«Լուսավոր Հայաստանը» չի բացառում, որ նիստերին, հնարավոր է, սաղավարտներով մասնակցեն
19.05.2020 | 00:41
«Այս իշխանությունը ուզում է գնալ դիկտատուրայի ճանապարհով: Փաշինյանի ու նրա թիմի հիմնական խնդիրը միանձնյա, առանց որևէ քննադատության ու արգելանքի իշխանություն ունենալն է, իսկ «Լուսավոր Հաաստան» կուսակցությունը հաճախ խանգարում է ունենալ այդ իշխանությունը»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի համանուն խմբակցության ներկայացուցիչներից մեկը:
Նա մտահոգություն հայտնեց, որ ամբիոնից հնչող քննադատական խոսքը հետագայում նույնպես կարող է բռունցքների կամ շշերի արժանանալ, հետևաբար մտածում են՝ նման պայմաններում ինչպե՞ս են աշխատելու կամ համարժեք պատասխան տալու, այսինքն, պաշտպանվելու:
«Հո սաղավարտներով Ազգային ժողով չե՞ք գնա»,- կեսկատակ-կեսլուրջ հարցրինք մեր զրուցակցին: «Դա էլ է տարբերակ, պետք է հասկանանք՝ ինչպե՞ս ենք պաշտպանվում: Նախ` իշխանությունը պետք է սովորի քննադատությանը ու այն հոգեբանական բռնության ձև չհամարի, ապա անի հնարավորը` հետագայում ուժի կիրառումից ու դրա կիրառման սպառնալիքից զերծ մնալու համար»,- եղավ պատասխանը:
Մեզ հայտնի դարձավ, որ ԼՀԿ-ականները մինչ այս պահը հստակ չեն որոշել՝ ինչպե՞ս են մասնակցելու Ազգային ժողովի հերթական կամ արտահերթ նիստերին: Նրանց մի մասն այժմ մասնակցում է խորհրդարանի մշտական հանձնաժողովների աշխատանքներին, մյուս մասն անգամ Ազգային ժողով չի գալիս: Ասում են՝ բոյկոտի չեն դիմի, բայց չեն էլ հստակեցնում` ի՞նչ ձևաչափով են աշխատելու:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ