Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչու է լռում շա­տա­խոս Նի­կո­լը

Ինչու է լռում շա­տա­խոս Նի­կո­լը
05.05.2020 | 00:09
Նի­կո­լը քար լռու­թյուն պահ­պա­նեց Լավ­րո­վի բարձ­րա­ձայ­նած` Ղա­րա­բա­ղյան բա­նակ­ցա­յին խնդ­րում սե­ղա­նին առ­կա «փու­լա­յին» տար­բե­րա­կի առն­չու­թյամբ: Լռեց (գո­նե ցայս) Մի­քա­յել Միա­սյա­նի բա­վա­կա­նին կոշտ մե­ղադ­րանք­նե­րի հետ կապ­ված (դա­վա­ճա­նու­թյուն, ռե­կետ, ի­րա­վա­պահ կա­ռույց­նե­րի` այդ ա­մե­նի գոր­ծուն մաս­նակ­ցու­թյուն):
Լռու­թյու­նը հա­մա­ձայ­նու­թյան նշա՞ն է: Ընդ­հա­նուր առ­մամբ` ա­յո, սա­կայն այս պա­րա­գա­յում գործ ու­նենք նախ գեղջ­կա­կան խո­րա­ման­կու­թյան, քա­ղա­քա­կան ամ­բար­տա­վա­նու­թյան հետ. չկա պա­տաս­խա­նը, չկա խն­դի­րը: Եվ ա­պա` ըստ ա­մե­նայ­նի, խոր­քա­յին այլ խն­դիր­ներ, պայ­մա­վոր­վա­ծու­թյուն­ներ կան, ո­րոնք թույլ չեն տա­լիս նրան խո­սել: Եվ ա­պա` Նի­կո­լին մո­դե­րաց­նող դր­սի «հայ­րիկ­ներն» ա­սել են` ճիշ­տը լռելն է. մենք մեր գոր­ծը գի­տենք:
Ի­րա­կա­նում վի­ճա­կը բա­վա­կա­նին բարդ է. մի կող­մից տա­նուլ է տր­վում ա­մե­նա­կարևոր, կեն­սա­կան գեո­քա­ղա­քա­կան խն­դի­րը` Ար­ցա­խյան հար­ցը, մյուս կող­մից Նի­կո­լին` հե­ղա­փո­խու­թյան ա­ռաջ­նոր­դին, ներ­կա­յաց­վում են մե­ղադ­րանք­ներ, ո­րոնք նոր­մալ երկ­րում մի քա­նի հե­ղա­փո­խու­թյան պատ­ճառ կա­րող էին լի­նել:
Բայց քա­նի որ Նի­կո­լը, ո­րի մեջ ապ­րում են մի քա­նի Նի­կոլ­ներ` լռող Նի­կոլ, խո­րա­մանկ գյու­ղա­ցի Նի­կոլ, իր ներ­քին քի­միա­յով շուրջ­բո­լո­րը ա­մա­յաց­նող Նի­կոլ, փո­ղա­պաշտ Նի­կոլ, թփե­րի տակ թաքն­վող Նի­կոլ… բայց ա­մե­նա­կարևո­րը` պե­տա­կա­նու­թյու­նը, ար­ժե­հա­մա­կար­գը քան­դած խա­բե­բա Նի­կոլ, ո­րը քա­մել է հան­րու­թյան ներ­քին-կեն­սա­կան է­ներ­գիան, ըմ­բոս­տա­նա­լու` միան­գա­մից ոտ­քի կագ­նե­լու կա­րո­ղա­կա­նու­թյու­նը, հո­գե­բա­նա­կան տե­ռո­րի են­թար­կե­լով-կաթ­վա­ծա­հա­րե­լով ողջ էթ­նիկ մի­ջու­կը, փոր­ձե­լով հաս­նել սակ­րալ տա­րածք­ներ, իր հա­մար ո­րո­շա­կի օա­զիս ա­պա­հո­վե­լով, ժա­մա­նակ շա­հե­լով` սպաս­վող զար­գա­ցում­նե­րին դեմ հան­դի­ման:
Մի­քա­յել Մինա­սյա­նի վա-բանկն էլ ու­ներ մի քա­նի «հե­տաքր­քիր» շեր­տեր.
ա) ա­ռա­ջին ան­գամ հե­ղա­փո­խու­թյան ա­ռաջ­նոր­դին, ի տար­բե­րու­թյուն «սուր­հան­դակ», կան­գի շե­փոր­ներ հն­չեց­նող, նույն­պես լռել սի­րող` Նի­կո­լի Ազ­գա­յին անվ­տա­նգու­թյան նախ­կին պետ Վա­նե­ցյա­նի, շատ կոնկ­րետ, փաս­տա­ցի, հե­ղա­փո­խու­թյան ու ժո­ղովր­դա­վա­րու­թյան պո­ղոս­նե­րի ա­ռաջ­նոր­դի հա­մար գրե­թե լկ­տիու­թյան հաս­նող չա­փո­րո­շիչ­նե­րով փաս­տա­կան մե­ղադ­րանք­ներ են հն­չել:
Ո­րին ան­մի­ջա­պես պետք է հա­ջոր­դեր քրեա­կան գոր­ծի հա­րու­ցու­մը հա­յաս­տա­նյան ի­րա­վա­պահ­նե­րի կող­մից, հրա­ժա­րա­կա­նի պար­տադ­րու­մը` հա­նուր հան­րու­թյան, թի­մա­կից­նե­րի, խոհր­դա­րա­նի և ի­հար­կե` ողջ ընդ­դի­մու­թյան կող­մից:
Աբ­սուրդ. փաս­տո­րեն, լռում են ոչ միայն Նի­կո­լը, այլև վե­րը նշ­ված «բաղ­կա­ցու­ցիչ­նե­րը»: Նոր­մա՞լ է: Ի­հար­կե ոչ: Հաս­նու՞մ է մեզ: Ի­հար­կե հաս­նում է. էլ ին­չու՞ խո­սի Նի­կո­լը, ե­թե կա­րող է և… չխո­սել, նս­տել «դա­չա­յի» կա­նաչ հան­դում ու փիքր ա­նել:
բ) Այ­նու­հան­դերձ, երկ­րում չգտն­վող Մի­քա­յել Մի­նա­սյա­նը (ան­կախ նրա­նից` ինչ­պես են հան­րու­թյան տար­բեր շեր­տեր վե­րա­բեր­վում նրան) իր վա-բան­կով լուրջ խա­ղի հայտ ներ­կա­յաց­րեց: Սա բազ­մա­ֆունկ­ցիո­նալ գոր­ծըն­թաց է այն ա­ռու­մով, որ հաղ­թող­նե­րին չեն դա­տում, իսկ այս խա­ղում (ե­թե գեո­քա­ղա­քա­կան լանդ­շաֆ­տը լավ է հաշ­վարկ­ված), վեր­ջինս, այս­պես ա­սած, սկ­սած խա­ղը հա­ջո­ղու­թյուն ու­նե­նա­լու ա­մե­նա­մեծ շան­սերն ու­նի, ո­րով­հետև հե­տա­գի­ծը, ո­րը ցայս պա­հել է, նույն­պես բա­վա­կա­նին հե­տաքր­քիր է և քն­նու­թյուն բռ­նող (այս մա­սին` մեկ այլ ան­գամ):
գ) Բո­լոր դեպ­քե­րում առ­կա է եր­կու ան­չափ կարևոր հար­ցադ­րում. մեր­ձա­մարտ մտած, Նի­կո­լին ֆուն­դա­մեն­տալ բա­ցա­հայ­տած, մինչ այս գորշ կար­դի­նա­լի մուն­դի­րում «պահ­վող» Մինա­սյանն այս փու­լում դան­դա՞ղ է շտա­պե­լու, թե՞ «հի­մա և ա­մե­նը» սկզ­բուն­քով է ա­ռաջ­նորդ­վե­լու` մո­բի­լի­զաց­նե­լով ողջ ցան­ցա­յին հա­մա­կար­գը:
Ին­քը կի­մա­նա, մենք էլ կա­րող ենք եզ­րա­կաց­նել. ա­մեն բան ա­ռա­ջին հեր­թին կախ­ված է Ղա­րա­բա­ղյան «գետ­նին» վրա սպաս­վող զար­գա­ցում­նե­րից` նախ: Եվ ա­պա` գեո­քա­ղա­քա­կան լայ­նա­մասշ­տաբ վե­րա­դա­սա­վո­րում­նե­րից` աշ­խար­հում, Ռու­սաս­տա­նում այս պա­հին տեղ ու­նե­ցող վե­րաձևա­վո­րում­նե­րից:
Հա­ջորդ հար­ցադ­րու­մը. առևե­րույթ, գո­նե այս պա­հին հա­մե­րաշ­խու­թյուն դրսևո­րող ընդ­դի­մա­դիր թևե­րը` սերն­դա­յին պայ­քա­րում կլի­նե՞ն հա­մե­րաշխ, կկա­րո­ղա­նա՞ն լավ հաշ­վար­կել ի­րենց ակ­տիվ­նե­րը, թո­թա­փել ամ­բի­ցիա­նե­րը, թե ինչ­պես ե­ղել է, կու­զեն լավ, կս­տաց­վի` «Կա­լաշ­նի­կով»: Տպա­վո­րու­թյուն է, որ Մի­նա­սյա­նը մի քիչ շտա­պեց…. որն էր պատ­ճա­ռը. խոր­քա­յին մա­կար­դա­կում խա­ղը փսո­րող­նե­րը (այս մա­սին ևս մեկ այլ ան­գամ):
Բո­լոր դեպ­քե­րում, խա­ղը նոր է սկս­վում, ընդ ո­րում կա ևս մեկ «չս­պաս­ված» խա­ղա­ցող` կո­րո­նա­վի­րու­սը, ո­րի ներ­քո կա­րող է շատ բան նո­րո­վի «շար­վել», կա­րող են տախ­տակ­ներ փլուզ­վել, շախ ու մա­տեր հայ­տա­րար­վել։ ՈՒ­ղե­ցույց-կողմ­նո­րո­շիչ­նե­րը դեռ լիար­ժեք չեն:
Բա­ցի նրա­նից, որ` Աստ­ված պա­հի Հա­յաս­տա­նը:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 6054

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ