Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ազգային անվտանգության առանցք պիտի դարձնել ազգային գաղափարախոսությունը, ազգային մտածելակերպը և ազգային ծրագիրը

Ազգային անվտանգության առանցք պիտի դարձնել ազգային գաղափարախոսությունը, ազգային մտածելակերպը և ազգային ծրագիրը
24.04.2020 | 00:59

1915-ին Թուրքիան հայ ազգին իր բնօրանում՝ արևմտյան Հայաստանում ցեղասպանության ենթարկելուց հետո օգտագործելով իր բնատուր դիվանագիտական կեղծարարությունը երեսպաշտությունը, աչքակապությունը և իր գենետիկ այլ ստոր հատկանիշները առ այսօր հետևողականորեն զբաղված է ժխտողական քաղաքականությամբ: Ժխտողական քաղաքականությունը իրենց համար դարձրել են ոգի, մի ամբողջ գիտություն ու ուսմունք և դրա համար պետականորեն այդ ուսմունքով զբաղվողները ստանում են հատուկ աջակցություն, վերաբերմունք ու օժանդակություն:


Շուրջ մեկ դար շարունակ նրանց պատմաբանները Հայոց Ցեղասպանությունը ժխտող քաղաքականությունը հասցրել են այն աստիճանի, որ վստահորեն իրենց պատմաբաններին են վկայակոչում ցեղասպանության ճանաչման խնդիրը: Նրանք իրենց սեփական ժողովրդին հավատացրել և այժմ էլ աշխարհի ժողովուրդներին են փորձում հավատացնել, որ ոչ թե ցեղասպանություն է եղել, այլ փոխադարձ ջարդ, էթնիկական տեղահանություն, ոչ թե Արևմտյան Հայաստան է եղել, այլ Անատոլիա, նույնիսկ Հայոց մեծերին են փորձում դարձնել թուրք: Օրինակ նրանց ժխտողականության քաղաքականության ուսմունքի հիմնադիր Յուսուֆ Աքչուրան և այլ թուրք գիտնականներ իրենց աշխատություններում, հանդեսներում, գրքերում նաև անգլերեն թարգմանված գործերում շատ նենգ ու ստոր զեղծարարություններով նկարագրել են իբր Կոմիտասն էլ է ծագումով անատոլացի թուրք ծնողներից սերվել:


Թուրքական ժխտողականության կեղծարարները իրենց գործունեությունը իրականացնում են նպատակասլաց, փոխադարձ համագործակցությամբ՝ ստանալով իրենց բարձրագույն ղեկավարության հովանավորությունը: Եթե կարդաք « Իրատես» թերթում հրապարակվող Խաչատուր Դադայանի հոդվածների շարքը, որտեղ նա իր տքնաջան աշխատանքով արխիվներից լույս աշխարհ է բերում պատմական չափազանց կարևոր տեղեկություններ՝ ես համոզված եմ, որ շատ բան կփոխվի մեր ազգային գիտակցության մեջ: Օրինակ վերջին համարներից 27-ում տպագրված հոդվածից ու ներկայացրած լուսանկարներից կտեղեկանաք, թե ինչպիսի ստոր հնարքներով են Կոմիտասին փորձում դարձնել թուրք:
Համաշխարհային կարանտինային այս օրերին, երբ աշխարհում ակնկալվում է շրջադարձային փոփոխություններ, պետք է լինել շատ զգոն, քանի որ թուրքը ցանկացած հարմար պահը կարող է օգտագործել և իր վերջնական նպատակին հասնել:
Ցեղասպանությունից առաջ և հետո առ այսօր մեր քաղաքական միտքը շատ սխալներ է թույլ տվել: Թուրքական դիվանագիտությունը իր ցեղասպան միտքը կատարելագործելով ավելի նենգ ու վտանգավոր է դարձել, իր ժխտողական քաղաքականությունը ավելի նուրբ հնարքներով է իրականացնում:


Թուրքական ժխտողականության դեմ պայքարելու և մեր ազգային անվտանգությունը ապահովելու համար այս շրջադարձային փոփոխությունների հետ միաժամանակ պետք է փոխվենք մեր ազգային մտածելակերպով: Պետք է պետական աջակցության, օժանդակցության տակ առնել ազգային մտածելակերպի տեր բոլոր անհատներին: Ազգային անվտանգության առանցք պիտի դարձնել ազգային գաղափարախոսությունը, ազգային մտածելակերպը և ազգային ծրագիրը:


Ադամ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2018

Մեկնաբանություններ