Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Առ­նե­տա­վազ­քից» ա­ռաջ

«Առ­նե­տա­վազ­քից» ա­ռաջ
22.05.2020 | 00:31
Իշ­խա­նու­թյու­նը նոր չէ, որ «ճա­քեր» է տա­լիս, ի սկզ­բա­նե էլ ներ­սում թևեր կա­յին, և ա­մեն մե­կը սե­փա­կան խաղն էր ա­ռաջ տա­նում, որ­քան էլ Փա­շի­նյա­նը սպառ­նում էր թևեր ու «թա­թիկ­ներ» կտ­րել։ Բայց այ­սօր իշ­խա­նու­թյու­նում իս­կա­կան քաոս է։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, Փա­շի­նյա­նը լրիվ կորց­րել է վե­րահս­կո­ղու­թյու­նը թի­մի նկատ­մամբ, հաս­կա­ցել է, որ իր հետ ան­կեղծ չեն և այլ ու­ժե­րի հետ գոր­ծարք­նե­րի են գնում։
Սա­կայն ու­շագ­րավ մի բան է տե­ղի ու­նե­նում այս ողջ խառ­նաշ­փո­թում։ Փա­շի­նյա­նը ցան­կա­նում է ի­մա­նալ, թե ով ում հետ է տա­լիս-առ­նում, ում վրա ինչ կոմպ­րո­մատ­ներ կան, ով այս ըն­թաց­քում ին­չեր է ա­րել, որ­պես­զի «առ­նե­տա­վազ­քի» ժա­մա­նակ «թա­կարդ­ներ լա­րի»։ Այլ կերպ ա­սած՝ իշ­խա­նու­թյու­նը գնում է ինք­նախ­ժռ­ման ճա­նա­պար­հով։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5155

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ