Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մենք գտել ենք հա­ղոր­դակց­ման ձևա­չափ»

«Մենք գտել ենք հա­ղոր­դակց­ման ձևա­չափ»
10.07.2020 | 00:09

Հու­լի­սի 10-28-ին Երևա­նում կա­յա­նա­լիք «Music 20» առ­ցանց մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նին մաս­նակ­ցե­լու հա­մար տար­բեր եր­կր­նե­րից Հա­յաս­տան են գա­լու հայտ­նի ե­րա­ժիշտ­ներ։


«Առ­ցանց նա­խագ­ծե­րով հա­ջող­վու՞մ է լրաց­նել բա­ցը, դրանք փո­խա­րի­նու՞մ են կեն­դա­նի հա­մերգ­նե­րին, ի՞նչ են տա­լիս թե՛ ե­րաժշ­տա­սեր­նե­րին, թե՛ ե­րա­ժիշտ­նե­րին։ «Music 20»-ը կա­րո՞ղ է շա­րու­նա­կա­կան դառ­նալ». «Ի­րա­տե­սի» այս հար­ցե­րին ի պա­տաս­խան Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար և գլ­խա­վոր դի­րի­ժոր Սեր­գեյ Սմ­բա­տյանն ա­սաց, որ փո­խա­րի­նե­լու մա­սին խոսք չի կա­րող լի­նել, բայց կեն­դա­նի հա­մերգ­նե­րը հե­տաձգ­վում են, ո­րով­հետև կա խն­դիր, և փոր­ձում են պրագ­մա­տիկ լա­վա­տե­սու­թյամբ նա­յել փաս­տե­րին. «Մենք ու­նենք ար­վեստ, ե­րաժշ­տու­թյուն, ա­սե­լիք և ու­նենք հա­մա­վա­րակ։ Կան պատ­ճառ­ներ՝ նման մի­ջո­ցա­ռում­ներ չա­նե­լու, բայց մենք գտել ենք հա­ղոր­դակց­ման ձևա­չափ։ «Music 20»-ը գու­ցե և շա­րու­նա­կա­կան լի­նի, թեև նպա­տա­կը դա չէ, այլ այն, որ ու­նե­նանք փա­ռա­տոն, հն­չեց­նենք ե­րաժշ­տու­թյուն, ո­րը հա­սա­նե­լի լի­նի և՛ հա­յաս­տա­նյան, և՛ մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը, բո­լոր նրանց, ով­քեր ու­նեն նոր հա­մերգ­նե­րի պա­հանջ»։

Կա­րեն Դե­միր­ճյա­նի ան­վան մար­զա­հա­մեր­գա­յին հա­մա­լի­րի տնօ­րեն Կա­րեն Ղա­զա­րյանն էլ հույս հայտ­նեց, որ հա­ջորդ փա­ռա­տո­նը կանց­կաց­վի հա­մա­վա­րա­կը հաղ­թա­հա­րե­լուց հե­տո, և դահ­լի­ճը լեփ-լե­ցուն կլի­նի հան­դի­սա­տե­սով։

Փառատոնի կազմակերպիչներն են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը և Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։ Պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։


Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 10269

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ