Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայ­կա­կան ճար­տա­րա­պե­տու­թ­յան պատ­մու­թ­յան չգե­րա­զանց­ված և հո­յա­կերտ տա­ճա­րը

Հայ­կա­կան ճար­տա­րա­պե­տու­թ­յան պատ­մու­թ­յան չգե­րա­զանց­ված և հո­յա­կերտ տա­ճա­րը
12.06.2020 | 02:45
Զվարթ­նո­ցի եր­բեմ­նի վե­հա­շուք տա­ճա­րը գտն­վում է Վա­ղար­շա­պա­տից ե­րեք կի­լո­մետր դե­պի արևելք, Երևան-Էջ­միա­ծին խճու­ղու հա­րա­վա­յին կող­մում։ Կա­ռուց­վել է տե­ղան­քի նկատ­մամբ յոթ աս­տի­ճան (սա­լա­հա­տա­կի հետ) բարձ­րաց­ված հար­թա­կի վրա և ի­րե­նից ներ­կա­յաց­րել է ե­ռաս­տի­ճան, բազ­մա­նիստ, հետզ­հե­տե նվա­զող տրա­մագ­ծե­րով ե­րեք գլա­նա­յին ծա­վալ­նե­րի ներ­դաշ­նակ ամ­բող­ջու­թյամբ կենտ­րո­նագմ­բեթ հո­րին­վածք:
Տա­ճարն ու­նե­ցել է հինգ մուտք, ո­րոնք, ըստ ա­վան­դույ­թի, ա­սո­ցաց­վում են հող, ջուր, օդ, արև և հո­գի տար­րե­րի հետ, բայց, ըստ մեկ այլ ա­վան­դու­թյան, տա­ճա­րի հիմ­քում Տի­րոջ ձեռ­քի պատ­կերն է. արևե­լյան վե­հա­րա­նը խոր­հր­դան­շում է ա­փը, իսկ հինգ մուտ­քե­րը՝ հինգ մատ­նե­րը:
Ե­կե­ղե­ցու 1-ին, 2-րդ և 3-րդ աս­տի­ճան­նե­րի բարձ­րու­թյան և տրա­մագ­ծի վե­րա­բե­րյալ ու­սում­նա­սի­րող­նե­րը հայտ­նել են տար­բեր տե­սա­կետ­ներ, սա­կայն, ըն­դուն­ված տե­սա­կե­տի հա­մա­ձայն, տա­ճարն ու­նե­ցել է 45 մ բաձ­րու­թյուն և 35 մ 75 սմ տրա­մա­գիծ:
Զվարթ­նո­ցի ար­տա­քին հար­դար­ման հիմ­նա­կան մո­տիվ­նե­րից մե­կը որմ­նա­կա­մա­րա­շարն է ե­ղել, ո­րը շր­ջան­ցել է տա­ճարն ամ­բող­ջու­թյամբ՝ զար­դա­րե­լով նրա ե­րեք հար­կա­բա­ժին­նե­րը։ Ա­ռա­ջին հար­կում զույգ­ված սյու­ներ են ե­ղել, իսկ երկ­րոր­դում և եր­րոր­դում՝ մե­կա­կան։ Զվարթ­նո­ցի որմ­նա­կա­մա­րա­շա­րը հե­տա­գա­յում (հատ­կա­պես 11-13-րդ դդ.) դար­ձել է հայ­կա­կան տա­ճար­նե­րի ար­տա­քին հար­դար­ման կարևոր տար­րե­րից մե­կը։
Հո­րին­ված­քի ա­ռա­ջին աս­տի­ճանն ու­նե­ցել է 32 նիստ, ո­րոնց ան­կյուն­նե­րը ձևա­վոր­ված են ե­ղել զույգ կի­սա­սյու­նե­րով՝ հե­նա­րան հան­դի­սա­նա­լով բարդ կա­մա­րա­ղեղ­նե­րի հա­մար։ Նիս­տե­րից յու­րա­քան­չյու­րին ար­ված է ե­ղել լու­սա­մու­տի մե­կա­կան կա­մա­րա­կապ բաց­վածք, ո­րոն­ցից վերև ձգ­վել է ա­ռա­ջին հար­կա­բա­ժի­նը պար­փա­կող գե­ղե­ցիկ զար­դա­քան­դակ­նե­րով մշակ­ված քի­վը: Ի դեպ, 32 լու­սա­մուտ­նե­րից ե­կե­ղե­ցին լու­սա­վո­րել են միայն 28-ը, իսկ մյուս չոր­սը ե­ղել են խուլ՝ գտն­վե­լով մայր մույ­թե­րի հետ­նա­մա­սում: Ճոխ հար­դա­րան­քով աչ­քի է զար­նել ա­ռա­ջին հար­կը, մյուս եր­կուսն ու­նե­ցել են ա­ռա­վել զուսպ հար­դա­րանք։
Ինչ­պես ա­ռա­ջին, այն­պես էլ երկ­րորդ աս­տի­ճա­նի թմ­բուկ­ներն ար­տա­քուստ կազմ­ված են ե­ղել 32, իսկ եր­րորդ աս­տի­ճան հան­դի­սա­ցող գմ­բե­թաթմ­բու­կը՝ 16 նիս­տե­րից։ Տա­ճա­րի գմ­բե­թը ծածկ­ված է ե­ղել կար­միր կղ­մինդ­րով:
Ե­կե­ղե­ցին կա­ռուց­վել է ե­րեք գույ­նի տու­ֆից՝ սև, դարչ­նա­գույն և մոխ­րա­գույն։ Պա­տե­րը շար­վել են կրա­շա­ղա­խով, ո­րի ամ­րու­թյան հա­մար նրան խառ­նել են փշ­րած վա­նա­կատ (օբ­սի­դիան. այն թր­ծե­լիս դառ­նում է ա­ռա­վել թեթև)։ Ըստ վկա­յու­թյուն­նե­րից մե­կի՝ ե­կե­ղե­ցին կա­ռուց­վել է նա­խա­տես­վա­ծից մեկ մետր բարձր. նկա­տի է առն­վել կրա­շա­ղա­խի օգ­տա­գործ­ման պա­րա­գա­յում շար­ված­քի՝ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում աս­տի­ճա­նա­բար նս­տե­լու մի­տու­մը։
Ճա­կատ­նե­րի, եզ­րա­գո­տի­նե­րի, լու­սա­մուտ­նե­րի ու քի­վե­րի մա­կե­րես­նե­րը զար­դար­ված են ե­ղել նռ­նա­քան­դակ­նե­րով և խա­ղո­ղա­քան­դակ­նե­րով, ո­րոնք, տա­ճա­րի ար­տա­քին հար­դա­րան­քի հիմ­նա­կան տար­րե­րը լի­նե­լով, ու­նե­ցել են նաև սիմ­վո­լիկ-գա­ղա­փա­րա­կան ի­մաստ: Նու­ռը խոր­հր­դան­շում է զար­թոնք, շար­ժում, գա­րուն, պտ­ղա­բե­րու­թյուն, լիու­թյուն, նռան ծա­ռը՝ Դրախ­տա­յին այ­գին, իսկ խա­ղո­ղը՝ Հի­սուս Քրիս­տո­սին՝ մեռ­նող և հա­րու­թյուն առ­նող աստ­վա­ծու­թյու­նը: Զվարթ­նո­ցի չորս արծ­վա­քան­դակ խո­յակ­նե­րով սյու­նե­րը (ար­ծիվ­նե­րը եր­կու գույգ են կազ­մում, ո­րոնք չեն կրկ­նում մե­կը մյու­սին, նա­յում են մի­մյանց և կար­ծես հս­կում են տա­ճա­րը), ո­րոնք ե­զա­կի են վաղ միջ­նա­դա­րյան հայ­կա­կան ճար­տա­րա­պե­տու­թյան մեջ, նույն­պես սիմ­վո­լիկ-գա­ղա­փա­րա­կան ի­մաստ են ու­նե­ցել. ար­ծի­վը խոր­հր­դան­շում է հաղ­թա­նա­կը, ու­ժը, ա­զա­տու­թյու­նը և հա­րու­թյան գա­ղա­փա­րը։ Հա­մա­ձայն ուշ ան­տիկ պատ­կե­րա­ցում­նե­րի, երբ ար­ծի­վը ծե­րա­նում է, բարձ­րա­նում է դե­պի արևը և ընկ­ղմ­վե­լով սր­բա­զան աղ­բյու­րի մեջ՝ վե­րա­կեն­դա­նա­նում է։ Այդ է պատ­ճա­ռը, որ վաղ միջ­նա­դա­րում Քրիս­տո­սին նույ­նաց­նում էին նաև արծ­վի հետ։ Ա­ռանձ­նա­կի հե­տաք­րք­րու­թյուն է ներ­կա­յաց­նում ար­ջի պատ­կե­րը, ո­րը Հա­յաս­տա­նում նույ­նաց­վել է մեռ­նող և հա­րու­թյուն առ­նող աստ­վա­ծու­թյան հետ։
Զար­դա­գո­տուց ներքև՝ որմ­նա­կա­մար­նե­րի ա­ղեղ­նե­րի հատ­ման ան­կյուն­նե­րում, խո­յակ­նե­րից վերև քան­դակ­ված են ե­ղել 32 պատ­կե­րա­քան­դակ՝ շի­նա­րա­րա­կան զոր­ծիք­նե­րը ձեռ­քե­րին: Այժմ պահ­պան­վել են այդ­պի­սի 9 պատ­կե­րա­քան­դակ, ո­րոն­ցից մե­կի ձախ հատ­վա­ծում փո­րագր­ված է «Յո­հան» հա­յա­տառ մա­կագ­րու­թյու­նը։ Կար­ծիք կա, որ Զվարթ­նո­ցի պատ­կե­րա­քան­դակ­նե­րի շար­քում տեղ գտած հոգևո­րա­կա­նի հա­գուս­տով այդ պատ­կե­րը ներ­կա­յաց­նում է Տր­դատ Գ-ին, քան­զի վեր­ջինս, Լու­սա­վոր­չի կող­մից մկրտ­վե­լիս, ստա­ցել է «Հով­հան­նես», հու­նաց­ված տար­բե­րա­կով՝ «Յո­հան» ա­նու­նը։ Իսկ պատ­կեր­ված է հոգևո­րա­կա­նի հա­գուս­տով, քա­նի որ նա կյան­քի վեր­ջին տա­րի­նե­րին հե­ռա­ցել է Սե­պուհ լե­ռան Այրք կոչ­ված վայ­րը՝ ըն­դու­նե­լով հոգևոր աս­տի­ճան։ Հնա­րա­վոր է, որ Զվարթ­նո­ցի քան­դակ­նե­րի շար­քում ե­ղել է նաև Գրի­գոր Լու­սա­վոր­չի պատ­կե­րը, քա­նի որ Ս. Մնա­ցա­կա­նյա­նը խո­սում է հոգևո­րա­կա­նի հա­գուս­տով մեկ այլ քան­դա­կի մա­սին, բայց քա­նի որ պատ­կե­րա­քան­դակ­նե­րից միայն յոթն են պահ­պան­վել լավ վի­ճա­կում, ա­պա ա­վե­լի ստույգ հնա­րա­վոր չէ նկա­րագ­րել այն։ Չի բա­ցառ­վում, որ Զվարթ­նո­ցի զար­դա­գո­տում ներ­կա­յաց­ված պատ­կեր­նե­րը ներ­կա­յաց­րել են երկ­րում հա­վա­տի ըն­դուն­ման, հաս­տատ­ման և տա­րած­ման ջա­տա­գով­նե­րին՝ Տր­դա­տի և Լու­սա­վոր­չի գլ­խա­վո­րու­թյամբ։ Իսկ թե ին­չու պատ­կեր­ված մար­դիկ գոր­ծիք­ներ ու­նեն ի­րենց ձեռ­քին, պարզ է դառ­նում Ա­գա­թան­գե­ղո­սի նկա­րագ­րու­թյուն­նե­րից, ո­րը Գրի­գոր Լու­սա­վոր­չին և Տր­դա­տին ներ­կա­յաց­նում է որ­պես «շի­նա­րար­նե­րի»՝ հա­վա­տի և Ե­կե­ղե­ցու կա­ռու­ցող­նե­րի։
ՈՒ­շագ­րավ է արևի մեծ ժա­մա­ցույ­ցը, ո­րը տե­ղադր­ված է ե­ղել տա­ճա­րի հա­րա­վա­յին պա­տի վրա: Ժա­մա­ցույ­ցի վերևի հատ­վա­ծում փո­րագր­ված է սաղ­մո­սից քաղ­ված բա­նաձևը. «Ա­ղո­թես­ցեն առ Տէր ա­մե­նայն սուրբ ի ժամ ըն­դու­նե­լի»: ժա­մա­ցույ­ցի ներքևի հատ­վա­ծում՝ ձա­խից աջ, թվե­րի փո­խա­րեն դա­սա­վոր­ված են հա­յե­րեն այ­բու­բե­նի տա­ռե­րը՝ Ա-ից մինչև ԺԲ ¥1-ից մինչև 12¤: ժա­մա­ցույ­ցի մեջ­տե­ղում տե­ղադր­ված ձո­ղի ստ­վե­րի շար­ժով օր­վա տար­բեր պա­հին ցույց է տր­վել ժա­մը:
Զվարթ­նոց տա­ճա­րի հա­տա­կագ­ծի հո­րին­ված­քա­յին ձևը հա­վա­սա­րաթև խաչն է ե­ղել, ո­րը, ի տար­բե­րու­թյուն միջ­նա­դա­րյան մյուս կենտ­րո­նագմ­բեթ ե­կե­ղե­ցի­նե­րի, ոչ թե ուղ­ղան­կյուն, այլ շր­ջա­նաձև պա­րագ­ծում ներ­գծ­ված կա­ռույց է: Հա­վա­սա­րաթև խա­չի ե­րեք թևե­րը կի­սաշր­ջա­նաձև դա­սա­վոր­ված վեց սյու­նա­շա­րեր են ե­ղել, ո­րոնք մի­մյանց հետ կապ­ված են ե­ղել յոթ կա­մար­նե­րով:
Վե­ցա­կան սյու­նե­րը կանգ­նեց­ված են ե­ղել գրա­նի­տե խա­րիսխ­նե­րի վրա՝ պսակ­ված գե­ղե­ցիկ զամ­բյու­ղա­հյուս խո­յակ­նե­րով, ո­րոնք ի­րար միաց­նե­լու հա­մար օգ­տա­գործ­վել է ար­ճիճ:
Զամ­բյու­ղա­հյուս խո­յակ­նե­րի եր­կու կող­մե­րում՝ շր­ջա­նակ­նե­րի մեջ, քան­դակ­ված են մո­նոգ­րամ­ներ (վար­պե­տա­նիշ) և հա­վա­սա­րաթև խա­չեր: Թո­րա­մա­նյա­նը նշում է, որ Զվարթ­նո­ցի վրա աշ­խա­տել են շատ վար­պետ­ներ, ո­րոնք էլ ե­կե­ղե­ցու քա­րե­րի վրա քան­դակ­ված թո­ղել են ի­րենց վար­պե­տա­նի­շե­րը։ Դրան­ցից մի քա­նի­սը հու­նա­րեն տա­ռե­րի նման են, մի քա­նիսն էլ հի­շեց­նում են հա­յե­րեն տա­ռեր։ Սրա­նից կա­րե­լի է եզ­րա­կաց­նել, որ Զվարթ­նո­ցի վրա աշ­խա­տել են թե՛ հույն և թե՛ հայ քար­տաշ և որմ­նա­դիր վար­պետ­ներ։
Տա­ճա­րի արևե­լյան խա­չաթևը կի­սաշր­ջա­նաձև հոծ պատ է: Ինչ­պես բո­լոր հայ քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցի­նե­րում, այն­պես էլ այս ե­կե­ղե­ցում, արևե­լյան խա­չաթևում է տե­ղա­վոր­վել ա­վագ խո­րա­նը: Խո­րա­նի հոծ պա­տը, հա­մա­ձայն ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի, հար­դար­ված է ե­ղել որմ­նան­կա­րով, իսկ խո­րա­նը՝ խճան­կա­րով, որ­տեղ օգ­տա­գործ­վել է ոս­կե­գույն սմալ­տա (գու­նա­խիճ՝ գու­նա­վոր՝ այդ թվում ոս­կե­գույն և ար­ծա­թա­վուն, խո­րա­նար­դիկ­նե­րի կամ թեր­թե­րի տես­քով ան­թա­փան­ցիկ ա­պա­կի ՝ խճան­կար­ներ ստեղ­ծե­լու հա­մար)։ Խճան­կա­րը, ո­րից հա­սել են միայն խա­չը պատ­կե­րող դր­վագ­ներ (ամ­բող­ջու­թյամբ միայն մե­կը), հան­դի­սա­ցել է զար­դա­գո­տու մաս։ Իսկ հայտ­նա­բեր­ված որմ­նան­կա­րի դր­վագ­նե­րը ի­րեն­ցից ներ­կա­յաց­րել են մար­մա­րի ֆակ­տու­րա­յի նմա­նա­կում։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ Զվարթ­նո­ցում փորձ է ար­վել նմա­նա­կե­լու բյու­զան­դա­կան տա­ճար­նե­րի ներ­քին հար­դա­րան­քի մաս կազ­մող մար­մա­րյա պա­տե­րը։ Կա­րե­լի է միայն երևա­կա­յել, թե ինչ ու­ժեղ ներ­գոր­ծու­թյուն է ու­նե­ցել տա­ճա­րը ներս մտ­նող­նե­րի վրա՝ հաշ­վի առ­նե­լով ներ­քին շքեղ հար­դա­րանքն ու ա­ռատ լու­սա­վո­րու­թյու­նը, որ ներս է թա­փան­ցել բազ­մա­թիվ պա­տու­հան­նե­րից։
Տա­ճա­րի կենտ­րո­նում գտն­վել է սբ Գրի­գոր Լու­սա­վոր­չի մա­սուն­քա­պա­հո­ցը (պետք է նշել, որ այս մտ­քի հետ ոչ բո­լոր ու­սում­նա­սի­րող­ներն են հա­մա­ձայն), ո­րը ե­ղել է նաև մկր­տու­թյան ա­վա­զան:
Տա­ճա­րի ներ­սում հայտ­նա­բեր­վել է նաև մեկ այլ մկր­տու­թյան ա­վա­զան, ո­րը գտն­վել է տա­ճա­րի հա­րավ-արևե­լյան մույ­թի հետևում:
Խա­չաթևե­րի մի­մյանց մո­տե­նա­լու հատ­ված­նե­րում՝ տա­ճա­րի կենտ­րո­նից հա­վա­սար հե­ռա­վո­րու­թյան վրա, տե­ղադր­ված են ե­ղել թմ­բու­կը և կո­նաձև գմ­բե­թը կրող չորս հզոր մույ­թեր, ո­րոնց հետևում գտն­վել են վե­րոն­շյալ թևա­տա­րած արծ­վա­քան­դակ խո­յակ­նե­րը կրող ա­ռան­ձին կանգ­նած սյու­նե­րը: Դրանց վրա­յից սկս­վե­լով՝ դր­սի պա­տին զու­գա­հե­ռա­կան կո­րու­թյամբ դե­պի աջ և ձախ կող­մերն են ձգ­վել ա­ղեղ­ներ, ո­րոնք հան­գել են խա­չաթևե­րի մեջ­տե­ղի սյու­ներն ի­րար միաց­նող կա­մար­նե­րի վրա: Այս ութ հզոր երկ­կոր թա­ղե­րով ստեղծ­վել է ա­վե­լի փոքր՝ երկ­րորդ շր­ջա­նագ­ծա­յին հիմ­քը, ո­րի վրա բարձ­րա­ցել է տա­ճա­րի երկ­րորդ հար­կա­բաժ­նի պատ­կե­րը: Այս խի­զախ մտահ­ղաց­ման շնոր­հիվ ճար­տա­րա­պե­տու­թյան պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին ան­գամ ի­րա­կա­նաց­վել է խա­չից ան­ցու­մը շր­ջա­նագ­ծին՝ քա­րե կոն­ստ­րուկ­ցիա­նե­րի մի­ջո­ցով:
Զվարթ­նո­ցի մայր մույ­թե­րը, արծ­վա­խո­յա­կա­վոր ու խա­չաթևե­րի սյու­նե­րը, կապ­վե­լով վե­րո­հի­շյալ կրկ­նա­կի կո­րու­թյուն ու­նե­ցող կա­մար­նե­րի ու թա­ղե­րի հետ, կազ­մել են միա­ձույլ ամ­բող­ջա­կան հա­մա­կարգ, ո­րի շնոր­հիվ հա­րյու­րա­վոր տոն­նա­նե­րի քաշ ու­նե­ցող ծան­րու­թյու­նը կրող տար­րերն աշ­խա­տել են միա­ժա­մա­նակ և հա­մա­տեղ:
Ե­կե­ղե­ցու արևե­լյան հատ­վա­ծում կա­ռուց­վել է մի ուղ­ղան­կյուն կա­ռույց, ո­րը բո­լո­րակ տա­ճա­րի հետ հա­ղոր­դակց­վել է ընդ­հա­նուր պա­տի վրա առ­կա եր­կու դռ­նե­րով: Այդ կա­ռույ­ցի շուրջ ու­սում­նա­սի­րող­նե­րի կար­ծիք­նե­րը տար­բեր են. ո­մանք կար­ծում են, որ այն ե­ղել է ա­վան­դա­տուն (հան­դեր­ձա­րան), իսկ ո­րոշ ու­սում­նա­սի­րող­ներ պն­դում են, որ այդ ուղ­ղան­կյան կա­ռույ­ցում են տե­ղա­վո­րել տա­ճա­րի երկ­րորդ հար­կա­բա­ժի­ն տա­նող աս­տի­ճան­նե­րը: Բայց պետք է նշել, որ տա­ճա­րի ու­սում­նա­սի­րու­թյու­նը ցույց է տվել, որ վեր բարձ­րա­ցող աս­տի­ճան­նե­րի ոչ մի հետք չի հայտ­նա­բեր­վել տա­ճա­րի թե՛ ներ­սում և թե՛ շր­ջա­պա­տում։ Մյուս կող­մից, այն շի­նա­րա­րա­կան տեխ­նի­կան, ո­րի հի­ման վրա կա­ռուց­ված է տա­ճա­րը, ինք­նին բա­ցա­ռում է երկ­րորդ հար­կի գո­յու­թյան հնա­րա­վո­րու­թյու­նը։
Տա­ճա­րի ան­մի­ջա­կան հարևա­նու­թյամբ, արևմտյան կող­մում, ջր­հորն է, ո­րի խո­րու­թյու­նը 49 մ է։ Այն ջրով է ա­պա­հո­վել ողջ հա­մա­լի­րը։
Միջ­նա­դա­րյան Հա­յաս­տա­նի աշ­խար­հիկ ճար­տա­րա­պե­տու­թյան կարևո­րա­գույն կա­ռույց­նե­րից մեկն է հան­դի­սա­նում Զվարթ­նոց տա­ճա­րից հա­րավ-արևմուտք գտն­վող կա­թո­ղի­կո­սա­կան պա­լա­տը, ո­րի մեջ մտել են մի շարք բնա­կե­լի և օ­ժան­դակ սե­նյակ­ներ: Կա­թո­ղի­կո­սա­րանն ու­նե­ցել է եր­կու մեծ դահ­լիճ. ա­ռա­ջի­նը գա­հաս­րահն է, ո­րը ե­ղել է թա­ղա­ծածկ, երկ­րոր­դը սյու­նա­զարդ սրահն է, ո­րից պահ­պան­վել են միայն սյու­նե­րի խա­րիսխ­նե­րը, և են­թադր­վում է, որ այդ սրա­հը ե­ղել է սե­ղա­նա­տուն: Դահ­լիճ­նե­րին կից ե­ղել են տն­տե­սա­կան բնույ­թի սե­նյակ­ներ՝ ճա­շաս­րահ, խո­հա­նոց, նկուղ­ներ: Կա­թո­ղի­կո­սա­կան պա­լա­տի արևե­լյան հատ­վա­ծում տե­ղա­վոր­ված են ե­ղել ե­կե­ղե­ցու սպա­սա­վոր­նե­րի հա­մար բնա­կե­լի և կեն­ցա­ղա­յին բնույ­թի ի­նը սե­նյակ­ներ՝ շր­ջա­պատ­ված լայն սյու­նաս­րա­հով:
Զվարթ­նո­ցի կա­թո­ղի­կո­սա­կան պա­լա­տը Հա­յաս­տա­նում պահ­պան­ված 7-րդ դա­րի ա­մե­նա­մեծ քա­ղա­քա­ցիա­կան շի­նու­թյունն է։
Բնա­կե­լի սե­նյակ­նե­րին կից կա­ռուց­վել է նաև բաղ­նիք (այն ա­վե­լի ուշ է կա­ռուց­վել)։ Բաղ­նի­քը բաղ­կա­ցած է ե­ղել եր­կու ինք­նու­րույն թևեր ու­նե­ցող սրահ­նե­րից՝ աշ­խար­հիկ սպա­սա­վոր­նե­րի և հոգևոր դա­սի հա­մար: Սրահ­նե­րի միջև ընդ­հա­նու­րը ե­ղել են միայն կրա­կա­րանն ու տաք ջրի կաթ­սան: Բաղ­նիքն ու­նե­ցել է գե­ղե­ցիկ հար­դա­րանք և Հռո­մում ըն­դուն­ված «հի­պո­կաոստ» ստոր­գետ­նյա ջե­ռուց­ման հա­մա­կարգ։
Բա­վա­կա­նին մեծ ար­ժեք է ու­նե­ցել հա­մա­լի­րից քիչ հա­րավ-արևելք գտն­վող քա­րա­շեն, փայ­տա­ծածկ, ե­ռա­նավ հն­ձա­նը: Հն­ձա­նը բաղ­կա­ցած է ե­ղել հինգ մեծ հն­ձա­նա­փո­սե­րից ու խա­ղո­ղի ճզմ­ման յոթ հար­թակ­նե­րից: Հո­րե­րը և հար­թակ­նե­րը ե­ղել են կրա­շա­ղա­խով պատ­ված, և հար­թակ­ներն ու­նե­ցել են ո­րո­շա­կի թե­քու­թյուն դե­պի հո­րե­րը: Իսկ հո­րերն ու­նե­ցել են երկ­կող­մա­նի առ­վակ­ներ: Հար­թակ­նե­րի վրա խա­ղո­ղը տրոր­վել է, և առ­վակ­նե­րի օգ­նու­թյամբ հյու­թը հո­սել է հո­րե­րի մեջ: Հո­րե­րը ե­ղել են տար­բեր չա­փե­րի և, ըստ երևույ­թին, նա­խա­տես­ված են ե­ղել տար­բեր տե­սա­կի խա­ղող­նե­րի հա­մար: Ար­դեն պատ­րաս­տի գի­նին պահ­պան­վել է կա­վից պատ­րաստ­ված մեծ կա­րաս­նե­րի մեջ:
Ի դեպ, Զվարթ­նոց տա­ճա­րի հա­րա­վա­յին կող­մում 1936-1937 թթ. ճար­տա­րա­պետ Նի­կո­ղա­յոս Բու­նիա­թյա­նի նա­խագ­ծով և հնա­գետ Կա­րո Ղա­ֆա­դա­րյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ կա­ռուց­վել է Զվարթ­նոց թան­գա­րա­նա­յին շեն­քը, ո­րի բա­ցու­մը կա­տար­վել է 1937 թ. նո­յեմ­բե­րի 7-ին: Սկզ­բում այն ու­նե­ցել է փոքր ցու­ցադ­րու­թյուն` ձևա­վոր­ված մեկ սրա­հի մեջ` 80 քմ մա­կե­րե­սով: 1988 թ. ճար­տա­րա­պետ Լ. Սա­դո­յա­նի նա­խագ­ծով սկս­վել են թան­գա­րա­նա­յին շեն­քի ըն­դար­ձակ­ման աշ­խա­տանք­նե­րը, և այն գրե­թե քա­ռա­պատկ­վել է, իսկ 2003 թ. ա­վար­տին են հասց­վել թան­գա­րա­նա­յին շեն­քի հար­դար­ման աշ­խա­տանք­նե­րը: Այժմ ցու­ցադ­րու­թյան հա­մար թան­գա­րանն ու­նի 3 սրահ. եր­կու­սը՝ մշ­տա­կան, իսկ մե­կը` ժա­մա­նա­կա­վոր և շր­ջիկ ցու­ցադ­րու­թյուն­նե­րի կազ­մա­կերպ­ման հա­մար:
Որ­պես վեր­ջա­բան՝ ցան­կա­նում եմ մեջ­բե­րել Թո­րա­մա­նյա­նի միտ­քը. «Երբ բյու­զան­դա­կան ար­վես­տի գլուխ­գոր­ծոց ս. Սո­փիան կանգ­նեց, Հուս­տի­նիա­նո­սը ինք­նա­կալն էր 64 նա­հանգ­նե­րու, ո­րոնց մե­կին — Ե­գիպ­տո­սի մեկ տար­վան տուր­քով զար­դար­վե­ցան տա­ճա­րի ներ­քին շար­ժա­կան զար­դե­րը։ Իսկ Հա­յաս­տա­նը, հա­զիվ հա­վա­սար­վող Բյու­զան­դիա­յի մեկ նա­հան­գին, կանգ­նեց հայ ճար­տա­րա­պե­տու­թյան գլուխ­գոր­ծոց Զվարթ­նոց մը, ո­րը թեև շատ հե­ռու կմ­նա ս. Սո­փիա­յի հա­մար թափ­ված ոս­կիի կույ­տե­րեն յուր նյու­թա­կան ար­ժա­նի­քով, այ­նուա­մե­նայ­նիվ, իբրև հան­ճա­րի ա­նօ­րի­նակ հղա­ցում, ճար­տա­րա­պե­տու­թյան մեջ իբրև բնաշ­խար­հիկ նմուշ միշտ պի­տի մր­ցի ս. Սո­փիա­յի հետ՝ յուր ար­վես­տա­գի­տա­կան բարձր ար­ժա­նիք­նե­րով»։
Լյու­սյա Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 16656

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ