել, այլ այդ գու­մար­ներն ուղ­ղոր­դել դրանց պատ­շաճ թվայ­նա­ցումն ա­պա­հո­վե­լուն ու պահ­պա­նե­լուն, թե­պետ թվայ­նա­ցու­մից բար­բա­ռող սույն ժ/պ-ն ան­գամ գա­ղա­փար չու­նի, որ դրա հա­մար պի­տի անհ­րա­ժեշտ սար­քա­վո­րում­ներ, ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­ներ օգ­տա­գոր­ծել, մաս­նա­գի­տա­կան ռե­սուրս­ներ, հիմ­նա­նյու­թե­րի թվայ­նաց­ման տեխ­նի­կա­կան փոր­ձա­գի­տու­թյան ար­հես­տա­վարժ մաս­նա­գետ­ներ, ի վեր­ջո ժա­մա­նա­կա­կից կի­նո­լա­բո­րա­տո­րիա ու­նե­նալ և ոչ թե անձ­նա­կան քի­նախ­նդ­րու­թյան ու վրեժխ­նդ­րու­թյան դրդ­մամբ կի­նո­կենտ­րո­նի փոր­ձա­գետ մաս­նա­գե­տի վեր­ջը տալ՝ կր­ճա­տու­մի ճա­նա­պար­հով։
Ան­գոր­ծու­թյան, ան­տե­ղյա­կու­թյան, անգ­րա­գի­տու­թյան բազ­մա­թիվ օ­րի­նակ­ներ կա­րե­լի է բե­րել Շ. Միր­զա­խա­նյա­նի գոր­ծու­նեու­թյու­նից, ո­րը վերևնե­րում ու­նե­ցած կա­պե­րի շնոր­հիվ դեռևս գո­յատևում է տա­րա­ծու­թյան ու ժա­մա­նա­կի մեջ՝ ա­ղե­տա­լի հար­ված­ներ հասց­նե­լով հայ կի­նո­յին։ ՈՒ որ կարևորն է՝ ա­ռայժմ ան­պա­տիժ։
Ի պա­տաս­խան Շ. Միր­զա­խա­նյա­նի թվա­ցյալ ա­մե­նա­կա­րո­ղու­թյան, մենք, որ­պես կռ­վան, ու­նենք մեր ան­բա­սիր ան­ցած կյան­քի ու­ղին իր ան­խո­ցե­լիու­թյամբ, երկ­րի նկատ­մամբ ու­նե­ցած խոր հա­վա­տով ու նվիր­վա­ծու­թյամբ, մա­տու­ցած ծա­ռա­յու­թյուն­նե­րով, ո­րոնք ա­ռար­կայ­նո­րեն դրսևոր­վել են ոչ միայն մեր հրա­պա­րա­կում­նե­րում, այլև պե­տա­կան կա­ռա­վար­ման ա­պա­րատ­նե­րում ծա­վա­լած գոր­ծու­նեու­թյու­նում։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ
Հ. Գ. 1. Այն­պես որ ակն­թար­թի տագ­նապ իսկ չու­նենք հնա­րա­վոր չա­րա­շա­հում­նե­րի մա­սով հրա­պա­րակ­ման մեջ տեղ գտած փաս­տա­կան նյու­թի առն­չու­թյամբ ու պա­հան­ջում ենք այդ մա­սով սույն հրա­պա­րա­կումն ըն­դու­նել որ­պես հայ­տա­րա­րու­թյուն կա­տար­ված հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին։
Հ. Գ. 2. Խնդ­րում եմ չըն­կա­լել որ­պես քնա­րա­կան զե­ղում, սա­կայն ես լր­ջո­րեն ան­հան­գս­տա­ցած եմ կի­նո­կենտ­րո­նի տնօ­րե­նի ժ/պ-ի աշ­խա­տա­սե­նյա­կում գտն­վող, կի­նո­յին ու կի­նո­գոր­ծիչ­նե­րին նվիր­ված հե­ղի­նա­կա­յին ու թարգ­մա­նա­կան գր­քե­րիս առն­չու­թյամբ՝ տագ­նա­պե­լով, որ Շ. Միր­զա­խա­նյա­նի ու­նե­ցած գրա­գի­տու­թյու­նը կա­րող է կո­րո­նա­վի­րու­սի ազ­դե­ցու­թյուն ու­նե­նալ դրանց վրա։
Դիտվել է՝ 5668

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ