Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թատ­րո­նի վե­րած­ված ԱԺ-ում պատ­գա­մա­վոր­ներն ա­ռա­ջի­կա­յում նոր կա­տա­կեր­գու­թ­յուն­ներ կբե­մադ­րեն

Թատ­րո­նի վե­րած­ված ԱԺ-ում պատ­գա­մա­վոր­ներն ա­ռա­ջի­կա­յում նոր կա­տա­կեր­գու­թ­յուն­ներ կբե­մադ­րեն
01.05.2020 | 00:27

7-րդ գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղովն ա­մեն ան­գամ յու­րո­վի է ա­պա­ցու­ցում՝ նման ո­րա­կի խոր­հր­դա­րան հա­յոց պատ­մու­թյան մեջ, ի­րոք որ, չի ե­ղել: Ի­հար­կե շատ կցան­կա­նա­յինք, որ խոս­քը դրա­կան ո­րա­կի մա­սին լի­ներ, ինչ­պես հա­ճախ սի­րում է նշել վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, բայց, ցա­վոք, մա­տուց­վող տե­սա­րան­նե­րը դրա մա­սին չեն վկա­յում: Հեր­թա­կան թոք-շոուն հայ­րե­նի օ­րենս­դի­րում բե­մադ­րե­ցին «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Էդ­մոն Մա­րու­քյանն ու Ազ­գա­յին ժո­ղո­վի փոխ­նա­խա­գահ Ա­լեն Սի­մո­նյա­նը: Դա­սա­կա­նի ա­սած՝ «կուլ­տու­րա­կան» եր­կու մարդ հայ­հո­յանք հն­չեց­րին երկ­րի թիվ մեկ քա­ղա­քա­կան ամ­բիո­նից՝ չկաշ­կանդ­վե­լով, որ նույն դահ­լի­ճում նաև կա­նայք կան: Չնա­յած՝ նրանք եր­բեք էլ ա­ռանձ­նա­պես կնա­մե­ծար չեն ե­ղել: Գեն­դե­րա­յին հա­վա­սա­րու­թյան, հա­սա­րա­կու­թյու­նում կնոջ դե­րի բարձ­րաց­ման մա­սին զօ­րու­գի­շեր խո­սող, մինչև խոր­հր­դա­րա­նում հայ­տն­վելն այդ թե­մա­նե­րի հան­րահռ­չակ­ման հա­մար «գրանտ­ներ» ստա­ցող իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վոր­նե­րից որևէ մե­կը հա­մար­ձա­կու­թյուն չու­նի քն­նա­դա­տե­լու ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վո­րի հաս­ցեին վի­րա­վո­րա­կան ռեպ­լիկ հն­չեց­րած ԱԺ փոխ­խոս­նա­կին: Դեռ ա­վե­լին՝ դահ­լի­ճում նս­տած­նե­րը քմ­ծի­ծա­ղով զմայլ­վում էին նրա մտ­քի փայ­լա­տա­կում­նե­րով: Ազ­գա­յին ժո­ղո­վի փոխ­նա­խա­գա­հի կռի­վը, պարզ­վում է, միայն Էդ­մոն Մա­րու­քյա­նի հետ չէ: Խոր­հր­դա­րա­նում «տրյապ­կա­նե­րի» մա­սին աս­քը կար­դա­լուց հե­տո իր իսկ տան բա­կում մե­նա­մար­տել է «Ա­դեկ­վաԴ» միա­բա­նու­թյան նա­խա­գահ Ար­թուր Դա­նիե­լյա­նի հետ: Քն­նու­թյու­նը, հու­սանք, ցույց կտա, թե ով է ճիշտ, ով՝ սխալ, հետևա­բար, զերծ մնա­լով մե­ղա­վոր­ներ փնտ­րե­լուց, ար­ձա­նագ­րենք միայն՝ պա­րոն Սի­մո­նյանն է­մո­ցիա­նե­րը դույզն-ինչ զս­պե­լու կա­րիք ու­նի: Ոչ միայն նա, խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րի մի մա­սը, որ մե­կը մյու­սի հետ լեզ­վակռ­վի մր­ցույ­թի են դուրս ե­կել, ու­նի դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նը:

«Նմա­նա­տիպ բա­նա­վե­ճերն ու թե­ժա­ցում­նե­րը, ինչ-որ ա­ռու­մով, նոր­մալ են,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սում է «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը,- Աշ­խար­հի շատ եր­կր­նե­րում քա­ղա­քա­կան այն­պի­սի բա­նա­վե­ճե­րի ա­կա­նա­տեսն ենք լի­նում, ին­չից հե­տո պատ­գա­մա­վոր­ներն ի­րար ծե­ծում-ջար­դում են»: Նոր­մալ չէ, բայց, ա­յո, քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներն էլ միս ու ա­րյու­նից են, եր­բեմն պոռթ­կում են, բղա­վում, մի­մյանց վրա բա­ժակ շպր­տում, հար­վա­ծում: Բայց ե­թե այլ եր­կր­նե­րում այդ ա­մե­նի հիմ­քում քա­ղա­քա­կան բա­նա­վեճ է, «իզ­մե­րի» հա­կա­սու­թյուն ու գա­ղա­փար­նե­րի բա­խում, մեզ մոտ քստմ­նե­լի լեզ­վակ­ռիվ է ըն­դա­մե­նը: Նոր, բարձր ո­րա­կի Ազ­գա­յին ժո­ղով, պա­րո­նայք, չու­նենք մենք: Քա­նի դեռ ձե­զա­նից շա­տե­րը չեն հաս­կա­ցել, թե ինչ բան է քա­ղա­քա­կա­նու­թյունն ու ման­դա­տը, չեն հաս­կա­ցել, որ Facebook-ում «թույն» գրա­ռում­ներ ա­նե­լը վեր­լու­ծա­կան մտ­քի դրսևո­րում չէ, ո­րակ չի լի­նե­լու: Մե­ծա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, որ սր­բո­րեն են պա­հում 7-րդ գու­մար­ման խոր­հր­դա­րա­նի ոս­կե կա­նո­նը, այն է՝ մի մար­դու նման ծափ տալ Փա­շի­նյա­նի «աս­ֆալ­տին փռե­լու, թա­թիկ­նե­րը կտ­րե­լու ու ծնոտ­նե­րին խփե­լու» մա­սին ե­լույթ­նե­րը, պետք է հաս­կա­նան կամ գու­ցե սո­վո­րեն, որ ընդ­դի­մա­դիր­նե­րի՝ հա­ճախ սադ­րող ե­լույթ­նե­րի նկատ­մամբ զսպ­վա­ծու­թյուն պետք է ցու­ցա­բե­րեն: Պատ­կե­րաց­նու՞մ եք՝ ինչ կլի­ներ, ե­թե ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­մեն մի ե­լույ­թից հե­տո ՀՀԿ-ա­կան­նե­րը նրա­նից հա­շիվ պա­հան­ջեին ու նիս­տե­րը լեզ­վակռ­վի վե­րա­ծեին: Հա­մոզ­ված եմ՝ ա­ռա­ջի­կա­յում նոր կա­տա­կեր­գու­թյուն­նե­րի պա­կաս չի լի­նի կր­կե­սի վե­րած­ված օ­րենս­դի­րում, բայց եր­բեմ­նի թի­մա­կից­նե­րին մի­մյանց հետ հաց կի­սե­լու հան­գա­ման­քը, գո­նե դույզն-ինչ, պետք է կաշ­կան­դի, ե­թե, ի­հար­կե, դա նրանց հա­մար չա­փա­նիշ է:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 6106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ