Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Խոսելու տեղ էլ չունեք

Խոսելու տեղ էլ չունեք
28.04.2020 | 22:12

Շատ հետաքրքրիր է, որ այսօր ԱԺ-ում իմքայլականները խոսում են պոպուլիզմից, կառավարության լավ աշխատանքը չգնահատելուց, ընդդիմությանը մեղադրում, որ կառավարությանն ասում են, թե աչքիդ վերևում հոնք կա։ Շա՜տ հուզիչ էր։ Մի տեսակ կարոտախտով ես նայում այս տեսարանները։ Ոչ վաղ անցյալում ձեր քաղաքական ուժն իշխանության եկավ հենց այդ միակ զենքով՝՝ պոպուլիզմով։ Իշխանափոխության օրերին բոլոր մահացու մեղքերը վերագրեցիք նախորդներին, հազարումի խոստումներ տվեցիք, եկաք իշխանության ու պարզվեց, որ երկու տարի հետո դեռ նախկին իշխանության ներկայացուցիչներից գեթ մեկը չի դատվել կոռուպցիայի, թալանի համար։ Այդպիսի դատական վճիռ պարզապես չկա։ Իսկ հասարակությանը տված բազում գեղեցիկ խոստումներն օդում են, ինչպես չարչրկված արագաչափերի վերացումը, որոնք ոչ միայն չհանվեցին, այլև ավելացան։ Սակայն պոպուլիզմի դասական օրինակները դեռ առջևում էին։ Եվ ամենաթարմ օրինակը։
Ընդամենը մի քանի շաբաթ առաջ ձեր վարչապետը հանրության հանգստացրեց, սիրաշահեց, թե կարանտինի այս շրջանում կոմունալների վճարումների ուշացումների համար մարդկանց լույսը չեն անջատի, այսօր էլ սպառնաց, թե պարտադիր պիտի վճարել, որ այդ համակարգը կոլապսի չենթարկվի։ Ու այսքանից հետո դեռ դու՞ք եք խոսում պոպուլիզմից, ախր, տեղ էլ չունեք խոսելու։


Ինչ վերաբերվում է ընդդիմության քննադատությանը, երբ ասում եք, թե պետք է առողջ քննադատություն հնչեցնել, կառավարությունն ամենաշատն է ուզում մարդկանց կյանքը լավանա, ճիշտ եք ասում, բայց դեժավյու չե՞ք ապրում։ Ժամանակին նախորդներն էին ձեր վերնախավին նման ձևով հակադարձում։ Իսկ իրականում ընդդիմությունն ընդամենն իր գործն է անում, իսկ դուք ոչ միայն պարտավոր եք ձեր բառամթերքը գործի դնել, նրանց պատասխանել, այլ խնդիրներին լուծումներ տալ, որովհետև հենց այդ հարցում է ձեր տարբերությունը։ Սակայն խորհրդարանի մեծամասնությունը մոռացել է, որ ճառ ասողներ շատ կան, իրենց գործը «զանգ կախելն է»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ․Գ․ Մարության-Սիմոնյան բառաֆոնդին էլ չանդրադառնանք, սա լրիվ այլ խոսակցության նյութ է։ Դա այս խորհրդարանի որակի լավագույն ցուցիչն էր։

Դիտվել է՝ 4802

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ