Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կանչերը նվազել են

Կանչերը նվազել են
24.04.2020 | 01:21
Մեր ու­նե­ցած տե­ղե­կու­թյան հա­մա­ձայն` մայ­րա­քա­ղա­քի պո­լիկ­լի­նի­կա­նե­րում կտ­րուկ նվա­զել է կան­չե­րի քա­նա­կը, նկա­տե­լի է սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րի հետ կապ­ված նվա­զու­մը։ Տե­ղե­կու­թյու­նը տե­ղե­կու­թյուն, սա­կայն, ինչ­պես ա­սում են, «доверяй, но проверяй»։
«Ա­յո, ան­նա­խա­դեպ նվա­զել են կան­չե­րը։ Ար­դեն եր­րորդ շա­բաթն է կան­չե­րի թի­վը օ­րա­կան 3-4 է։ Նման պատ­կեր ու­նե­նում ենք օ­գոս­տո­սին,- մեզ հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցում նշե­ցին Երևա­նի մի շարք պո­լիկ­լի­նի­կա­նե­րի ղե­կա­վար­ներ` ըն­դգ­ծե­լով, որ դեկ­տեմ­բե­րից մինչև մար­տի վերջ կան­չե­րի թի­վը օ­րա­կան գե­րա­զան­ցել է մեկ տաս­նյա­կը, ո­րոնց գե­րակ­շիռ մա­սը սուր շն­չա­ռա­կան վա­րակ­ներն են ե­ղել։ Հե­տաք­րք­րա­կան է, որ 2020-ի ապ­րի­լի 1-ից մինչ օրս ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի տվյալ­նե­րը, ըստ մաս­նա­գետ­նե­րի, ցածր են ան­գամ 2019-ի նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ։ Այ­սօր ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում սա իս­կա­պես հե­տաքր­քիր ֆե­նո­մեն է։ Բո­լոր դեպ­քե­րում, փաս­տը մնում է փաստ, որ կան­չե­րի թի­վը նվա­զել է։ Այս մա­սին մեզ հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցում փաս­տեց նաև քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տա­կազ­մի ա­ռող­ջա­պա­հու­թյան վար­չու­թյան, պո­լիկ­լի­նի­կա­նե­րը հա­մա­կար­գող գլ­խա­վոր մաս­նա­գետ Ա­նա­հիտ Չար­խի­ֆա­լա­կյա­նը. «Ա­յո, ձեր հե­տաքն­նու­թյան ար­դյունք­նե­րը ճիշտ են։ Յու­րա­քան­չյուր ուր­բաթ մենք ու­սում­նա­սի­րում ենք պո­լիկ­լի­նի­կա­նե­րից ստաց­ված տվյալ­նե­րը։ Իս­կա­պես վեր­ջին 4-5 շա­բա­թում զգա­լիո­րեն նվա­զել է կան­չե­րի քա­նա­կը, սա­կայն որ­քա­նով է նվա­զել սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րի հետ կապ­ված կան­չե­րի թի­վը, չենք կա­րող ա­սել, քա­նի որ նման ստա­տիս­տի­կա չենք վա­րում»։ Մեր զրու­ցակ­ցից տե­ղե­կա­ցանք նաև, որ նվա­զել է պո­լիկ­լի­նի­կա այ­ցե­լող­նե­րի թի­վը, ին­չը պայ­մա­նա­վոր­ված է եր­կու գոր­ծո­նով։ Ա­ռա­ջի­նը՝ Covid 19-ի ստեղ­ծած ի­րա­վի­ճա­կից ել­նե­լով պո­լիկ­լի­նի­կա­նե­րի աշ­խա­տանք­նե­րը վե­րա­դա­սա­վոր­վել են։ Երկ­րորդ՝ մե­ծա­հա­սակ, տա­րեց մարդ­կանց այ­ցե­լում են սո­ցիա­լա­կան աշ­խա­տա­կից­նե­րը։ «Մեր քա­ղա­քա­ցի­նե­րի ե­լու­մու­տը հնա­րա­վո­րինս սահ­մա­նա­փա­կե­լու նպա­տա­կով, պո­լիկ­լի­նի­կա­նե­րը քրո­նիկ հի­վանդ­նե­րին նա­խա­պես ա­պա­հո­վել են եր­կու ամս­վա դե­ղո­րայ­քով։ Հա­տուկ օ­րեր են սահ­ման­վել նաև ե­րե­խա­նե­րի պատ­վաս­տում­նե­րը ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար։ Քա­նի որ մեր տա­րեց քա­ղա­քա­ցի­նե­րին այ­ցե­լում են սո­ցաշ­խա­տա­կից­նե­րը, վեր­ջին­նե­րիս այ­ցե­լու­թյուն­նե­րը պո­լիկ­լի­նի­կա­ներ ևս սահ­մա­նա­փակ­վել են»,- ա­սաց Ա­նա­հիտ Չար­խի­ֆա­լա­կյա­նը։ Ի դեպ, մեր ու­նե­ցած տե­ղե­կու­թյան հա­մա­ձայն, պո­լիկ­լի­նի­կա­նե­րի սպա­սար­կու­մից այս օ­րե­րին դժ­գո­հու­թյուն­ներ չեն ե­ղել։ Բայց և այն­պես, հե­տաքր­քիր է` ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված կան­չե­րի թվի նվա­զու­մը։ Գու­ցե մար­դիկ սո­վո­րա­կան գրի­պի դեպ­քում ան­գամ խու­սա­փում են դի­մե­լուց բժշ­կին՝ Covid 19-ով պայ­մա­նա­վոր­ված, կամ էլ պետք է են­թադ­րել, որ ձեռ­նարկ­վող մի­ջո­ցա­ռում­նե­րը բա­րեն­պաստ ազ­դե­ցու­թյուն են ու­նե­ցել։
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 12254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ