Քննիչ հանձնաժողովն Արցախի հրամկազմին Ստեփանակերտում կլսի
10.03.2020 | 01:19
Ազգային ժողովում ապրիլյան քառօրյա պատերազի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը տևական ժամանակ նիստ չի գումարել։ Հիշեցնենք, որ հանձնաժողով վերջին անգամ Գերագույն շտաբի պետ Արտակ Դավթյանն էր հրավիրվել։ «Ինչու՞ նիստեր չեք հրավիրում»-, հարցրինք հանձնաժողովում ընդգրկված պատգամավորներից մեկին։ «Քարոզարշավն է պատճառը,- նշեց նա։- Պատգամավորներն այժմ «այո» են քարոզում, հարակից այլ հարցեր քննարկելու ու նիստեր գումարելու ժամանակ չունեն գրեթե։ Հանրաքվեն հորով-մորով անելուց հետո կրկին աշխատանքի կլծվենք։ Տպավորություն չլինի, թե հարցերը սպառվել են, ուղղակի մեր գրաֆիկն է խիտ»։
Մեր զրուցակիցը, ի դեպ, չբացառեց, որ առաջիկա հյուրերն Արցախից կլինեն։ Բայց ոչ թե նրանք կգան Երևան, այլ իրենք կգնան Ստեփանակերտ: «Պատերազմի մասնակից զինվորներին ու պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին, զինվորականներին լսել ենք, հերթն այժմ Արցախի զինվորականներինն է: Կարծում ենք՝ նրանք նույնպես բավականին ասելիք կունենան: ՈՒ որ հերթով բոլորին Երևան չհրավիրենք, նախատեսում ենք ինքներս Արցախ այցելել: Թե՛ պատգամավորական շրջայց կկատարենք, թե՛ ՊԲ հրամկազմի հետ փակ հանդիպումներ կունենանք»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ