Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ հրահրի, սեփական երկրի ներսում կարող է պատերազմ սկսվել»

«Եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ հրահրի, սեփական երկրի ներսում կարող է պատերազմ սկսվել»
20.05.2020 | 22:39

«Կորոնավիրուս համավարակի պայմաններում ակնհայտ հարձակվողական բնույթի զորավարժություններ կազմակերպելը, երբ համաշխարհային գրեթե բոլոր կազմակերպությունների ղեկավարները հորդորում են զերծ մնալ նմանատիպ քայլերից ու զինադադարներ հաստատել, ապացույցն է այն բանի, որ Բաքվի բռնապետական վարչակարգը միջազգային որևէ կազմակերպության կարծիք չի հարգում և ակնհայտորեն սադրիչ քայլերի է գնում»,- «Իրատեսի» հետ զրույցում անդրադառնալով մայիսի 18-22-ը Ադրբեջանում անցկավող խոշոր զորավարժություններին՝ նման տեսակետ հայտնեց իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս ԱՀԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:


Նա թեև չի բացառում, որ զորավարժությունների անցկացումը կարող է պայմանավորված լինել նաև Ադրբեջանի ներքին դժգոհություններով, վերահաս սոցիալ-տնտեսական ճգնաժամով, ու, բնականաբար, Իլհամ Ալիևի վարկանիշի անկմամբ, բայցև նշում է՝ այն Բաքվի վարչակարգի կողմից ուժի ցուցադրության ձև է: Եվ դրանով պայմանավորված, ասում է Վարդանյանը, Բաքվի բռնապետի քարոզչամեքենան փորձում է հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով, այդ թվում՝ պատերազմի վերսկսման սպառնալիքներով՝ հոգեբանական առավելություն ստանալ հայկական կողմի նկատմամբ՝ հաշվի չառնելով մի կարևոր հանգամանք սակայն, այն է՝ Ադրբեջանում բնակվում են տեղաբնիկ ժողովուրդներ (էթնիկ խմբեր), որ հարմար առիթի են սպասում ազատության ձայն բարձրացնելու համար. «Ու հատկապես հիմա, երբ ադրբեջանաբնակ թալիշների՝ սոցիալ-տնտեսական ծանր խնդիրներին, ինչպես նաև՝ մարդու տարրական իրավունքների ու անգամ սեփական լեզուն լիարժեքորեն օգտագործելու հնարավորությունից զրկված հանգամանքին ավելացել է նաև կորոնավիրուսը, ինչի պատճառով Թալիշստանում և հարակից հատվածներում մահվան թվերն էապես տարբերվում են մնացած հատվածներից, կորոնավիրուսն օգտագործելով՝ ՝ Ադրբեջանը թալիշների շրջանում փորձում է «սպիտակ ցեղասպանություն» իրականացնել՝ առաջնորդվելով «չկա թալիշ, չկա թալիշական հարց» սկզբունքով: Սրան զուգահեռ՝ այս օրերին ոչ միայն թալիշական սփյուռքի ակտիվ ներկայացուցիչներն են տարատեսակ հայտարարություններով ու կոչերով հանդես գալիս, այլև հենց Ադրբեջանի թալիշներն են ակտիվացել։ Սա է պատճառը, որ հընթացս զորավարժությունների՝ թալիշ ակտիվիստների ձերբակալություններ են սկսվել մեր հարևան երկրում»:

Ըստ մեր զրուցակցի ուսումնասիրությունների ու վերլուծության՝ երկրի ներսում Ալիևի դիրքերն առավել քան սասանված են, ու ներկայումս ելնելով քաղաքական հետագա վերադասավորումներից՝ ներկլանային դաժան պայքար է ընթանում: Ընդդիմադիր դաշտն է բավական ակտիվացել, ասում է նա, ընդիմմադիրների հիմնական խաղաքարտն էլ հենց Արցախյան հակամարտությունն է։ «Բաքվի իշխանությունները հնարավոր բոլոր մակարդակներում ու հարթություններում հայտարարում են պատերազմի վերսկսման և Արցախյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին, փորձում տարատեսակ դաշնակիցներ փնտրել հարավում ու հյուսիսում, սակայն Ալիևյան կլանը արկածախնդրության գնալուց առաջ պետք է հստակ գիտակցի, որ պատերազմի վերսկսման դեպքում կարող է սեփական երկրում պատերազմ ունենալ՝ ի դեմս տեղաբնիկ ժողովուրդների՝ թալիշների, թաթերի, լեզգինների և այլնի,- նշում է իրանագետն ու հավելում,- Իսկ մեր պատերազմը շարունակվում է թե՛ ռազմական, թե՛ քարոզչական ճակատում: Ժամանակակից պատերազմներում քարոզչական բաղադրիչը խիստ կարևոր է, առանց դրա որևէ պատերազմ հաղթել հնարավոր չէ»:
Ինչ վերաբերում է զորավարժությունների ժամանակ Նախիջևանում «Տ-300 Քասըրղայի» հրթիռի տեղակայմանն ու դրա վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններին, ապա ըստ Ահարոն Վարդանյանի՝ դա առանձնակի վտանգավոր չէ, կամ վտանգավոր է այնքանով, որքանով մնացած զինտեխնիկան ու սպառազինությունն են վտանգավոր: Եվ այդ հրթիռները, Վարդանյանի հավաստիացմամբ, Նախիջևանում ոչ թե այս օրերին, այլ ավելի վաղ են տեղակայվել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5281

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ