Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սկսվե՜ց

Սկսվե՜ց
25.06.2020 | 12:44

Ներկայացվող հրապարակախոսության համար «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն են զանգահարել ոստիկանության քրեական վարչությունից և տեղեկացրել, որ ստացել են դատախազի գրությունը, որտեղ վերջինս հրահանգել է «ուսումնասիրել «Հրապարակի» հեղինակ Էդիկ Անդրեասյանի «Բռնապետիկն ու մենք» հոդվածում առկա հանգամանքները և լուծել հեղինակին քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու հարցը»։

Նիկոլ Փաշինյանը լավ միտք հուշեց, թե ինչ պետք է անել ՀՀ քաղաքացու կամքի վրա բռնացող քաղաքական ուժերի հետ՝ բռնել գլխից եւ դուրս շպրտել: Այդ միտքն ինձ շատ դուր եկավ, որովհետեւ երկար էի մտածել, թե ինչ կարելի է անել իշխող քաղաքական ուժի հետ, ու չէի կողմնորոշվում: Հիմա արդեն գիտեմ՝ պետք է բռնել այդ ուժի գլխից եւ դուրս շպրտել: Ուժի գլուխը գիտեք, չէ՞, որն է... Այո, այդ ուժի ղեկավարը, այս դեպքում՝ Նիկոլը: Նիկոլի գլխից պետք է բռնել, որովհետեւ այդ նրա հրահանգով ու հրամանով է, որ «Իմ քայլը» կոչվող ուժը, արդեն երկու տարի, բռնանում է ՀՀ քաղաքացու ոչ միայն կամքի, այլեւ մնացած իրավունքների վրա:

Իջեւանի դեպքերը, Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների, իսկ դա նրանց կամքն է, իմքայլական դատարանների մոտ ձեռնարկված հավաքները բռնի ցրելը, ԿԳՄՍ իմքայլական նախարարի այլանդակությունների դեմ բողոքող երիտասարդներին եւ ուսանողներին բռնի ուժով բերման ենթարկելը, կասկածելի նպատակներ հետապնդող կոնվենցիաների դեմ բողոքող քաղաքացիներին քաշքշելն ու ոստիկանության բաժանմունքներ տանելը եւ բազմաթիվ այլ դեպքեր ոչ այլ ինչ են, եթե ոչ ՀՀ քաղաքացիների կամքի ազատ եւ խաղաղ արտահայտության դեմ բռնաճնշումներ:


Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի գործած այլանդակությունները, սակայն, վերը նշվածով չեն ավարտվում: Այսօր դժվար է Սահմանադրության մեջ մի հոդված գտնել, որ Փաշինյանն իր հրահանգներով ու հրամաններով խախտած չլինի: Նա ժամանակակից աշխարհի միակ ղեկավարն է, որ իր երկրում դատարաններ է շրջափակել, ստիպողաբար փոխել տվել արդեն իսկ կայացած դատավճիռներ, նա կադրային քաղաքականություն է իրականացրել օրենքի կոպտագույն խախտումներով, գողա-տանիքային հարաբերություններ հաստատել նախահեղափոխական բազմաթիվ օլիգարխների հետ՝ վերջիններիս կնքելով «բարեխիղճ գործարար», ընտրողաբար պատժել եւ այսօր էլ փորձում է պատժել «մուծվել» չցանկացող մեծահարուստներին, ընտանիքի մերձավորների միջոցով ծավալել կոռուպցիոն գործունեություն, օգտագործելով պաշտոնը՝ խուսափել բազմամիլիարդանոց հարկերից: Նա իմքայլական սոցապնախարարի հետ սերտ համագործակցությամբ յուրացրել է մեր ամենակարիքավոր քաղաքացիների նպաստներից, ՀՀ բարեխիղճ հարկատուներից կողոպտված գումարներով աստղաբաշխական աշխատավարձեր ու պարգեւավճարներ բաժանել իմքայլական պատգամավորներին եւ նախարարներին, փակել հազարավոր աշխատատեղեր, աղքատությունը հասցրել սպառնալի բնագծերի, նորանոր մարտահրավերների առաջ կանգնեցրել երկրի ու նրա քաղաքացիների անվտանգությունը, խայտառակ սխալներ գործել Արցախի հարցի կարգավորման գործընթացում: Փաշինյանի շնորհիվ Հայաստանն անցել է իզգոյ երկրների շարքը, որի հետ առնչվել չեն ցանկանում ոչ միայն արեւմտյան, այլեւ այն երկրները, որոնց հետ Հայաստանն ընդգրկված է զանազան վերպետական տնտեսական ու ռազմական կառույցներում: Եվ սա էլ, պատկերացրեք, դեռ բոլորը չէ:

Փաշինյանի իշխանությունը ժամանակագրական առումով կարելի է բաժանել երկու շրջանի՝ նախակորոնավիրուսային եւ հետկորոնավիրուսային: Չնայած այս կտրուկ տարանջատմանը, այդ երկու շրջաններում էլ Փաշինյանն աչքի է ընկել իր ամբարտավան ստախոսությամբ: Խաբել է, ուղղակի խաբել: Նրա ստերը վերաբերել են գրեթե բոլոր ոլորտներին՝ տնտեսականից սկսած (տնտեսական հեղափոխություն, ներդրումներ, աշխատատեղեր)՝ առողջապահական, սոցիալական, կրթական ոլորտներով վերջացրած (բարձրորակ բուժսպասարկում, սոցիալական խնդիրների մեղմացում, կրթական նոր ծրագրերի ներդրում եւ այլն): Կորոնավիրուսը հրաշալի հնարավորություն էր Փաշինյանի համար՝ ոչ միայն նախկին ստերը մոռանալու, այլեւ նոր ստեր հորինելու առումով:

Հետկորոնավիրուսային շրջանում Փաշինյանը տապալեց համավարակի դեմ պայքարը: Համապատասխան ծառայությունների գլուխ կանգնեցնելով իր հավատարիմներին՝ նա քամուն տվեց հարյուրավոր միլիարդների հասնող գումարներ, փոշիացրեց կորոնավիրուսի դեմ պայքարի համար դրսից ստացված օգնությունները: Որպես կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոց հռչակելով դիմակ կրելը՝ Փաշինյանը հող նախապատրաստեց համաճարակի տարածման մեջ հանրությանը մեղադրելու իր հրեշավոր ծրագրի համար: Փաշինյանի շնորհիվ այսօր ողջ աշխարհը գիտի, որ ՀՀ քաղաքացիներն են մեղավոր օրական գրանցվող 600-800 նոր դեպքերի, հարյուրավոր մահերի եւ հիվանդանոցներում ազատ մահճակալներ չլինելու համար:
Իր իշխանության երկու տարիների ընթացքում Փաշինյանն ամեն օր, առիթ-անառիթ, խոսել է ժողովրդի 80 տոկոսի վստահությունն ունենալու մասին եւ իր բոլոր քայլերն արդարացրել այդ, այսպես կոչված, «իրողությամբ»: Որ Փաշինյանն այդ վստահությունը չունի այլեւս, վկայում են ինչպես հայտնի կազմակերպությունների հարցումները, այնպես էլ սոցիալական ցանցերոմ ընթացող համաժողովրդական քննարկումները:

Փաշինյանի կառավարությունն ու իմքայլությունն այս պահին ունեն ընդամենը 5-7 տոկոս վստահություն, վերածվել են դե ֆակտո ոչ լեգիտիմ իշխանության եւ անընդունակ է այլեւս որեւէ հարց կարգավորել ոչ միայն երկրի ներսում, այլեւ արտաքին քաղաքականության մեջ: Հասկանալով դա՝ Փաշինյանը դիմում է քաղաքական բռնաճնշումների՝ փորձելով մտնել թավշյա հեղափոխության արդեն հոսած ջրերը, երբ առատ խոստումներ էր տալիս ու շլացնում հանրությանը: Եթե նա մտածում է այս ճանապարհով հետ բերել երբեմնի ժողովրդականությունը, ապա չարաչար սխալվում է: Նա ուշացել է գնացքից, եւ արդեն կարեւոր չէ՝ հի՞նգ րոպե, թե՞ 15: Այս ճանապարհով Փաշինյանը կարող է լավագույն դեպքում վերածվել մի բռնապետիկի, որոնցից աշխարհը շատ է տեսել եւ որոնցից ազատվել է թե՛ համատեղ ուժերով եւ թե՛ առանձին վերցված մեկ երկրի քաղաքացիների միահամուռ պահանջով:

Բռնապետիկներին հեռացնելու ճանապարհներն ու եղանակները, բնականաբար, տարբեր են: Կան քաղաքակիրթ եղանակներ, օրինակ՝ տեղական եւ միջազգային դատարաններով, կան նաեւ ոչ այնքան հիգիենիկ եղանակներ, օրինակ՝ Սադամ Հուսեյն, Քադաֆի, Մուբարաք եւ այլն: Չեմ կարծում, որ մեր առանց այն էլ բաց քամակին կարիք կա մի հատ էլ կատու շալակելու: Այդ պատճառով էլ ինձ ավելի հարմար է թվում ՀՀ քաղաքացու կամքը բռնաճնշումների ենթարկած, երկիրը կողոպտած, արդարադատությունը շրիշակի մակարդակի իջեցրած, մի ողջ ժողովրդի թշվառության դուռը հասցրած, Հայաստանը եւ Արցախը պատերազմի սպառնալիքի տակ դրած բռնապետիկին գլխից բռնելու եւ դուրս շպրտելու տարբերակը, որ մեզ հուշեց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում դա պետք է անել ամենայն սառնասրտությամբ ու առանց ավելորդ պաթոսի, որով ինքն է դիմում այլ քաղաքական ուժերին:

Դիտվել է՝ 3861

Մեկնաբանություններ