«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Փա­շի­ն­յանն ի­րա­կա­նում բո­լո­րից շուտ է այս ա­մե­նին տե­ղ­յակ և կողմ նա­խա­տես­ված չա­րա­գոր­ծու­թ­յուն­նե­րին

Փա­շի­ն­յանն ի­րա­կա­նում բո­լո­րից շուտ է այս ա­մե­նին տե­ղ­յակ  և կողմ նա­խա­տես­ված չա­րա­գոր­ծու­թ­յուն­նե­րին
28.07.2020 | 00:50

Նա­խա­տե­սե­լով մեր հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րից «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան վտա­րել, «Հայ գրա­կա­նու­թյուն» ա­ռար­կա­յի ան­վա­նու­մից «հայ» բա­ռը հա­նել, 7-12-րդ դա­սա­րան­նե­րում «Գրա­կա­նու­թյուն» վե­րան­վան­ված ա­ռար­կա­յի ու­սուց­ման դպ­րո­ցա­կան ծրագ­րից մի շարք հե­ղի­նակ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, նրանց մա­սին կեն­սագ­րա­կան հա­մա­ռոտ տե­ղե­կու­թյուն­նե­րը, մեր գող­թան եր­գե­րը դուրս շպր­տել, «թավ­շյա հե­ղա­փո­խա­կան­ներն» ի­րենց այդ մտադ­րու­թյունն ի­րա­կա­նու­թյուն դարձ­նե­լու պա­րա­գա­յում ուղ­ղա­կի հար­ված են հասց­նե­լու մեր սե­րունդ­նե­րի ազ­գա­յին և քրիս­տո­նեա­կան ինք­նու­թյա­նը, հայ տե­սա­կին: Նպա­տակն ակն­հայտ է` հա­յին կտ­րել իր հոգևոր ու մշա­կու­թա­յին ար­մատ­նե­րից:


«Նոր Հա­յաս­տա­նի» կր­թու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րը հի­շյալ ա­ռար­կա­յի ու­սուց­ման դպ­րո­ցա­կան ծրագ­րում հայ հե­ղի­նակ­նե­րի փո­խա­րեն, կար­ծես հան­կար­ծա­կի հայտ­նա­բե­րել են, ա­սենք, թուրք կամ մոն­ղոլ հե­ղի­նակ­նե­րի, նրանց ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ ու, հետևա­բար, ո­րո­շել ա­ռա­ջի­կա­յում նրանց ռադ ա­նել: Մինչ­դեռ Խոս­քը Գրի­գոր Նա­րե­կա­ցու («Մա­տյան ող­բեր­գու­թյան»), Մով­սես Խո­րե­նա­ցու, Ե­ղի­շեի, Մես­րոպ Մաշ­տո­ցի, Կո­րյու­նի, Նա­ղաշ Հով­նա­թա­նի, Ներ­սես Շնոր­հա­լու, Մխի­թար Գո­շի, Վար­դան Այ­գեկ­ցու, Մկր­տիչ Պե­շիկ­թաշ­լյա­նի, Ֆրի­կի, Ղևոնդ Ա­լի­շա­նի, Ղա­զա­րոս Ա­ղա­յա­նի, Սիա­ման­թո­յի, Եր­վանդ Օ­տյա­նի, Ռու­բեն Սևա­կի, Գաբ­րիել Սուն­դու­կյա­նի, Պերճ Պռո­շյա­նի, Ար­շակ Չո­պա­նյա­նի, Ռա­փա­յել Պատ­կա­նյա­նի, Սմ­բատ Շա­հա­զի­զի և հայ այլ հե­ղի­նակ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի, նրանց վե­րա­բե­րյալ կեն­սագ­րա­կան հա­մա­ռոտ տե­ղե­կու­թյուն­նե­րի մա­սին է:


Ա­վե­լին. Հա­յաս­տա­նում իշ­խա­նու­թյու­նը բռ­նա­զավ­թած վայ-իշ­խա­նա­վոր­նե­րը նա­խա­տե­սե­լով «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան վե­րաց­նել, այ­սօր­վա­նից էլ ա­վե­լի նպաս­տա­վոր պայ­ման­ներ են ստեղ­ծե­լու Հա­յաս­տա­նում ակ­տի­վո­րեն գոր­ծող բազ­մա­թիվ, այդ թվում նաև քայ­քա­յիչ և ամ­բող­ջա­տի­րա­կան ա­ղանդ­նե­րի ու նրանց գոր­ծու­նեու­թյան հա­մար:
Թերևս միայն դե­գե­նե­րատ­նե­րը կա­րող են մտա­ծել, թե հա­յե­րիս հան­դեպ այս չա­րա­գոր­ծու­թյան հե­ղի­նակ­նե­րը սոսկ ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն ու նշ­ված նա­խա­րա­րու­թյան այլ չի­նով­նիկ­ներն են, իսկ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյանն ան­տե­ղյակ է այդ ա­մե­նին, և ե­թե ի­մա­նա, դեմ է լի­նե­լու: Փա­շի­նյանն ի­րա­կա­նում բո­լո­րից շուտ է այս ա­մե­նին տե­ղյակ և կողմ նա­խա­տես­ված չա­րա­գոր­ծու­թյուն­նե­րին, դրանք հենց նրա՛ գի­տու­թյամբ ու կա­մոք են նա­խա­տե­սում ա­նել, ե­թե ոչ` ան­մի­ջա­կան հրա­հան­գով:
Ձե­զա­նից ո­մանք դեռ չե՞ն հաս­կա­ցել, թե ա­մենևին էլ ոչ թավ­շյա այս չա­րա­գործ­ներն ուր են ու­զում տա­նել Հա­յաս­տա­նը, ինչ ու­ղիով, որ եր­կր­նե­րի պես են ու­զում դարձ­նել և ին­չու։ Կեղծ են ազ­գա­յի­նի և հա­յի մա­սին Փա­շի­նյա­նի բո­լոր խոս­քե­րը, դրանք սոսկ միա­միտ­նե­րին խա­բե­լու, մո­լո­րեց­նե­լու հա­մար են, ինչ­պես ա­ղանդ­ներն են խա­բում ձե­զա­նից ո­մանց և խա­բե­լու է Նե­ռը, երբ աս­պա­րեզ գա ու ներ­կա­յա­նա իբրև Քրիս­տոս:


Ի՞նչ է նշա­նա­կում մեր հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րից «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան վտա­րե­լը, դրա­նով Սո­րո­սը, սո­րո­սա­կան­նե­րը, Փա­շի­նյանն ու ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն ի՞նչ ու­ղի են կան­խագ­ծել Հա­յաս­տա­նի հա­մար:
Ամ­բող­ջը մեկ հոդ­վա­ծով ներ­կա­յաց­նել հնա­րա­վոր չէ: Բա­ցի նրա­նից, որ մոտ ա­պա­գա­յում ձե­զա­նից էլ ա­վե­լի շա­տե­րի զա­վակ­նե­րը, քան այ­սօր, և ա­վե­լի դյու­րու­թյամբ կընդգրկվեն տար­բեր ա­ղանդ­նե­րում ձեր կամ­քից ան­կախ, նույ­նիսկ ձեր կամ­քին դեմ գնա­լով, ու դուք կմղկ­տաք` ձեր աչ­քե­րի առջև հո­գե­պես կորց­նե­լով ձեր իսկ զա­վակ­նե­րին, պատ­րաստ ե­ղեք, որ հան­դուր­ժե­լու, չըն­դվ­զե­լու, ոտ­քի չել­նե­լու և այս իշ­խա­նու­թյուն­նե­րին ի­րենց ա­թոռ­նե­րից չք­շե­լու դեպ­քում Հա­յաս­տա­նը շու­տով կտես­նեք ան­ճա­նա­չե­լիո­րեն փոխ­ված: Ա­վե­լի ճիշտ` կորս­ված, մի նոր ԱՄՆ-ի, Եվ­րո­պա­յի վե­րած­ված, ի­հար­կե՛, ա­ռանց ԱՄՆ-ի և Եվ­րո­պա­յի բնակ­չու­թյան բա­րե­կե­ցու­թյան մա­կար­դա­կի (այդ բա­րե­կե­ցու­թյու­նը կլի­նի սոսկ իշ­խա­նա­վոր­նե­րի հա­մար): Եվ այն ժա­մա­նակ ի­րենց խիղ­ճը չկորց­րած մար­դիկ չեն ու­զե­նա նույ­նիսկ այդ եր­կի­րը Հա­յաս­տան ան­վա­նել, դա կհա­մա­րեն սր­բապղ­ծու­թյան պես մի բան, եր­բեմ­նի Հա­յաս­տա­նի հի­շա­տա­կի ա­նար­գում, կնա­խընտ­րեն այն Սո­րոսս­տան ան­վա­նել:


Այդ Սո­րոսս­տա­նում ար­դեն պաշ­տո­նա­պես կգ­րանց­վի սա­տա­նա­յա­պաշտ­նե­րի «Սա­տա­նա­յի ե­կե­ղե­ցին», և նույն­քան կամ, թերևս, ա­վե­լի շատ ի­րա­վունք­ներ կու­նե­նա, քան Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցին: Որ­պես­զի պատ­կե­րաց­նեք, թե սա­տա­նա­յա­պաշտ­ներն այ­սօր ինչ ի­րա­վունք­ներ ու­նեն ԱՄՆ-ում, և որ­քան են լկ­տիա­ցել, ծա­նո­թա­ցեք ըն­դա­մե­նը մեկ տե­ղե­կու­թյան: ԱՄՆ-ում վա­ղուց գրանց­ված ու գոր­ծող «Սա­տա­նա­յի տա­ճա­րը», «The Hill»-ի տե­ղե­կաց­մամբ, սպառ­նա­ցել է դա­տի տալ Մի­սի­սի­պիի իշ­խա­նու­թյուն­նե­րին, ե­թե նա­հան­գի դրո­շի վրա հայ­տն­վի «Մենք հա­վա­տում ենք Աստ­ծուն» գրու­թյու­նը:


Ըն­թեր­ցող­նե­րի մի մա­սը գու­ցե չհա­վա­տա, որ Սո­րոսս­տա­նում նման բան կա­րող է լի­նել։ Ա­յո՛, չի կա­րող լի­նել, բայց ոչ թե այն պատ­ճա­ռով, որ չի կա­րող լի­նել «Սա­տա­նա­յի տա­ճար» կամ «Սա­տա­նա­յի ե­կե­ղե­ցի», ու նման դեպ­քում չի սպառ­նա դա­տի տալ, այլ ո­րով­հետև փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյու­նը, ո­րը բաղ­կա­ցած է նաև բա­ցա­հայտ ա­թեիստ, ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ար­սեն Թո­րո­սյա­նից, Սո­րո­սի, սո­րո­սա­կան­նե­րի, սա­տա­նիս­տա­կան հա­կամ­շա­կույ­թը կրող­նե­րի ու տա­րա­ծող­նե­րի, սե­ռա­կան փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի կամ ԼԳԲՏ-նե­րի աչ­քի լույս, Երևա­նում սա­տա­նիս­տա­կան ռոք խմ­բե­րի հա­մերգ­ներն իր պաշտ­պա­նու­թյան տակ վերց­րած, հո­վա­նա­վո­րած, ԿԳՄՍ նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նից ու նրանց նման­նե­րից, եր­բեք, կրկ­նում ենք, եր­բեք չի գնա մեր դրո­շի վրա կամ որևէ այլ տեղ «Մենք հա­վա­տում ենք Աստ­ծուն» գրու­թյու­նը զե­տե­ղե­լու քայ­լին: Ա­վե­լի շուտ սրանք ի­րենց «խա­րա­կի­րի» կա­նեն, քան…


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 17478

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ