Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ե­թե ա­մեն րո­պե և ա­մեն տեղ թշ­նա­մի­ներ են տես­նում, հա­ջոր­դը հենց իշ­խա­նու­թ­յան մեջ դա­վա­դիր­ներ փնտ­րելն է լի­նե­լու»

«Ե­թե ա­մեն րո­պե և ա­մեն տեղ թշ­նա­մի­ներ են տես­նում, հա­ջոր­դը հենց իշ­խա­նու­թ­յան մեջ դա­վա­դիր­ներ փնտ­րելն է լի­նե­լու»
08.05.2020 | 00:27
«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է «Այ­լընտ­րան­քա­յին նա­խագ­ծե­րի խումբ» նա­խա­ձեռ­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ, ԱԺ նախ­կին պատ­գա­մա­վոր ՎԱ­ՀԵ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԸ:
-Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Է­րիկ Գրի­գո­րյանն ա­զատ­վել է զբա­ղեց­րած պաշ­տո­նից: Ին­չի՞ հետ եք կա­պում Գրի­գո­րյա­նի պաշ­տո­նան­կու­թյու­նը, իշ­խա­նու­թյու­նը վե­րա­դա­սա­վո­րում­նե՞ր է ա­նում, թե՞ ա­զատ­վում է, Փա­շի­նյա­նի բա­ռու­բա­նով ա­սած, «Սեր­ժի մնա­ցուկ­նե­րից»: Իշ­խա­նու­թյան տար­բեր թևե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ չեն բա­ցա­ռում, որ ա­ռա­ջի­կա­յում այլ պաշ­տո­նան­կու­թյուն­ներ կլի­նեն: Փա­շի­նյա­նը չի՞ վս­տա­հում թի­մա­կից­նե­րին, ու ար­դյո՞ք ե­կող նո­րեկ­նե­րը շատ ա­վե­լի կոմ­պե­տենտ ու սր­տա­ցավ կլի­նեն:
-Ցան­կա­ցած իշ­խա­նու­թյան մեջ լի­նում են վե­րա­դա­սա­վո­րում­ներ, կադ­րա­յին փո­փո­խու­թյուն­ներ. սրա­նից լուրջ հետևու­թյուն­ներ ա­նել, կար­ծում եմ, ճիշտ չէ։ Շատ ա­վե­լի կարևոր է իշ­խա­նու­թյան ընդ­հա­նուր ո­րա­կը. այն ու­նա՞կ է մեծ բա­րե­փո­խում­նե­րի, այն ու­նի՞ պե­տու­թյան զար­գաց­ման տես­լա­կան­ներ, կա՞ն ռե­ֆոր­միս­տա­կան թի­մեր և ան­հատ­ներ, դժ­վար ռե­ֆորմ­նե­րի գնա­լու բա­վա­րար կամք և քա­ղա­քա­կան մո­տի­վա­ցիա առ­կա՞ է։ Ե­թե այս հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը վս­տահ դրա­կան չեն, մնա­ցած կադ­րա­յին տե­ղա­շար­ժե­րը էա­կան ազ­դե­ցու­թյուն չեն կա­րող ու­նե­նալ։ Ինչ վե­րա­բե­րում է իշ­խա­նու­թյան մեջ ի­րար վս­տա­հել-չվս­տա­հե­լուն, ա­պա դա նույն­պես ու­նի իր տրա­մա­բա­նա­կան բա­ցատ­րու­թյու­նը։ Ե­թե երկ­րի բարձ­րա­գույն ղե­կա­վա­րու­թյու­նը ա­մեն րո­պե և ա­մեն տեղ փնտ­րում է թշ­նա­մի­ներ և դա­վա­դիր­ներ, ա­մեն ա­ռա­ջար­կի և խոր­հր­դի մեջ տես­նում է հա­կա­հե­ղա­փո­խու­թյուն, դրա հա­ջորդ փու­լը լի­նում է հենց իշ­խա­նու­թյան մեջ թշ­նա­մի­ներ և դա­վա­դիր­ներ տես­նե­լը։ Սա շատ վատ մի­տում է և բե­րում է իշ­խա­նու­թյան է­ֆեկ­տի­վու­թյան կտ­րուկ անկ­ման։ Հա­մա­կար­գը սկ­սում է չաշ­խա­տել, ո­րով­հետև պատ­վում է կաս­կա­ծամ­տու­թյան ամ­պով։
-Փա­շի­նյա­նի աշ­խա­տաո­ճը՝ «լայ­վե­րի» մի­ջո­ցով ա­մե­նա­մանր հար­ցե­րին ար­ձա­գան­քե­լը, հայտ­նի է բո­լո­րիս, բայց, օ­րի­նակ, Սուրբ ա­թո­ռում ՀՀ նախ­կին դես­պան Մի­քա­յել Մի­նա­սյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից մե­կին՝ կապ­ված գու­մար ա­ռա­ջար­կե­լու ու դրա դի­մաց լռե­լու հետ, Փա­շի­նյա­նը զար­մա­նա­լիո­րեն չի ար­ձա­գան­քել։ Ին­չու՞։
-Չար­ձա­գան­քե­լը պա­տաս­խա­նի տար­բե­րակ­նե­րից մեկն է։ Չեմ կա­րող ա­սել՝ լավ կամ վատ, բայց տար­բե­րակ է։ Չեմ բա­ցա­ռում, որ եր­կար ժա­մա­նակ կա­րող են այդ տե­սաու­ղերձ­նե­րը ան­պա­տաս­խան թողն­վել։ Շատ բան կախ­ված է Մի­քա­յել Մի­նա­սյա­նի հե­տա­գա ու­ղերձ­նե­րի բո­վան­դա­կու­թյու­նից։ Ե­թե դրանք հե­տա­գա­յում վե­րա­փոխ­վեն ա­վե­լի ծրագ­րա­յին ու ա­վե­լի հա­մա­պե­տա­կան բո­վան­դա­կու­թյան, այդ դեպ­քում չպա­տաս­խա­նե­լը կլի­նի դժ­վար։ Իշ­խա­նու­թյան լռու­թյու­նը կաշ­խա­տի իշ­խա­նու­թյան դեմ։
-Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը չի հեր­քում՝ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում խու­թեր կան: Դա բա­ցա­ռա­պես տն­տե­սա­կա՞ն, թե՞, այ­նուա­մե­նայ­նիվ, քա­ղա­քա­կան հիմք էլ ու­նի:
-Ի­րա­կա­նում ոչ թե հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներն են վա­տա­ցել, այլ՝ ՌԴ և Հա­յաս­տա­նի ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րի։ Թե՛ Ռու­սաս­տա­նը, թե՛ Հա­յաս­տա­նը, որ­պես պե­տու­թյուն­ներ, ու­նեն ստ­րա­տե­գիա­կան շա­հեր և խն­դիր­ներ, ո­րոնք չեն չե­ղարկ­վում իշ­խա­նու­թյան փո­փո­խու­թյամբ։ Ե­թե իշ­խա­նու­թյուն­նե­րի միջև չկա վս­տա­հու­թյուն, չկան մշ­տա­կան բազ­մա­շերտ շփում­ներ, ի­հար­կե, շատ խն­դիր­ներ կլուծ­վեն ա­վե­լի դան­դաղ, շա­տե­րը կմ­նան թղ­թի վրա։ Ի­հար­կե, կն­կատ­վի ո­րո­շա­կի սառ­նու­թյուն, բայց դա դեռևս չի նշա­նա­կում հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խոր­քա­յին վատ­թա­րա­ցում։ Մյուս կող­մից, Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ վս­տա­հու­թյան ոչ բա­վա­րար մա­կար­դակն ուղ­ղա­կիո­րեն կա­րող է ազ­դել մեր պե­տու­թյան վրա։ Դա կա­րող է դրսևոր­վել ա­մե­նա­տար­բեր ո­լորտ­նե­րում՝ գա­զի գնից մինչև այլ ի­րա­վա­պայ­մա­նագ­րա­յին կար­գա­վո­րում­ներ։
-Փա­շի­նյա­նը «հե­ղա­փո­խու­թյու­նից» հիաս­թափ­ված­նե­րի ցու­ցակ է կազ­մել: Իշ­խա­նա­փո­խու­թյու­նից ան­ցել է եր­կու տա­րի, ըստ Ձեզ, ով­քե՞ր են ի­րա­պես հիաս­թափ­ված­ներն ու ին­չի՞ց են հիաս­թափ­վել: Եվ, առ­հա­սա­րակ, ե­թե ամ­փոփ թվար­կենք, ի՞նչ ձեռք­բե­րում­ներ ու բաց­թո­ղում­ներ է ու­նե­ցել իշ­խա­նու­թյունն այս եր­կու տար­վա ըն­թաց­քում:
-Իշ­խա­նու­թյան ա­մե­նա­մեծ բաց­թո­ղու­մը ե­ղավ 2018-ի հան­րա­յին ահ­ռե­լի դրա­կան սպա­սում­ներն ի­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի վե­րա­ծե­լու ան­կա­րո­ղու­թյու­նը։ Ա­մե­նա­մեծ խո­չըն­դո­տը, թերևս, նոր իշ­խա­նու­թյան պար­զու­նակ պատ­կե­րա­ցում­ներն էին՝ պե­տու­թյան և հա­սա­րա­կու­թյան մա­սին։ Սրա ար­դյուն­քը պետք է լի­ներ հա­սա­րա­կու­թյան տար­բեր շեր­տե­րի հիաս­թա­փու­թյան մի­տու­մը, ո­րը կա և շա­րու­նակ­վում է։ ՈՒ­րիշ տե­սու­թյուն­ներ կամ մո­դել­ներ պետք չէ հո­րի­նել։
-Տե­սա­կետ կա, որ իշ­խա­նու­թյու­նը ՍԴ կազ­մի լու­ծար­ման հա­մար նոր հան­րաք­վե չի նա­խա­ձեռ­նի, քան­զի հաս­կա­նում է՝ հատ­կա­պես հա­մա­վա­րա­կից հե­տո վս­տա­հու­թյան մեծ ան­կում է ու­նե­նա­լու:
-Ե­թե պարզ­վի, որ իշ­խա­նու­թյունն այս պա­հին դեռ մտա­ծում է ՍԴ-ի կամ հան­րաք­վեի մա­սին, ա­պա դա կխո­սի ի­րա­կա­նու­թյան բա­ցար­ձակ ա­ղա­վաղ­ված ըն­կալ­ման մա­սին։ Ես ու­զում եմ հա­վա­տալ, որ գոր­ծող կա­ռա­վա­րու­թյու­նը, գո­նե ո­լոր­տա­յին պա­տաս­խա­նա­տու­նե­րի մա­կար­դա­կով, ի­րա­կա­նում պատ­կե­րաց­նում է այն դժ­վա­րու­թյուն­ներն ու ծանր խն­դիր­նե­րը, ո­րոնց Հա­յաս­տա­նը բախ­վե­լու է հաշ­ված շա­բաթ­նե­րի, ա­միս­նե­րի ըն­թաց­քում։ Մեզ ուղ­ղա­կիո­րեն կա­րող է սո­ցիա­լա­կան, հու­մա­նի­տար ա­ղետ սպառ­նալ, երբ ու­նե­նանք հա­զա­րա­վոր սնան­կա­ցած բիզ­նես­ներ և հա­րյուր­հա­զա­րա­վոր նոր գոր­ծա­զուրկ­ներ։ Այս պայ­ման­նե­րում որևէ իշ­խա­նու­թյուն չի կա­րող շա­րու­նա­կել ապ­րել 2018-ի պատ­կե­րա­ցում­նե­րով։
-Շատ է խոս­վում, թե 7-րդ գու­մար­ման խոր­հր­դա­րա­նը նոր, դրա­կան ո­րա­կի խոր­հր­դա­րան է: Որ­պես նախ­կին խոր­հր­դա­րա­նա­կան՝ այդ տե­սա­կե­տի՞ն եք:
-Ես եր­կու ան­գամ ըն­տր­վել եմ պատ­գա­մա­վոր (4-րդ և 5-րդ գու­մա­րում­ներ) և, ան­կեղծ ա­սած, ո՛չ այն ժա­մա­նակ էր հիա­ցած խոր­հր­դա­րա­նի ո­րա­կով, ո՛չ այ­սօր։ Խոսքն ընդ­հա­նուր տե­սա­կա­րար ո­րա­կի մա­սին է, թե՛ այն ժա­մա­նակ, թե՛ հի­մա բո­լոր խմ­բակ­ցու­թյուն­նե­րում էլ կան գրա­գետ և լուրջ մար­դիկ։ Ի­հար­կե, դրանք տար­բեր փու­լեր էին, տար­բեր խոր­հր­դա­րան­ներ։ Հայ­հո­յե­լը, դա­տարկ դահ­լի­ճը երևույթ­ներ են, որ միշտ էլ կա­յին, բայց գոր­ծող ԱԺ-ում ինձ ապ­շեց­նում է մի բան. մար­դիկ, ո­րոնք մինչ պատ­գա­մա­վոր դառ­նա­լը ու­նեին կար­ծիք, տե­սա­կետ, չէին վա­խե­նում հրա­պա­րա­կայ­նո­րեն դրանք ար­տա­հայ­տե­լուց և պաշտ­պա­նե­լուց և հենց այդ հատ­կու­թյան շնոր­հիվ էին վաս­տա­կել ա­նուն և հար­գանք, այ­սօր ինք­նա­ձայ­նազ­րկ­վել են, չեն տես­նում, չեն լսում ա­նօ­րի­նա­կա­նու­թյուն­նե­րի մա­սին։ Լուռ են, վախ­վո­րած։ Ար­դյո՞ք մի ման­դա­տը հա­սուն մար­դուն կա­րող է ստի­պել այդ աս­տի­ճա­նի փոխ­վել որ­պես մարդ և քա­ղա­քա­ցի։
Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 5345

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ