Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բժիշկ­նե­րի զայ­րույ­թին չափ չկա

Բժիշկ­նե­րի զայ­րույ­թին չափ չկա
21.07.2020 | 14:35

Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սի ար­ձա­նագր­ման ա­ռա­ջին իսկ օ­րից ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը քն­նա­դա­տու­թյան պա­կաս չու­նի, սա­կայն դա նրան այն­քան էլ չի կաշ­կան­դում։ Այդ ա­մե­նը նա փոր­ձում է «փոխ­հա­տու­ցել» քա­ղա­քա­կան կսմ­թոց­նե­րով։ Մինչ­դեռ քա­ղա­քա­ցի­նե­րի, քա­ղա­քա­կան ու­ժե­րի քն­նա­դա­տու­թյու­նը մի բան է, մաս­նա­գի­տա­կան շր­ջա­նա­կի խիստ դժ­գո­հու­թյու­նը՝ մեկ այլ բան։ Բժիշկ­նե­րի համ­քա­րու­թյան նյար­դերն ար­դեն տե­ղի են տա­լիս, նրանք մի կերպ են հան­դուր­ժում այս­պի­սի նա­խա­րա­րի գո­յու­թյու­նը։ Համ­բե­րու­թյան բա­ժա­կը լց­վեց վեր­ջին ո­րո­շու­մից հե­տո։ Հի­վան­դա­նոց­նե­րը նա­խա­րա­րի «կու­րա­ցիա­յի» տակ հայ­տն­վե­լու ո­րո­շու­մը, մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, բժիշկ­նե­րին և հի­վան­դա­նոց­նե­րի ղե­կա­վար­նե­րին վերջ­նա­կա­նա­պես հու­նից հա­նել է։ Նրանք հար­մար պա­հի են սպա­սում, որ այս նա­խա­րա­րի մա­սին ողջ զայ­րույթն ար­տա­հայ­տեն։
Սա դեռ հար­ցի մի կողմն է, մաս­նա­գի­տա­կան տե­սան­կյու­նից ա­վե­լի խո­ցե­լի է Ար­սեն Թո­րո­սյա­նը, բժիշկ­նե­րը պատ­մում են, որ եր­բեմն-եր­բեմն այն­պի­սի անգ­րա­գի­տու­թյուն է ցու­ցա­բե­րում, որ տպա­վո­րու­թյուն է, թե գործ ու­նեն ոչ թե ա­ռող­ջա­պա­հու­թյան, այլ ո­լոր­տից ան­տե­ղյակ մար­դու հետ։ Չնա­յած այս ա­մե­նին և վի­րու­սի դեմ պայ­քա­րի խայ­տա­ռակ ցու­ցա­նիշ­նե­րին, Թո­րո­սյա­նը շա­րու­նա­կում է պինդ նս­տած մնալ նա­խա­րա­րի ա­թո­ռին։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 11297

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ