Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մար­դու սր­տում կա խո­րու­թ­յուն

Մար­դու սր­տում կա խո­րու­թ­յուն
23.06.2020 | 00:02

Ա­ղոթ­քը միա­ժա­մա­նակ Աստ­ծո ո­րո­նումն է և հան­դի­պումն է Նրա հետ, ո­րը վե­րա­ճում է հա­ղոր­դակ­ցու­թյան:
Այ­սինքն, ա­ղոթ­քը և՛ գոր­ծու­նեու­թյուն է, և՛ վի­ճակ, նաև ո­րո­շա­կի փոխ­հա­րա­բե­րու­թյուն է Աստ­ծո հետ և վե­րա­բեր­մունք` ա­րա­րած­նե­րի նկատ­մամբ:
Ա­ղոթ­քը ծն­վում է այն գի­տակ­ցու­թյու­նից, որ աշ­խար­հը, ո­րի մեջ մենք ապ­րում ենք, տա­րա­ծու­թյամբ և ժա­մա­նա­կով խիստ սահ­մա­նա­փակ­ված երկ­չա­փա­նի «տա­փակ» մա­կե­րե­սա­յին աշ­խարհ չէ, որ­տեղ այն, ինչ մենք հան­դի­պում ենք, ըն­դա­մե­նը միաձև, միա­պա­ղաղ շերտ է, ո­րի տա­կը դա­տար­կու­թյուն է:


Ա­ղոթ­քը սկս­վում է այն պա­հից, երբ մենք բա­ցա­հայ­տում ենք, որ աշ­խար­հը ու­նի խո­րու­թյուն, ծա­վալ, որ մենք շր­ջա­պատ­ված ենք ոչ միայն տե­սա­նե­լիով, այլև ընկ­ղմ­ված ենք ան­տե­սա­նե­լիի մեջ և ներ­թա­փանց­ված ենք նրա­նով: Եվ այդ ան­տե­սա­նե­լին միա­ժա­մա­նակ Աստ­ծո Ներ­կա­յու­թյունն է` բարձ­րա­գույն և վերջ­նա­կե­տա­յին ի­րա­կա­նու­թյուն, և խոր­քա­յին էու­թյու­նը մար­դու:
Տե­սա­նե­լին և ան­տե­սա­նե­լին չեն հա­կա­սում ի­րար, ոչ էլ պար­զա­պես ծած­կում ի­րար, այլ ներ­կա են միա­ժա­մա­նակ, փոխ­ներ­թա­փանց­վե­լով, ինչ­պես կրա­կը շի­կա­ցած եր­կա­թի մեջ: Դա ժա­մա­նա­կի ներ­կա­յու­թյունն է հա­վի­տե­նու­թյան մեջ, ա­պա­գա­յի` ներ­կա վայր­կյա­նի մեջ: Ապ­րել միայն տե­սա­նե­լիով նշա­նա­կում է ապ­րել մա­կե­րե­սո­րեն` չն­կա­տե­լով ոչ միայն Աստ­ծուն, այլև ա­րար­ված աշ­խար­հի խո­րու­թյու­նը: Այդ­պի­սի մա­կե­րե­սա­յին կյան­քը դա­տա­պար­տում է մեզ տե­սա­նե­լի աշ­խար­հում նկա­տե­լու միայն այն ար­տա­քի­նը, ին­չի վրա սևեռ­վում է մեր հա­յաց­քը: Այս­պես շա­րու­նա­կե­լով` մենք կբա­ցա­հայ­տենք բո­վան­դա­կու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը: Սա­կայն, երբ հաս­նում ենք այն կե­տին, որ­տե­ղից բխում է կյան­քը, բա­ցա­հայ­տում ենք, որ նրա աղ­բյու­րը ա­վե­լի խոր է:
Մար­դու սր­տում կա խո­րու­թյուն, ո­րը բաց­վում է դե­պի ան­տե­սա­նե­լին, դե­պի ան­սահ­մա­նու­թյուն` ա­րար­չա­կան աստ­վա­ծա­յին Խոս­քը, դե­պի Ինքն Աստ­ված: Սուրբ Հով­հան Ոս­կե­բե­րանն ա­սում է. «Գտի՛ր քո սր­տի դռ­նե­րը և կտես­նես, որ սա դուռն է դե­պի Աստ­ծո Ար­քա­յու­թյուն»: Բա­ցա­հայ­տե­լով այդ խո­րու­թյու­նը` մար­դը այդ­պի­սով գտ­նում է Աստ­ծուն` Նրան, ՈՒմ կա­րե­լի է կո­չել «ան­տե­սա­նե­լի Մեր­ձա­վոր». Նա է Հո­գին, Որ­դին և Հայ­րը: Այս եզ­րի վրա է հաս­տատ­վում ա­ղո­թա­կան հա­րա­բե­րու­թյու­նը: Հետևա­բար, ա­ղոթ­քը հա­րա­բե­րու­թյուն է, ո­րը տե­ղի է ու­նե­նում մար­դու` տե­սա­նե­լիի և նրա հիմ­քում գտն­վող ան­տե­սա­նե­լիի` մի ամ­բողջ խոր­քա­յին աշ­խար­հի միջև, որն ընդ­գր­կում է ամ­բողջ ե­ղա­ծը: Այդ իսկ պատ­ճա­ռով աս­վեց, որ ա­ղոթ­քը ո­րո­նումն է, զն­նու­մը այն ան­տե­սա­նե­լի ո­լոր­տի` մեր ներ­քին աշ­խար­հի խո­րու­թյան, ո­րը հայտ­նի է միայն Աստ­ծուն, Ո­րը միայն կա­րող է այն մեզ բա­ցել: Եվ ա­ղոթ­քի մի­ջո­ցով, սկզ­բից շո­շա­փե­լով, մենք փնտ­րում և բա­ցա­հայ­տում ենք մար­դուն և Աստ­ծուն ի­րենց փոխ­կապ­վա­ծու­թյան մեջ:
Ա­ղոթ­քի մեջ մեր ա­ռա­ջին քայ­լե­րը լի են հիաց­մուն­քով, եր­կյու­ղա­ծու­թյամբ նաև ե­ղե­րա­կան զգա­ցում­նե­րով: Հիաց­մուն­քով` ո­րով­հետև բա­ցա­հայ­տում ենք ինք­ներս մեզ և ճա­նա­չում Աստ­ծուն, մեր աչ­քե­րի առջև տա­րած­վող մինչ աստ­վա­ծա­յին ան­սահ­մա­նու­թյուն գե­ղե­ցիկ աշ­խար­հի տե­սա­րա­նի հիաց­մուն­քով: Եր­կյու­ղա­ծու­թյամբ` ո­րով­հետև հայ­տն­վում ենք Աստ­ծո սր­բու­թյան և գե­ղեց­կու­թյան ներ­կա­յու­թյան մեջ: Բայց նաև ե­ղե­րա­կան զգա­ցու­մը կա` մեր սե­փա­կան և ընդ­հա­նուր:


Ե­ղե­րա­կան, ող­բեր­գա­կան է մեր կու­րու­թյու­նը, ող­բեր­գա­կան է մեր ան­կա­րո­ղու­թյու­նը ապ­րելու ան­սայ­թաք` ըստ մեր կոչ­ման բարձ­րու­թյան, մշ­տա­պես զգալ ան­ձի սե­փա­կան սահ­մա­նա­փակ­վա­ծու­թյա­նը գե­րի լի­նե­լը: Տխուր է տես­նել աշ­խար­հը` ճա­նա­պար­հից շեղ­ված, աստ­վա­ծա­մերժ, կյան­քի ու մահ­վան միջև տա­տան­վող և ա­նըն­դու­նակ մե­կընդ­միշտ ընտ­րել կյան­քը և փախ­չել մահ­վա­նից: Բերկ­րա­լի հիաց­մուն­քը և ե­ղե­րա­կան այս զգա­ցու­մը` ա­հա ա­ղոթ­քի եր­կու աղ­բյուր­ներ: Այս եր­կուսն էլ ծն­վում են մեր հան­դի­պու­մից աշ­խար­հի խո­րու­թյուն­նե­րի հետ, ո­րոնք դար­ձել են թա­փան­ցիկ, մինչև վերջ թա­փան­ցե­լի: Ա­ռանց այդ հան­դիպ­ման ա­ռար­կա­յա­կան այս աշ­խար­հը` փո­թորկ­ված տա­րե­րա­յին ու­ժե­րի աշ­խար­հը, ան­հաս­կա­նա­լի և հա­ճախ ա­ղա­վաղ­ված աշ­խար­հը, ո­րի մեջ մենք ապ­րում ենք, կա­րող է ծնել մեր ներ­սում վախ, տա­րա­կու­սանք և սար­սափ:
Ար­թո՛ւն կա­ցեք այ­սու­հետև, ա­մեն ժամ ա­ղո՛թք ա­րեք, որ­պես­զի կա­րո­ղա­նաք զերծ մնալ այն ա­մե­նից, որ լի­նե­լու է, և ար­ժա­նի լի­նեք կանգ­նե­լու մար­դու Որ­դու ա­ռաջ ( Ղուկ. 21;36)։
Գլ­խա­վո­րը այս հա­րա­բե­րության մեջ, ո­րը մենք ա­ղոթք կո­չե­ցինք, հան­դիպ­ման թե­ման է: Հայտ­նու­թյու­նը նույն­պես հան­դի­պումն է Աստ­ծո հետ, ո­րը տա­լիս է աշ­խար­հի նոր տե­սի­լը:
Ա­մեն ինչ, ըստ էու­թյան, հան­դի­պում է, ինչ­պես Սուրբ Գր­քում, այն­պես էլ կյան­քում: Այդ հան­դի­պու­մը միա­ժա­մա­նակ ան­հա­տա­կան է և ընդ­հա­նուր: Նա միշտ եր­կա­կի է` հան­դի­պում Աստ­ծո հետ, և Նրա մեջ` ա­րա­րած­նե­րի հետ: Հան­դի­պու­մը նաև ան­հա­տա­կան է, ո­րով­հետև յու­րա­քան­չյու­րը այն ինք­նու­րույն պի­տի ապ­րի, դա անհ­նար է ճա­նա­չել ար­տա­քի­նից կամ լսե­լով: Այդ հան­դի­պու­մը միակն է, ո­րով­հետև խոր­քա­յին մո­տեց­մամբ մենք ան­փո­խա­րի­նե­լի և ե­զա­կի ենք ինչ­պես Աստ­ծո, այն­պես էլ ու­րիշ­նե­րի հա­մար:


Ա­մեն ա­րա­րած ճա­նա­չում է Աստ­ծուն յու­րո­վի, մեզ­նից յու­րա­քան­չյու­րը ճա­նա­չում է Նրան այն­պես, ինչ­պես որևէ մե­կը չի ճա­նա­չի: Հան­դի­պու­մը միշտ պա­հան­ջում է փո­խա­դար­ձու­թյուն: Այն ոչ միայն ու­րի­շի հայտ­նու­թյունն է մեզ, այլ նաև մեր հայտ­նու­թյունն է ու­րի­շի հա­մար:
Երբ մենք փնտ­րում ենք Աստ­ծուն, դա պա­հան­ջում է սեր մար­դու նկատ­մամբ, իսկ երբ դի­մում ենք մար­դուն` պա­հանջ­վում է սեր Աստ­ծո հան­դեպ: Հի­շենք ա­վե­տա­րա­նա­կան պատ­գա­մը. «Ե­թե քո ըն­ծան բե­րես զո­հա­սե­ղա­նին ու հի­շես, որ քո եղ­բայ­րը քո դեմ մի բան ու­նի, ա­պա թող քո ըն­ծան զո­հա­սե­ղա­նի մոտ և գնա հաշտ­վիր քո եղ­բոր հետ և հե­տո ըն­ծա­յա­բե­րու­թյունդ կա­նես...»:
Այս պատ­վի­րա­նին որ­պես լրա­ցում սր­բե­րից մեկն ա­սում է մեզ, որ ե­թե մենք ու­զում ենք սր­տանց ա­ղո­թել, ա­պա պի­տի հաշտ­վենք Աստ­ծո հետ, մեր խղ­ճի հետ, մեր մեր­ձա­վո­րի հետ, նույ­նիսկ մեզ շր­ջա­պա­տող ի­րե­րի: Այլ կերպ ա­սած, ա­ղո­թա­կան կյան­քի պայ­մա­նը Ա­վե­տա­րա­նով ապ­րելն է, կյանք, որ­տեղ ա­վե­տա­րա­նա­կան պատ­վի­րան­ներն ու օ­րենք­նե­րը կդառ­նան մեր երկ­րորդ բնու­թյու­նը: Ո­րով­հետև բա­վա­կան չէ կա­տա­րել դրանք ինչ­պես ծա­ռան կամ վարձ­կանն են կա­տա­րում ի­րենց տի­րոջ կամ­քը. մենք պի­տի տեն­չանք ամ­բողջ սր­տով կա­տա­րել դրանք որ­դի­նե­րի նման, Ար­քա­յու­թյան զա­վակ­նե­րի նման, ով­քեր ան­կեղ­ծո­րեն ցան­կա­նում են, որ կա­տար­վի ի­րենց ա­ղոթ­քը. «...թող սուրբ լի­նի Քո Ա­նու­նը, թող գա Քո Ար­քա­յու­թյու­նը, թող լի­նի Քո կամ­քը...»:


Աստ­ված չի բաց­վի մեզ, ե­թե այդ հան­դի­պու­մը պի­տի ա­նօ­գուտ լի­նի մեզ հա­մար: Եր­բեմն Նա մեզ եր­կար սպա­սու­մով է պատ­րաս­տում այդ հան­դիպ­մա­նը: Ա­վե­տա­րա­նը տա­լիս է մեզ խո­նար­հու­թյան օ­րի­նակ­ներ ո­րոնց պետք է հետևենք:
Ղու­կաս ա­վե­տա­րա­նի­չը պատ­մում է մեզ տա­սը բո­րոտ­նե­րի մա­սին, ո­րոնք ա­պա­քին­վել էին ու­զում: Նրանք մո­տե­նում են Քրիս­տո­սին, կանգ են առ­նում տա­րա­ծու­թյան վրա, ո­րով­հետև գի­տեն, որ ան­մա­քուր են: Եվ ա­ղա­ղա­կում են Տի­րո­ջը ի­րենց դժ­բախ­տու­թյան խոր­քից, ամ­բողջ հա­վա­տով ու հույ­սով, ինչ­քան որ ու­նեին, սա­կայն չեն հա­մար­ձակ­վում ա­վե­լի մո­տե­նալ Նրան: Տե­րը նույն­պես ըն­դա­ռաջ քայլ չի ա­նում, Նա պար­զա­պես ա­սում է, որ գնան և ցույց տան ի­րենց քա­հա­նա­նե­րին: Տե­րը նրանց ո­չինչ չի խոս­տա­նում, այլ ու­ղար­կում է բժշ­կու­թյան: Եվ բժշ­կու­թյու­նը տր­վում է ի պա­տաս­խան նրանց հույ­սի և հա­վատ­քի` խո­նարհ հնա­զան­դու­թյան: Մեր խո­նար­հու­թյու­նը պի­տի կա­տար­վի մեծ եր­կյու­ղա­ծու­թյամբ, սա­կայն հա­ճախ ար­տա­հայտ­վում է մե­ծա­միտ հան­դգ­նու­թյամբ:
Ա­վե­տա­րա­նը պատ­մում է հա­րյու­րա­պե­տի մա­սին, ո­րը խնդ­րում էր Քրիս­տո­սին բժշ­կել իր ծա­ռա­յին, և երբ Տերն ա­սաց. «Կգամ և կբժշ­կեմ», նա պա­տաս­խա­նեց. «Ո՛չ, Տեր, ես ար­ժա­նի չեմ, որ Դու մտ­նես իմ տան հար­կի տակ, այլ միայն խոս­քով ա­սա»: Մեծ հա­վատք, կա­տա­րյալ վս­տա­հու­թյուն և այն­պի­սի խո­նար­հու­թյուն, ո­րից մենք պետք է որ ա­մա­չեինք, չէ՞ որ մենք այդ­քան էլ չենք հա­մա­րում մեզ մե­ղա­վոր ու ա­նար­ժան, որ­պես­զի խնդ­րենք Տի­րո­ջը չմո­տե­նալ մեզ և միա­ժա­մա­նակ գի­տակ­ցենք, որ Նա ա­մեն ինչ կա­րող է ա­նել մեզ հա­մար:


Ե­թե Տե­րը մեզ ըն­դա­ռաջ է գա­լիս, ա­պա ինչ­պի­սի ու­րա­խու­թյամբ և խո­նար­հու­թյամբ մենք պի­տի բաց­վենք Նրա առջև: Իսկ դա ա­պաշ­խա­րու­թյամբ առ Աստ­ված դառ­նալ է նշա­նա­կում:
Մեր ա­ղոթ­քը պի­տի սկս­վի ա­ղա­ղա­կով. «Տե՛ր, դու ինձ դարձ­րու այն, ինչ ես պի­տի լի­նեմ, ինչ գնով էլ լի­նի, փո­խի՛ր ինձ»: Եվ ար­տա­սա­նե­լով այս ի­րա­պես վտան­գա­վոր ու սոս­կա­լի խոս­քե­րը, մենք պի­տի պատ­րաստ լի­նենք, որ Աստ­ված այդ խոս­քե­րը պի­տի լսի: Իսկ այդ բա­ռե­րը վտան­գա­վոր են, ո­րով­հետև Աստ­ծո Սե­րը ան­զի­ջում է, ո­րով­հետև անն­կուն և վճ­ռա­կան է մեզ փր­կե­լու Աստ­ծո կա­մե­ցո­ղու­թյու­նը: Հան­դի­պու­մը հա­մար­վում է ճշ­մա­րիտ և ան­կեղծ, ե­թե հան­դիպ­ման եր­կու կող­մերն էլ ան­կեղծ են: Այս տե­սան­կյու­նից մենք գրե­թե մշ­տա­պես ա­ղա­վա­ղում ենք մտց­նում այդ հան­դիպ­ման մեջ:
Մենք ոչ միայն չենք կա­րող լի­նել պարզ և ան­կեղծ, այլ նաև Աստ­ծուն ենք սխալ պատ­կե­րաց­նում: Մենք չենք զգում մեր խոր­քա­յին «ե­սը», իսկ մեր այն տար­բեր դեմ­քե­րը, ո­րոնք մենք հա­ջոր­դա­բար դնում ենք Աստ­ծո ա­ռաջ, իս­կա­կա­նը չեն, այ­սինքն մեր իս­կա­կան ան­ձի մի մաս­նի­կը ու­նեն միայն: Դրա հա­մար էլ ա­ղոթ­քը, ո­րը պի­տի բխեր զո­րու­թյամբ մեր իս­կա­կան ան­ձից, չի կա­րող հար­թել իր ճա­նա­պար­հը այդ կեղծ դեմ­քե­րի պատ­ճա­ռով, ո­րոնք ա­նընդ­հատ փո­փոխ­վում են:


Շատ կարևոր է մեզ սո­վո­րել գտ­նել ամ­բող­ջա­կան, հիմ­նա­կան և խոր­քա­յին իս­կու­թյու­նը մեր էու­թյան, այ­լա­պես մենք եր­բեք չենք հան­դի­պի Աստ­ծուն ճշ­մար­տու­թյան մեջ:
Երբ մենք կա­րո­ղա­նում ենք բա­ցա­հայ­տել մեր իս­կա­կան «ե­սը», ա­պա իս­կույն խոր­շում ենք նրա­նից, և չենք ցան­կա­նում հան­դի­պել դեմ դի­մաց, ո­րով­հետև վա­խե­նում ենք, այն մեզ վա­նում է: Սա­կայն դա է միակ ճշ­մար­տա­ցին մեր մեջ, և ինչ­քան էլ այն լի­նի պղ­տոր­ված ու տգեղ, Աստ­ված կա­րող է փր­կել միայն այդ իս­կա­կան «ե­սը» և ո՛չ եր­բեք այն կեղծ ու երևա­կա­յա­կան ան­ձը, ո­րը մենք փոր­ձում ենք միշտ ներ­կա­յաց­նել Աստ­ծուն կամ ու­րիշ մարդ­կանց ա­ռաջ: Մենք պետք է սիս­տե­մա­տիկ փնտ­րենք մեր ներ­սում` ով ենք, կամ ինչ ենք մենք Աստ­ծո ա­ռաջ, փնտ­րենք Աստ­ծուն մեր մեջ և մեզ Աստ­ծո մեջ: Իսկ դա պա­հան­ջում է վեր­լու­ծու­թյուն և խո­կում` օ­րե­ցօր, ցկյանս:

Թարգ­մա­նու­թյու­նը ռու­սե­րե­նից
Տեր Ըն­ծա քա­հա­նա ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԻ
Դար­բա­սի հոգևոր հո­վիվ

Դիտվել է՝ 1713

Մեկնաբանություններ