Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Կո­րո­նա­վի­րու­սից հե­տո իշ­խա­նու­թ­յու­նը ներ­թի­մա­յին պա­տաս­խա­նատ­վու­թ­յան հետ կա­ռե­րես­վի, բայց և հան­րու­թ­յա­նը պա­տաս­խան­ներ կտա»

«Կո­րո­նա­վի­րու­սից հե­տո իշ­խա­նու­թ­յու­նը ներ­թի­մա­յին պա­տաս­խա­նատ­վու­թ­յան հետ կա­ռե­րես­վի, բայց և հան­րու­թ­յա­նը պա­տաս­խան­ներ կտա»
14.04.2020 | 00:43

Մի կողմ թող­նե­լով այն հար­ցը, թե որ­քան ու­շա­ցած կա­րե­լի է հա­մա­րել ար­դեն այ­սօր լրա­ցող ար­տա­կարգ դրու­թյան ռե­ժի­մի սահ­մա­նու­մը, այ­դու­հան­դերձ պետք է փաս­տենք, որ ստեղծ­ված պայ­ման­նե­րում այդ ռե­ժի­մը` որ­պես գոր­ծի­քա­կազմ, ա­մե­նաար­դյու­նա­վետ­նե­րից մեկն է։ «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նման տե­սա­կետ հայտ­նեց քա­ղա­քա­գետ ԿՆՅԱԶ ՍԱ­ՐՈ­ՅԱ­ՆԸ՝ կարևո­րե­լով այն հան­գա­ման­քը, որ երբ սահ­ման­վում է ար­տա­կարգ դրու­թյան ռե­ժիմ ու դրա­նից բխող սահ­մա­նա­փա­կում­նե­րի փա­թեթ, ա­պա պետք է հաս­կա­նալ՝ դրանք մեկ-եր­կու շա­բաթ հե­տո են տա­լիս ա­ռա­ջին ար­դյունք­նե­րը։ Ըստ Սա­րո­յա­նի՝ այժմ գործ ու­նենք ֆորս­մա­ժո­րա­յին ի­րա­վի­ճա­կի հետ, ին­չը կա­ռա­վա­րու­թյու­նից ա­րագ ու թի­րա­խա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մի ամ­բողջ հա­մա­լիր է պա­հան­ջում, և ե­թե հա­մա­վա­րա­կի ժա­մա­նակ կա­ռա­վա­րու­թյու­նը հա­ճախ կա­րող է դժ­վա­րա­նալ տն­տե­սա­կան ու ա­ռող­ջա­պա­հա­կան մի­ջո­ցա­ռում­ներ ի­րա­կա­նաց­նե­լու կամ դրանց հա­մար ար­դյու­նա­վետ լու­ծում­ներ գտ­նե­լու հար­ցում, ա­պա հա­տուկ ռե­ժիմ սահ­մա­նե­լը հեշտ ու հա­սա­նե­լի գոր­ծիք է, ին­չից էլ հենց օգտ­վել է կա­ռա­վա­րու­թյու­նը:

-Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի թիվն ան­ցել է 1000-ը, մահ­վան 14 դեպք կա: Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում կա­ռա­վա­րու­թյան աշ­խա­տան­քը վի­րու­սի դեմ պայ­քա­րում: Հա­ջող­վու՞մ է վե­րահս­կո­ղու­թյան տակ պա­հել թե՛ տն­տե­սա­կան, թե՛ ա­ռող­ջա­պա­հա­կան ի­րա­վի­ճա­կը։
-Այս պա­հին դժ­վար է միան­շա­նակ գնա­հա­տա­կան­ներ տալ, ո­րով­հետև գործ ու­նենք ոչ ստան­դարտ ի­րա­վի­ճա­կի հետ, որ­տեղ ռիս­կերն ու մար­տահ­րա­վեր­նե­րը փո­խա­կերպ­վում են ա­մեն րո­պեի հաշ­վար­կով։ Ցան­կա­ցած, այդ թվում և Հա­յաս­տա­նի, կա­ռա­վա­րու­թյան հա­մար սա մեծ փոր­ձու­թյուն է բո­լոր ա­ռում­նե­րով։ Կար­ծում եմ՝ ա­մե­նա­խո­շոր բաց­թո­ղում­նե­րի մա­սին խո­սե­լու ժա­մա­նա­կը դեռ չի ե­կել։ Այս պա­հին փաս­տա­ցի առ­կա տվյալ­նե­րով ե­թե դի­տար­կենք, մի շարք խն­դիր­նե­րի առ­կա­յու­թյամբ հան­դերձ, կա­րող ենք ար­ձա­նագ­րել, որ Հա­յաս­տա­նի ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կարգն ու­ժե­րի գեր­լար­մամբ դեռ դի­մադ­րում է կո­լապ­սի վտան­գին, իսկ տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կի ա­ռու­մով ար­դեն իսկ ուր­վագծ­վում են բազ­մա­թիվ խն­դիր­ներ՝ կապ­ված օ­ժան­դա­կու­թյան փա­թեթ­նե­րի հաս­ցեա­կա­նու­թյան, տն­տե­սու­թյան ռեալ հատ­վա­ծում մի­ջո­ցա­ռում­նե­րի ու դի­նա­մի­կա­յի պահ­պան­ման, և, առ­հա­սա­րակ, մակ­րոտն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան չա­փո­րո­շիչ­նե­րի վե­րագ­նա­հատ­ման անհ­րա­ժեշ­տու­թյան հետ։ Տն­տե­սա­կան խն­դիր­ներն ա­վե­լի եր­կա­րա­ժամ­կետ են լի­նե­լու:
-Իշ­խա­նու­թյուն­նե­րը սկզ­բում կա­տա­կով էին վե­րա­բեր­վում կո­րո­նա­վի­րու­սին, ա­սում՝ այն ա­ռանձ­նա­պես վտան­գա­վոր չէ, այժմ սա­կայն ամ­բող­ջո­վին հա­կա­ռակ տե­սա­կետն է հն­չում նրանց շուր­թե­րից:
-Դա մե­ծա­գույն բաց­թո­ղում էր, քա­նի որ իշ­խա­նու­թյուն­ներն այդ­րո­պեա­կան քա­ղա­քա­կան հաշ­վարկ­նե­րին տուրք տվե­ցին, ին­չի պատ­ճա­ռով վի­րու­սի կան­խար­գել­ման ու տա­րած­ման դեմ պայ­քա­րի հար­ցում ժա­մա­նա­կի ան­թույ­լատ­րե­լի կո­րուստ ու­նե­ցանք: Այդ ա­մենն այ­սօր ի­րեն զգաց­նում է: Բա­ցի այդ՝ թու­լա­ցավ հան­րու­թյան զգո­նու­թյու­նը, և մար­դիկ լր­ջու­թյու­նը նվա­զեց­նող ազ­դակ­ներ ստա­ցան։
-Ի դեպ, կա­ռա­վա­րիչ­ներն այժմ ծաղ­րում են Վրաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան քայ­լերն ու նրանց կող­մից ներ­կա­յաց­վող պաշ­տո­նա­կան թվե­րը «եր­ջա­նիկ պա­տա­հա­կա­նու­թյուն» հա­մա­րում:
-Այդ ձևա­կեր­պումն առն­վազն ոչ կո­ռեկտ գնա­հա­տա­կան է և լավ կլի­նի, որ ա­մեն երկ­րի կա­ռա­վա­րու­թյուն՝ գե­րա­տես­չա­կան պա­տաս­խա­նա­տու­նե­րով հան­դերձ, իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին մտա­ծի, այլ ոչ թե գնա­հա­տա­կան տա մյուս­նե­րի ա­նե­լիք­նե­րին։ Վի­ճա­կագ­րու­թյան մեջ «եր­ջա­նիկ պա­տա­հա­կա­նու­թյուն­ներ» չեն լի­նում, ինչ­պես, օ­րի­նակ, Հա­յաս­տա­նի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րին չի հա­ջող­վե­լու այդ նույն «եր­ջա­նիկ պա­տա­հա­կա­նու­թյամբ» հա­մա­վա­րա­կի տա­րած­ման և տա­րած­ման ա­րա­գու­թյան կո­րը հար­թեց­նել։ Այս պա­հին առ­կա տվյալ­նե­րի հա­մադ­րու­թյու­նը թույլ է տա­լիս ա­սել, որ Վրաս­տա­նի կող­մից ներ­կա­յաց­վող վի­ճա­կագ­րու­թյունն առն­վազն վկա­յում է, որ տա­րած­ման շղ­թա­նե­րը կամ դրան­ցից ա­մե­նա­մե­ծե­րը հա­ջո­ղու­թյամբ կոտր­ված են, մինչ­դեռ մեզ մոտ ար­դեն կան ցու­ցիչ­ներ են­թադ­րե­լու, որ վի­րու­սը սկ­սել է լո­կալ ցիր­կու­լյա­ցիա­յի են­թարկ­վել՝ ստեղ­ծե­լով հայտ­նի օ­ջախ­նե­րից դուրս օ­ջախ­ներ՝ դրա­նից բխող բո­լոր վտանգ­նե­րով հան­դերձ։
-Ի՞նչ եք կար­ծում, կո­րո­նա­վի­րու­սից հե­տո իշ­խա­նու­թյուն­նե­րը վե­րաձևում­նե­րի ու վե­րա­դա­սա­վո­րում­նե­րի կգ­նա՞ն: Ղե­կա­վա­րող ու­ժը կամք կու­նե­նա՞ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը ճիշտ վեր­լու­ծե­լու ու թե­րա­ցած­նե­րին «պատ­ժե­լու» հա­մար:
-Ոչ ստան­դարտ ի­րա­վի­ճա­կի հետ գործ ու­նենք, ին­չին, ըստ տար­բեր կան­խա­տե­սում­նե­րի, հա­ջոր­դե­լու է բա­վա­կան լայն աս­պեկտ­ներ ընդ­գր­կող ճգ­նա­ժա­մա­յին շր­ջան։ Վե­րաձևում­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյուն միան­շա­նակ ա­ռա­ջա­նա­լու է, և դա օ­բյեկ­տիվ թե­լադ­րանք է լի­նե­լու՝ կախ­ված այն հան­գա­ման­քից, թե պան­դե­միա­յի ա­ռա­ջին փու­լից հե­տո մեկ­նար­կա­յին ինչ պայ­ման­նե­րով ենք դուրս գա­լու։ Ցան­կա­ցած պա­րա­գա­յում ի­րա­վի­ճա­կի պա­տաս­խա­նա­տուն իշ­խա­նու­թյունն է լի­նե­լու։ Վե­րաձևում­նե­րի թե­լադ­րան­քը եր­կա­կի է լի­նե­լու իշ­խա­նու­թյան հա­մար։ Մի կող­մից իշ­խա­նու­թյու­նը պա­տաս­խա­նա­տու է լի­նե­լու հան­րու­թյան ա­ռաջ, իսկ մյուս կող­մից էլ գործ ենք ու­նե­նա­լու ներ­թի­մա­յին պա­տաս­խա­նատ­վու­թյան հետ, քան­զի բա­ցառ­ված չէ, որ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի գնա­հատ­ման փու­լում, օ­րի­նակ, կա­րող է պարզ­վել, որ տն­տե­սա­կան բլոկն իր մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մա­լի­րով ա­վե­լի ար­դյու­նա­վետ է ե­ղել, քան ա­ռող­ջա­պա­հա­կա­նը և հա­կա­ռա­կը։ Այ­սինքն՝ իշ­խա­նու­թյան ա­ռաջ ոչ միայն հա­մա­կար­գա­յին ռազ­մա­վա­րու­թյան պա­տաս­խա­նատ­վու­թյան խն­դիրն է դր­ված, այլ նաև այն, թե այդ ռազ­մա­վա­րու­թյունն ար­դյունք­նե­րի տե­սան­կյու­նից որ­քան ներ­դաշ­նակ է ե­ղել։
-Ար­տա­կարգ դրու­թյուն է նաև Ար­ցա­խում, բայց այ­սօր այն­տեղ ընտ­րու­թյուն­ներ են անց­կաց­վում: Կա­րե­լի՞ էր նման ռիս­կի գնալ: Եվ, առ­հա­սա­րակ, ինչ­պե՞ս եք գնա­հա­տում Ար­ցա­խի ընտ­րու­թյուն­նե­րը:
-Հս­տա­կեց­նենք, որ Ար­ցա­խում ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ է հայ­տա­րար­վել, ոչ թե ար­տա­կարգ դրու­թյուն։ Սրանք տար­բեր ռե­ժիմ­ներ են, և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան օ­րեն­սդ­րու­թյամբ ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի դեպ­քում հայ­տա­րար­ված ընտ­րու­թյուն­նե­րը չե­ղար­կե­լու որևէ ի­րա­վա­կան հիմք չկա։ Ա­ռա­ջին փու­լով ար­դեն մո­տա­վո­րա­պես ուր­վագծ­վել է Ար­ցա­խի քա­ղա­քա­ցի­նե­րի նա­խընտ­րու­թյու­նը, և տե­սանք, որ ե­ղան ի­րա­վի­ճա­կը ա­պա­կա­յու­նաց­նե­լու տար­բեր փոր­ձեր։ Հե­տընտ­րա­կան չհիմ­նա­վոր­ված լար­վա­ծու­թյան շռայ­լու­թյուն Ար­ցախն ի­րեն չի կա­րող թույլ տալ, ուս­տի որ­քան ընտ­րա­կան գոր­ծըն­թա­ցը շուտ հաս­նի իր ա­վար­տին, այն­քան լավ։ Կար­ծում եմ՝ այս­տեղ ոչ թե քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի փո­փո­խու­թյան անհ­նա­րի­նու­թյան խն­դիր է, այլ պաշ­տո­նա­վո­րումն ա­վար­տած նա­խա­գա­հի կող­մից իշ­խա­նու­թյան փո­խանց­ման խն­դիր, ինչն ան­ցն­ցում ա­նե­լու բա­նաձև է:
-Ազ­գա­յին ժո­ղո­վի փոխ­խոս­նակ Լե­նա Նա­զա­րյանն այն հա­մոզ­մանն է, որ 500 հա­զա­րը բա­վա­կան նվազ գու­մար է նա­խա­րա­րին վար­ձատ­րե­լու հա­մար:
-Սո­ցիա­լա­կան բևե­ռաց­վա­ծու­թյան նման պատ­կեր ու­նե­ցող երկ­րում ա­վե­լի ազ­նիվ կլի­նի, որ ոչ թե պաշ­տո­նյան վի­ճար­կի իր վար­ձատ­րու­թյան չա­փը, այլ ի գի­տու­թյուն ըն­դու­նի պե­տու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, իսկ մյուս կող­մից էլ կա­րո­ղա­նա հան­րու­թյանն ա­պա­ցու­ցել իր կող­մից ար­վա­ծի ու վաս­տա­կա­ծի հա­մա­չա­փու­թյան ար­դա­րա­ցի լի­նե­լը։ Քա­նի դեռ հան­րու­թյան մոտ այս ա­ռու­մով կան հար­ցադ­րում­ներ, նշա­նա­կում է կա նաև խն­դիր այդ հա­մա­չա­փու­թյան մա­սով։
-Մի քա­նի օր ա­ռաջ տե­ղե­կու­թյուն տա­րած­վեց, որ Քա­ղա­վիա­ցիա­յի կո­մի­տեն զրկ­վել է լի­ցեն­զիա­յից։ Պար­զա­բա­նում տր­վեց, բայց նաև շեշտ­վեց, որ առ­կա է խն­դիր, և տե­ղա­կան եր­կու ա­վիաըն­կե­րու­թյուն­ներ ժա­մա­նա­կա­վո­րա­պես զրկ­վել են Եվ­րո­պա չվեր­թեր ի­րա­կա­նաց­նե­լու ի­րա­վուն­քից։ Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը, ի՞նչ է ի­րա­կա­նում կա­տար­վել, ու ով որ­տե՞ղ է թե­րա­ցել:
-Այս պա­հին առ­կա տե­ղե­կատ­վու­թյան հա­մադ­րու­թյու­նը թույլ է տա­լիս են­թադ­րել, որ նվա­զա­գույ­նը վեր­ջին եր­կու տա­րում Քա­ղա­վիա­ցիա­յի կո­մի­տեն իր ո­րոշ էա­կան գոր­ծա­ռույթ­նե­րում լուրջ թե­րա­ցում­ներ է ու­նե­ցել, չի ցու­ցա­բե­րել հետևո­ղա­կա­նու­թյուն, ու չեն տր­վել լու­ծում­ներ, ինչն էլ հան­գեց­րել է նման վի­ճա­կի։ Ըստ էու­թյան՝ եվ­րո­պա­կան կա­ռույցն ա­սում է, որ ՀՀ Քա­ղա­վիա­ցիա­յի կո­մի­տեն ի վի­ճա­կի չէ անվ­տան­գա­յին հս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու իր կող­մից ար­տո­նագր­ված ըն­կե­րու­թյուն­նե­րի թռիչք­նե­րի նկատ­մամբ։ Սա լուրջ ու բա­ցա­սա­կան գնա­հա­տա­կան է մեր երկ­րի նկատ­մամբ ու, միան­շա­նակ, տար­բեր հետևանք­ներ է ու­նե­նա­լու։ Պա­տաս­խա­նա­տու մար­մին­նե­րի կող­մից տր­ված պար­զա­բա­նում­նե­րը չեն պա­տաս­խա­նում էա­կան հար­ցե­րին, չեն ուր­վագ­ծում պա­տաս­խա­նա­տու­նե­րի ու մե­ղա­վոր­նե­րի շր­ջա­նա­կը, փո­խա­րե­նը հա­վաս­տիա­ցում­ներ են հն­չում, թե ա­մեն ինչ այն­քան էլ վատ չէ։ Բայց ե­թե իս­կա­պես ա­մեն բան կար­գին է, ա­պա ին­չո՞ւ չի հրա­պա­րակ­վում այն զե­կույ­ցը, ո­րի շուրջ ծա­վալ­վել է այս ամ­բողջ գոր­ծըն­թա­ցը։
Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 5725

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ